Կառավարությունը հաստատել է ՀՖԿՍՊԻ ռեկտորի ընտրության արդյունքները

Կառավարությունը հաստատել է ՀՖԿՍՊԻ ռեկտորի ընտրության արդյունքները

  ՀՀ կառավարության այսօրվա նիստում հաստատվել են Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտորի ընտրության արդյունքները: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ որոշման ընդունման անհրաժեշտությունը բխում է «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքի պահանջից, ըստ որի՝ պետական բուհի ռեկտորն ընտրվում է բաց մրցույթով՝ ուսումնական հաստատության խորհրդի գաղտնի քվեարկությամբ, 5 տարի ժամկետով: Ռեկտորի ընտրության արդյունքները հաստատում է բուհի հիմնադիրը՝ ՀՀ կառավարությունը: 2024 թվականի դեկտեմբերի 10-ին տեղի է…

Կարդալ ավելին

Օլիմպիական խաղերի մեդալակիրներն ու միջազգային գրոսմայստերի վարկանիշ լրացրած շախմատիստները կազատվեն պարտադիր զինվորական ծառայությունից 

Օլիմպիական խաղերի մեդալակիրներն ու միջազգային գրոսմայստերի վարկանիշ լրացրած շախմատիստները կազատվեն պարտադիր զինվորական ծառայությունից 

Կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացել ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի «Քաղաքացուն բացառիկ դեպքերում պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու կարգը սահմանելու մասին» N 89-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու նախագիծը: Որոշմամբ սահմանված են սպորտի ոլորտում բացառիկ նվաճումներ ունենալու հանգամանքները, որոնց առկայության դեպքում քաղաքացին ազատվում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից: Ըստ հիմնավորման՝ սպորտի բնագավառի առանձնահատկություններով պայմանավորված՝ առկա են մի շարք սպորտային նվաճումներ, որոնք իրենց բնույթով բացառիկ ու եզակի են, և որոնց առկայության պարագայում մարզիկի նվաճումը համարվում է…

Կարդալ ավելին

Հոբելյանական համերգ՝ նվիրված Հովհաննես Չեքիջյանի 96-ամյակին

Հոբելյանական համերգ՝ նվիրված Հովհաննես Չեքիջյանի 96-ամյակին

   Հունվարի 23-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա համերգ՝ նվիրված Ազգային հերոս, պետական մրցանակների դափնեկիր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյանի 96-ամյակին։ Մաեաստրո Չեքիջյանի ղեկավարությամբ կհնչեն Լյուդվիգ վան Բեթհովենի Ֆանտազիան՝ գրված դաշնամուրի, երգչախմբի և նվագախմբի համար, Ջուզեպ Վերդիի հատված «Նաբուկո» օպերայից, «Աիդա» օպերայի 2-րդ գործողության ֆինալը և Կարլ Օրֆի «Կարմինա Բուրանա» օրատորիայի ֆինալը: Որպես մենակատար հանդես կգա ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Հայկ Մելիքյանը: Հովհաննես Չեքիջյանը ծնվել…

Կարդալ ավելին

ԿՀԽԸ-ի և Կորեայի Հանրապետության համագործակցությունը նոր փուլում է

ԿՀԽԸ-ի և Կորեայի Հանրապետության համագործակցությունը նոր փուլում է

ԿՀԽԸ-ի և Կորեայի Հանրապետության համագործակցությունը նոր փուլում է Հայկական Կարմիր խաչի ընկերությունում հյուրընկալել են Ռուսաստանի Դաշնությունում Կորեայի Հանրապետության դեսպանության երկրորդ քարտուղար Մյունգի Չան։ Կողմերը քննարկել են արդեն հաստատված գործակցության ընթացիկ հարցերը, ծանոթացել ազգային ընկերության ենթակառուցվածքներին։ Հիշեցնենք նախորդ տարեվերջին Ռուսաստանի Դաշնությունում Կորեայի Հանրապետության դեսպանությունն ազգային ընկերությանը մեկ միլիոն դոլարի չափով միջոցներ է տրամդրել մարզային մասնաճյուղերի զարգացման, ներքին ենթակառուցվածքների կայացման և կամավոր աշխատանքի՝ անշահախնդիր օգնելու արժեքները տարածելու համար։

Կարդալ ավելին

ԹՌՉՆԱՄՍԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԸ ԿՎԵՐՍԿՍԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ

ԹՌՉՆԱՄՍԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԸ ԿՎԵՐՍԿՍԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ

