ՆԳ նախարարը Կապանում հանդիպում կունենա քաղաքացիների հետ

ՆԳ նախարարը Կապանում հանդիպում կունենա քաղաքացիների հետ

Հուլիսի 11-ին՝ ժամը 15.00-ին, Կապանում ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը կհանդիպի քաղաքացիների հետ։ Ընդունելությունը տեղի կունենա ՆԳՆ ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունում  (ք․ Կապան, Մ. Հարությունյան փող., 1ա շենք)։ Ընդունելությանը մասնակցել ցանկացող քաղաքացիները 14.45-ին կարող են անձը հաստատող փաստաթղթով ներկայանալ ՆԳՆ ոստիկանության Սյունիքի մարզային վարչություն։

Կարդալ ավելին

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանը մասնակցել է ԿԶԵՀ ռազմավարական նիստին

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանը  մասնակցել է ԿԶԵՀ ռազմավարական նիստին

Հուլիսի 5-ին Մոսկվայում ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանի  գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի (այսուհետ՝ ԿԶԵՀ, Հիմնադրամ) ռազմավարական նիստին: ԿԶԵՀ ռազմավարական նիստի առանցքային օրակարգային հարցերից է եղել գլոբալ մակրոտնտեսական իրավիճակի փոփոխության պայմաններում Հիմնադրամի և անդամ երկրների ռազմավարությունների վերանայումը՝ նոր իրողություններին համապատասխան: Անդրադարձ է կատարվել նաև առկա տնտեսական խնդիրների լուծման ու մարտահրավերներին դիմագրավելու ուղիներին: Նիստի ընթացքում մասնակիցները քննարկել են Հիմնադրամի ռազմավարության միջանկյալ գնահատման արդյունքները, ներկայացվել են վերջինիս վերափոխման մոտեցումները: Համաձայնություն է ձեռք…

Կարդալ ավելին

Վերին Լարսի ռուս-վրացական հատվածում ավելի քան 3 հազար բեռնատար է կուտակվել

Վերին Լարսի ռուս-վրացական հատվածում ավելի քան 3 հազար բեռնատար է կուտակվել

Ավելի քան 3 հազար բեռնատար է սպասում ռուս-վրացական սահմանով անցնելու Վերին Լարս անցակետում: Այս մասին ասվում է Հյուսիսային Օսիայի երթևեկության կառավարման կենտրոնի կայքում տեղադրված տեղեկատվության մեջ։ Այսօր Վերին Լարսում գործում է 39 գիծ՝ 12-ը բեռնափոխադրումների, երկուսը՝ ավտոբուսների, մեկ ռեզերվային և 24-ը՝ մարդատար ավտոմեքենաների համար։ Ընդհանուր առմամբ երեքշաբթի կեսօրից հետո ռուսական կողմից Վրաստան մուտքի է սպասում մոտ 3210 ավտոմեքենա։ Ավելի վաղ Հյուսիսային Օսիայի ղեկավար Սերգեյ Մենյայլոն հայտնել է, որ հանրապետությունում բարձր զգոնության ռեժիմ է սահմանվել պետական…

Կարդալ ավելին

Ձեր երազանքի մեքենայով ճանապարհորդությունը սկսվում է Ամիօ Բանկից

Ձեր երազանքի մեքենայով ճանապարհորդությունը սկսվում է Ամիօ Բանկից

Ցանկանու՞մ եք ձեռք բերել ավտոմեքենա, ապա Ամիօ Բանկի նոր ավտովարկավորման ծրագրի հետ միասին շատ արագ կկարողանաք Ձեր երազած մեքենայի ղեկին նստել: Ամիօ Բանկն առաջարկում է երկրորդային շուկայից տրանսպորտային միջոցներ ձեռք բերել առանց միջնորդավճարների, պարզեցված գործընթացով, ճկուն զեղչային առաջարկներով և հետևյալ պայմաններով՝ տարեկան տոկոսադրույք՝ 15.4%-15.9% (փաստացի՝ 16.5% -17%) կանխավճար՝ սկսած 20%-ից վարկի գումար` 1-25 միլիոն ՀՀ դրամ վարկի ժամկետ` 1-5 տարի 50% և ավել կանխավճարի դեպքում վարկը կարող է տրամադրվել առանց եկամտի վերլուծության ավտոմեքենայի տարիքը արտադրության…

Կարդալ ավելին

Եղանակը Հայաստանում

Եղանակը Հայաստանում

Հուլիսի 10-ին հանրապետությունում սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ, տեղ-տեղ՝ հորդառատ անձրեւներ, հնարավոր է կարկուտ։ Օդերեւութաբանները կանխատեսում են հարավարեւմտյան քամու ուժգնացում՝ 19-24 մ/վրկ։ Ինչպես  տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում գիշերը եւ երեկոյան ժամերին հնարավոր են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +20+22, վաղը ցերեկը՝ +33+35։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ +13+17, ցերեկը՝ +24+28, Կոտայքի լեռներում գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +22+25, Կոտայքի նախալեռներում գիշերը՝+18+20, ցերեկը՝ +28+31, Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +11+16,…

