Եղանակը Հայաստանում

Եղանակը Հայաստանում

Հայաստանի Հանրապետության առանձին շրջաններում հուլիսի 31-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ հարավ-արևմտյան՝ 18-23 մ/վրկ արագությամբ։ Երեկոյան ժամերին նաև Արմավիրի մարզում՝ Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: «Հայգոսհիդրոմետ»-ից հայտնում են, որ Երեւանում երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +17+19, վաղը ցերեկը՝ +32+34։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում՝ գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +21+25,…

Կարդալ ավելին

Մահացել է Վոլոդյա Բադալյանը (խնամի Վոլոդը)

Մահացել է Վոլոդյա Բադալյանը  (խնամի Վոլոդը)

76 տարեկան հասակում մահացել է հասարակական–քաղաքական գործիչ, ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վոլոդյա Բադալյանը։ Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հուլիսի 31-ին, ժամը 18:00 ին Սուրբ Սարգիս (5-րդ մասիվ) եկեղեցում: Վերջին հրաժեշտը՝ նույն վայրից օգոստոսի 1-ին, ժամը 12:30: Վոլոդյա Բադալյանը՝ ծնվել է 1948թ. մայիսի 12-ին Սպիտակում: 1983թ. ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը: Ճարտարագետ-շինարար: 1966-1969թթ. Սպիտակի շաքարի գործարանում աշխատել է բանվոր, ճարտարագետ-կոնստրուկտոր, գլխավոր տեխնոլոգ, 1969-1981թթ.` Երքաղխորհրդի գործկոմի ջրմուղ-կոյուղու գլխավոր վարչության Լենինյան շրջանի տեխնիկ, ավագ վարպետ, գլխավոր ճարտարագետ, պետ:…

Կարդալ ավելին

Կառուցողական ըմբռնումով քննարկեցինք կարգավորման գործընթացի բոլոր ասպեկտները․ Քըլըչը՝ Ռուբինյանի հետ հանդիպման մասին

Կառուցողական ըմբռնումով քննարկեցինք կարգավորման գործընթացի բոլոր ասպեկտները․ Քըլըչը՝ Ռուբինյանի հետ հանդիպման մասին

Սերդար Քըլըչն անդրադարձել է Հայաստանի և Թուրքիայի կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների հանդիպմանը։ «Հանդիպումների 5-րդ փուլն անցկացրինք Թուրքիա-Հայաստան սահմանային շրջանում, հայկական կողմում՝ առավոտյան, իսկ թուրքական կողմում՝ օրվա երկրորդ կեսին: Մենք կառուցողական ըմբռնումով քննարկեցինք կարգավորման գործընթացի բոլոր ասպեկտները և հետագա առաջընթացի հնարավորությունները»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Քըլըչը։

Կարդալ ավելին

Դեպի ՌԴ արտագնա աշխատողների թիվը էապես նվազել է. աշխատավարձերի տարբերությունը նեղացել է. Գալստյան

Դեպի ՌԴ արտագնա աշխատողների թիվը էապես նվազել է. աշխատավարձերի տարբերությունը նեղացել է. Գալստյան

Դեպի Ռուսաստան մեր արտագնա աշխատողների թիվը էապես նվազել է: Այս մասին այսօր՝ հուլիսի 30-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը: «Որովհետեւ աշխատավարձերի տարբերությունն իրական արտահայտությամբ, որ մենք ունենք Ռուսաստանի հետ, բավականին նեղացել է: Իրենք այնտեղ ստանում են ռուսական ռուբլով, որի փոխարժեքը բավական բարձր է, երբ կոնվերտացնում ես հայկական դրամի, ինքը մոտավորապես նույն աշխատավարձերն է ստանում, մի փոքր բարձր, քան կարող է ստանալ այստեղ շինարարական կամ յալ ոլորտներում: Այդ իմաստով կարելի է ասել՝ որոշակիորեն…

Կարդալ ավելին

Հայերը Լեռնային Ղարաբաղ վերադառնալու իրավունք ունեն. Ֆրանսիայի դեսպան

Հայերը Լեռնային Ղարաբաղ վերադառնալու իրավունք ունեն. Ֆրանսիայի դեսպան

Պարոն դեսպան (Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաև – խմբ.), ինչպես դուք եք ասում, օրենքում «լավ տղաներ» չկան։ Այս մասին սոցիալական ցանցերում գրել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվյե Դեկոտինին։ «Լեռնային Ղարաբաղի հայերն ունեն Արդարադատության միջազգային դատարանի կողմից ճանաչված իրավունքներ, առաջին հերթին դա վերաբերում է վերադարձի իրավունքին։ Իսկ Դատարանի որոշումները պարտադիր են»,- գրել է նա։

