Կառավարության որոշմամբ նախատեսվում է 2024 թ. պետբյուջեով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին կատարել վերաբաշխում: Որոշման ընդունումը պայմանավորված է Մշակույթի զարգացման հիմնադրամի գործունեության պատշաճ կազմակերպման անհրաժեշտությամբ, ինչպես նաև «Հեղինակային երգի հանրապետական մրցույթ-փառատոն» և «Ջերմ Ամանոր Ջերմուկում» համերգ-տոնավաճառի, «Դպրոցական բաժանորդային համակարգ» ծրագրերի իրականացմամբ: Նույն որոշմամբ միջոցներ են հատկացվել նաև հեղինակավոր միջազգային փառատոներին և մրցույթներին մասնակցած մշակույթի գործիչներին խրախուսում տրամադրելու նպատակով: Համաձայն որոշման՝ լրացուցիչ ֆինանսավորում կտրվի Մշակույթի զարգացման հիմնադրամին թանգարանների կառավարման…
Կարդալ ավելինԼՂ-ից բռնի տեղահանված ՄԿՈւ հաստատությունների սովորողներն ուսման վարձի փոխհատուցում կստանան
Կառավարության որոշմամբ պետական բյուջեից միջոցներ են հատկացվել նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում կրթություն ստացող Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված սովորողների ուսման վարձի փոխհատուցման նպատակով: Ըստ այդմ` գործադիրն իր այսօրվա նիստում հավանության է արժանացրել «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N2323-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագիծը: Որոշմամբ կապահովվի նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների վճարովի համակարգում մինչև 2023 թվականի սեպտեմբերի…
Կարդալ ավելինԴպրոցական առարկայական օլիմպիադաները կանցկացվեն 3 փուլով՝ դպրոցական, մարզային, հանրապետական
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հանդիպել է հանրակրթական ուսումնական հաստատությունների սովորողների 2024-2025 ուսումնական տարվա հանրապետական առարկայական օլիմպիադաների հանրապետական հանձնաժողովների անդամների հետ: Քննարկվել են առարկայական օլիմպիադաների կազմակերպմանը վերաբերող հարցեր, մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել դպրոցական առարկայական օլիմպիադաների անցկացման կարգում և ընթացակարգում կատարված վերջին փոփոխություններին: «Վերլուծելով վերջին տարիներին օլիմպիադաների կազմակերպումը՝ նկատել ենք մի շարք խնդիրներ, որոնք լուծելու համար ամբողջությամբ վերանայվել է օլիմպիադաների կազմակերպման կարգը, լրամշակվել է իրավական ակտը»,- ասել է նախարարի…
Կարդալ ավելինԲացվել է «Երեկ և այսоր. Ժակ դը Մորգանի հետքերով» հայ-ֆրանսիական միջազգային ցուցահանդեսը
Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Երեկ և այսоր. Ժակ դը Մորգանի հետքերով» խորագրով միջազգային ցուցադրությունը, որը կգործի մինչև 2025 թվականի մարտի 11-ը: Ցուցահանդեսի շրջանակում Հայաստանում առաջին անգամ ներկայացվել են 19-րդ դարի 80-ական թվականներին հայտնի հնագետ Ժակ դը Մորգանի կողմից Հայաստանի հյուսիսային շրջաններում՝ Ախթալայում, պեղված հնագիտական ժառանգության ուշագրավ նմուշները, որոնք պահվում են Ֆրանսիայի ազգային հնագիտության թանգարանում։ Ֆրանսիայից բերված 5 ցուցանմուշները համադրվել են 90-ական թվականներին Ժակ դը Մորգանի հետքերով հայ-ֆրանսիական հնագիտական արշավախմբերի գործունեության ընթացքում հայտնաբերված և ՀՀ…
Կարդալ ավելինԿանանց նկատմամբ բռնության հաղթահարումը և գենդերային հավասարության ամրապնդումը Հայաստանում. տեղի է ունեցել ԵԽ ծրագրի ամփոփիչ միջոցառումը