Կարդալ ավելին

Դոլարի փոխարժեքը մի փոքր աճել է. եվրոն մի փոքր էժանացել է

Դոլարի փոխարժեքը մի փոքր աճել է. եվրոն մի փոքր էժանացել է

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 9-ին, կազմել է 388.01 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.13 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 419.90 դրամ (նվազել է 0.14 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է  497.16 դրամ (աճել է 0.05 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.40 դրամ (մնացել է անփոփոխ): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 384-386  դրամով, վաճառվում է 390-392 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 406-417 դրամով, վաճառվում է…

Կարդալ ավելին

Հունիսին ապօրինի ձեռնարկատիրական եկամտի չափը կազմել է մոտ 24 մլն դրամ․ ՊԵԿ

Հունիսին ապօրինի ձեռնարկատիրական եկամտի չափը կազմել է մոտ 24 մլն դրամ․ ՊԵԿ

Հունիսի 1-ից 30-ը ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության իրականացրած հարկային իրավախախտումների կանխման, խափանման և բացահայտման ուղղությամբ համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները. 34 դեպքով արձանագրվել են առանց համապատասխան հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու` ընդհանուր 9․202․456 ՀՀ դրամի ՀՀ հարկային օրենսգրքի պահանջների խախտումով ապրանքների տեղափոխման կամ մատակարարման դեպքեր: ՊԵԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հնարավոր տուգանքի գումարը կազմում է 50․269․000 ՀՀ դրամ։ 24 դեպքով կազմվել են ապօրինի գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություններ։ Ապօրինի ձեռնարկատիրական եկամտի չափը կազմել է 24․212․900 ՀՀ դրամ:…

Կարդալ ավելին

Սպահանի Հայոց թեմի առաջնորդը շնորհավորել է Իրանի նորընտիր նախագահին

Սպահանի Հայոց թեմի առաջնորդը շնորհավորել է Իրանի նորընտիր նախագահին

Սպահանի Հայոց Թեմի Թեմակալ Առաջնորդ  Սիփան Արք. Քէչէճեանը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական հանրապետության նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանին։ «Իրանի գիտակից ժողովուրդը, կրոնական ժողովրդավարության խթանմանը համընթաց և մեծ ըմբռնումով մասնակցելով ընտրություններին, հերթական անգամ «ԱՅՈ» ասաց անկախությանը, ազատությանն ու ազգային համերաշխությանը և իր վստահության  քվեն տվեց Ձեզ՝ երկրի նախագահի կարևոր պատասխանատվությունը ստանձնելու համար»,- նշված է ուղերձում։ Սպահանի Հայոց Թեմի Թեմակալ Առաջնորդը նշել է, որ Մասուդ Փեզեշքիանի հարուստ անցյալն ապացուցում են է նրա հավատարիմ ծառայությունը  Իրանի Իսլամական…

Կարդալ ավելին

Թուրքիայում Իսրայելի զբոսաշրջության շրջանառությունը նվազել է 94%-ով

Թուրքիայում Իսրայելի զբոսաշրջության շրջանառությունը նվազել է 94%-ով

Անցյալ տարվա հոկտեմբերի 7-ից ի վեր Թուրքիայում իսրայելական զբոսաշրջության շրջանառությունը նվազել է 94%-ով, հայտնել է «այսօր Իսրայելում» պորտալը։ Պատերազմի ժամանակ Իսրայելի և հատկապես Թուրքիայի նախագահ Էրդողանի նկատմամբ Թուրքիայի վերաբերմունքը հանգեցրեց Թուրքիայում իսրայելական զբոսաշրջության ճանապարհորդության և այդ երկրում իսրայելցի զբոսաշրջիկների ծախսերի կտրուկ անկմանը։ Եվ դա այն դեպքում, երբ Թուրքիայի ուղղությամբ զբոսաշրջությունն Իսրայելի օտարերկրյա զբոսաշրջության զգալի մասն էր կազմում: Միաժամանակ հոկտեմբերի 7-ից ի վեր Թուրքիայի և Իսրայելի միջև դադարեցվել են բոլոր ուղիղ չվերթերը։

Կարդալ ավելին

Հայկական Կարմիր Խաչի կողմից նկարահանված ֆիլմը պատմում է.Ջուրը Կյանք է և աղետ

Հայկական Կարմիր Խաչի կողմից նկարահանված ֆիլմը պատմում է.Ջուրը Կյանք է և աղետ

Դեբետ գետի վերջին վարարումն ավերիչ հետևանքներն են՝ մարդկային կորուստներով։ Քանդված ճանապարհներ, փլուզված տներ, փակուղում մնացած համայնքներ և աղետի հետևանքները ուղղված ահռելի աշխատանքին։ Հայկական Կարմիր խաչի ընկերությունն առաջին իսկ օրերից աշխատեց Ալավերդի խոշորացված համայնքում, եղավ առաջիններից, որ մուտք գործեց տևական ժամանակ փակ Քարկոփ ու հերթական անգամ անդավաճան մնաց իր առաքելությունը՝ մարդասիրությանը։ Ֆիլմը պատմում է աղետի ու Հայկական Կարմիր խաչի գործունեության մասին։    

Կարդալ ավելին
1 135 136 137 138 139 572