Կարդալ ավելին

Իսրայելը կոչ է անում Թուրքիային հեռացնել ՆԱՏՕ-ից

Իսրայելը կոչ է անում Թուրքիային հեռացնել ՆԱՏՕ-ից

Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը կոչ է արել ՆԱՏՕ-ին բացառել Թուրքիային այդ կազմակերպության անդամությունից, հայտնում է Today in Israel պորտալը։ Փորձագետները կարծում են, որ դա կարող է ավելի մեծացնել լարվածությունը երկրների միջև: «Թուրքիայի նախագահ Էրդողանի՝ Իսրայել ներխուժելու սպառնալիքների և նրա վտանգավոր հռետորաբանության լույսի ներքո՝ արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը դիվանագետներին հանձնարարել է շտապ համագործակցել ՆԱՏՕ-ի բոլոր անդամների հետ՝ կոչ անելով դատապարտել Թուրքիային և պահանջել նրան հեռացնել տարածաշրջանային դաշինքից»,- հայտարարել է Իսրայելի ԱԳՆ-ն։

Կարդալ ավելին

ԼՈՌԻՈՒՄ ՎԵՐԱՑՎԵԼ Է ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ

ԼՈՌԻՈՒՄ ՎԵՐԱՑՎԵԼ Է ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ

Մարինա Բարսեղյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում իրականացված կրկնակի ստուգայցի ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչները խախտումներ չեն հայտնաբերել (Լոռու մարզ, Հոբարձի համայնք)։ ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։  

Կարդալ ավելին

Արարատում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պետությանը պատճառված 10 մլն դրամի վնասն վերականգնվել է. դատախազություն

Արարատում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պետությանը պատճառված 10 մլն դրամի վնասն  վերականգնվել է. դատախազություն

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պետությանը և համայնքին պատճառված շուրջ 10 մլն դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է: Այս մասին հայտնում են Դատախազության հանրային կապերի բաժնից: Դատախազը 2024 թվականի հուլիսի 30-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել «Էկո բիլդինգ» ՍՊ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) աշխատակցի նկատմամբ՝ առանց ընդերքն օգտագործելու թույլտվության, Մասիս համայնքի Դարակերտ բնակավայրում գտնվող տարբեր հողատարածքներում պետական սեփականություն հանդիսացող օգտակար հանածո (ավազակոպիճ) արդյունահանելու համար: Քրեական վարույթով պարզվել է, որ վերոնշյալ Ընկերության աշխատակիցը 2023 թվականի մայիսից հուլիսն ընկած…

Կարդալ ավելին

Ամիօ լիզինգ. արագություն տուր բիզնեսիդ

Ամիօ լիզինգ. արագություն տուր բիզնեսիդ

Ցանկանու՞մ եք զարգացնել Ձեր բիզնեսը, Ամիօ լիզինգն այն արագ և շահեկան զարգացնելու լավագույն տարբերակն է: Ամիօ լիզինգի միջոցով հնարավորություն կունենաք կրկնապատկել Ձեր բիզնեսի հաջողությունները: Մենք անհատականացնում ենք լիզինգի պայմանները Ձեր կարիքներին համապատասխան և առաջարկում ճկուն տարբերակներ: Ձեռք բերելով տեխնիկա, սարքավորում, տրանսպորտային միջոցներ 50% կանխավճարով՝ լիզինգի ձևակերպումը կիրականացվի առանց ֆինանսական վերլուծության և բացառիկ արագությամբ: Զարգացրեք Ձեր բիզնեսը վստահելի գործընկերոջ հետ միասին՝ գերազանցելով Ձեր բիզնես նպատակները: Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ: Ամիօ լիզինգ, խելացի ընտրություն Ձեր բիզնեսի համար…

Կարդալ ավելին

ՌԴ երեք մարզերում աշխատանքային ներգաղթյալների բացակայության պատճառով խանութներից սննդամթերքն անհետացել է

ՌԴ երեք մարզերում աշխատանքային ներգաղթյալների բացակայության պատճառով խանութներից սննդամթերքն անհետացել է

Ջուրը և որոշ պարենային ապրանքներ սկսել են անհետանալ Յարոսլավլի, Իվանովոյի և Կոստրոմայի մարզերի «Пятерочка» խանութների ցանցի վաճառասեղաններից. այս մարզերի մանրածախ առևտրի ցանցը զբաղեցնում է շուկայի մոտ 40–50%-ը։ Mash-ի տվյալներով՝ հացի, հացահատիկի, ալյուրի, համեմունքների, ջրի շշերի մատակարարման խնդիրն առաջացել է անցած շաբաթ։ Նախ, դրանք դադարեցրին վաճառվել Յարոսլավլի որոշ «Пятерочка» խանութներում, իսկ հետո «դատարկ վաճառասեղանների համաճարակը» տարածվել է Ռիբինսկում, Կովրովում և Իվանովոյի և Կոստրոմայի շրջանների որոշ քաղաքներում: Ըստ Mash-ի՝ պատճառը X5 Group-ի բաշխիչ կենտրոնների խափանումն է եղել, որտեղից ապրանքներ…

Կարդալ ավելին
1 116 117 118 119 120 572