Հայտնի են Գոհար Գասպարյանի անվան մեներգիչների համահայկական մրցույթի հաղթողները

Հայտնի են Գոհար Գասպարյանի անվան մեներգիչների համահայկական մրցույթի հաղթողները

  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի երաժշտական ընկերությունը դեկտեմբերի 2-9–ն անցկացրել է Գոհար Գասպարյանի անվան մեներգիչների (դասական երգեցողություն) համահայկական մրցույթը: Մրցույթն այս տարի նվիրված էր ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր Գոհար Գասպարյանի ծննդյան 100-ամյակին: «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի են ունեցել մրցույթի գալա համերգը և մրցանակների հանձնման արարողությունը: Միջոցառմանը ներկա է եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:  Ողջունելով մրցույթի մասնակիցներին, ժյուրիի անդամներին և հյուրերին՝ նա կարևորել է միջազգային մակարդակով Գոհար…

Կարդալ ավելին

Բռնություն գործադրած ուսուցիչն ազատվել է աշխատանքից

Բռնություն գործադրած ուսուցիչն ազատվել է աշխատանքից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պարբերաբար ահազանգեր է ստանում ուսումնական հաստատություններում բռնության դեպքերի վերաբերյալ։ Նման ահազանգերից մեկն առաջին դասարանում դասվարի կողմից երեխայի նկատմամբ ծեծի դեպքն էր, ինչի ահազանգը ստանալուն պես նախարարությունը դիմել է Կրթության տեսչական մարմին, Ոստիկանություն և Դատախազություն։ Ձեռնարկված քայլերի արդյունքում ուսուցիչն ազատվել է աշխատանքից։ Առաջիկայում ԿԳՄՍ նախարարությունը նաև պատրաստվում է հայց ներկայացնել՝ նշված ուսուցչին մանկավարժական գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու վերաբերյալ։   Հարկ ենք համարում նշել, որ նմանատիպ իրավիճակներն անթույլատրելի են, և…

Կարդալ ավելին

Գնաճը տատանվելու է 3 տոկոսի սահմաններում.ԿԲ

Գնաճը տատանվելու է 3 տոկոսի սահմաններում.ԿԲ

«Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում ամրագրվել է, որ 2025 թվականի ընթացքում Կենտրոնական բանկը դրամավարկային քաղաքականության վերաբերյալ որոշումներ ընդունելիս առաջնորդվելու է 12-ամսյա գնաճի 3 տոկոս նպատակային՝ ±1.0 տոկոսային կետ տատանումների թույլատրելի միջակայքում ցուցանիշով, որի մասին Կենտրոնական բանկը հանդես է եկել հայտարարությամբ:

Կարդալ ավելին

Երիտասարդական մայրաքաղաքի խորհրդանշական բանալին Գավառից փոխանցվել է Ապարանին

Երիտասարդական մայրաքաղաքի խորհրդանշական բանալին Գավառից փոխանցվել է Ապարանին

  Երիտասարդական մայրաքաղաքի խորհրդանշական բանալին հանդիսավոր արարողությամբ Գավառից հանձնվել է ՀՀ 2025 թ. երիտասարդական մայրաքաղաք Ապարանին: Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, տեղական իշխանությունների, Ապարան համայնքի ղեկավար կազմի ներկայացուցիչներ: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտնել Գավառ համայնքի ղեկավարությանը, համայնքապետարանի ողջ անձնակազմին, հասարակական և երիտասարդական կառույցների ներկայացուցիչներին ՀՀ 2024 թվականի երիտասարդական մայրաքաղաք տիտղոսը պատվով կրելու, երիտասարդների կողքին լինելու և ծրագրին համահունչ՝ մարզամշակութային հագեցած միջոցառումներ անցկացնելու համար: Նա ընդգծել է՝ 2014 թվականից…

Կարդալ ավելին

Հայկական խոհանոցը` մեկ վայրում. կանցկացվի «Տարեհաց» խորագրով Ամանորի ուտեստների տոնավաճառ

Հայկական խոհանոցը` մեկ վայրում. կանցկացվի «Տարեհաց» խորագրով Ամանորի ուտեստների տոնավաճառ

