Ֆիզիկական ներգործության և սառը զենք կրելու հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ(Տեսանյութ)

Ֆիզիկական ներգործության և սառը զենք կրելու հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ(Տեսանյութ)

Հոկտեմբերի 4-ին ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզները դանակահարության վերաբերյալ ստացան օպերատիվ տեղեկություն: Ըստ տեղեկության` Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի երկու բնակիչ` 41 և 35 տարեկան տղամարդիկ, գյուղի գերեզմանատանը վիճել են կենցաղային հարցերի շուրջ, և այդ ընթացքում 41-ամյա տղամարդն իր մոտ եղած ծալովի դանակով մի քանի հարված է հասցրել 35-ամյա համագյուղացուն` պատճառելով մարմնական վնասվածքներ: Աշտարակի ոստիկանները ճշտեցին նաև, որ տուժածը բուժօգնության չի դիմել, իսկ դանակահարողն էլ դանակը նետել է դեպքի վայրում: Նույն օրը դանակահարողն Սասունիկում հայտնաբերվեց և…

Կարդալ ավելին

ԵՄ-ն հայտարարել է Լիբանանին օգնություն հասցնելու համար «մարդասիրական օդային կամուրջի» գործարկման մասին

ԵՄ-ն հայտարարել է Լիբանանին օգնություն հասցնելու համար «մարդասիրական օդային կամուրջի» գործարկման մասին

Եվրամիությունը հայտարարել է, որ գործարկել է «մարդասիրական օդային կամուրջ»՝ Լիբանանին օգնություն հասցնելու նպատակով՝ երկրում կատաղի ռազմական գործողությունների պայմաններում: Եվրահանձնաժողովը հայտնել է, որ երեք նախնական չվերթ է նախատեսել՝ Իտալիայից և Դուբայից մատակարարումներ հասցնելու համար հակամարտությունից տուժած երկիր, որոնցից առաջինը Բեյրութ կժամանի արդեն ուրբաթ: «ԵՄ-ն աջակցում է Լիբանանի ճգնաժամից տուժած մարդկանց»,- գրել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը X սոցիալական ցանցի իր միկրոբլոգում։ «Վերմակներից մինչև կացարանների լրակազմեր և դեղամիջոցներ: Ավելի շատ օգնություն կլինի»,- հավելել է նա:…

Կարդալ ավելին

Զախարովան՝ Բաքվում պահվող հայ բանտարկյալների ազատ արձակման՝ կոնգրեսականների կոչի մասին

Զախարովան՝ Բաքվում պահվող հայ բանտարկյալների ազատ արձակման՝ կոնգրեսականների կոչի մասին

«Այնպիսի տպավորություն ունեմ, որ ամերիկացի կոնգրեսականները (հասկանում եմ, որ նրանք գումար են ստանում իրենց միջազգային լոբբինգի համար։ Նրանք դա չեն թաքցնում), բայց ինձ թվում է, որ նրանք անելիք ունեն»։ Դրա մասին այսօր՝ հոկտեմբերի 9-ին, ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նման կերպ խոսնակը պատասխանել է ադրբեջանցի լրագրողի հարցին, որը չափազանց դժգոհություն էր արտահայտել  Բաքվում անցկացվելիք COP 29 կլիմայական համաժողովի նախօրեին Բաքվում ապօրինի պահվող հայ բանտարկյալների ազատ արձակման խնդրանքով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի…

Կարդալ ավելին

Դոլարի փոխարժեքը նվազել է

Դոլարի փոխարժեքը նվազել է

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հոկտեմբերի 9-ին, կազմել է 387.06 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.36 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 424.45 դրամ (նվազել է 1.09 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է  506.78 դրամ (նվազել է 0.66 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 3.99 դրամ (նվազել է 0.03 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 383-386 դրամով, վաճառվում է 388-391 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 416-422 դրամով, վաճառվում…

Կարդալ ավելին

Իրավախախտումը չարձանագրելու համար փորձել էր կաշառք տալ պարեկներին

Իրավախախտումը չարձանագրելու համար փորձել էր կաշառք տալ պարեկներին

Գեղարքունիքի պարեկները հոկտեմբերի 8-ի ժամը 12.50-ի սահմաններում, իրավախախտում կատարելու համար, կանգնեցրել են «Յագուար» մակնիշի մեքենան: Իրավախախտումը չարձանագրելու համար վարորդը փորձել է, որպես կաշառք, 20 հազար դրամ տալ պարեկներին: Նա ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Մարտունու բաժին, իսկ մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք: 48-ամյա վարորդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Հակակոռուպցիոն կոմիտե։

