Եվրամիության արտգործնախարարները երկուշաբթի՝ հունիսի 24-ին կքննարկեն Վրաստանի դեմ հնարավոր սահմանափակումները՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունման առնչությամբ։ Դրա մասին հայտնել է Euractiv պորտալը։ Նախագծում ասվում է, որ որպես անհապաղ պատասխան ԵՄ-ն ԵՄ-Վրաստան Ասոցացման համաձայնագրի շրջանակում կարող է դադարեցնել բարձր մակարդակի երկկողմ այցերը, հանդիպումներն ու միջոցառումները, միաժամանակ սառեցնել քննարկումները, բանակցությունները և երկկողմ համաձայնագրերի ստորագրումը։ Բացի դրանից, ԵՄ երկրները քննարկում են Վրաստանի ղեկավարության ներկայացուցիչների նկատմամբ սահմանափակումներ մտցնելու հնարավորությունը, դադարեցնելու «Վրաստանի իշխանություններին օգուտ բերող» նախագծերի ֆինանսավորումը և քննարկում են…
Կարդալ ավելինՓաշինյանը կուսակիցների հետ քննարկել է կուսակցության 4-րդ Քաղաքական ժողովի նախապատրաստական աշխատանքները
Հունիսի 21-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հայտնում են կուսակցությունից: Ամփոփվել են Կուսակցության 4-րդ Քաղաքական ժողովի նախապատրաստական աշխատանքները։
Կարդալ ավելինԱյս հարցը ներկայումս օրակարգ բերելը խիստ արհեստական է. ԱԺ «Հայաստան» խմբակցության հայտարարությունը
ԱԺ-ում ընդդիմադիր ֆրակցիաների կողմից հրավիրված «Կառավարության հրաժարականի և նոր կառավարություն ձևավորելու անհրաժեշտության մասին» թեմայով արտահերթ նիստին զուգահեռ, որին ՔՊ-ն, հերթական անգամ խախտելով Սահմանադրությունը, հրաժարվեց մասնակցել, փոխարենը ԱԺ քննարկման օրակարգ բերեց «Հայաստանի` Եվրոպական միությանն անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկի շուրջ» լսումներ անցկացնելու հարցը:Այս մասին ասվում է ԱԺ «Հայաստան» խմբակցության հայտարարությունում: Ըստ խմբակցության` այս հարցը ներկայումս օրակարգ բերելը խիստ արհեստական է, աշխարհաքաղաքական իրողություններից կտրված և ներքաղաքական իմաստով՝ կեղծ։ Այն նպատակ ունի շեղել հանրության ուշադրությունը գործող…
Կարդալ ավելինԱրտաշատ բկ-ն ի շնորհիվ տնօրենի այսօր անմրցելի է. ԱՆ նախկին նախարարի գնահատականը
Բուժաշխատողի միջազգային օրը կարևոր նախապայման է ևս մեկ անգամ գնահատելու վերաիմաստավորելու մեր շրջապատի կարևորագույն առաքելություն իարկանացնող մարդկանց և նրանց մասնագիտությունը: «Առողջապահական համակարգում այսօրվա բոլոր բարեփոխումները ուղղված են նաև ձեր իրավունքների պաշտպանությանը:Ձեր աշխատանքային պայմանների բարելավմանը բարելավմանը և մասնագիտական առաջընթացին:Գնահատում ենք անընդհատ կրթվելու, բարձունքներ գրավելու, գիտական առաջընթացին մասնակից լինելուն: Երբեմն ծանր որոշումներ կայացնելու և երբեմն էլ պարտվելու , բայց միշտ պայքարելու ձեր կամքը հաստաուն է »: Այս խոսքերով շնորհավորեց օրվա առթիվ ՀՀ Առողջապահության նախարար ԱՆԱՀԻՏ ԱՎԱՆԵՍՅԱՆԸ: Մասնագիտական…
Կարդալ ավելինՑանկացած իսլամական երկիր Բաքվին աջակցելիս պետք է նկատի ունենա, որ օժանդակում է Գազայի կոտորածին. Իրանագետ
Հայաստանն այլևս ճանաչում է Պաղեստինի պետությունը, իսկ Բաքվի բարբարոսական վարչախումբն Արցախի հայության նկատմամբ իրականացրած ցեղասպանական բնույթի էթնիկ զտումից հետո էներգակիրներ է մատակարարում Գազայի խաղաղ բնակչության նկատմամբ անմարդկային գործողություններով աչքի ընկած Նեթանյահուի վարչախմբին։ Այս մասին իր էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Սա է այն ճշմարտությունը, որը պետք է իմանա իսլամական և արաբական աշխարհը պարբերաբար իսլամի և իսլամական համերաշխության մասին ճամարտակող Բաքվի երեսպաշտ վարչախմբի իրական բնույթի մասին։ Այսուհետ ցանկացած իսլամական երկիր՝ և…
Կարդալ ավելինԲուժաշխատողի օրվա կապակցությամբ շնորհակալագրեր ՆԳՆ Ոստիկանության բուժաշխատողներին
