ՍԱՏՄ ղեկավարը հրաժարականի դիմում է ներկայացրել

ՍԱՏՄ ղեկավարը հրաժարականի դիմում է ներկայացրել

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին  հաստատեցին ՍԱՏՄ-ից։ Հրաժարականի պատճառները հայտնի չեն:  

Կարդալ ավելին

Դոլարի փոխարժեքը աճել է

Դոլարի փոխարժեքը աճել է

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 6-ին, կազմել է 387.36 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.12 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 416.10 դրամ (նվազել է 5.80 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է  499.15 դրամ (նվազել է 3.53 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 3.94 դրամ (նվազել է 0.03 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 384-386 դրամով, վաճառվում է 388-391 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 410-414 դրամով, վաճառվում…

Կարդալ ավելին

Նեթանյահուն շնորհավորել է Թրամփին «պատմության մեջ ամենամեծ վերադարձի» կապակցությամբ

Նեթանյահուն շնորհավորել է Թրամփին «պատմության մեջ ամենամեծ վերադարձի» կապակցությամբ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և նրա կինը՝ Սառան, շնորհավորել են Դոնալդ և Մելանյա Թրամփին՝ ընտրություններում ԱՄՆ նախկին նախագահի հաղթանակի կապակցությամբ։ «Շնորհավորում եմ պատմության մեծագույն վերադարձի կապակցությամբ: Ձեր պատմական վերադարձը Սպիտակ տուն նշանավորում է Ամերիկայի նոր սկիզբը և վերահաստատում է մեր հավատարմությունը Իսրայելի և Ամերիկայի միջև մեծ դաշինքին: Սա հսկայական հաղթանակ է: Բարեկամության անկեղծ հավաստիացումներով, Ձեր Բենիամինն ու Սառա Նեթանյահու»,- գրել է Նեթանյահուն սոցցանցի իր միկրոբլոգում։

Կարդալ ավելին

Օտարերկրացիների վեճն ավարտվեց մարմնական վնասվածքներով(Տեսանյութ)

Օտարերկրացիների վեճն ավարտվեց մարմնական վնասվածքներով(Տեսանյութ)

Հոկտեմբերի 25-ին, կեսգիշերից քիչ անց, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվեց ահազանգ, որ Կոմիտասի պողոտայում վիճաբանություն է օտարերկրացիների միջև, մեկ անձ դանակահարվել է: Ահազանգը փոխանցվեց Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղից էլ օպերատիվ խումբը, նաև զարգացումները կանխելու նպատակով, հնարավորինս արագ մեկնեց դեպքի վայր: Այդ ընթացքում հաղորդում ստացվեց արդեն ոստիկանության բաժնում. հիվանդանոցից հայտնեցին, որ շտապօգնության խումբը Կոմիտասի պողոտայից բուժօգնության էր տեղափոխել 30-ամյա օտարերկրացու` կրծքավանդակի ծակած վերքով: Առաջին ահազանգերից մոտ երեք ժամ անց ստացվեց ևս մեկ հիվանդանոցային հաղորդում. «Երևան»…

Կարդալ ավելին

Ամիօ բանկում արդեն հասանելի են կանադական դոլարով (CAD) անկանխիկ գործարքները

Ամիօ բանկում արդեն հասանելի են կանադական դոլարով (CAD) անկանխիկ գործարքները

Ամիօ բանկն ուրախությամբ տեղեկացնում է կանադական դոլարով (CAD) գործարքների մեկնարկման մասին, ինչպիսիք են. փոխարկումները միջազգային փոխանցումների ստացումները միջազգային փոխանցումների ուղարկումները Վերոնշյալ գործարքները հասանելի են AMIO Mobile հավելվածում, Ինտերնետ բանկում և մասնաճյուղային ցանցում՝ անկանխիկ եղանակով: Ամիօ բանկն առաջարկում է մրցակցային փոխարժեքներ շուկայում և այս թարմացումը մեզ ևս մեկ քայլով մոտեցնում է մեր հաճախորդներին ընդլայնված ֆինանսական ծառայություններ տրամադրելու մեր հանձնառությանը: Ամիօ բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

Կարդալ ավելին

ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆՈՒՄ ԿԱՍԵՑՎԵԼ Է ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ. ՍԱՏՄ

ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆՈՒՄ ԿԱՍԵՑՎԵԼ Է ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ. ՍԱՏՄ

  ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Տավուշի մարզային  կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Արկադի Միրիջանյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Տավուշի մարզ, Կողբ բնակավայր) անցկացրած ստուգման ընթացքում պարզել են, որ արտադրական գործընթացներն այստեղ իրականացվում են սննդամթերքի հիգիենային ներկայացվող սահմանված պահանջների խախտմամբ։   Մասնավորապես՝ հանրային սննդի օբյեկտի խոհանոցի հատակը, առասատաղը, պատերը չեն գտնվել հարթ և նորոգ վիճակում, հնարավոր չէ  լվանալ և ախտահանել համապատասխան նյութերով:   Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, հայտնաբերված խախտումները…