  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ դեկտեմբերի 20–30-ը Խաչքարերի պուրակում (մետրոյի Հանրապետության հրապարակի կայարանի հարևանությամբ) կանցկացվի «Տարեհաց» խորագրով Ամանորի ուտեստների տոնավաճառ: Մասնակցության հայտերն ընդունվում են մինչև դեկտեմբերի 16-ը: Միջոցառման նպատակն է ներկայացնել հայկական խոհանոցը՝ որպես ոչ նյութական մշակութային ժառանգության կարևոր դրսևորում։ Տոնավաճառի անցկացումը կնպաստի հայկական ավանդական ուտեստների տարածմանը, հանրության իրազեկմանը և նորովի արժևորմանը: Տոնավաճառին կարող են միանալ սննդի արտադրողներն ու մշակութային կազմակերպությունները՝ հանրությանը ներկայացնելու իրենց խոհարարական վարպետությունը: Դիմելու ընթացակարգին և այլ մանրամասների…

Կարդալ ավելին

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող Իտալիայի դեսպանին

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող Իտալիայի դեսպանին

ԿԳՄՍ նախարար ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյին Հայաստանում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ողջունելով դեսպանին՝ Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Իտալիայի միջև համագործակցության զարգացմանն ուղղված արդյունավետ աշխատանքի համար: Նախարարը կարևորել է համատեղ մշակութային նախաձեռնությունների անցկացումը հնագիտության, պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների վերականգնման, թանգարանների, երաժշտության, կինոյի ոլորտներում և վստահություն հայտնել, որ առկա է համագործակցության ընդլայնման մեծ ներուժ:…

Կարդալ ավելին

Արարատ համայնքում կբացվի երիտասարդական կենտրոն.ԿԳՄՍՆ

Արարատ համայնքում կբացվի երիտասարդական կենտրոն.ԿԳՄՍՆ

  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այցելել է Արարատի մարզի Արարատ համայնք՝ ծանոթանալու ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ստեղծվող երիտասարդական կենտրոնի շինարարական աշխատանքներին: Այցին ներկա են եղել համայնքային իշխանությունների, շինարարական կազմակերպության, ծրագիրն իրականացնող «Արարատի երիտասարդների նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի ներկայացուցիչներ: ԿԳՄՍ նախարարի տեղակալին զեկուցվել է, որ երիտասարդական կենտրոնի հարակից տարածքը ևս բարեկարգվում է տեղական ինքնակառավարման մարմինների միջոցներով: «Ծրագրի գլխավոր նպատակն այն է, որ երիտասարդական կենտրոնը հանդիսանա համայնքի երիտասարդների համար նախընտրելի ենթակառուցվածք, մի միջավայր,…

Կարդալ ավելին

Քննարկվել են նախատոնական և տոնական օրերին հրավառությունների իրականացման կարգին վերաբերող հարցեր(Տեսանյութ)

Քննարկվել են նախատոնական և տոնական օրերին հրավառությունների իրականացման կարգին վերաբերող հարցեր(Տեսանյութ)

Դեկտեբերի 6-ին ՆԳՆ նախաձեռնությամբ տեղի է ունեցել Ամանորի տոնակատարությունների ընթացքում հրավառության իրականացման թույլատրելի վայրերին, պահանջներին և պայմաններին վերաբերող քննարկում։ Մասնակցում էին Ներքին գործերի ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների ղեկավար կազմի ներկայացուցիչներ։ Քննարկվել են հրավառությունների թույլատրման և իրականացման լիցենզավորմանը վերաբերող հարցեր։ Անդրադարձ է կատարվել կազմակերպությունների և ֆիզիկական անձանց կողմից օրենքը խախտելու դեպքում նախատեսվող վարչական ներգործության միջոցներին։ Ընդգծվել է, որ հրավառություն իրականացնելը թույլատրվում է ՆԳ նախարարության կողմից տրվող լիցենզավորման և համապատասխան թույլտվության պարագայում, իսկ մնացած բոլոր…

Կարդալ ավելին
1 21 22 23 24 25 605