Վճռաբեկ դատարանի դատավորների թափուր տեղերի համար թեկնածուների առաջադրման մասին հայտարարություն

Վճռաբեկ դատարանի դատավորների թափուր տեղերի համար թեկնածուների առաջադրման մասին հայտարարություն

«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի  3-րդ մասի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի դատավորների 3 թափուր տեղերի  համար առաջադրել է 3-ական թեկնածու: Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի  թափուր տեղի համար առաջադրվել են հետեւյալ  թեկնածուները. 1.Արմեն Դանիելյան 2.Ելիզավետա Դանիելյան 3.Արսեն Նիկողոսյան Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի թափուր տեղի համար առաջադրվել են հետեւյալ  թեկնածուները. 1.Կարեն Աղաջանյան 2.Լիզա Գրիգորյան 3.Կարեն Թումանյան…

Կարդալ ավելին

Հայաստանը ողջունում է տարածաշրջանում խաղաղությանն ուղղված գերմանական կողմի ջանքերը. Ալեն Սիմոնյանն աշխատանքային այցով Գերմանիայում է

Հայաստանը ողջունում է տարածաշրջանում խաղաղությանն ուղղված գերմանական կողմի ջանքերը. Ալեն Սիմոնյանն աշխատանքային այցով Գերմանիայում է

Գերմանիայի Դաշնային Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 28-ին հանդիպել է ԳԴՀ Բունդեսթագի նախագահ Բերբել Բասին: Խորհրդարանների ղեկավարների առանձնազրույցից հետո Ալեն Սիմոնյանը եւ Բերբել Բասը շրջել են Բունդեսթագում, որից հետո տեղի է ունեցել ընդլայնված կազմով հանդիպումը: Հանդիպմանը կարեւորվել են երկու երկրների բարեկամական հարաբերությունների կայուն զարգացումը եւ միջխորհրդարանական համագործակցության խորացումը՝ արձանագրելով Ազգային ժողովի եւ Բունդեսթագի միջեւ խորհրդարանական բազմաշերտ համագործակցության, պատգամավորների փոխայցերի կարեւորությունը: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը մեծապես…

Կարդալ ավելին

Ազգային փոքրամասնության պատգամավորը կամուրջ է տվյալ համայնքի եւ պետական ապարատի միջեւ. Ալեքսեյ Սանդիկով

Ազգային փոքրամասնության պատգամավորը կամուրջ է տվյալ համայնքի եւ պետական ապարատի միջեւ. Ալեքսեյ Սանդիկով

Ազգային փոքրամասնության պատգամավորը տվյալ համայնքի եւ Կառավարության միջեւ իրական կապող օղակն է. ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Հայաստանում ռուսական համայնքի ներկայացուցիչ Ալեքսեյ Սանդիկովը խորհրդարանում փորձաշրջան անցնող ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների հետ հանդիպմանը: Նա անդրադարձել է խորհրդարանի ազգային փոքրամասնության պատգամավորների ընթացիկ գործունեությանը, կարեւորել այն մեծ օրենսդրական աշխատանքը, որ նրանք կատարում են ի պաշտոնե, ինչպես նաեւ շեշտադրել տարբեր խնդիրների շուրջ գործադիր իշխանության տարբեր մարմինների հետ համագործակցությունը, ինչի շնորհիվ լուծում են ստանում բազմաթիվ մեծ ու…

Կարդալ ավելին

Սիսիան և Անի համայնքների արտահերթ ընտրությունների նախնական արդյունքները․ հաղթել է ՔՊ-ն

Սիսիան և Անի համայնքների արտահերթ ընտրությունների նախնական արդյունքները․ հաղթել է ՔՊ-ն

Թիվ 33 և 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներն ամփոփել են մարտի 26-ին Շիրակի մարզի Անի և Սյունիքի մարզի Սիսիան համայնքներում կայացած ավագանու արտահերթ ընտրությունների նախնական արդյունքները։ Այս մասին հայտնում է ԿԸՀ մամուլի ծառայությունը։ 61 ընտրատեղամասերից ստացված պատկերը հետևյալն է․ Շիրակի մարզի Անի համայնք «Ազգ-համայնք» կուսակցությունների դաշինք- 3 134 քվե Հայկական երազանք» կուսակցություն- 795 քվե «Իմ հզոր համայնք» կուսակցություն-744 քվե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն-5180 քվե Սյունիքի մարզի Սիսիան համայնք «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն-1443 քվե Հայաստանի հանրապետական կուսակցություն-2553 քվե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն-7325 քվե Սիսիան համայնքում…

Կարդալ ավելին

Հայաստանի արտաքին քաղաքականության համար շարունակել են առանցքային մնալ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման հարցերը. ԱԳ նախարարը ներկայացրել է Կառավարության ծրագրի 2022 թ. կատարողականը

Հայաստանի արտաքին քաղաքականության համար շարունակել են առանցքային մնալ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման հարցերը. ԱԳ նախարարը ներկայացրել է Կառավարության ծրագրի 2022 թ. կատարողականը

