Ազատության հրապարակում Արցախի ինքնորոշման պահանջով հանրահավաք է անցկացվում։ «Որքան էլ այսօր մեզ համար ցավալի է, որ Շուշին մեր ձեռքում չէ, բայց չմոռանանք, որ 5 անգամ Շուշին հայտնվել է թշնամու ձեռքին եւ 5 անգամ մենք ազատագրել ենք, հետեւաբար շնորհավոր շուշիի ազատագման օրը եւ բոլորս առաջ դեպի Շուշիի նոր ազատագրում»,-ասաց ակցիայի կազմակերպիչներից հասարակական գործիչ Նաիրի Հոխիկյանը: Նա նշեց, որ պետք է համախմբվել հանուն Արցախի, քանի որ թշնամին մեր հանդեպ սկսել է գոյութենական պայքար: Նշենք, որ այս նախաձեռնությունը…
Կարդալ ավելինՀարգանքի տուրք՝ Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի, Կառավարության անդամների եւ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հետ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի առթիվ այցելել է «Հաղթանակ» զբոսայգի: Պետական այրերը ծաղիկներ են խոնարհել Անհայտ զինվորի հուշարձանին՝ հարգանքի տուրք մատուցելով զոհվածների հիշատակին, շնորհավորել Հայրենական մեծ պատերազմի վետերաններին: Հայրենական մեծ պատերազմում ավելի քան կես միլիոն հայերի մասնակցությունը կարեւոր նշանակություն է ունեցել հաղթանակի կերտման ճանապարհին: Պատերազմի դաշտում անձնվիրաբար ընկել են լեգենդար զորահրամանատարներ, բազում սխրանքներ գործած շուրջ 300 հազար հայորդիներ:…
Կարդալ ավելինԱյսօր մեր հայրերի և պապերի կերտած Հաղթանակների օրն է
Այսօր մեծ աշխարհամարտի Հաղթանակի օրն է, որը ցավոք արդեն մեզ հայերիս համար , որպես եռատոն չի նշվում , սակայն այսօր կրկին մեր հայրենակիցները հարգանքի տուրք են մատուցում մեր հայրերի և պապերի շիրիմներին: Իսկ այդ ֆոֆին Մոսկվա են գնացել ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովի նախաձեռնությամբ Հաղթանակի օրվան նվիրված ռազմական զորահանդեսին մասնակցելու վետերաններ՝ Ռոզալիա Աբգարյանն ու Ներսես Սիմոնյանը: Այսօր Մոսկվայի Կարմիր հրապարակում տեղի է ունեցել Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի 78-րդ տարեդարձին նվիրված ավանդական զորահանդեսը: Վետերանները վերջին…
Կարդալ ավելինՇարունակվում են պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի անակնկալ ստուգայցերը ՊՆ զորամասեր
Մայիսի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցով եղել է ՊՆ N զորամասում: Պաշտպանության նախարարը շրջել է զորամասում, հետևել օրվա կարգացուցակով նախատեսված ուսումնական մարտավարամասնագիտական պարապմունքների ընթացքին, զրուցել ժամկետային զինծառայողների հետ, հետաքրքրվել ծառայությամբ: Պաշտպանության նախարարը հորդորել է զինծառայողներին ամենայն պատասխանատվությամբ մոտենալ ուսումնական գործընթացին, սերտել առավելագույնը՝ մշտական ծառայության վայրերում կրտսեր հրամանատարի պարտականությունները պատշաճ կատարելու համար: Նախարար Պապիկյանը շրջել է զորամասում, ծանոթացել սոցիալ-կենցաղային պայմաններին և հետևել նոր կառուցվող ճաշարանի շինարարական աշխատանքների ընթացքին: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը նաեւ հարգանքի…
Կարդալ ավելինՊեսկովը հաստատել է, որ հաջորդ շաբաթ Պուտինի եւ Փաշինյանի հանդիպման ծրագրեր կան
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, պատասխանելով հաջորդ շաբաթ Մոսկվայում Վլադիմիր Պուտինի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնարավոր հանդիպման մասին հարցին, ասել է, որ «որոշակի ծրագրեր» քննարկվում են, սակայն հորդորել է «առաջ չընկնել», հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։ «Դեռ առաջ չընկնենք։ Որոշակի ծրագրեր քննարկվում են։ Կախված նրանից, թե ինչպես կավարտվի քննարկումը, մենք համապատասխան հայտարարություն կանենք։ Դեռ վաղ ենք համարում այդ մասին ասել», – լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք ծրագրվում են բանակցություններ։ Ավելի վաղ Մոսկվա…
Կարդալ ավելինՄենք տարածքային պահանջներ չունենք մեր հարեւանների նկատմամբ, նույնը ակնկալում ենք նրանցից. Ալեն Սիմոնյանն՝ Անկարայում