  «ՈՍԿԵ ԱՔԱՂԱՂ ՊԼՅՈՒՍ» ՍՊԸ-ին պատկանող թռչնամսի արտադրամասում (Կոտայքի մարզ, գյուղ Նոր Գեղի) անցկացրած կրկնակի ստուգայցի ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները խախտումներ չեն հայտնաբերել։   ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։  

Կարդալ ավելին

Հայաստանում ԵՄ դիտորդների գործունեությունը՝ Բաքվում ջղաձգումների պատճառ

Հայաստանում ԵՄ դիտորդների գործունեությունը՝ Բաքվում ջղաձգումների պատճառ

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման մասին որոշումն ընդունվել էր դեռևս 2022 թվականի հոկտեմբերին, որի համաձայն՝ Հայաստան է ուղարկվել 40 հոգանոց դիտորդական առաքելություն, որը տեղակայվել է հայ-ադրբեջանական սահմանին։ Որպես առաքելության նպատակ՝ նախանշվել է իրավիճակի մոնիթորինգը, դրա վերաբերյալ հաշվետվությունն ու վերլուծությունը։ Եվրամիության այս որոշումը հաջորդել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև հոկտեմբերի 6-ին կայացած քառակողմ հանդիպմանը։ ԵԽ-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ որոշումը միտված է խաղաղության և…

Կարդալ ավելին

Ամուսինները գողացել էին տոնական խաղալիքներ․ Ապարանի համայնքային ոստիկանների բացահայտումը

Ամուսինները գողացել էին տոնական խաղալիքներ․ Ապարանի համայնքային ոստիկանների բացահայտումը

  Համայնքային ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ դեկտեմբերի 27-ից հունվարի 5-ն ընկած ժամանակահատվածում 29 և 31 տարեկան ամուսինները Ապարան քաղաքի Բաղրամյան փողոցի տարբեր հատվածներից գողացել են Ամանորի զարդարանքի խաղալիքներ և տեղափոխել իրենց բնակության վայր։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում հունվարի 8-ին նրանք հրավիրվել են բաժին, որտեղ խոստովանել են արարքը և ներկայացրել 54 խաղալիք: Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Ապարանի քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են։      

Կարդալ ավելին

ՀՀ ֆինանսների նախարարությունը վերագործարկել է Գանձապետական պահառուի առցանց համակարգը և ընդլայնել հարթակի գործառույթների և հնարավորությունների շրջանակը

ՀՀ ֆինանսների նախարարությունը վերագործարկել է Գանձապետական պահառուի առցանց համակարգը և ընդլայնել հարթակի գործառույթների և հնարավորությունների շրջանակը

  Մինչ արդիականացումն այս համակարգը սահմանափակում էր Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտ քաղաքացիների կողմից պետական գանձապետական պարտատոմսեր ձեռք բերելու հնարավորությունը: Բացի օգտագործողի համար նոր, ավելի նախընտրելի ինտերֆեյս և ֆունկցիոնալություն ունենալուց նոր կայքը հնարավորություն է տալիս նույնականացնել նաև ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց, ընդ որում՝ նախկինում գործող նույնականացման տեսակները ևս գործում են:   Ներկայում առցանց եղանակով գանձապետական պարտատոմսեր ձեռք բերելու համար ներդրողը նախ պետք է գրանցվի համակարգում՝ օգտագործելով ՀՀ նույնականացման քարտը կամ անցնելով առցանց գրանցման գործընթաց, և լրացնի…

Կարդալ ավելին

ԵՊՀ ուսանողները «ICPC» ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի 2025 թ. եզրափակիչ փուլի մասնակցության իրավունք են ստացել

ԵՊՀ ուսանողները «ICPC» ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի 2025 թ. եզրափակիչ փուլի մասնակցության իրավունք են ստացել

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ԵՊՀ ուսանողներին, որոնք «ICPC» ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի 2025 թվականի եզրափակիչ փուլի մասնակցության իրավունք են ստացել: Հանդիպմանը մասնակցել են նաև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ԵՊՀ թիմերի մարզիչ, ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի ասիստենտ Արմեն Անդրեասյանը։ Ողջունելով ուսանողներին՝ ԿԳՄՍ նախարարը շնորհավորել է նշանակալի հաջողությունների համար՝ ընդգծելով, որ գրանցած արդյունքները բավական ոգևորիչ են: «Ուրախ ենք ԵՊՀ ուսանողների հաջողությունների համար,…

Կարդալ ավելին
1 2 3 4 5 6 602