Դիլիջան համայնքի ղեկավար ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆԸ , վերջին շրջանում շատ է թիրախավորվել ընդդիմադիր լրատվամիջոցների և լրագրողների կողմից: Հատուկ ուղղորդված է թ՞ե քաղաքական պատվերի որս՝ գուցե երկուսը միաժամանակ, բայց դե փաստն այն է , որ նշանառության տակ համայնքապետն է: Բայց արի ու տես , որ Դիլիջանում և նրա սահմաններից դուրս Սարգսյանը հարգանք վայելող և իր աշխատանքով՝ գործերը ապացուցող համայքապետերից է , որի մասին խոսում են Դիլիջանի ազգաբնակչությունը, անկախ համայնքապետի քաղաքական հայացքներից և կուսակցության պատկանելիությունից նախ և առաջ…
Կարդալ ավելինՎարդանյան եղբայրների կրկեսը հրավիրում է ձեզ «WONDERLAND»` աշխարհ, որտեղ հրաշքները կենդանանում են գմբեթի տակ
Վարդանյան եղբայրների կրկեսը հրավիրում է ձեզ «WONDERLAND»` աշխարհ, որտեղ հրաշքները կենդանանում են գմբեթի տակ: Լույս, կրակ, օդ, ուժ և քաջություն՝ ամենը միավորվում է Կախարդական Դռներից ներս Պարգևե՛ք երեխաներին և ամբողջ ընտանիքին տոնական և հրաշալի պահեր։ Շոու-ծրագրի բացառիկ համարն է էքստրեմալ «Մոտոգունդը», որն առաջին անգամ է ներկայացվում Հայաստանում: Արագություն, հնարքներ երկաթե շրջանակի ներսում, սուր զգացողություններ և անհավանական պահեր․ այս ամենը՝ հսկայական մետաղյա գնդի ներսում։ Համեցե՛ք դեկտեմբերի 20-ից և ստեղծե՛ք անմոռանալի հիշողություններ ամբողջ ընտանիքի համար «WONDERLAND» ամանորյա…
Կարդալ ավելինԱլիեւը նոր օրն սկսել է Հայաստանին ներկայացվող նոր պահանջներով
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը դեկտեմբերի 5-ի առավոտը սկսել է Հայաստանին ներկայացվող նոր եւ հին պահանջներով։ Դրանք հնչել են «Մշակութային ժառանգություն եւ վերադարձի իրավունք. Հայաստանից արտաքսված ադրբեջանցիների մշակութային ժառանգության վերականգնումը՝ որպես արդարության, հաշտեցման եւ խաղաղության ուղի» 3-րդ միջազգային համաժողովի մասնակիցներին հղած ուղերձում։ Նման խոստումնալից վերնագրով համաժողովի անցկացումնը արդեն տարօրինակ է թվում՝ հաշվի առնելով հաշտեցման եւ փոխադարձ պահանջներից հրաժարվելու հայտարարված ջանքերը։ Բայց ոչ. Ալիեւը մի բան ասում, մի այլ բան անում է։ Ինչպես երեւում է ուղերձի տեքստից,…
Կարդալ ավելինՓաշինյանն Արսեն Թորոսյանին գործուղում է Թբիլիսի. գիշերավարձը հրավիրող կողմի վրա է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը 2 օրով գործուղվում է Վրաստան։ Որոշման մեջ ասվում է. «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանին 2025 թվականի դեկտեմբերի 8-9-ը գործուղել Վրաստան (Թբիլիսի)` երկկողմ համագործակցության ընդլայնման վերաբերյալ քննարկումներ իրականացնելու նպատակով: Արսեն Թորոսյանի՝ Վրաստան գործուղման ճանապարհածախսը և օրապահիկի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության…
Կարդալ ավելինԵՄ-ը Ուկրաինային կոչ է արել զիջումների չգնալ Պուտինին՝ առանց ԱՄՆ անվտանգության երաշխիքների․ WSJ
ԵՄ երկրների առաջնորդները խորհուրդ են տվել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն չհամաձայնել Ռուսաստանի պահանջներին՝ առանց ԱՄՆ անվտանգության երաշխիքների, հայտնել են տեղեկացված աղբյուրները Wall Street Journal-ին (WSJ): Նրանց տվյալներով՝ հարցը բարձրացվել է Ուկրաինայի նախագահի եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի եւ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի միջեւ դեկտեմբերի 1-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ: Մասնավորապես, Մակրոնը նշել է, որ Վաշինգտոնից պետք է խնդրվի մանրամասն բացատրություն տալ այն մասին, թե ինչպես Ուկրաինան պաշտպանված կլինի Միացյալ…
Կարդալ ավելինՔրեական ոստիկանները անօրինական միգրացիա կազմակերպելու դեպք են բացահայտել
