Գեղարքունիքի մարզի համագործակցության հեռանկարները Ֆրանսիայի գյուղատնտեսական դեպարտամենտի հետ

Գեղարքունիքի մարզի համագործակցության հեռանկարները Ֆրանսիայի գյուղատնտեսական դեպարտամենտի հետ

Գեղարքունիքի մարզպետ ՝ Կարեն Սարգսյանի պաշտոնական էջից տեղեկանում ենք , որ ՀՀ Գեղարքունիքի մարզը և Ֆրանսիայի Հանրապետության Իզերի դեպարտամենտը կհամագործակցեն գյուղատնտեսության ոլորտում:Այդ մասին ամփոփ ներկայցնում է մարզպետը:Ի դեպ վերջին շրջանում մարզպետի գլխավորությամբ պարբերաբար տեղի են ունենում քննարկումներ ՝ լսումներ որոնք նախատեսված են մարզում  գյուղատնտեսական ոլորտների զարգացմանը՝ «Հուլիսի 1-ին ընդունեցի Ֆրանսիայի Հանրապետության Իզերի դեպարտամենտի գյուղատնտեսության պալատի մասնագետներին, ովքեր իմ հրավերով, Գեղարքունիք-Իզեր համագործակցության շրջանակներում, գտնվում են Գեղարքունիքի մարզում։ Հանդիպման հիմնական նպատակն էր՝ ֆրանսիական կողմին ներկայացնել Գեղարքունիքի մարզի…

Կարդալ ավելին

Հուլիսի 1-ի դրությամբ հանրապետությունում գրանցվել է կարմրուկով վարակման 501 դեպք

Հուլիսի 1-ի դրությամբ հանրապետությունում գրանցվել է կարմրուկով վարակման 501 դեպք

ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ներկայացրել է կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում: Հուլիսի 1-ի դրությամբ հաստատվել է կարմրուկով վարակման 501 դեպք, որից 296-ը՝ երեխա, 205-ը՝ մեծահասակ: 6 մարդ հոսպիտալացված է:

Կարդալ ավելին

Մեզ սպասվում է ոչ շատ շոգ և տեղումնառատ հուլիս. Գագիկ Սուրենյան

Մեզ սպասվում է ոչ շատ շոգ և տեղումնառատ հուլիս. Գագիկ Սուրենյան

Շրջակա միջավայրի նախարարության Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, հուլիսին օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է նորմային բարձր 1 աստիճանով, տեղումների քանակը՝ նորմայից զգալի ավել։ Այս մասին հայտնելով «Ֆեյսբուք»-ի իր էջում, կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը նշել է, որ մեզ սպասվում է ոչ շատ շոգ և տեղումնառատ հուլիս:

Կարդալ ավելին

Հայաստանի եւ Թուրքիայի ներկայացուցիչները կհանդիպեն հուլիսի 2-ին սահմանին. դիվանագիտական աղբյուր

Հայաստանի եւ Թուրքիայի ներկայացուցիչները կհանդիպեն հուլիսի 2-ին սահմանին. դիվանագիտական աղբյուր

Հուլիսի 2-ին տեղի կունենա Հայաստանի եւ Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպում։ Այս մասին NEWS.am-ին տեղեկացրել է դիվանագիտական աղբյուրը։ Հանդիպումը նախատեսված է հայ-թուրքական սահմանին, գուցե «Մարգարա» անցակետում։ Հիշեցնենք, որ հունիսի 11-ին ԱԺ փոխխոսնակ, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գծով ՀՀ հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը հայտնել է, որ «պաշտոնական հանդիպում վաղուց չի եղել, բայց մենք պայմանավորվածություն ունենք այն մասին, որ տեղի է ունենալու նոր հանդիպում Հայաստանի եւ Թուրքիայի ներկայացուցիչների միջեւ, ամսաթվի եւ տեղի մասին առայժմ պայմանավորվածություն չունենք»։ Մարգարա կամուրջը հայ-թուրքական կամրջին…

Կարդալ ավելին

Կրեմլում գնահատել են Կիեւի հետ բանակցությունների հնարավորությունը միջնորդների միջոցով

Կրեմլում գնահատել են Կիեւի հետ բանակցությունների հնարավորությունը միջնորդների միջոցով

Ռուսաստանը բաց է Ուկրաինայի վերաբերյալ ցանկացած երկխոսության համար, այդ թվում եւ միջնորդների մասնակցությամբ, բայց իր նպատակներին հասնելու պայմանով։ Այս մասին, ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչն այսպես է պատասխանել այն հարցին, թե պատրաստ է արդյոք Մոսկվան Կիեւի հետ բանակցությունների միջնորդների միջոցով, ինչպես առաջարկել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ «Նախագահ Պուտինը բազմիցս ասել է, որ ՌԴ-ն բաց է ցանկացած շփման, ցանկացած երկխոսության համար՝ հասնելու այն նպատակներին, որոնք…

