Սեպտեմբերի 4-ին և 5-ին Ժնևում ՄԱԿ Երեխայի իրավունքների կոմիտեի 97-րդ նստաշրջանի ընթացքում տեղի է ունեցել Երեխայի իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթների իրականացման վերաբերյալ ՀՀ 5-րդ և 6-րդ համատեղ պարբերական զեկույցի քննարկումը: Հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Պատվիրակության կազմում էին ՀՀ արտաքին գործերի, արդարադատության, առողջապահության, ներքին գործերի, աշխատանքի և սոցիալական հարցերի և ԿԳՄՍ նախարարությունների ներկայացուցիչները: Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը: Հայաստանի պատվիրակությունը պատասխանել է ավելի քան 70 հարցադրման՝…
Կարդալ ավելինՇրջանառության մեջ է դրվում ՀՀ նոր հուշադրամ
ՀՀ կենտրոնական բանկի փոխանցմամբ 2024 թվականի սեպտեմբերի 9-ին բանկը շրջանառության մեջ է դնում «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հիմնադրման 150-ամյակ» արծաթե հուշադրամը: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հիմնադրման 150-ամյակին նվիրված հուշադրամ Գևորգյան հոգևոր ճեմարանը բացվել է 1874 թ. սեպտեմբերի 28-ին Սուրբ Էջմիածնում՝ Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցի Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախաձեռնությամբ Սբ Գևորգ Զորավարի տոնին և կոչվել է «Ժառանգավորաց հոգևոր ճեմարան Սուրբ Գևորգյան»: Որպես ժամանակի միակ բարձրագույն ուսումնական հաստատություն՝ այն նշանակալի տեղ…
Կարդալ ավելինՋրվեժում լուծում են գտել այնպիսի խնդիրներ , որոնք նախկինում անհավանական էր թվում. այս եվ այլ թեմաների շուրջ բացառիկ հարցազրույց. ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆԻ հետ
Ջրվեժ խոշորացված համայնքը Կոտայքի մարզի զարգացող բնակավայրերից է, որին դժվար է համարել բնակավայր (գյուղ):Այն մայրաքաղաքի սրտում է և կարծես թե նրա թաղամասերից մեկն է որովհետև ունի մայրաքաղաքին չզիջող ենթակառուցվածքներ ( բարեկարգ փողոցներ և այլն), բայց այսպիսով Ջրվեժը միաժամանակ Կոտայքի մարզի մյուս համայնքներից մեկն է իր խոշորացված գյուղական բնակավայրերով, միաժամանակ նա մարզի դինամիկ զարգացող կենտրոններից է, համայնքային նշանակության այլ խնդիրների բարեփոխման առանցքային իր նոր ծրագրերով: Այս ֆոնին պետք է արձանագրենք, որ ջրվեժցիների բնորոշմամբ հենց…
Կարդալ ավելինՀաստատվեց հյութերի, կոսմետիկ միջոցների, պահածոների, յուղերի, շոկոլադի դրոշմավորման փորձնական ծրագիրը
Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 5-ի նիտում հաստատեց ՀՀ-ում դրոշմավորման փորձնական ծրագրի շրջանակում դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկը և ցանկում ներառված ապրանքների դրոշմավորման փորձնական ծրագիրը: Հիմնավորման մեջն նշվում է, որ ներկայումս գործող ՀՀ հարկային օրենսգիրքը ամբողջովին չի արտացոլում «ԵԱՏՄ-ում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» համաձայնագրի դրույթները, քանի որ կարգավորում է 2014-ից գործող դրոշմապիտակների և դրոշմանիշերի վերագրման, հաշվառման էլեկտրոնային համակարգի գործունեությունը, որն ունի որոշակի սահմանափակումներ և չի բավարարում Համաձայնագրում նշված պահանջներին։ Հյութերը, կոսմետիկ միջոցները, պահածոները, յուղերը, շոկոլադը և…
Կարդալ ավելինԱռաջարկում են Ամիրյան փողոցն անվանափոխել Պապ թագավորի անունով, Լենինգրադյանը՝ Բեկոր Աշոտի
Երևանի ավագանու սեպտեմբերի 10-ի նիստի օրակարգի ընդգրկված են մի քանի նախագծեր, որոնք վերաբերում են Երևանի մի քանի փողոցի անվանակփոխությանը։ Երևանի քաղաքապետարանի կայքից տեղեկանում ենք, որ նախագծերից մեկով ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Գրիգորյանն առաջարկում է Կենտրոն վարչական շրջանի Արսեն Ամիրյան փողոցն անվանափոխել Պապ թագավորի անունով՝ «Պապ թագավոր փողոց»։ Փողոցներ անվանափոխելու առաջարկներով հանդես են եկել նաև «Մայր Հայաստան» խմբակցությունը։
