«Ռոսիա մոլում» ռումբի մասին ահազանգը կեղծ է։ Այս մասին հաղորդեցին ՆԳՆ-ից։ «Ռումբի մասին ահազանգ ստացվել է, ստուգվել է, պարզվել է, որ այն կեղծ է»,- փոխանցեցին գերատեսչությունից։ Ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդել էին, որ «Ռոսիա մոլի», «Ռոսիա տոնավաճառի» աշխատակիցներին և այցելուներին մոտ կես ժամ առաջ տարհանել են։
Կարդալ ավելինԱնշարժ գույքի գնման պայմանագրերում փաստացի ստացվածից ցածր գին է նշվել․ կառուցապատողը վերականգնել է 431 մլն դրամի վնասը
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության երկրորդ վարչությունում առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և ապացուցողական անհրաժեշտ գործողությունների, ինչպես նաև ՊԵԿ աշխատակիցների կողմից կատարված միջոցառումների արդյունքում պարզվել են կառուցապատող ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերի հարկեր վճարելուց խուսափելու դեպքի էական հանգամանքներ: ՔԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես՝ ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ կառուցապատող…
Կարդալ ավելինՎԱՆԱՁՈՐՈՒՄ ՎԵՐԱՑՎԵԼ Է ՀԱՑԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ(ՍԱՏՄ)
«Սեդա Բոջուկյան» ՍՊԸ-ին պատկանող հացի արտադրամասում իրականացրած կրկնակի ստուգայցի ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչները խախտումներ չեն հայտնաբերել (Լոռու մարզ, քաղաք Վանաձոր): ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ հացի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։
Կարդալ ավելինԿամո Ցուցուլյանն ընդունել է ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակի ներկայացուցիչներին(ֆոտոներ)
Սեպտեմբերի 25-ին ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանն ընդունել է ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակի համակարգման և հաղորդակցման մասնագետ Դորիս Մուրոն Կլոֆենստեյնին: Հանդիպմանը մասնակցել են նաև ՆԳՆ ՓԾ տնօրենի տեղակալ Տիգրան Պետրոսյանը և ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակի համագործակցության և համակարգման պատասխանատու Արևիկ Անափիոսյանը։ Ողջունելով հյուրերին՝ Կամո Ցուցուլյանը բարձր է գնահատել բազմամյա սերտ համագործակցությունը, շնորհակալություն հայտնել միջազգային գործընկերներին Փրկարար ծառայության անձնակազմի կարողությունների զարգացման, տեխնիկական աջակցության և արտակարգ իրավիճակներին արագ արձագանքման բնագավառում շարունակաբար ցուցաբերած օժանդակության…
Կարդալ ավելին238 զոհ, 22 անհետ կորած. Արցախում բենզինի պահեստի պայթյունից մեկ տարի անց
Ուղիղ մեկ տարի է անցել Արցախի Հանրապետության Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքի բենզինի պահեստում տեղի ունեցած պայթյունից ու դեռ 22 հոգու ճակատագիր անհայտ է։ «Արցախում տեղի ունեցած դաժան պայթյունից անցել է մեկ տարի. ցավով, տառապանքով, անասելի դժվարություններով լի տարի։ Սեպտեմբերի 25-ը` իր չսպիացող վերքերով հավերժ կմնա արցախցիներիս մշտական ուղեկիցը։ Այդ օրը կրակին զոհ դարձան 238 արցախցիներ, իսկ 22-ի ճակատագիրը դեռևս անհայտ է… Հարյուրավորները ծանր վիրավորվել ու հրաշքով են փրկվել։ Շատերը դեռևս պայքարում են լիարժեք ապրելու համար։…
Կարդալ ավելինՍյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը 12 օրով արձակուրդ է մեկնում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 12 օրով արձակուրդ է ուղարկում Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին: Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 16-րդ հոդվածի 12-րդ մասով՝ 1․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին տրամադրել 2023-2024 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 10 աշխատանքային օր տևողությամբ՝ 2024 թվականի հոկտեմբերի 7-18-ը ներառյալ: Ռոբերտ Ղուկասյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը»:
