Կառուցապատող ընկերության կողմից պետությանը պատճառված վնասից պետական բյուջե է վճարվել 100 միլիոն դրամ

Կառուցապատող ընկերության կողմից պետությանը պատճառված վնասից պետական բյուջե է վճարվել 100 միլիոն դրամ

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության երկրորդ վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել են  ՍՊ ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու հերթական դեպքի մի շարք հանգամանքներ։ ՔԿ-ից հայտնում են, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված ապացուցողական և վարութային գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2020 թվականին կառուցապատող ընկերությունը Երևան քաղաքի համայնքի կողմից ստացել է շինարարության թույլտվություն` Երևան քաղաքի Դավթաշեն 2-րդ թաղամասում…

Կարդալ ավելին

Դոլարի փոխարժեքը կայուն է

Դոլարի  փոխարժեքը կայուն  է

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 30-ին, կազմել է 387.29 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.03 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 433.34 դրամ (աճել է 0.90 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է  519.20 դրամ (աճել է 0.58 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.17 դրամ (մնացել է անփոփոխ): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 384-386 դրամով, վաճառվում է 388-391 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 424-430 դրամով, վաճառվում է…

Կարդալ ավելին

Հոկտեմբերի 1-6-ը Երևանում և մարզերում կանցկացվի գիտության շաբաթ

Հոկտեմբերի 1-6-ը Երևանում և մարզերում կանցկացվի գիտության շաբաթ

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Գիտուժ» նախաձեռնությունը Գիտությունների ազգային ակադեմիայի հետ համագործակցությամբ հոկտեմբերի 1-6-ը կանցկացնի Գիտության շաբաթ, որը միջազգային տարածված ձևաչափ է՝ գիտության մասին խոսելու, գիտությունը հանրայնացնելու և սովորողների մասնագիտական կողմնորոշման հարթակ դառնալու տեսանկյունից։ ԿԳՄՍՆ-ից  հայտնում են, որ Հայաստանում առաջին անգամ անցկացվող Գիտության շաբաթվա մեկնարկի պաշտոնական միջոցառումը տեղի կունենա հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15:30-ին, Երևանի Ազատության հրապարակում: Մեկնարկի միջոցառմանը կմասնակցի նաև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: «Գիտության շաբաթ» նախագիծը նախատեսում է մի շարք բազմաձևաչափ միջոցառումներ, որի հիմնական թեման է՝…

Կարդալ ավելին

Արարատ Միրզոյանը կմասնակցի Վարշավայի անվտանգության ֆորումին

Արարատ Միրզոյանը կմասնակցի Վարշավայի անվտանգության ֆորումին

Հոկտեմբերի 1-2-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այց կկատարի Լեհաստան: Արարատ Միրզոյանը կմասնակցի Վարշավայի անվտանգության ֆորումին: Նախատեսված են նաև երկկողմ հանդիպումներ: Այս մասին տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը:

Կարդալ ավելին

Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում(տեսանյութ)

Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում(տեսանյութ)

Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ `Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կարդալ ավելին

AMIO Pay. վճարային տերմինալ ձեր սմարթֆոնում

AMIO Pay. վճարային տերմինալ ձեր սմարթֆոնում

AMIO Pay-ը բոլորին հայտնի POS (point of sale) տերմինալի մոբայլ տարբերակն է (mPOS), որը կցվում է ձեր հեռախոսին և դարձնում այն վճարային տերմինալ։ Սա հատկապես հարմար է փոքր և միջին բիզնեսների համար, ինչպես նաև առաքման ծառայություններ մատուցող ընկերությունների, տաքսի ծառայությունների, օնլայն խանութների և առհասարակ բոլոր այն ընկերությունների, որոնք հաճախորդից վճարումն ընդունում են այս կամ այն կետից։ Ի՞նչ է անհրաժեշտ անել․ Ունենալ Android օպերացիոն համակարգով աշխատող և ինտերնետային հասանելիություն ունեցող սմարթֆոն, Դիմել բանկի ցանկացած մասնաճյուղ ծառայությունն…

Կարդալ ավելին

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել. ՊՆ-ն հերքում է

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել. ՊՆ-ն հերքում է

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր սեպտեմբերի 28-ին՝ ժամը 23։20-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Հայտնում են ՀՀ ՊՆ-ից: Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել էր հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։

Կարդալ ավելին

Եղանակը Հայաստանում

Եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում` սեպտեմբերի 29-ի ցերեկը, 30-ին, հոկտեմբերի 3-ի ցերեկը, 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 1-ին՝ ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում, 2-ին, 3-ի գիշերը` շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, հնարավոր է նաև մառախուղ։ Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-5 մ/վ, հոկտեմբերի 1-2-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 29-ի ցերեկը,  30-ին աստիճանաբար կնվազի 2-3 աստիճանով։ Ինչպես   տեղեկացնում են  «Հայպետհիդրոմետում», Երեւանում  սեպտեմբերի 29-ի ցերեկը, 30-ին, հոկտեմբերի 3-ի ցերեկը, 4-ին սպասվում է…

Կարդալ ավելին

Թուրքիայի խորհրդարանի նախագահ. Էրդողանը և Պուտինը ամուր բարեկամություն են հաստատել երկու երկրների միջև

Թուրքիայի խորհրդարանի նախագահ. Էրդողանը և Պուտինը ամուր բարեկամություն են հաստատել երկու երկրների միջև

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ ՌԵջեփ Թայիփ Էրդողանը «կարողացան ամուր բարեկամություն հաստատել երկու պետությունների միջև, և դա հատկապես նկատելի է վերջին շրջանում»։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (խորհրդարանի) նախագահ Նուման Քուրթուլմուշը։ «Թուրքիան և Ռուսաստանը հարևաններ են, երկու բարեկամ երկրներ։ Ուզում եմ նշել, որ այս երկրները կապված են բարեկամության և բարիդրացիության լուրջ և ամուր կապերով թե՛ քաղաքական, թե՛ ժողովուրդների առումներով։ Երկու երկրների ղեկավարները՝ նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և…

Կարդալ ավելին

Մարտնչել Սուրբ Էջմիածնի դեմ նշանակում է մարտնչել հայոց ինքնության, գոյության դեմ, հարված հասցնել պետականությանը.Գարեգին Երկրորդ

Մարտնչել Սուրբ Էջմիածնի դեմ նշանակում է մարտնչել հայոց ինքնության, գոյության դեմ, հարված հասցնել պետականությանը.Գարեգին Երկրորդ

Պատմական անբեկանելի ճշմարտություն է՝ մարտնչել Սուրբ Էջմիածնի դեմ նշանակում է մարտնչել հայոց ինքնության և գոյության դեմ, հարված հասցնել հայոց պետականությանը և հայ կյանքը պարպել ազգային ու հոգևոր բովանդակությունից։ Սուրբ Էջմիածնի առաքելությունը արժեզրկելու որևէ քայլ՝ նշանակում է փորձել տկարացնել մեր ազգին, խարխլել հիմերը անկախ ու ինքնիշխան կյանքի, որի ջատագովն ու պաշտպանն է Հայոց Եկեղեցին։  Այս մասին Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի վերաօծման առիթով իր պատգամում ասել է Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: «Յանուն Հօր եւ Որդւոյ…

Կարդալ ավելին
1 58 59 60 61 62 570