Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին: Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ միջոցառմանը մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը, Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Նախ տեղի է ունեցել հանդիպման մասնակիցների տեսալուսանկարահանման արարողությունը, այնուհետև ներկաներին ողջունել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Հանդիպմանը քննարկվել են…
Կարդալ ավելինԱրցախի հանրապետական ԲԿ-ում 10 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում. 4-ը ծայրահեղ ծանր վիճակում են
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով Արցախի առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։ Այդ մասին NEWS.am-ը տեղեկանում է Արցախի տեղեկատվական շտաբից: «Արևիկ» բուժմիավորումում 10 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում: Ընդերային լեյշմանիոզ ախտորոշմամբ 4 ամսական փոքրիկի մոտ արձանագրվել է դրական դինամիկա և շարունակում է բուժում ստանալ ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոնում: Հանրապետական բժշկական կենտրոնում 10 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Բժիշկների…
Կարդալ ավելինՀայտարարություն․ Պարեկային ծառայության նոր ընդունելության դիմումները երկու օր կընդունվեն Սյունիքի մարզում
Պարեկային ծառայության նոր ընդունելությունը մեկնարկել է 2022 թ. դեկտեմբերի 12-ից: Հաշվի առնելով Սյունիքի մարզի հեռավորությունը և եղանակային պայմանները, Պարեկային ծառայության Սյունիքի մարզի ստորաբաժանումներում ծառայության անցնելու համար դիմումները երկու օր կընդունվեն Սյունիքի մարզում։ Ոստիկանությունից հայտնում են, որ հունվարի 10-ին դիմորդները կարող են փաստաթղթերը ներկայացնել Կապանում՝ Սյունիքի մարզպետարանի դահլիճում: Հասցեն՝ քաղաք Կապան, Գարեգին Նժդեհի 1։ Հունվարի 11-ին դիմորդների փաստաթղթերը կընդունվեն Գորիսում՝ Գորիսի համայնքապետարանի դահլիճում։ Հասցեն՝ քաղաք Գորիս, Անկախության 3։ Սյունիքի մարզպետարանի և ՀՀ ոստիկանության աջակցությամբ՝ ոստիկանության բժշկական հանձնաժողովին…
Կարդալ ավելինՀայաստանը 10 տոննա մարդասիրական բեռ է ուղարկել Լեռնային Ղարաբաղ
Հայաստանը 10 տոննա մարդասիրական բեռ է ուղարկել Լեռնային Ղարաբաղ: Այս տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատել է ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։ «Կարմիր խաչի միջազգային կոմիտեի բեռնատարը Լաչինի միջանցքով 10 տոննա մարդասիրական բեռ է հասցրել»,- ասել է Ամատունին։ Նրա խոսքով, խոսքը վերաբերում է դեղերին, մանկական սննդին եւ այն, ինչ անհրաժեշտ է բուժհաստատություններին։ Աջակցություն է ցուցաբերվել Հայաստանի իշխանությունների կողմից։ Կարմիր Խաչը տրամադրել է տրանսպորտային միջոցը եւ ապահովել դրա անցումը միջանցքով։ Ավելի վաղ Ամատունին…
Կարդալ ավելինԱրցախցին ամուր ու անսասան կանգնած է իր հողին, և արդար է նրա պայքարը. Արայիկ Հարությունյան
Արցախցին ամուր ու անսասան կանգնած է իր հողին, և արդար է նրա պայքարը. Արայիկ Հարությունյան Արցախցին ամուր ու անսասան կանգնած է իր հողին, և արդար է նրա պայքարը: Այս մասին այսօր` դեկտեմբերի 25-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում բազմահազարանոց հանրահավաքից հետո իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը: Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին` այդպիսով արդեն երկու շաբաթ…
Կարդալ ավելինԵս չեմ ենթարկվելու Ադրբեջանի պայմաններին. Ռուբեն Վարդանյանի ելույթը` Վերածննդի հրապարակում
