Ռուսաստանը չի խառնվում Հայաստանի և Ադրբեջանի գործերին. Պեսկով

Ռուսաստանը չի խառնվում Հայաստանի և Ադրբեջանի գործերին. Պեսկով

Ռուսաստանը չի խառնվում Հայաստանի և Ադրբեջանի գործերին: Դրա մասին հոկտեմբերի 8-ին հայտարարել է Կրեմլի պաշտոնյա Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով «Իզվեստիա»-ի թղթակցի հարցին։ Նա հիշեցրել է, որ ըստ ԱՊՀ ձևաչափի՝ երկրների ղեկավարները միշտ նստում են մեկ սեղանի շուրջ, բայց դա չի վկայում Մոսկվայի և Բաքվի և Երևանի գործերին մասնակցության մասին։ «Նրանք այսպես թե այնպես ԱՊՀ շրջանակում շարունակում են իրենց երկխոսությունը։ Իսկ մնացածը՝ երկկողմ հարաբերությունները, այլևս մերը չէ, դա նրանց ինքնիշխան առանձնաշնորհն է»,-պարզաբանել է նա։ Միաժամանակ, ըստ նրա,…

Կարդալ ավելին

ԱՊԱՐԱՆԻ ՊԱՆՐԻ ԳՈՐԾԱՐԱՆԸ ԿՎԵՐՍԿՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ԱՊԱՐԱՆԻ ՊԱՆՐԻ ԳՈՐԾԱՐԱՆԸ ԿՎԵՐՍԿՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

  «Արարատ» ՍՊԸ-ին   պատկանող սպանդանոցում իրականացրած կրկնակի ստուգայցի ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները խախտումներ չեն հայտնաբերել (Շիրակի մարզ, գ․ Գյուլագարակ): ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ սպանդանոցի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։      

Կարդալ ավելին

ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության շրջիկ այցերը շարունակվում են. մարզերում քաղաքացիների սպասարկումն առավել հասանելի է(Տեսանյութ)

ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության շրջիկ այցերը շարունակվում են. մարզերում քաղաքացիների սպասարկումն առավել հասանելի է(Տեսանյութ)

ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության շրջիկ այցն այս անգամ Լոռու մարզում էր։ Այս ձևաչափի նպատակը մեկն է՝ քաղաքացիների համար հասանելի ու հարմարավետ դարձնել մատուցվող ծառայությունները։ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության աշխատակիցները շրջում են համայնքներով, գյուղերով՝ փորձելով սպասարկել հնարավորինս շատ քաղաքացիների։ «Շրջիկ ծառայություն իրականացրել ենք տարբեր մարզերում. եղել ենք Արմավիրի մարզում, Կոտայքի մարզում, իսկ վերջերս եղել ենք Լոռու մարզում։ Մեզ հետ տանում ենք տեխնիկական կապի միջոցներ, համապատասխան ձևաթղթեր, որպեսզի քաղաքացիներին մատուցվող ծառայություններն ավելի մատչելի ու արդյունավետ լինեն»,-ներկայացնում…

Կարդալ ավելին

Հայոց ցեղասպանnւթյան հուշահամալիրը և թանգարանը հիմնանորոգման ընթացքում բաց են լինելու այցելուների համար

Հայոց ցեղասպանnւթյան հուշահամալիրը և թանգարանը հիմնանորոգման ընթացքում բաց են լինելու այցելուների համար

Այսօրվանից մեկնարկում են Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հիմնանորոգման աշխատանքները՝ ՀՀ պետական բյուջեի հատկացումներով։ Այս մասին հայտնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից։ «Հաշվի առնելով, որ հաջորդ տարի լրանում է Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցը, հուշահամալիրի հիմնանորոգման աշխատանքներն իրականացվելու են երկու հիմնական փուլով՝ նախատեսված միջոցառումների ընթացքը և հուշահամալիրի գործունեությունը չխաթարելու նկատառումով։ Առաջին փուլում, ըստ հիմնանորոգման նախագծի, ներառված են Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հարակից կանաչապատ տարածքների ոռոգման համակարգի բարելավման աշխատանքները, որի շրջանակում նախատեսվում է գործարկել ոռոգման կաթիլային համակարգ։ Այդ նպատակով նախատեսվում է ջրամբարի…

Կարդալ ավելին

Լսումներ. Ազգային ժողովում քննարկվելու է Հայաստանում հանցավորության վիճակը

Լսումներ. Ազգային ժողովում քննարկվելու է Հայաստանում հանցավորության վիճակը

Ազգային ժողովում քննարկվելու է Հայաստանում հանցավորության վիճակը: Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11:00-ին, ԱԺ նիստերի դահլիճում ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ: «Կքննարկվի «Հայաստանի Հանրապետությունում 2019-2024 թթ. ընթացքում հանցավորության վիճակի, կառուցվածքի, դինամիկայի, հաշվառման, բացահայտման հետ կապված հարցերն ու հիմնախնդիրները, բարեփոխումների իրական արդյունքներ» թեման»,- ասվում է հաղորդագրությունում:

