Էրդողանը Կազանում կմասնակցի ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին

Էրդողանը Կազանում կմասնակցի ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Կազանում կմասնակցի ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին։ Դրա մասին հայտնել է թուրքական Habertürk հեռուստաալիքը՝ հղում անելով Թուրքիայի նախագահի աշխատակազմի աղբյուրներին։ Ավելի վաղ Bloomberg-ը՝ վկայակոչելով աղբյուրներին, հայտնել էր, որ թուրքական իշխանությունները մի քանի ամիս առաջ են դիմում ներկայացրել ԲՐԻԿՍ-ին միանալու համար։ Գործակալության տվյալներով՝ միավորման ընդլայնման հարցը կքննարկվի հոկտեմբերի 22-24-ը Կազանում անցկացվելիք գագաթնաժողովում, որտեղ հրավիրված է Էրդողանը։ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը չորեքշաբթի լրագրողներին հայտնել է, որ Թուրքիան ԲՐԻԿՍ-ին միանալու դիմում է ներկայացրել, և այն…

Կարդալ ավելին

Հայաստանում բենզինը օգոստոսին թանկացել է 3,2 %-ով, իսկ դիզվառելիքը ՝ 5,4 %-ով

Հայաստանում բենզինը օգոստոսին թանկացել է 3,2 %-ով, իսկ դիզվառելիքը ՝ 5,4 %-ով

Հայաստանում բենզինը օգոստոսին թանկացել է 3,2 %-ով, իսկ դիզվառելիքը ՝ 5,4 %-ով: Տեղեկանում ենք Վիճակագրական կոմիտեի տվյալներից։ Ըստ վիճակագրության՝ բենզինի գներն այս տարվա օգոստոսին, հուլիսի համեմատ, աճել են 1.6%–ով, իսկ դիզելային վառելիքինը՝ նվազել 1.2% -ով։ Այս տարվա օգոստոսին նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ բենզինն ու դիզվառելիքը էժանացել են համապատասխանաբար 7.3 և 7.8 %-ով։

Կարդալ ավելին

ԿԳՄՍ-ն մանրամասներ է ներկայացրել է վերապատրաստման և ատեստավորման գործընթացի վերաբերյալ

ԿԳՄՍ-ն մանրամասներ է ներկայացրել է վերապատրաստման և ատեստավորման գործընթացի վերաբերյալ

Ուսուցիչների հերթական վերապատրաստման և ատեստավորման գործընթացն առաջին անգամ իրականացվում է մասնագիտական կարիքի գնահատման արդյունքների հիման վրա՝ համաձայն նոր կարգի: Հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից: ԿԳՄՍ նախարարությունը դպրոցներից ստացել է գրություններ և հարցումներ առ այն, որ Կրթության կառավարման տեղեկատվական առցանց համակարգում հարցաթերթիկի լրացման ժամանակ պարտադիր ատեստավորման ենթակա որոշ ուսուցիչների կարիքի գնահատումը սխալ է իրականացվել: Խնդրի կարգավորման նպատակով տրվում է ևս մեկ անգամ շտկում կատարելու հնարավորություն՝ մինչև 2024 թվականի սեպտեմբերի 6-ը՝ ժամը 18:00-ն: Համապատասխան խմբագրումներն անհրաժեշտ է կատարել…

Կարդալ ավելին

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը. ՀՀ ՊՆ

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը. ՀՀ ՊՆ

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր սեպտեմբերի 4-ին՝ ժամը 19։35-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Հայտնում են ՀՀ ՊՆ-ից: Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել էր հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։

Կարդալ ավելին

ՍԱՏՄ – ՊԳԿ ՔՆՆԱՐԿՈՒՄ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՇՈՒՐՋ

ՍԱՏՄ – ՊԳԿ ՔՆՆԱՐԿՈՒՄ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՇՈՒՐՋ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) ներկայացուցիչ Ռայմոնդ Յելեին: Պաշտոնյաները քննարկել են Տեսչական մարմնի գործունեությանն առնչվող մի շարք հարցեր: Մասնավորապես անդրադարձ է կատարվել՝ անասնաբուժության, բուսասանիտարիայի և սննդամթերքի անվտանգության ոլորտներում թվայնացման, հետագծելիության համակարգերի ներդրման օժանդակության, կենդանիների դաբաղ հիվանդության PCP 3 կարգավիճակին անցնելու աշխատանքների աջակցման, անասնաբուժության բնագավառում վերահսկողական կարողությունները զարգացնելու նպատակով, անասնաբույժ-տեսուչներին աջակցության տրամադրման (անհրաժեշտ մասնագիտական պարագաներ և այլ նյութատեխնիկական սարք-սարքավորումներ), կենդանիների, կենդանիների և մարդկանց…

