Ստեփանակերտի ջրամատակարարումը վտանգված է

Ստեփանակերտի ջրամատակարարումը վտանգված է

Հովհարային անջատումների պատճառով, Արցախում խմելու ջրի խնդիր է հասունանում: Արցախի Հանրային հեռուստաընկերության հաղորդմամբ, այս մասին ահազանգում է Ջրմուղ- կոյուղի ընկերությունը: Մինչև հիմա ունեցած պաշարներով կարողացել են Ստեփանակերտի բնակիչներին շուրջօրյա ջուր մատակարարել: Սակայն շրջափակումը շարունակվելու դեպքում, լուրջ խնդիրներ կլինեն:  

Կարդալ ավելին

Ալիեւը սպառնում է Հայաստանին

Ալիեւը սպառնում է Հայաստանին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանի դեմ սպառնալիքների նոր խմբաքանակ է հրապարակել: «Ներկայում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին աջակցում են երեք միջազգային կողմեր՝ ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Եվրամիությունը։ Ադրբեջանն անկեղծորեն մասնակցում է այս գործընթացին երեք ուղղություններով և ցուցաբերում է արդյունքի վրա հիմնված մոտեցում։ Բայց առայժմ արդյունք չկա։ Կարծում եմ, որ Հայաստանը պետք է անի վերջին քայլը. Պատերազմից հետո արդեն մի շարք քայլեր են արել, և ես չէի ասի, որ այդ քայլերը կամավոր են արվել։ Վերջին…

Կարդալ ավելին

1915թ. Ռուսաստանը լքեց տարածաշրջանը, եւ հայերը մնացին դեմ–դիմաց Թուրքիայի հետ․ հետեւանքը Ցեղասպանությունն էր. Փաշինյան

1915թ. Ռուսաստանը լքեց տարածաշրջանը, եւ հայերը մնացին դեմ–դիմաց Թուրքիայի հետ․ հետեւանքը Ցեղասպանությունն էր. Փաշինյան

Իրականում հարցն այն չէ՝ Հայաստանը դո՞ւրս է գալիս կամ դուրս կգա՞ ՀԱՊԿ-ից, թե՝ չէ, իրականում հարցն այն է՝ ՀԱՊԿ-ը Հայաստանից դո՞ւրս է գալիս, թե՞ ոչ։ Այս մասին այսօր՝ հուլիսի 21-ին, «Ֆրանս-պրեսս» գործակալության հետ զրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք նա տեսնում է ինչ–որ մի օր ՀԱՊԿ-ը լքելու հեռանկար։ «Շատ փորձագետներ կան Հայաստանի Հանրապետությունում, անկախ փորձագետներ, որ ինձ պարբերաբար զեկույցներ են ուղարկում այն մասին, որ այս գործընթացներն ի ցույց են դնում,…

Կարդալ ավելին

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ռազմական խորհրդի նիստ

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ռազմական խորհրդի նիստ

Այսօր ՊՆ փոխանցմամբ  հուլիսի 21-ին ՊՆ վարչական համալիրում ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ռազմական խորհրդի նիստ։ Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել ԶՈՒ-ում իրականացվող բարեփոխումներին և այդ համատեքստում իրականացված ծրագրերին ու առաջիկա անելիքներին։ Քննարկվել են «Հրամանատրում առաջադրանքի միջոցով» հայեցակարգի ներդրմանը, արհեստավարժ սերժանտական կազմի զարգացմանը վերաբերող և մի շարք այլ հարցեր։ Հնչել են զեկույցներ, ներկայացվել առաջարկներ։

Կարդալ ավելին

Ալիեւը շտապում է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքել

Ալիեւը շտապում է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փաստացի հաստատել է, որ շտապում է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքել։ Ելույթ ունենալով օկուպացված Շուշիում կազմակերպված մեդիա ֆորումում՝ Ալիևն ասել է, որ «եթե Հայաստանը հրաժարվի Ադրբեջանի նկատմամբ որևէ տարածքային պահանջից, ապա մինչև տարեվերջ խաղաղության համաձայնագրի ստորագրումը միանգամայն հնարավոր է»։ «Սակայն եթե դա տեղի չունենա, ապա խաղաղություն չի լինի։ Իսկ դա լավ սցենար չէ տարածաշրջանի համար, կայունություն ու անվտանգություն չի բերի։ Միևնույն ժամանակ, հաշվի առնելով շատ զգայուն աշխարհաքաղաքական իրավիճակը, դա ապագայում դժվարություններ…