Կարդալ ավելին

Ադրբեջանցի պատգամավորները պահանջում են խզել համաձայնագրերն ԱՄՆ-ի հետ

Ադրբեջանցի պատգամավորները պահանջում են խզել համաձայնագրերն ԱՄՆ-ի հետ

Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորները դիմել են երկրի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովին՝ խնդրելով խզել համաձայնագրերը ԱՄՆ-ի հետ եւ դադարեցնել USAID նախագծերը։ Ինչպես տեղեկացրել է APA-ն, այս մասին Միլի մեջլիսի այսօրվա նիստում ասել է խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովան։ «Ադրբեջանը երկիր է, որն իրականացնում է անկախ ներքին եւ արտաքին քաղաքականություն, իր ուժերով ապահովել է իր տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը։ Հիշեցնեմ նախագահ Իլհամ Ալիեւի խոսքերը. ոչ ոք չի կարող մեզ որեւէ բան թելադրել եւ միջամտել մեր ներքին գործերին։ Մենք…

Կարդալ ավելին

Եղանակը Հայաստանում

Եղանակը Հայաստանում

Հանրապետության տարբեր վայրերում հոկտեմբերի 8-ին, օրվա երկրորդ կեսին սպասվում են անձրեւներ եւ ամպրոպ։ Օդերեւութաբանները կանխատեսում են հարավարեւմտյան քամու ուժգնացում՝ 16-20 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով։ Ինչպես  տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում երեկոյան ժամերին սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ, քամին կուժգնանա՝ 15-17 մ/վրկ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +11+13, վաղը ցերեկը՝ +26+28։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝  +3+8, ցերեկը՝ +19+24, Կոտայքի լեռներում գիշերը՝ +2+7, ցերեկը՝ +20+22, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +11+13, ցերեկը՝ +24+26, Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +3+8,…

Կարդալ ավելին

Հանգամանքները կդառնան ՄԻՊ ուսումնասիրության առարկա․ Մանասյանը՝ հանրահավաքի ժամանակ երեխային մանիպուլացնելու դեպքի մասին

Հանգամանքները կդառնան ՄԻՊ ուսումնասիրության առարկա․ Մանասյանը՝ հանրահավաքի ժամանակ երեխային մանիպուլացնելու դեպքի մասին

ՀՀ ՄԻ պաշտպան Անահիտ Մանասյանը անդրադարձել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանի կողմից բարձրացված՝ Բագրատ Սրբազանի հանրահավաքի ժամանակ երեխայի նկատմամբ հոգեբանական բռնության դեպքի ահազանգին։ Վերջինս պատգամավորի գրառման մեկնաբանությունների բաժնում գրել է․ «Հավաքներին երեխաների մասնակցության, այդ առումով երեխայի լավագույն շահը առանցքային դիտարկելու կարևորության, երեխայի իրավունքների պաշտպանության ու այդ բնագավառում առկա խնդիրներին բազմիցս եմ անդրադարձել նաև մի քանի ամիս առաջ հրապարակված հրապարակային հայտարարությունների շրջանակներում»։ Պաշտպանը նշել է, որ պատգամավորի ներկայացրած իրավիճակի հանգամանքները ևս կդառնան ՄԻՊ ուսումնասիրության…

Կարդալ ավելին

Երեք օրում բացահայտվել է հանցագործության 189 դեպք. գրանցվել է 51 ավտովթար. Զոհվել է 1, վիրավորվել՝ 70 մարդ

Երեք օրում բացահայտվել է հանցագործության 189 դեպք. գրանցվել է 51 ավտովթար. Զոհվել է 1, վիրավորվել՝ 70 մարդ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 4-7-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 189 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված: «Մասնավորապես՝ խարդախության` 26, թմրանյութի հայտնաբերման` 25, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 22, մարմնական վնասվածք պատճառելու` 16, հոգեկան ներգործության՝ 15, ֆիզիկական ներգործության` 14, անձնական ունեցվածքի գողության՝ 10, գույքը ոչնչացնլու կամ վնասելու և պետական սահմանն ապօրինի հատելու՝ 6-ական, խուլիգանության ու երեխայի կյանքի անվտանգության ապահովման կամ…

Կարդալ ավելին

Դոլարի փոխարժեքը նվազել է

Դոլարի  փոխարժեքը նվազել  է

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հոկտեմբերի 7-ին, կազմել է 386.93 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.06 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 424.27 դրամ (նվազել է 2.58 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է  505.41 դրամ (նվազել է 4.14 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.02 դրամ (նվազել է 0.05 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 384-386 դրամով, վաճառվում է 388-391 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 416-422 դրամով, վաճառվում…

Կարդալ ավելին
1 49 50 51 52 53 570