Կարդալ ավելին

Հայաստանը ցանկանում է խստացնել վերահսկողությունը Սեւանա լճում իշխանի որսի նկատմամբ

Հայաստանը ցանկանում է խստացնել վերահսկողությունը Սեւանա լճում իշխանի որսի նկատմամբ

Հայաստանում անհրաժեշտ է ուժեղացնել հսկողությունը Սեւանա լճում իշխանի (Սեւանի իշխան) որսի նկատմամբ։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 6-ին, Ազգային ժողովում «Սևանա լճի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության մշտական ​​խորհրդարանական հանձնաժողովի նիստում ասաց Շրջակա միջավայրի փոխնախարար Արա Մկրտչյանը։ Նրա խոսքով, որսի տարեկան ծավալներն այսուհետ կորոշվեն ձկան պաշարների պարբերական գնահատումների հիման վրա։ Դրանք, իրենց հերթին, կանցկացվեն տարին երկու անգամ՝ նոյեմբերին և հունիսին։ «Ձկան որսի…

Կարդալ ավելին

Հովանավորչության առաջարկը մերժած տնօրենին ծեծել են ու թալանել. ՔՈԳՎ բացահայտումը(Տեսանյութ)

Հովանավորչության առաջարկը մերժած տնօրենին ծեծել են ու թալանել. ՔՈԳՎ բացահայտումը(Տեսանյութ)

  Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացվել էին օպերատիվ տեղեկություններ, որ Երևանի Աջափնյակ թաղամասում հաշվառված 40-ամյա տղամարդը մի խումբ անձանց հետ նոյեմբերի 1-ին, ժամը 19-ի սահմաններում, այցելել է մայրաքաղաքի Շիրակի փողոցում գործող սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության տարածք և տնօրենին առաջարկել ընկերության նկատմամբ հովանավորչություն իրականացնելու դիմաց իրենց տալ ամսական վարձատրություն։ Տնօրենը հրաժարվել է, ինչից հետո 40-ամյա տղամարդն ու հետը եկած անձինք ծեծի են ենթարկել նրան, աշխատասենյակի չհրկիզվող պահարանից հափշտակել երկուսուկես միլիոն դրամ և հեռացել։ Հանցանք կատարած լինելու…

Կարդալ ավելին

Քաջարանի թունելի շինարարության համար Հայաստանը կստանա 200 մլն դոլարի վարկ

Քաջարանի թունելի շինարարության համար Հայաստանը կստանա 200 մլն դոլարի վարկ

Հայաստանը և Եվրասիական զարգացման բանկը համաձայնագիր են կնքել Կայունացման և զարգացման հիմնադրամի միջոցներից Քաջարանի թունելի շինարարության եւ M2 ճանապարհի 4 կմ հատվածի վերակառուցման համար 200 մլն ԱՄՆ դոլարի վարկ տրամադրելու մասին: Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը նշեց, որ ծրագիրը համաֆինանսավորվելու է Հայաստանի կողմից՝ շուրջ 194 մլն 259 ԱՄՆ դոլարի չափով։ Նրա խոսքով՝ այս ներդրումային համաձայնագիրը ստորագրվել է 2024 թվականի հուլիսի 26-ին։ Նախատեսվում…

Կարդալ ավելին

Գանգուղեղային վնասվածքի հետեւանքները կարող են պահպանվել ողջ կյանքում. JN

Գանգուղեղային վնասվածքի հետեւանքները կարող են պահպանվել ողջ կյանքում. JN

ԱՄՆ մի շարք առաջատար բժշկական համալսարանների գիտնականներն առաջարկել են գանգուղեղային վնասվածքը համարել քրոնիկական վիճակ ողջ կյանքում պահպանվող հետեւանքների պատճառով։ Այս մասին հետազոտողները հայտնել են Journal of Neurotrauma-ում (JN)։ Մեկնաբանության հեղինակների խոսքով՝ գանգուղեղային վնասվածքները (ԳՈւՎ) պահանջում են ոչ թե կարճատեւ դիտարկումներ, այլ առողջության մշտական հսկողություն, ինչպես դիաբետի, ասթմայի, դեպրեսիայի եւ սրտային անբավարարության դեպքերում։ Գիտնականները բացատրել են, որ առողջապահության համակարգերի ռազմավարությունները հիմնականում հիմնվում են վնասվածքի սուր փուլի դեմ տարվող աշխատանքի վրա, որը սովորաբար տեւում է վնասվելուց հետո…

Կարդալ ավելին
1 15 16 17 18 19 565