Կարդալ ավելին

Նախկին բարձրաստիճան պաշտոնյայի գործողությունների հետևանքով 178 մլն դրամի վնասն վերականգնվել է. ՔԿ

Նախկին բարձրաստիճան պաշտոնյայի գործողությունների հետևանքով 178 մլն դրամի վնասն վերականգնվել է. ՔԿ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետի պաշտոնը զբաղեցրած Ա. Ս.-ն, չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները, շուրջ 178 միլիոն ՀՀ դրամ շուկայական արժեքով պետական անշարժ գույքն օրենքով սահմանված կարգի խախտմամբ օտարել է իր հետ փոխկապակցված անձանց անվամբ հիմնադրված կազմակերպությանը: Այս մասին NEWS.am-ին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից: Մասնավորապես՝ նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2013 թվականին հիմնադրվել է «Քիդս Քեը» ՍՊ ընկերությունը, որի բաժնետերեր են հանդիսացել վերը նշված պաշտոնատար…

Կարդալ ավելին

Դոլարի փոխարժեքը մի փոքր նվազել է

Դոլարի փոխարժեքը մի փոքր նվազել է

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 1-ին, կազմել է 388.06 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.10 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 417.13 դրամ (աճել է 1.41 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է  491.75 դրամ (աճել է 0.49 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.53 դրամ (նվազել է 0.04 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 383-386  դրամով, վաճառվում է 390-392 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 409-414 դրամով, վաճառվում…

Կարդալ ավելին

Կալանավորվել է Աշտարակի բժշկական կենտրոնի տնօրենը

Կալանավորվել է Աշտարակի բժշկական կենտրոնի տնօրենը

Կալանավորվել է Աշտարակի բժշկական կենտրոնի տնօրեն Արգիշտի Հովհաննիսյանը: Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից՝ հավելելով, որ բժշկական կենտրոնի տնօրենը կալանավորվել է մասնավոր ոլորտում առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և կաշառք ստանալուն օժանդակելու մեղադրանքով։ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում բացի ԲԿ տնօրենից, մեղադրանք է ներկայացվել ևս երկու անձի։

Կարդալ ավելին

Մինչ օրս ապօրինի գույքի բռնագանձման գործերով ՀՀ-ին է փոխանցվել 7 անշարժ, 1 շարժական գույք, շուրջ 687 մլն դրամ

Մինչ օրս ապօրինի գույքի բռնագանձման գործերով ՀՀ-ին է փոխանցվել 7 անշարժ, 1 շարժական գույք, շուրջ 687 մլն դրամ

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ձևավորումից ի վեր՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները սպասում են արդյունքների, որոնք այսօր սկսում են նշմարվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ դատախազության 106-ամյակի և դատախազության աշխատակցի օրվան նվիրված հանդիսավոր նիստին այս մասին ասաց Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ խոսելով կոռուպցիայի դեմ պայքարի մասին։ «Օրեր առաջ՝ հունիսի 20-ին, կայացվեց ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ առաջին դատական ակտը, որով Հակակոռուպցիոն դատարանը վճռեց «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի «Տրանշ 1» և «Տրանշ 2» հատվածների կապալառու՝…

Կարդալ ավելին

Այս տարվա առաջին կիսամյակում Հակակոռուպցիոն կոմիտեում 165 անձի նկատմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ. Վարդապետյան

Այս տարվա առաջին կիսամյակում Հակակոռուպցիոն կոմիտեում 165 անձի նկատմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ. Վարդապետյան

2024 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է 533 քրեական վարույթ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ դատախազության 106-ամյակի և դատախազության աշխատակցի օրվան նվիրված հանդիսավոր նիստին այս մասին ասաց Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ խոսելով կոռուպցիայի դեմ պայքարի մասին։ «Նշված քրեական վարույթներից 327-ով կայացվել է քրեական վարույթը կարճելու մասին որոշում, 67 քրեական վարույթ՝ 165 անձի վերաբերյալ, ուղարկվել է իրավասու դատարան: Նշված քրեական վարույթներով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 347 անձի նկատմամբ, որոնցից 93 նկատմամբ՝ դատախազների կողմից սեփական նախաձեռնությամբ»,-նշեց նա։…

Կարդալ ավելին
1 143 144 145 146 147 572