Հայաստանն իր արտաքին քաղաքականության մեջ վերահաստատել է բարիդրացիական հարաբերությունների եւ փոխշահավետ համագործակցության սկզբունքները. Մենք տարածքային պահանջներ չունենք մեր հարեւանների նկատմամբ եւ ակնկալում ենք, որ մեր հարեւանները նույնպես կառաջնորդվեն այդ սկզբունքով: Այս մասին այսօր՝ մայիսի 4-ին, Անկարայում Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի 30-ամյակին նվիրված խորհրդարանների նախագահների գագաթնաժողովում իր ելույթի ժամանակ նշել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Նա նաեւ ընդգծել է. «2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպման ժամանակ Ֆրանսիայի նախագահի եւ Եվրոպական խորհրդի…
Կարդալ ավելինՀայաստանն ու Ադրբեջանը մոտ են խաղաղության պայմանագրի եզրագիծը հատելուն. Էնթոնի Բլինքեն
Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները ԱՄՆ–ում մի քանի օր տեւած բանակցություններում գրանցել են շոշափելի առաջընթաց եւ խաղաղության համաձայնագիրն արդեն շատ մոտ է։ Այս մասին այսօր՝ մայիսի 4–ին ԱՄՆ–ում բանակցությունների եզրափակիչ նիստում ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ «Եվ Հայաստանը, եւ Ադրբեջանը ընդունում են, որ կայուն խաղաղության հասնելու միակ ճանապարհը երկխոսության միջոցով է։ Կողմերը շատ ծանր հարցեր են քննարկել վերջին օրերին, եւ շոշափելի առաջընթաց են գրանցել տեւական խաղաղության պայմանագրի հարցում։ Հուսով եմ եւ կարծում եմ, որ ինչպես…
Կարդալ ավելինՍուրեն Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել սպաների հետ
Մայիսի 4-ին զորամասեր կատարած այցի շրջանակում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել ՊՆ N զորամասի սպայակազմի հետ: Առանձնազրույցների ընթացքում նախարարն անդրադարձել է ԶՈՒ մարտունակության բարձրացմանն ու կարգապահության ամրապնդմանն ուղղված աշխատանքներին, ինչպես նաև սպաների ծառայությանն առնչվող մի շարք հարցերի: Սպաների հետ նախարար Պապիկյանը զրուցել է նաև նրանց սոցիալ-կենցաղային պայմանների շուրջ: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը վստահեցրել է, որ սպաների ծառայության արդյունավետության ու որակի բարձրացումը, նրանց սոցիալական ապահովության ուղղությամբ մի շարք ծրագրերի իրականացումը մշտապես գտնվում են ՀՀ ռազմաքաղաքական…
Կարդալ ավելինԱդրբեջանի իշխանությունները Լաչինի անօրինական անցակետը ներառել են «սահմանային անցակետերի» ցուցակում
Ադրբեջանի իշխանությունները շարունակում են անտեսել բոլոր կոչերը եւ Բերձորի (Լաչինի) միջանցքի անօրինական անցակետը ներառել են «սահմանային անցակետերի» ցուցակում։ Ինչպես տեղեկացրել է APA-ն, այս որոշումն ընդունել է կառավարությունը, «Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանով անցակետերի քանակի եւ դրանց գտնվելու տարածքների ցուցակի» փոփոխություններ են կատարվել։ Դրանով իսկ Բաքուն հերթական անգամ ցուցադրել է, որ պայմանավորվելու ունակություն չունի։ Թե ինչպես կկատարի Բաքուն «խաղաղության համաձայնագիրը»՝ կարելի է կռահել։
Կարդալ ավելինՊաշտպանության նախարարն այցելել է հարավարևմտյան սահմանագոտի
Մայիսի 4-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է հանրապետության հարավարևմտյան սահմանագոտի: Սահմանագոտու մարտական դիրքեր այցի ընթացքում նախարարը հանդիպել է մարտական հերթապահություն իրականացնող վարժական հավաքի մասնակիցների հետ, զրուցել ծառայությանն առնչվող հարցերի շուրջ, լսել է բարձրացրած հարցերը և առաջարկները: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը վարժական հավաքի մասնակիցներին ներկայացրել է ԶՈՒ բարեփոխումների ընթացքը: Նախարար Պապիկյանը պատասխանատու ստորաբաժանման հրամանատարին հանձնարարել է ներկայացնել այն կարիքները, որոնք առաջնահերթ են մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումների ծառայությունը լիարժեք և արդյունավետ կազմակերպելու, մարտական դիրքերն առավել անխոցելի դարձնելու…
Կարդալ ավելին