Կարդալ ավելինՄեկ օրում բացահայտվել է հանցագործության 96 դեպք. Գրանցվել է 9 ավտովթար, վիրավորվել է 14 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 4-ից 5-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 96 դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 15, թմրանյութի հայտնաբերման՝ 10, ֆիզիկական ներգործության՝ 8, մարմնական վնասվածք պատճառելու՝ 7, հոգեկան ներգործության և խարդախության՝ 6-ական, անձնական ունեցվածքի գողության, զենք-զինամթերքի առգրավման ու սառը զենքի հայտնաբերման՝ 5-ական, զորակոչից խուսափելու՝ 3, թմրանյութի իրացման և շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ,…
Կարդալ ավելինԱՇԽԱՏԱՆՔ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՈՒՄ
Հարգելի քաղաքացիներ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արմավիրի մարզային կենտրոնում կան թափուր աշխատատեղեր, որոնց լրացման համար կարող են դիմել ՍԱՏՄ գործառույթների հետ առնչվող մասնագիտացում և բարձրագույն կրթություն ունեցող անձինք (ագրոնոմ, բույսերի պաշտպանության մասնագետ, անասնաբույժ, անասնաբուժական սանիտարական փորձաքննության մասնագետ, սննդամթերքի անվտանգության մասնագետ, պարենամթերքի տեխնոլոգ, քիմիկոս, կենսաբան, ուսուցիչ և այլն)։ Տեսչական մարմնի Արմավիրի մարզային կառույցում աշխատել ցանկացող քաղաքացիներին առաջարկում ենք իրենց ինքնակենսագրություններն (CV) ուղարկել ssfs@ssfs.am կամ v.harutyunyan@ssfs.am էլեկտրոնային հասցեներին: Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 015…
Կարդալ ավելինՀունիսի 12-ին ԱԺ մոտ «Զարյա 3»-ի կիրառման մասին ՄԻՊ-ի հարցադրմանը ՆԳՆ-ից պատասխանել են, բայց նաեւ զգուշացրել են
Հունիսի 12-ի դեպքերից հետ կապված բոլոր հարցադրումներին ՆԳՆ-ն որոշակի պատասխաններ ուղարկել է. միաժամանակ տեղեկատվության հետ կապված հատուկ նախազգուշացում կա, որ դրանց որոշ մասը նախաքննական գաղտնիք է: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 5-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրուցում ասաց Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը՝ պատասխանելով հարցին, արդյո՞ք ՆԳՆ-ից իրեն պատասխանել են, թե հունիսի 12-ին ԱԺ մոտ կիրառե՞լ են «Զարյա 3», թե՞ ոչ։ Նա նշեց, որ պատկան մարմիններին կոմունիկացրել է, որ սա հանրային հետաքրքրություն ներկայացող հարց է,…
Կարդալ ավելինԵԽ նախարարների կոմիտեի ներկայացուցիչների հետ քննարկվել է ԲԴԽ որոշումների բողոքարկման ինստիտուտի ներդրումը
ԲԴԽ անդամներ Երանուհի Թումանյանցը, Քրիստինե Մկոյանը, Կարեն Թումանյանը և Հայկ Գրիգորյանն այսօր ընդունել են ԵԽ Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության հարցերով գլխավոր տնօրեն Քլեր Օվեյին, ՄԻԵԴ վճիռների կատարման բաժնի ներկայացուցիչներ Պավլո Պուշկարին և Տատյանա Կոժոկարուին: Այս մասին տեղեկացնում են Դատական իշխանությունից: Հանդիպմանը մասնակցել են նաև Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը, նրա տեղակալը ու Վճիռների և որոշումների կատարման վարչության պետը։ Քննարկման առանցքային թեման եղել է ԲԴԽ որոշումների բողոքարկման ինստիտուտի ներդրումը, դրա համապատասխանեցումը միջազգային ստադարտներին,…
Կարդալ ավելինԵղանակը Հայաստանում
Սեպտեմբերի 6-ին հանրապետության առանձին վայրերում սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ։ Օդերեւութաբանները կանխատեսում են հարավարեւմտյան քամու ուժգնացում՝ 18-22 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կիջնի մի քանի աստիճանով։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում գիշերը եւ օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատեւ տեղումներ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամին կուժեղանա՝ 17-20 մ/վրկ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +18+20, վաղը ցերելը՝ +39+31։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ +9+14, ցերեկը՝– +20+23, Կոտայքի լեռներում գիշերը՝+8+13, ցերեկը՝ +20+22, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +16+18, ցերեկը՝ +27+29,…
Կարդալ ավելին