Այն պատմական ու անձնական ցավի միջով ինքնագտնումի և վերապրումի հույսին միտված ասելիք է պարունակում։ Անցյալից ներկա ձգվող ու շարունակականություն ենթադրող դեպքերի շղթան հյուսվում է հեղինակի՝ դեպի դուրս ու դեպի իր ներսն ուղղված պրպտուն հայացքի հենքով: «Կարինե Ռաֆայելյանը մեր ժամանակի կյանքի շատ հետաքրքիր և գեղարվեստորեն արձագանքողն է: Նրա արձակը պարունակում է մի շարք կարևոր հարցադրումներ, ներկայացնում հոգեբանական իրավիճակներ, որոնք հատուկ են այսօրվա հայ իրականությանը»,- գրում է գրքի խմբագիր, բանասիրության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Աելիտա…
Կարդալ ավելինՔաշքշուկ Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչների և իսրայելցիների միջև
Իսրայելցիներն այսօր Երուսաղեմում ոստիկանության աջակցությամբ մուտք են գործել «Կովերի պարտեզ»։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 3-ին, X-ի էջում հայտնել է «Փրկենք Երուսաղեմի հայկական թաղամասը» նախաձեռնությունը։ Ոստիկանությունը առանց դատարանի որոշման և առանց նախազգուշացման, ապօրինի կերպով, հեռացրել է տեղադրված արգելապատնեշները։ Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչների, այդ թվում՝ հոգևորականների և «Կովերի պարտեզ» ներխուժած իսրայելցիների ու ոստիկանների միջև քաշքշուկ է տեղի ունեցել: Սեդրակ Բալյանն է «X»-ի իր էջում մի տեսանյութ հրապարակել։
Կարդալ ավելինԱյսպիսի մարդիկ Հայաստանը տանում են փակուղի. Զախարովան՝ Արարատ Միրզոյանի հայտարարության մասին
180 աստիճանի շրջադարձն արտացոլում է Հայաստանի ներկայիս իշխանությունների ցանկությունը՝ զոհաբերել Ռուսաստանի Դաշնության և այլ մերձավոր դաշնակիցների ու գործընկերների հետ կապերի ողջ զանգվածը՝ հանուն այն ժամանակավոր բոնուսների, որոնցով Երևանը հրապուրվեց Եվրամիության և Միացյալ Նահանգների կողմից: Այս մասին ապրիլի 3-ին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Պատասխանելով ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այն հայտարարությանը, թե Մոսկվան և Երևանը խոսում են տարբեր լեզուներով, իսկ ԵՄ-ն ու ԱՄՆ-ն դարձել են հիմնական գործընկերները, Զախարովան խոստովանեց. «Ես…
Կարդալ ավելինՀՀ-ում ՌԴ դեսպանությունը Երևանին կոչ է արել վերադառնալու «դաշնակցային բնականոն վիճակին»
Մոսկվայի և Երևանի միջև ուղիղ երկխոսության արդյունքում «դաշնակցային բնականոն վիճակին» վերադարձը միակ ողջամիտ լուծումն է։ Դրա մասին չորեքշաբթի՝ ապրիլի 3-ին՝ Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման օրը, հայտարարել է ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը։ «Վստահ ենք, որ կուտակված անհավասարակշռությունների շտկումը և Մոսկվայի ու Երևանի միջև ուղիղ երկխոսության արդյունքում «դաշնակցային բնականոն վիճակին» վերադարձը ոչ միայն հնարավոր է, այլև միակ ողջամիտ լուծումն է»,- ասված է ՀՀ-ում ՌԴ դիվանգիտական ներկայացուչության թելեգրաման ալիքում զետեղված հայտարարությունում։ Հաղորդագրության մեջ նշվում է…
Կարդալ ավելինՄԱԿ Մարդու իրավունքների խորհուրդն ընդունել է Հայաստանի կողմից ներկայացված «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևը
Ապրիլի 3-ին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 55-րդ նստաշրջանում կոնսենսուսով ընդունվել է Հայաստանի կողմից ներկայացված «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևը: Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից: «Հիմք ընդունելով «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիան՝ երկու տարին մեկ ներկայացվող բանաձևը ՄԱԿ-ի անդամ երկրների ուշադրությունն է հրավիրում այս ոճրագործության կրկնության ռիսկերի և դրանք կանխելու անհրաժեշտության վրա: Այս տարվա բանաձևի տեքստում, հաշվի առնելով ժամանակակից մարտահրավերները` կարևոր դրույթներ են ավելացվել վաղ նախազգուշացման և ցեղասպանությունների հետ կապված ռիսկերի վերաբերյալ: Մասնավորապես, նման ռիսկերի շարքում…
Կարդալ ավելինԳումար ամեն հնարավոր ճանապարհո՞վ․ «Փող off տղամարդիկ»՝ նոր 16+ ներկայացում.
