Նավթի գները կայունացել են ուրբաթ օրը՝ նախորդ նստաշրջանի 5%-անոց թռիչքից հետո՝ Մերձավոր Արևելքի հակամարտության պատճառով շուկայում առաջարկի կրճատման մտավախությունների ֆոնին: Լոնդոնի ICE Futures բորսայում Brent-ի դեկտեմբերյան ֆյուչերսների գինը կազմում է 77,51 դոլար՝ մեկ բարելի դիմաց, ինչը 0,11 դոլարով (0,14%) ցածր է նախորդ առուվաճառքի փակման ցուցանիշից։ Հինգշաբթի օրն այս պայմանագրերը թանկացել են 3,72 դոլարով (5%)՝ հասնելով 77,62 դոլարի՝ մեկ բարելի դիմաց՝ առավելագույնը օգոստոսի 30-ից ի վեր։ WTI տեսակի նավթի նոյեմբերյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX)…
Կարդալ ավելինԵրևանում մեկնարկում է ԴիջիԹեք 2024 ցուցահանդեսը
4 հոկտեմբերի, 2024 10:37 Մերիդիան էքսպո կենտրոնում այսօր մեկնարկել է տարածաշրջանի ամենամեծ տեխնոլոգիական ցուցահանդեսը՝ ԴիջիԹեք 2024-ը, որն իր շուրջն է համախմբել հայկական և արտասահմանյան առաջատար տեխնոլոգիական ընկերություններին, ստարտափներին։ Առաջիկա երեք օրերի ընթացքում՝ հոկտեմբերի 4-6-ը, 200-ից ավելի ընկերություն ու ստարտափ Մերիդիան էքսպո կենտրոնում կցուցադրեն իրենց նոր պրոդուկտներն ու ծառայությունները։ Բացի դրանից՝ երկու առանձին սրահներում կանցկացվեն զրույցներ ու պանելային քննարկումներ տեխնոլոգիական ոլորտին վերաբերող թեմաներով։ Միջոցառման օրակարգը հասանելի է այստեղ։ ԴիջիԹեք 2024-ն անցկացվում է Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի՝ WCIT2024-ի…
Կարդալ ավելինՄերձավոր Արևելքում լայնածավալ պատերազմից կարելի է խուսափել. Բայդեն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարծում է, որ Մերձավոր Արևելքում լայնածավալ հակամարտությունը հնարավոր է կանխել։ Համապատասխան հայտարարություն նա արել է հինգշաբթի օրը՝ լրագրողների հետ զրույցում։ Նրա խոսքերը մեջբերում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։ «Չեմ կարծում, որ լայնամասշտաբ պատերազմ կսկսվի. Կարծում եմ՝ մենք կարող ենք խուսափել դրանից։ Բայց դրան հասնելու համար շատ ավելին պետք է արվի»,- ասել է Բայդենը: Հարցին, թե որքանով է վստահ, որ հնարավոր է կանխել մեծ հակամարտությունը, Բայդենն արձագանքել է պատասխան հարցով, թե որքանով…
Կարդալ ավելինՊԵԿ-ը 2024-ի հունվար-սեպտեմբերի ընթացքում ապահովել է 12,5 տոկոսով ավելի շատ հարկային եկամուտ
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում հարկային մարմնի կողմից հավաքագրվել են շուրջ 1 տրլն 698.6 մլրդ դրամ եկամուտներ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է շուրջ 189.1 մլրդ դրամով կամ 12.5%-ով: Մաքսային մարմնի կողմից հավաքագրվել է շուրջ 312 մլրդ դրամ եկամուտ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից պակաս է շուրջ 60.8 մլրդ դրամով կամ 16.3%-ով: Հարկ վճարողներին և ֆիզիկական անձանց պետական բյուջեի եկամուտներից վերադարձվել է շուրջ 243.4 մլրդ դրամ (ցուցանիշում…
Կարդալ ավելինՀոկտեմբերի առաջին ուրբաթը` որպես ժպտալու տոն. Ամիօ բանկը տոնում է
Ժպտալը պարզապես դեմքի շարժում չէ, այն մի շարք հաճելի զգացմունքների արտահայտման ձև է, որը նույնիսկ ազդում է մեր առողջության և ինքնազգացողության վրա: Ժպտալիս արտադրվում են երջանկության հորմոններ՝ սերոտոնին, էնդորֆին, դոֆամին, օքսիտոցին։ Ժպիտի տոնը 25 տարեկան է։ Այն առաջին անգամ նշվել է 1999 թվականին: Տոնը նկարիչ Հարվի Բելի մտահղացումն է եղել։ Հարվին նաև առաջին սմայլիկի հեղինակն է։ Ժպիտի օրվա մասին խոսելիս Հարվին նշել է. «Ժպիտը չի ճանաչում աշխարհագրական տարածք, քաղաքական հայացքներ կամ կրոնական պատկանելություն: Յուրաքանչյուրս տարին…
Կարդալ ավելինՆերկայումս Հայաստանը գտնվում է կարևորագույն օրենսդրական բարեփոխումների փուլում.ՄՊՀ նախագահ