Հունիսի 21-ը նշվում է որպես Բուժաշխատողի օր: Այդ կապակցությամբ ՆԳՆ Ոստիկանության բուժվարչության և ենթակա ստորաբաժանումների մի խումբ աշխատողներ արժանացել են խրախուսանքի։ Աշխատանքային պարտականությունները բարեխղճորեն և բարձր պատասխանատվությամբ կատարելու համար ՆԳՆ Ոստիկանության բժշկական վարչության պետ, բժշկական ծառայության գնդապետ Սուսաննա Մուրադյանը շնորհակալագրեր է հանձնել մի շարք աշխատակիցների։
Կարդալ ավելինՍեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը համագործակցում է առաջատար միջազգային կառույցների հետ. գերճշգրիտ սարքերը գրանցում են նույնիսկ չնչին ցնցումները(տեսանյութ)
ՀՀ Ոստիկանության փոխանցմամբ՝ մեր հանրապետությունը գտնվելով Արաբական և Եվրասիական տեկտոնական սալերի բախման գոտում՝ Հայաստանում ցանկացած պահի կարող է երկրաշարժ տեղի ունենալ։ Հաշվի առնելով նախկինում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերը՝ 1991 թվականին ստեղծվեց ՀՀ կառավարությանն առընթեր Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը: 2015 թվականին վերագործարկվեց Գառնիի երկրաֆիզիկական դիտարանը: Այսօր արդեն դիտացանցը բաղկացած է 48 դիտակայաններից, որոնցում տեղադրված են 122 չափիչ սարքեր և սարքավորումներ, որոնց նպատակն է կանխատեսել և նվազեցնել սեյսմիկ ռիսկը։ «Կենտրոնի հիմնական խնդիրը հանրապետությունում սեյսմիկ ռիսկի նվազեցումն…
Կարդալ ավելինՄիջազգային հետախուզման մեջ գտնվող երկու ադրբեջանցու ՌԴ-ն արտահանձնել է Ադրբեջանին
Երկու ադրբեջանցի Ռուսաստանից արտահանձնվել են Ադրբեջանին, Ադրբեջանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությանը վկայակոչելով՝ հայտնել է ԱՊԱ-ն։ «Միջազգային պայմանագրերից բխող դրույթների համաձայն՝ որոշում է ընդունվել Ռուսաստանից արտահանձնել Ադրբեջանի քաղաքացիներ Հուսեյնով Ռախիբ Սահիբ օղլուն և Իբրահիմով Մուրադ Թեյուբ օղլուն։ Քրեական գործերի շրջանակում, որոնց նախաքննությունն անցկացվել է Աբշերոնի շրջանի ոստիկանության բաժանմունքում, հիմքեր են պարզվել, որ Իբրահիմով Մուրադ Թեյուբ օղլուն կատարել է հանցագործություն՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելով, իսկ Հուսեյնով Ռախիբ Սահիբ օղլուն՝ զգալի վնաս պատճառող խարդախություն։ Ուստի նրանց նկատմամբ…
Կարդալ ավելինԵրեխա ունեցող ընտանիքների բնակապահովման աջակցության ծրագրերի համար հատկացվեց եւս 600 մլն դրամ՝ 880 շահառուի համար
2020 թվականին ընդունվել էր երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության՝ 2020-2023 թվականների ծրագիրը: 2023-ին ծրագիրն ամփոփելուց ու արդյունավետությունը գնահատելուց հետո որոշվել էր, որ այն պետք է շարունակել, և 2024 թվականի մարտին որոշվել էր երկարաձգել ծրագիրը մինչև 2026 թվականը: Այդ մասին Կառավարության հունիսի 20-ի նիստին ասաց ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը: «Ծրագրի շրջանակում 2024-ին աջակցություն է ստացել 827 շահառու մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ստանձնած պարտավորությունների մասով, և վճարվել է շուրջ 552 մլն դրամ, իսկ ընդհանուր…
Կարդալ ավելինԻսրայելը եւ ՀԱՄԱՍ-ը հազիվ թե մինչեւ տարեվերջ կարգավորեն հակամարտությունը. Politico
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը կասկածում է, որ Իսրայելը եւ պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժումը կկարգավորեն հակամարտությունը առաջիկայում։ Այս մասին տեղեկացրել է Politico թերթը։ «Իմ կարծիքով՝ դա կշարունակվի առնվազն մինչեւ 2024թ. վերջ»,- թերթը մեջբերել է Սպիտակ տան աղբյուրի խոսքերը։ Նա պարզաբանել է, որ Իսրայելի զորքերի դուրսբերման հարցը սեկտորից դարձել է գայթաքար ճգնաժամի լուծման հարցում։ Բայդենի վարչակազմում մտահոգ են, որ քանի որ կողմերից ոչ մեկը պատրաստ չէ զիջումների, մարտական գգործողությունները Գազայում կարող են շարունակվել եւս մի քանի…
Կարդալ ավելին