Քրեական ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության ծառայողները հանցագործության բացահայտման ուղղությամբ միջոցառումները ծավալեցին Հայաստանում ԱՄՆ դեսպանության արտաքին հետաքննությունների բաժնից ստացված տեղեկատվության հիման վրա։ Քրեական ոստիկաններին հաջողվեց պարզել անօրինական միգրացիա կազմակերպելու ողջ մեխանիզմը։ Ըստ նախնական տվյալների կատարվել էր հետևյալը։ Մայրաքաղաքի Սարի թաղի 23-ամյա մի բնակիչ, տեղեկանալով, որ Նոր Նորքի բնակիչ 56-ամյա տղամարդը կազմակերպում է ԱՄՆ մուտքի արտոնագրերի ստացում, դիմում է նրան։ Տղամարդը, հազար դոլարի դիմաց, կնոջն ուղղորդում է Բելգիա՝ Բրյուսելում գտնվող ԱՄՆ դեսպանատնից վիզա ստանալու։ Կինը…
Կարդալ ավելինՊարեկային ծառայողների պատրաստվածությունն ու հմտությունների զարգացումը՝ առաջնահերթություն․ ՆԳՆ կրթահամալիրում մեկնարկել է ամփոփիչ պետական ատեստավորումը
Պարեկային ծառայողների մասնագիտական պատրաստվածությունն ու կարողությունների զագացումը մշտապես ՆԳ նախարարության ուշադրության կենտրոնում է։ Դեկտեմբերի 4-ին ՆԳՆ կրթահամալիրում մեկնարկել է ապագա պարեկային ծառայողների ամփոփիչ պետական ատեստավորումը: Ատեստավորման գործընթացին հետևել է Պարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ Արթուր Խուդինյանը՝ տեղում ծանոթանալով ապագա պարեկների պատրաստվածությանն ու մասնագիտական հմտություններին։ ՆԳՆ կրթահամալիրի ռեկտոր Մանուկ Մուրադյանի խոսքով՝ կրթահամալիրը համակարգը պրոֆեսիոնալ կադրերով համալրելու ուղղությամբ շարունակական աշխատանք է իրականացնում. «Պարեկ որակավորմամբ կրթական ծրագրի տևողությունը 6 ամիս է. այն ներառում է հիմնական պրակտիկ և…
Կարդալ ավելինՍարգիս Փարսադանյանը որոնվում է որպես անհետ կորած
Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության կողմից որպես անհետ կորած որոնվում է 1991թ. ծնված Սարգիս Փարսադանյանը։ Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02։ `Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարդալ ավելինՔննարկել են արդար մրցակցության մշակույթի ձևավորման և սպառողների իրավունքների պաշտպանության կարևորությունը թեման
Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամ Տիգրան Մարկոսյանը ՀՀ պետական կառավարման ակադեմիայում «Կրթության որակի շաբաթ 2025» ծրագրի շրջանակում ներկայացրել է «Արդար մրցակցությունը և սպառողների շահերի պաշտպանությունը» թեմայով բաց դասախոսություն։ Հանդիպման սկզբում Տիգրան Մարկոսյանը ներկայացրել է Հանձնաժողովի գործունեությունը՝ պարզաբանելով, թե ինչպես է ձևավորվում և իրականացվում մրցակցային քաղաքականությունը Հայաստանում, ինչ մեխանիզմներով են բացահայտվում խախտումները, ինչպես նաև ինչ սկզբունքներով է ապահովվում սպառողների շահերի պաշտպանությունը։ Դասախոսության ընթացքում ներկայացվել է նաև Հանձնաժողովի մշակած նոր թվային գործիքը՝ «Սպառողի Օգնականը», որը…
Կարդալ ավելինԱրժույթի միջազգային հիմնադրամը հաստատել է 128.8 միլիոն ՀՓԻ (մոտ 175 միլիոն ԱՄՆ դոլար) նոր 36-ամսյա «Սթենդ-Բայ» տեսակի վարկային միջոցների (SBA) համաձայնագիրը Հայաստանի համար
Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) հաստատել է 128.8 միլիոն ՀՓԻ (մոտ 175 միլիոն ԱՄՆ դոլար) նոր 36-ամսյա «Սթենդ-Բայ» տեսակի վարկային միջոցների (SBA) համաձայնագիրը Հայաստանի համար։ Վարկային միջոցների համաձայնագրի հաստատման մասին ԱՄՀ հաղորդագրությանը կարող եք ծանոթանալ՝ անցնելով հղումով: Նշենք, որ համաձայնագիրն ուղղված է բարեփոխումների շարունակականության ու մակրոտնտեսական կայունության ապահովմանը և արտաքին ռիսկերից ապահովագրությանը։ Ստորև ներկայացնում ենք հաղորդագրությունում Կենտրոնական բանկին առնչվող դրույթները. «ՀՀ կենտրոնական բանկը շարունակում է մնալ կայունության ապահովման կենտրոնական դերակատարներից։ ԱՄՀ հաղորդագրությունում մասնավորապես նշվում է Կենտրոնական բանկի…
Կարդալ ավելին