Կարդալ ավելինՏոմսային միասնական համակարգն ամբողջությամբ կգործարկվի հունվարի 1-ից. Քաղաքապետարան
Հանրային տրանսպորտում ներդրված նոր միասնական տոմսային համակարգն ամբողջությամբ կգործարկվի հունվարի 1-ից: Կառաջարկվեն վճարման տարբեր եղանակներ՝ թղթային մեկանգամյա օգտագործման QR code-ով տոմսեր, բջջային հավելված, մշտական օգտագործման ավտոբուսային և բանկային քարտեր: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Միասնական համակարգով կգործի նաև Երևանի մետրոպոլիտենը: Տոմսային համակարգի ամբողջական ներդրման ավարտից հետո համայնքը կձերբազատվի ժետոնով սպասարկումից: Տրանսպորտային համակարգում վճարման բարեփոխումներին զուգահեռ կավելացվեն նաև շարժակազմերը: Երևանը կունենա 171 նոր ավտոբուս: Երթուղուց դուրս կգան հին և մաշված ավտոբուսները, որոշ մասնավոր երթուղիներ կսպասարկվեն համայնքի…
Կարդալ ավելինՓարաքար համայնքի նախկին ղեկավար Դավիթ Մինասյանն ազատ է արձակվել
Փարաքար համայնքի նախկին ղեկավար Դավիթ Մինասյանն ազատ է արձակվել։ Այս մասին հայտնել է նրա փաստաբան Գեղամ Հակոբյանը։ Դատարանը Մինասյանի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց է ընտրել. կիրառվել է գրավ՝ 5 միլիոն դրամի չափով, բացակայելու արգելք եւ վարչական հսկողություն։ Հիշեցնենք՝ Փարաքար համայնքի նախկին ղեկավար Դավիթ Մինասյանը պաշտոնից հեռանալուց մեկ ամիս անց կալանավորվել էր։ Նույն քրեական գործով մեղադրանք է առաջադրվել նաև Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանին և իրավաբանական բաժնի առաջատար մասնագետներից մեկին։ Ըստ Քննչական կոմիտեի՝ նրանք չարաշահել…
Կարդալ ավելինՄեկ օրում բացահայտվել է հանցագործության 115 դեպք. Գրանցվել է 16 ավտովթար. վիրավորվել է 23 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 24-25-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 115 դեպք: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 34, հոգեկան ներգործության և խարդախության՝ 9-ական, մարմնական վնասվածք պատճառելու, ֆիզիկական ներգործության ու թմրանյութի հայտնաբերման՝ 7-ական, անձնական ունեցվածքի գողության, սառը զենքի հայտնաբերման և փաստաթղթի կեղծման՝ 6-ական, փաստաթղթերը կեղծելու և ինքնավնասման՝ 4-ական, խուլիգանության, պաշտոնեկան կեղծիքի կամ անփութության, դիակն անարգանքի ենթարկելու,ու դատական ակտի չկատարելու՝…
Կարդալ ավելինՔՊ-ում Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության հարցով ստորագրահավաք է նախաձեռնվել. Աղազարյան
Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության որոշ պատգամավորներ նախաձեռնել են ստորագրահավաք՝ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության հարցը քննարկման առարկա դարձնելու համար: Այս տեղեկությունը հետ զրույցում հաստատեց ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։ Նշենք, որ Գրիգոր Մինասյանն արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցնում է 2022-ի դեկտեմբերի 26-ից։ Ավելի վաղ «Հրապարակը» գրել էր, որ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի օրերը կարծես հաշված են, ՔՊ խմբակցությունում երեկվանից ստորագրահավաք են սկսել՝ նրա պաշտոնանկության հարցով Նիկոլ Փաշինյանին դիմելու համար։ Կուսակցության կանոնադրության համաձայն՝ ցանկացած պաշտոնյայի պաշտոնանկության…
Կարդալ ավելին