Կարդալ ավելին

Լավրովն ու Բայրամովը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը

Լավրովն ու Բայրամովը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը

Հուլիսի 21-ին ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։ Նախարարները քննարկել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների պայմանավորվածությունների հիման վրա ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման առանցքային ուղիների վրա համատեղ աշխատանքի ակտիվացման ուղիները։ Պայմանավորվել են հետագա շփումների մասին։

Կարդալ ավելին

Հայկական կողմը պատրաստվում է հանդիպել ԱԳ նախարարներին Մոսկվայում․ ԱԳՆ

Հայկական կողմը պատրաստվում է հանդիպել ԱԳ նախարարներին  Մոսկվայում․ ԱԳՆ

Հայկական  կողմը համաձայնություն է տվել Մոսկվայում ԱԳ նախարարների մակարդակով հանդիպման առաջարկին։ Այս մասին  փոխանցում է  ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։ «Այլ մանրամասների մասին կհայտնենք լրացուցիչ»,- նշեց նա։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հաստատել էր Մոսկվայում Ադրբեջանի եւ Հայաստանի արտքին գործերի նախարարների առաջիկա հանդիպումը։

Կարդալ ավելին

Պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հայտարարությունը

Պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի  հայտարարությունը

ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը  հայտարարում է 2023-2024 ուսումնական տարվա ընդունելության երկրորդ փուլը՝ միասնական քննությունների արդյունքներով ընդունելության համար սահմանված նվազագույն շեմը չհաղթահարած և կուրսանտական կազմի շարքերը համալրել ցանկացող անձանց համար: Դիմորդները ռազմական համալսարանում պետք է անցնեն բժշկական հետազոտություն, հանձնեն գործնական քննություն` ֆիզիկական պատրաստությունից։ Թեստային առաջադրանքների միջոցով կստուգվի նրանց ընդհանուր գիտելիքների և զարգացվածության մակարդակը: Երկրորդ փուլի ընդունելության վերջնաժամկետը 2023 թ. օգոստոսի 1-ն է: Այդ մասին progressarmenia. com -ին  փոխանցեցին  ՊՆ-ից: Լրացուցիչ հարցերի համար զանգահարել…

Կարդալ ավելին

Ադրբեջանից 700 մլն դոլար կպահանջեն. ԶԼՄ-ներ

Ադրբեջանից 700 մլն դոլար կպահանջեն. ԶԼՄ-ներ

Ադրբեջանից կարող են 700 մլն դոլար պահանջել։ Այս մասին գրում է Haqqin.az-ը՝ շոտլանդական լրատվամիջոցներին հղումով։ «ԵՄ երկրները պատրաստվում են դուրս գալ Էներգետիկ խարտիայի պայմանագրից, որը խոչընդոտում է կլիմայի գլոբալ փոփոխության դեմ պայքարին և թույլ է տալիս նավթագազային ընկերություններին հատուկ դատարանում կառավարությունների դեմ հայցեր ներկայացնել: Հիշեցնենք, որ Էներգետիկ խարտիայի մասին պայմանագիրը (կամ, ինչպես կոչվում է «Եվրոպական էներգետիկ խարտիա»), որին միացել են 50 երկրներ, այդ թվում՝ Ադրբեջանը, ընդունվել է 1994 թվականին և պաշտպանում է հետխորհրդային տարածքում գործող…

Կարդալ ավելին

Բրյուսելի հանդիպումը Լաչինի միջանցքի բացման և ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի առումով որեւէ կոնկրետ արդյունք չտվեց. Փաշինյան

Բրյուսելի հանդիպումը Լաչինի միջանցքի բացման և ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի առումով որեւէ կոնկրետ արդյունք չտվեց. Փաշինյան

Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման եւ ԼՂ-ում խորացող հումանիտար ճգնաժամի  պայմաններում հուլիսի 15-ին Բրյուսելում եռակողմ հանդիպում ունեցա ԵՄ խորհրդի նախագահի եւ Ադրբեջանի նախագահի հետ. այդ հանդիպումը, ցավոք, Լաչինի միջանցքի բացման եւ ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի հաղթահարման առումով որեւէ կոնկրետ արդյունք չտվեց: Այս մասին այսօր՝ հուլիսի 20-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Քաղաքկան առումով ԵՄ խորհրդի նախագահը հանդիպմանմը հաջորդած իր հայտարարության մեջ ընդգծեց Լաչինի միջանցքի բացման անհրաժեշտությունը, ինչպես նաեւ ԼՂ հայերի անվտանգության եւ իրավունքների օրակարգը  Ստեփանակերտի…

Կարդալ ավելին
1 410 411 412 413 414 618