Կարդալ ավելին

Ավարտվեց «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը

Ավարտվեց «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը

  Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակն ամփոփեց «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի 2024-25թթ. շրջափուլի հայաստանյան դասընթացը:   Այս տարի ծրագրին մասնակցեց 28 սփյուռքահայ երիտասարդ 18 երկրից՝ Ռուսաստանից, Բելառուսից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Շվեդիայից, Լիտվայից, Լատվիայից, Լեհաստանից, Չեխիայից, Ռումինիայից, Նիդերլանդներից, Մեծ Բրիտանիայից, Վրաստանից, Իրանից, Ավստրալիայից, ԱՄՆ-ից, Սիրիայից և Չինաստանից:   Երկշաբաթյա ծրագիրը ներառեց դասախոսություններ, աշխատաժողովներ, հանդիպումներ, փորձի փոխանակման աշխատանքներ, ինչպես նաև այցելություններ պետական, գիտակրթական, մշակութային, հոգևոր կառույցներ և հիշատակի վայրեր, ՀՀ մարզեր: Մասնակիցները, դասընթացի ավարտից հետո վերադառնալով իրենց համայնքներ,…

Կարդալ ավելին

Սպանություն Ձորաղբյուր գյուղում. 42-ամյա տղամարդը ձերբակալվել է(Տեսանյութ)

Սպանություն Ձորաղբյուր գյուղում. 42-ամյա տղամարդը ձերբակալվել է(Տեսանյութ)

Հոկտեմբերի 8-ին, ժամը 19.57-ին, ՆԳՆ ոստիկանության Կատայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Աբովյան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Ձորաղբյուր գյուղի Անկախության փողոցի տներից մեկը, որտեղ պարզվել է, որ մայրը հայտնաբերել է 34-ամյա որդու՝ Ազատ Նիկողոսյանի դիակը: Արտաքին զննությամբ դիակի գլուխը և ձեռքերը արյան մեջ են եղել: Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ժամը 15-ի սահմաններում նշված տան ննջասենյակում Ձորաղբյուր գյուղի Ազատության փողոցի բնակիչ 42-ամյա տղամարդը…

Կարդալ ավելին

ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ հարկային մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի նիստին. Հայտնի է գլխավոր թեման

ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ հարկային մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի նիստին. Հայտնի է գլխավոր թեման

ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանի գլխավորած պատվիրակությունը Ղրղզստանի Հանրապետությունում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների հարկային ծառայությունների ղեկավարների համակարգող խորհրդի 31-րդ նիստին, որին մասնակցել են Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի և Ադրբեջանի հարկային մարմինների պատվիրակությունները՝ մարմինների ղեկավարների գլխավորությամբ, ինչպես նաև ԱՊՀ Գործադիր կոմիտեի ներկայացուցիչներ։ Նիստի գլխավոր թեման եղել է «ԱԱՀ-ի վարչարարության թվային լուծումներ՝ վճարման թափանցիկության և վերադարձի հեշտության համար»։ ՊԵԿ նախագահի տեղակալը ներկայացրել է Հայաստանում վերջին տարիների ընթացքում ԱԱՀ վարչարարության թվային լուծումները, վճարման վերադարձի հեշտացման…

Կարդալ ավելին

Գեղարքունիքի մարզի պարեկները թմրանյութի ապօրինի շրջանառության դեպքեր են բացահայտել.(Տեսանյութ)

Գեղարքունիքի մարզի պարեկները թմրանյութի ապօրինի շրջանառության դեպքեր են բացահայտել.(Տեսանյութ)

 Գեղարքունիքի մարզի պարեկները հոկտեմբերի 4-ին Երևան-Սևան-Իջևան ճանապարհին ծառայություն իրականացնելիս ստուգման նպատակով կանգնեցրել են «Հոնդաի» մակնիշի մի մեքենա։ 26-ամյա վարորդը թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվել  և տեղափոխվել է ոստիկանության Սևանի բաժին, իսկ մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք։ Բաժնում երիտասարդը ներկայացրել է կիսամոխրացած զանգվածով կաթուցիչ և դեղնակաչավուն զանգված։ Նա հայտնել է, որ այն  թմրանյութ է՝ իր օգտագործման համար։ Կազմված փաստաթղթերը փոխանցվել են Սևանի քննչական բաժին: Հոկտեմբերի 5-ին Գեղարքունիքի մարզի պարեկները Երևան-Սևան-Իջևան ճանապարհին ծառայություն կատարելիս…

Կարդալ ավելին
1 46 47 48 49 50 569