Սուրեն Շահվերդյանից Ռեժիսոր Սուրեն Շահվերդյանը կրկին նոր աշխատանք է ներկայացնում՝ «Փող off տղամարդիկ», որի առաջնախաղը կլինի ապրիլի 12-ին՝ ժամը 19:00, Կ.Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնի բեմում։ Ներկայացման գործողությունները ծավալվում են քովիդի ժամանակ։ Փակ իրավիճակում ապրելու համար գումար վաստակելու նպատակով երեք ընկեր որոշում են համարձակ ու հետաքրքիր քայլերի գնալ՝ հանդիպելով «պահանջվում է մերկապար» հայտարարությանը։ Ներկայացման հիմքում դժվար իրավիճակներում մարդկանց արժեքներն են և գլխավոր ասելիքը՝ գումարը չպետք է դառնա առաջնահերթություն։ Սուրեն Շահվերդյանը և Սառա Նալբանդյանը դեռևս քովիդից առաջ…
Կարդալ ավելինՀայաստանն իզուր է իրեն համեմատում ԵՄ-ի հետ. Զախարովա
Հայաստանի ներկայիս իշխանությունները իզուր են համեմատում հայկական հին քաղաքակրթությունը, որն ունի դարավոր պատմություն, Եվրամիության հետ, որի գործերն այսօր անկեղծորեն վատ են: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Ես այսօր տեսա մեր զրույցի ամփոփագիրը և տեսա Հայաստանի պաշտոնական կառույցների ներկայացուցիչներից մեկի մեջբերումը, ով ասում էր, որ Հայաստանը եվրոպական ժողովրդավարական և որոշ այլ արժեքների կրողն է», – ասել է նա «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում։ «Գիտե՞ք ինչն է ինձ զարմացնում։ Ինչո՞ւ են Երևանում գործող իշխանությունների…
Կարդալ ավելինԲռնի տեղահանված արցախահայերի խնդիրը Կոտայքի մարզպետի ուշադրության կենտրոնում է. արցախցիներ(ֆոտոշարք)
2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի հետևանքով Արցախի հանրապետությունից բռնի տեղահանված արցախահայերին Հայաստանի կառավարության կողմից ձեռնարկվեց բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի նրանց կեցության , սննդի և այլ անհրաժեշտ պարենային օգնության տրամադրման խնդիրները, պատշաճ կերպով կազմակերպվեն: Հանրապետության մարզերում և համայնքներում կազմակերպվեց արցախահայերի ընդունելության բարդ շրջանը:Բայց ինչպես բոլորս նկատեցինք այն իրականացվեց պատվով, մասնավորապես՝ ԿՈՏԱՅՔԻ մարզն ընդունելով հազարավոր մեր արցախահայերին նա առաջինն էր հանրապետության խոշոր մարզերից, որտեղ կարողացավ ապաստան , սնունդ , հագուստ և այլ միջոցերով բավարարել …
Կարդալ ավելինԱդրբեջանը հույս է դնում Թուրքիայից օգնության վրա
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը պաշտոնական այցով Ադրբեջանում հանդիպել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի պաշտպանական արդյունաբերության կոմիտեի նախագահ Հալուք Գյորգյունի գլխավորած պատվիրակությանը։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը հղումով, Հասանովը վստահություն է հայտնել, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև իրականացվող համատեղ արտադրական նախագծերն էլ ավելի կբարձրացնեն «երկու եղբայրական երկրների» բանակների պաշտպանունակությունը։ Իր հերթին, Հ. Գյորգյունը հատկապես ընդգծել է, որ «Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների անկեղծ հարաբերությունները բարենպաստ ազդեցություն են ունենում ռազմական համագործակցության, ինչպես նաև այլ ոլորտների վրա»։…
Կարդալ ավելինՊԵԿ-ը 2024-ի առաջին եռամսյակում բյուջե է հաշվեգրել լրացուցիչ 15,2 մլրդ դրամ հարկային պարտավորություն. աճը կազմել է 21%
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի հունվար-մարտ ամիսների ընթացքում Հարկային տեղեկատվության և ռիսկերի վերլուծության վարչության կողմից կատարված վերլուծությունների, կամերալ ուսումնասիրությունների արդյունքում պետական բյուջե է հաշվեգրվել լրացուցիչ 15,2 մլրդ դրամ հարկային պարտավորություն, որից 11,8 մլրդ դրամը կամ 78%-ը ճշտումներով, իսկ 3,3 մլրդ դրամն առաջադրվել է թեմատիկ ուսումնասիրության արդյունքում կազմված ակտերով։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում պետական բյուջե հաշվեգրվել է 12,6 մլրդ դրամ, աճը կազմել է 21%։ «Վերլուծությունների արդյունքում հարկ վճարողներին, իրենց մոտ առկա ռիսկերի վերաբերյալ,…
Կարդալ ավելին