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը Վաշինգտոնում ընթացող Սպառողների պաշտպանության և օրենսդրության կիրարկման միջազգային ցանցի (ICPEN) համաժողովի երրորդ օրը մասնակցել է «Սպառողների շահերի պաշտպանության մարմինների արդյունավետություն» թեմայով քննարկմանը։ «Ներկայումս Հայաստանը գտնվում է կարևորագույն օրենսդրական բարեփոխումների իրականացման փուլում, երկրի ազգային օրենսդրությունը, ներառյալ սպառողների պաշտպանության ոլորտին առնչվող կարգավորումները, ներդաշնակեցվում են ԵՄ օրենսդրության հետ, ինչը ռազմավարական քայլ է առաջավոր պրակտիկաների հետ ավելի սերտ ինտեգրման համար և լանածավալ օգուտներ կապահովի երկրի զարգացման և գլոբալ շուկաներում ինտեգրման առումով»,-իր խոսքում…
Կարդալ ավելինԼույս է տեսել «Արդի դեմիրճյանագիտություն»` երկար սպասված ժողովածուն
Լույս է տեսել «Արդի դեմիրճյանագիտություն»` երկար սպասված ժողովածուն, որն ընդգրկում է ժամանակակից գիտնականների դեմիրճյանագիտական հոդվածները և դասականի` մինչ օրս անտիպ երկեր։ Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանը հրավիրում է բոլոր դեմիրճյանասերներին գրքի շնորհադեսին։ Այն կկայանա Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում, հոկտեմբերի 4֊ին, ժամը 15։30֊ին։
Կարդալ ավելին27 մլն դրամ կհատկացվի ԱԺ-ին՝ բենզին ու թղթեր սրբիչներ գնելու համար. բենզինը կգնեն «Ֆլեշ»-ից
Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 3-ի նիստում որոշում կայացրեց, որով առաջարկվում է 2024-ի բյուջեով ԱԺ ընդհանուր հատկացումների հաշվին իրականացնել վերաբաշխում: Մասնավորապես, նախատեսվում է 27,4 մլն դրամ հատկացնել բենզին (16,9 մլն դրամի) եւ ձեռքի թղթե սրբիչներ (10,5 մլն դրամի) գնելու համար: Նշվում է, որ ռեգուլյար տեսակի բենզինի գնման պայմանագիրը կնքվել է «ՖԼԵՇ» ՍՊԸ-ի հետ:
Կարդալ ավելինԱկնկալում ենք սերտ համագործակցություն.. Միրզոյանը՝ ՆԱՏՕ-ի նորանշանակ գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մարկ Ռյուտեին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու առթիվ։ Այս մասին Միրզոյանը գրել է X-ի իր միկրոբլոգում։ «Անկեղծորեն շնորհավորում եմ Մարկ Ռյուտեին՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու առթիվ։ Ակնկալում ենք սերտ համագործակցություն Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև գործընկերության հետագա ամրապնդման ուղղությամբ՝ հիմնված ընդհանուր արժեքների և ընդհանուր տեսլականի վրա՝ ապահովելու ավելի անվտանգ և խաղաղ ապագա»,- գրել է Արարատ Միրզոյանը։ Հիշեցնենք, որ Մարկ Ռյուտեն ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ստանձնել է հոկտեմբերի 1-ից։…
Կարդալ ավելինՆոր կարգավորում. կենսաթոշակային ֆոնդերին կկարողանան ուղղակիորեն ներդրումներ իրականացնել ՀՀ տնտեսության իրական հատվածում
Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 3-ի նիստում հավանություն տվեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի փոփոխություններին: Այս նախագծով առաջարկվում են հետեւյալ փոփոխությունները. մասնակիցների ռեեստրը վարողն անձին նրա կենսաթոշակային հաշվում արտացոլված նախորդ օրացուցային տարվա տվյալների մասին տեղեկատվությունը տրամադրում է միայն էլեկտրոնային տարբերակով՝ էլեկտրոնային փոստի առկայության դեպքում: Հանվում են թղթային տարբերակով տեղեկատվություն ուղարկելու պահանջները: Օրենքի 34-րդ հոդվածը խմբագրվում է այնպես, որ անձի կողմից կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմում չներկայացնելու դեպքում մասնակիցների ռեեստրը վարողը տվյալ անձի անունից կենսաթոշակային ֆոնդի կառավարչի և կենսաթոշակային…
Կարդալ ավելին