8-րդ գումարման Ազգային ժողովի փոխնախագահներն ընտրվեցին ոչ հեշտ պայմաններում, մասնավորապես՝ ընդդիմադիր Իշխան Սաղաթելյանը

 Ռուբեն Ռուբինյանը, Հակոբ Արշակյանը և Իշխան Սաղաթելյանը ընտրվեցին 8-րդ գումարման ԱԺ փոխնախագահներ:   «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրեց Ռուբեն Ռուբինյանի, Հակոբ Արշակյանի թեկնածությունները, «Հայաստան» խմբակցությունը՝ Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը, «Պատիվ ունեմ»-ը թեկնածու չառաջադրեց։ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 137-րդ հոդվածի համաձայն, Ազգային ժողովի նախագահի տեղակալների պաշտոններում պատգամավորների կազմից թեկնածուների առաջադրման իրավունքը պատկանում է խմբակցություններին։ Ազգային ժողովի նախագահի երեք տեղակալներից մեկի թեկնածությունը կարող է առաջադրել միայն ընդդիմադիր խմբակցության կազմում ընդգրկված պատգամավորների թվից։ԱԺ նախագահի տեղակալներն ընտրվում են գաղտնի քվեարկությամբ` պատգամավորների ընդհանուր թվի…

Կարդալ ավելին

Ֆինանսների նախարարությունը նոր ղեկավար ունի

Ինչպես  և սպասվում էր ըստ  տարածված լուրերի , նոր ձևավորվող կառավարության կազմում պաշտոն չէր  ստանալու  երկարամյա աշխատանքային փորձով  աչքի ընկնող Ատոմ Ջանջուղազյանը: Նա զբաղեցրած իր վերջին պաշտոնին  հրաժեշտ տվեց:Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ֆինանսների նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Տիգրան Խաչատրյանին: ՀՀ նախագահ՝ Արմեն Սարգսյանի հրամանագրով ՝ հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի.Տիգրան ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ նշանակել ֆինանսների նախարար:

Կարդալ ավելին

Ի՞նչու Սամվել Բաբայանին փոխարինեցին Արշակ Կարապետյանով

   Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով օգոստոսի 2-ին Արշակ Կարապետյանը նշանակվեց  պաշտպանության նախարար։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Արշակ Կարապետյանին նշանակել պաշտպանության նախարար»,- ասվում է հրամանագրում։ Արշակ Կարապետյանը մինչ այս զբաղեցնում էր ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնը, դրանից առաջ էլ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալն էր։ Հիշեցնենք՝ Արշակ Կարապետյանն ունի գեներալ-մայորի զինվորական կոչում, մարտական գործողությունների մասնակից է: Նա մինչև 2016-ը եղել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետը։ Ապրիլյան…

Կարդալ ավելին

Գնել Սանոսյանը նշանակվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար

Պաշտոնական լրահոս: Սույն թվականի օգոստոսի երկուսին Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Գնել Սանոսյանը նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար: Ավելի վաղ կառավարության որոշմամբ Գնել Սանոսյանն ազատվել էր Գեղարքունիքի մարզպետի պաշտոնից: Սանոսյանը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնում կփոխարինի Սուրեն Պապիկյանին, որը նշանակվել է ՀՀ փոխվարչապետ:

Կարդալ ավելին
1 558 559 560 561 562