Իսկապես հպարտության և հարգանքի զգացում ունեմ, որ մարդիկ դժվարություններով հանդերձ ընդունում են այս իրավիճակը և պատրաստ են պայքարելու։ Այս մասին այսօր` դեկտեմբերի 25-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հրավիրված հանրահավաքին ասաց Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը իր ելույթում:«Ես հպարտ եմ և շնորհակալ եմ, որ այսքան մարդկանց հետ այստեղ եմ գտնվում։ Ես իմ ընկերներին ասում եմ, որ ես երջանիկ եմ իմ հայրենիքում, իմ ժողովրդի հետ միասին պաշտպանում ենք մեր արժանապատվությունը,մեր ապագան։ Ես 20 տարի է գալիս եմ Արցախ,և վերջին…
Կարդալ ավելինԱրցախից Հայաստան եկած Կարմիր խաչի ավտոմեքենաները կվերադառնան դեղորայքով բեռնված
Արցախից Հայաստան եկած Կարմիր խաչի ավտոմեքենաները կվերադառնան դեղորայքով բեռնված։ Այս մասին հայտնեց ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։ Նրա խոսքով` քանի որ դեղորայքի անհրաժեշտություն էլ կա, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Արցախից Հայաստան եկած 4 մեքենաները կվերադառնան դեղորայքով բեռնված։ Նշենք, որ Արցախի «Արեւիկ» բուժմիավորման նորածնային եւ ռեանիմացիոն բաժանմունքներում գտնվող 11 երեխայից մեկը` 4 ամսական փոքրիկը, Կարմիր խաչի միջնորդությամբ, այսօր տեղափոխվել է Հայաստան։ Հիշեցնենք՝ այսօր Արցախի շրջափակման 13-րդ օրն է։ Հազարից ավելի քաղաքացիներ, նրանց թվում…
Կարդալ ավելինՊուտինն Ալիեւի հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանի անվտանգության ապահովման հարցը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։ Քննարկվել են մի շարք ակտուալ թեմաներ։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը Telegram-ի իր ալիքում։ Զրուցակիցները բարձրացրել են Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի եռակողմ պայմանավորվածությունների գործնական իրականացման հարցերը։ «Անդրադարձ է կատարվել նաեւ Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների միջեւ եռակողմ պայմանավորվածությունների գործնական իրականացման հարցերին՝ կապված, մասնավորապես, հայ-ադրբեջանական սահմանի անվտանգության ապահովման հետ»,-ասվում է հաղորդագրության մեջ։ ՌԴ նախագահը Ալիեւին շնորհավորել է ծննդյան օրվա կապակցությամբ, որը դեկտեմբերի…
Կարդալ ավելինԱնհավանական է, որ Ադրբեջանում կարող են լինել ակտիվիստներ, որոնք կարող են նման մասշտաբի անկախ ակցիա սկսել. ԱԳՆ խոսնակ
Գաղափարը, որ Ադրբեջանում կարող են լինել քաղաքացիական հասարակության ակտիվիստներ, որոնք կարող են նման մասշտաբի անկախ ակցիա սկսել առանց պետական մարմինների անմիջական ղեկավարման և վերահսկողության, առնվազն անհավանական է: Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը: «Քաղաքացիական և քաղաքական ազատությունների հարցում Ադրբեջանն աշխարհում ժողովրդավարության ամենացածր վարկանիշներից մեկն ունի՝ ցույցերը, բողոքի ակցիաները ճնշելու և տասնյակ քաղբանտարկյալների իրավունքները խախտելու ապացուցված փաստերով: Հետեւաբար գաղափարը, որ Ադրբեջանում կարող են լինել քաղաքացիական հասարակության ակտիվիստներ, որոնք կարող են…
Կարդալ ավելինԽաղաղապահներն ասացին, որ ճանապարհը դեկտեմբերի 26-ին կբացվի. ակցիայի մասնակից
Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից քայլերթով ռուսական խաղաղապահ զորակազմի անցակետ հասած արցախցիների հետ զրույցում ռուս խաղաղապահները հավաստիացրել են, որ Ստեփանակերտ-Գորիս մայրուղին կբացվի դեկտեմբերի 26-ին: Այս մասին հայտնում է ակցիայի մասնակից՝ Արթուր Գրիգորյանը: «Հանդիպումն անցավ հանգիստ, առանց լարված մթնոլոտի: Ադրբեջանցիների չտեսանք, խաղաղապահներն այնպես էին փակել ճանապարհը, որ դա անհնարին էր, թեպետ մենք բախման նպատակով չէինք էլ գնացել: Խաղաղապահները մեզ խոստացան, որ ճանապարհը բաց կլինի դեկտեմբերի 26-ին: Ըստ նրանց՝ այդ օրը Ռուսաստանում կարեւոր հանդիպում է լինելու, որից շատ բան է…
Կարդալ ավելին