2022 թվականին Հայաստանի արտաքին քաղաքականության համար շարունակել են առանցքային մնալ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման, հարեւան երկրների հետ խաղաղ բանակցությունների միջոցով հարաբերությունների կարգավորման եւ Հայաստանի Հանրապետության շուրջ անվտանգային միջավայրի ձեւավորման հետ կապված խնդիրները: Ադրբեջանի հետ շարունակվել են բանակցությունները բոլոր ուղղություններով՝ հարաբերությունների կարգավորում եւ համապատասխան պայմանագիր, սահմանազատման եւ սահմանային անվտանգության գործընթաց, տարածաշրջանի տրանսպորտային եւ տնտեսական հաղորդակցության բոլոր ուղիների ապաշրջափակում: Այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի՝ մարտի 24-ի…

Կարդալ ավելին

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Իսպանիայի դեսպանին

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Իսպանիայի դեսպանին

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը մարտի 27-ին ընդունել է Հայաստանում Իսպանիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Մարկոս Գոմես Մարտինեսին (նստավայրը` Մոսկվա): Ողջունելով հյուրին` Ռուբեն Ռուբինյանը կարեւորել է հայ-իսպանական միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը: ԱԺ փոխնախագահը ողջունել է մեր երկրում Իսպանիայի մշտական ներկայացուցչության բացումը, ինչը կնպաստի երկկողմ համագործակցության խորացմանը: Դեսպանի խնդրանքով Ռուբեն Ռուբինյանը ներկայացրել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկայիս վիճակը: Քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն ու երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Հանդիպմանը ներկա է եղել Հայաստանում Իսպանիայի դեսպանության…

Կարդալ ավելին

Արդարադատության միջազգային դատարան են ներկայացվել համակարգված ապացույցներ հայատյաց ինստիտուցիոնալ քաղաքականության մասին. Եղիշե Կիրակոսյան

Արդարադատության միջազգային դատարան են ներկայացվել համակարգված ապացույցներ հայատյաց ինստիտուցիոնալ քաղաքականության մասին. Եղիշե Կիրակոսյան

ՀՀ-ն պատերազմից անմիջապես հետո բավականին ակտիվ կերպով գործի է դրել միջազգային իրավական տարբեր կառուցակարգեր ու մեխանիզմներ, որոնք որոշակի էական աջակցություն են բերում ընդհանուր դիվանագիտական ջանքերին: Այս մասին ասել է Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի՝ մարտի 24-ի արտահերթ նիստում: Ըստ Եղիշե Կիրակոսյանի՝ Եվրոպական դատարանում ներկա պահին ՀՀ կողմից ներկայացված են մի շարք միջպետական գանգատներ: Ադրբեջանի դեմ ներկայացվել է 4 միջպետական գանգատ: Առաջին գանգատը ներկայացվել…

Կարդալ ավելին

Զախարովան՝ զինվորականների վիրավորվելու մասին. ՌԴ-ն տարբեր դաշնակիցներին իր դիրքորոշումը հասցնելու տարբեր միջոցներ ունի

Զախարովան՝ զինվորականների վիրավորվելու մասին. ՌԴ-ն տարբեր դաշնակիցներին իր դիրքորոշումը հասցնելու տարբեր միջոցներ ունի

ՊՆ-ն պարզում է դեպքի հանգամանքները։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Սյունիքում՝ Հայաստանի ինքնիշխան տարածքում, երկու ռուս զինծառայողի վիրավորվելու մասին հարցը։ Նրա խոսքով՝ պետք է սպասել հետաքննության արդյունքներին։ Հենց այս արդյունքները լինեն, նա կկարողանա գնահատական ​​տալ։ Հարցին, թե ինչպիսին կլինի Մոսկվայի արձագանքը, ԱԳՆ ներկայացուցիչն ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ այդ արձագանքը միայն հրապարակային չի լինում. «Ամենատարբեր մակարդակներում երկխոսություն կա։ Եվ եթե խոսափողի մոտ ինչ-որ բան չի ասվում, դա չի…

Կարդալ ավելին

Ադրբեջանի ՊՆ-ն անհիմն բողոքներ է հնչեցրել Լեռնային Ղարաբաղի ռուս խաղաղապահների հասցեին

Ադրբեջանի ՊՆ-ն անհիմն բողոքներ է հնչեցրել Լեռնային Ղարաբաղի ռուս խաղաղապահների հասցեին

Ադրբեջանի ՊՆ-ն անհիմն բողոքներ է հնչեցրել Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների դեմ՝ հույս ունենալով «արդարացնել» Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետ տեղադրելու անհրաժեշտությունը։ «Մարտի 24-ին հերթական անգամ բացահայտվել է Խանքենդի-Խալֆալի-Տուրշսու երթուղով ապօրինի ռազմական փոխադրումներ իրականացնող ավտոշարասյան շարժը։ Ադրբեջանի ԶՈւ տեխնիկական դիտարկման միջոցներով  արձանագրվել է ռուսական խաղաղապահ կոնտինգենտին պատկանող 1 մարտական ​​ԶՏՌ-82Ա մեքենայի, հայերին պատկանող 3 տենտային «ԿամԱԶ» եւ 1 վառելիքի բաքով  «ԿամԱԶ» ավտոմեքենաների շարժը։ Ռուսական խաղաղապահ կոնտինգենտը, նման գործողություններով, չի կատարում եռակողմ հայտարարության դրույթներով սահմանված իրենց պարտավորությունները։ Ադրբեջանի…

Կարդալ ավելին

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել. ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել. ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանական գերատեսչությունից։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր մարտի 24-ի երեկոյան ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու մի քանի ուղղություններում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,-նշված է հաղորդագրության մեջ:

Կարդալ ավելին
1 400 401 402 403 404 572