Կարդալ ավելին

ՆԳ նախարարի շնորհավորական ուղերձը՝ Փրկարարի օրվա կապակցությամբ

ՆԳ նախարարի շնորհավորական ուղերձը՝ Փրկարարի օրվա կապակցությամբ

Փրկարար ծառայության սիրելի՛ աշխատակիցներ, Ներքին գործերի նախարարության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ մասնագիտական տոնի` Փրկարարի օրվա առթիվ: Չկա ավելի մարդասիրական առաքելություն, քան փրկարարինն է: Այս փաստը հաստատողը հենց դուք եք՝ ձեր ամենօրյա անտրտունջ աշխատանքով, ձեր անձնուրացությամբ, խիզախությամբ, ձեր կյանքի վտանգման գնով այլ կյանքեր փրկելու պատրաստակամությամբ ու պատասխանատվությամբ: Դուք ձեր մարդասիրական առաքելության բարձրակետում եղաք Լոռու և Տավուշի մարզերում մեզ պատուհասած աղետի ժամանակ: Անգնահատելի է հեղեղումների հետևանքով աղետի գոտում ձեր իրականացրած անձնվեր ծառայությունն ինչպես որոնողափրկարարական, այնպես…

Կարդալ ավելին

Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 83 դեպք. գրանցվել է 14 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել 16 մարդ

Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 83 դեպք. գրանցվել է 14 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել 16 մարդ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 2-ից 3-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 83 դեպք, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված: ՆԳՆ փրկարար ծառայությունից  հայտնում են, որ մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 14, թմրանյութի հայտնաբերման և մարմնական վնասվածք պատճառելու՝ 8-ական, ֆիզիկական ներգործության ու զորակոչից խուսափելու՝ 6-ական, խարդախության՝ 5, հոգեկան ներգործության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու և վարժական հավաքից խուսափելու՝ 3-ական, բնակարանային գողության, անձի տիրապետությունից…

Կարդալ ավելին

Եղանակը Հայաստանում

Եղանակը Հայաստանում

Սեպտեմբերի 4-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարեւելյան, 2-5 մ/վրկ։ Արմավիրի մարզում, Կոտայքի եւ Արագածոտնի նախալեռներում երեկոյան ժամերին քամին կուժգնանա՝ 13-16 մ/վրկ։ Ինչպես  տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին քամին կուժգնանա՝ 12-15 մ/վրկ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +18+20, վաղը ցերեկը՝ +34+36։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ ցերեկը՝ +26+31,, Կոտայքի լեռներում գիշերը՝+9+14, ցերեկը՝ +26+29, Կոտայքի նախալեռներում գիշերը՝+17+19, ցերեկը՝ +32+34, Սեւանա լճի ավազանում գիշերը՝+9+14, ցերեկը՝ +24+28, Լոռիում գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +24+27,…

Կարդալ ավելին

Ընդամենը 4300 արցախցի դիմել է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, 3000-ն արդեն ստացել է

Ընդամենը 4300 արցախցի դիմել է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, 3000-ն արդեն ստացել է

ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 4300-ից ավելի անձ, որոնցից քաղաքացիություն տրվել է շուրջ 3000-ին։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 3-ին, Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտնեց  ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը: «Մենք ամսի 30-ի դրությամբ ունենք Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 4300-ից ավելի անձանց քաղաքացիության դիմումներ։ Շուրջ 3000 մարդու արդեն հանրապետության նախագահի հրամանագրով շնորհվել է ՀՀ քաղաքացիություն։ Այստեղ մի կարևոր նկատառում պետք է հաշվի առնել՝ անչափահասները…

Կարդալ ավելին

Նոր կարգավորման արդյունքում տաքսիները կտրուկ գներն աճել են. աշխատանքի շտապող քաղաքացին մոտ 1000 դրամ ավել պետք է վճարի

Նոր կարգավորման արդյունքում տաքսիները կտրուկ գներն աճել են. աշխատանքի շտապող քաղաքացին մոտ 1000 դրամ ավել պետք է վճարի

Սեպտեմբերի 1-ից օուժի մեջ մտած կարգավորումը, ըստ որի, ՀՀ տարածքում տաքսիներով ուղևորափոխադրումներ իրականացնելու համար պարտադիր է միանալ ՊԵԿ էլեկտրոնային համակարգին և տրամադրել էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոն, կտրուկ բարձրացրել է տաքսու գները: Բազմաթիվ քաղաքացիներից NEWS.am ահազանգեր է ստանում, որ երեկվանից տաքսու գները կտրուկ բարձրացել են, առվոտյան և երեկոյան ժամերին մինիմալը հիմնականում տատանվում է 1800–2000 դրամի սահմաններում, այսինքն մարդիկ ամեն պատվերի մեջ մոտավոր 1000 դրամ ավելի են վճարում: Մյուս կողմից թեեւ կարգավորումն արդեն մտել է ուժի…

Կարդալ ավելին
1 85 86 87 88 89 570