Դեկտեմբերի 11-ին տեղի է ունեցել «Կանանց նկատմամբ բռնության հաղթահարումը և գենդերային հավասարության ամրապնդումը Հայաստանում» ԵԽ ծրագրի ամփոփիչ միջոցառումը, որին մասնակցել է ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը։ Նա սերտ համագործակցության համար շնորհակալություն է հայտնել Եվրոպայի խորհրդի գործընկերներին՝ ընդգծելով Ծրագրի շրջանակում գրանցված դրական արդյունքները։ ՆԳ նախարարի տեղակալը կարևորել է ծառայողների կարողությունների զարգացմանն ուղղված թիրախային վերապատրաստումները, փորձագիտական աջակցությունը՝ ձեռքբերումների թվում առանձնացնելով նաև համատեղ մշակած՝ «Ոստիկանության արձագանքը ընտանեկան բռնությանը» ձեռնարկը: Անդրադառնալով ԵԽ փորձագիտական աջակցությանը՝ Արմեն Մկրտչյանը բարձր է գնահատել…
Կարդալ ավելին«ԳԱՌՆԻԱՆԻ» ՍՊԸ-Ն ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
«Գառնիանի» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի կետում անցկացրած կրկնակի ստուգայցի ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները խախտումներ չեն հայտնաբերել (Կոտայքի մարզ, գ․ Գառնի): ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։
Կարդալ ավելինՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Դանիելյանն ընդունել է ԱՄՆ ժամանած գործընկերներին
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Դանիելյանն այսօր ընդունել է ԱՄՆ տարածաշրջանային գյուղատնտեսական հարցերով կցորդ Ռիշան Չոդհրիին և գյուղատնտեսության ավագ մասնագետ Դեմնա Ձիրկվաձեին։ Պաշտոնյաները քննարկել են երկու երկրների միջև առևտրի զարգացմանը խոչընդոտող խնդիրները և դրանց վերացման համար հնարավոր ջանքերի ներդրման կարևորությունը: Երկուստեք ընդգծվել է սննդամթերքի անվտանգության ոլորտում համագործակցությունն ակտիվացնելու անհրաժեշտությունը։
Կարդալ ավելինՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը դեկտեմբերի 10-ին ընդունել է World Travel Awards-ի հիմնադիր Գրեմ Քուքին
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը դեկտեմբերի 10-ին ընդունել է World Travel Awards-ի հիմնադիր Գրեմ Քուքին: Հանդիպմանը ներկա է եղել նաև Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի զբոսաշրջային ոլորտի զարգացման հեռանկարները և միջազգային համագործակցության նոր հնարավորությունները։ Գևորգ Պապոյանն ընդգծել է, որ Համաշխարհային բանկի աջակցությամբ կարևոր ներդրումներ են իրականացվում զբոսաշրջային կլաստերների ընդլայնման ուղղությամբ։ Մասնավորապես, նախատեսվում է 100 միլիոն դոլարի ներդրում, որի շնորհիվ Հայաստանի մարզերում ձևավորվելու են զբոսաշրջային կլաստերներ, որոնք նպատակ ունեն խթանելու զբոսաշրջային…
Կարդալ ավելինՎԵՐԱՑՎԵԼ Է ՄՍԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ
«ՊԱՐ-ԱՐՏ» ՍՊԸ-ին պատկանող մսամթերքի արտադրամասում իրականացրած կրկնակի ստուգայցի ընթացքում Երևանի կենտրոնի տեսուչներն իրականացրել են նմուշառում «Հավի մսով լանգետ» արտադրատեսակից, որի լաբորատոր փորձաքննության արդյունքում անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել (ք․ Երևան): Մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։
Կարդալ ավելինՄարզերում անցկացվում են «Հեղինակային երգի հանրապետական մրցույթ-փառատոնի» փուլային լսումները
Մեկնարկել են ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ և աջակցությամբ իրականացվող «Հեղինակային երգի հանրապետական մրցույթ-փառատոնի» առաջին փուլի լսումները: Փառատոնն անցկացվում է «Ջերմ ամանոր Ջերմուկում» ծրագրի շրջանակում, որն իրականացնում է Հայաստանի պետական ֆիլհարմոնիան: Փառատոնի մրցութային փուլի համակարգողն է «Ագրոպրոգրես» մշակութային հասարակական կազմակերպությունը: Փառատոնի մրցութային առաջին փուլի լսումներն անցկացվել են դեկտեմբերի 7-ին Չարենցավանի Գառզուի անվան արվեստի դպրոցում, որտեղ հանդես են եկել Կոտայքի, Վայոց ձորի և Երևանի մասնակիցները։ Դեկտեմբերի 8-ին Վանաձորի Մ. Թավրիզյանի անվան արվեստի պետական քոլեջում անցկացվել են Շիրակի…
Կարդալ ավելին