Սիրելի հայրենակիցներ Ավարտում է 2022 թվականը Այս օրերին դժվար է գտնել ներշնչանքի կամ ոգևորության խոսքր , քանի որ բոլորս չդադարող սպասման մեջ ենք, Արցախի ճանապարհի բացման սպասում, ռազմագերիների վերադարձման սպասում, բարեկեցիկ տարվա սպասում՝ անձնական, ընտանեկան ու ազգային բյուր սպասումներ մեկտեղվում են արժանապատիվ ապրելու ակնկալիքով։ Սպասումներ, որոնք կարող են մեզ համար կենսունակության աղբյուր ծառայել:Որպես այդպիսին անհրաժեշտ է լավատեսությունը: Հենց արժանապատիվ ապրելու ակնկալիքն է որ ստիպում է Հայ մարդուն, անկախ նրանից թե նա աշխարհի որ մասում…
Կարդալ ավելինԶելենսկու այցը ԱՄՆ նշանավորում է Ուկրաինայում պատերազմի ավարտի սկիզբը․ The Hill
Անցած շաբաթ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հաջող այցը ԱՄՆ նշանավորում է Ուկրաինայում պատերազմի ավարտի սկիզբը։ Ենթադրվում է, որ Զելենսկին եկել է շնորհակալություն հայտնի նախագահ Բայդենին եւ Կոնգրեսի համատեղ նիստի մասնակիցներին՝ անցյալ եւ ապագա օգնության համար։ Մասնավորապես երկու նախագահները, հավանաբար, քննարկել են, թե ինչպես դադարեցնել մարտական գործողությունները, քանի որ Բայդենի օգնականներն արդեն հիմք են դրել՝ այդ հարցը Զելենսկու հետ քննարկելով նրա այցից առաջ, գրում է The Hill-ը։ «Բայդենի եւ Զելենսկու համատեղ մամուլի ասուլիսը հոր եւ որդու…
Կարդալ ավելինԱռաջարկվող փոփոխությունների ընդունման արդյունքում կբարձրանա մարզպետների հաշվետվողականությունը
ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ ընդունել է Կառավարության ներկայացրած ««Տարածքային կառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով: Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում փաթեթը փոփոխության չի ենթարկվել՝ առաջարկներ չլինելու պատճառով: ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը հայտնել է, որ օրենսդրական փաթեթով առաջարկվում է տարածքային կառավարման մարմինների` մարզպետարանների աշխատանքի հետ կապված գործառույթները տեղափոխել քաղաքականությունը մշակող լիազոր մարմնի` նախարարության…
Կարդալ ավելինՆախաձեռնությամբ ազգային օրենսդրությունը կհամապատասխանեցվի ԵԱՏՄ անդամ պետությունների միջեւ ապրանքների անխոչընդոտ տեղափոխման պահանջին
«Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրին մեր երկրի միանալու արդյունքում անհրաժեշտություն է առաջացել համապատասխանեցնել ազգային օրենսդրությունը պայմանագրի դրույթներին, այն է` ԵԱՏՄ անդամ պետությունների միջեւ ապրանքների անխոչընդոտ տեղափոխման պահանջին: Ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի՝ «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններով կսահմանվի վերապահում ԵԱՏՄ անդամ պետությունների միջեւ ապրանքների արտահանման մասով՝ անտառանյութ, հանքաքար, սեւ մետաղից սալիկներ, աղացագնդեր, սեւ մետաղի թափոններ եւ ջարդոն, սեւ մետաղից պատրաստված խողովակներ եւ դրանց կցամասեր, սեւ մետաղական կոնստրուկցիաներ, ինչպես նաեւ գունավոր մետաղի թափոններ եւ ջարդոն:…
Կարդալ ավելինՄսի շուկայում ամեն տեսակ խախտումները շարունակվում են. տեսչական մարմնի ղեկավար
Հայաստանի մսի շուկայում տարատեսակ խախտումները շարունակվում են։ Սննդամթերքների անվտանգության տեսչությունն իրականացնում է ստուգումներ հանրապետության ոստիկանության հետ համատեղ։ Այս մասին դեկտեմբերի 26-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է հանրապետության Սննդամթերքների անվտանգության տեսչության պետ Գեորգի Ավետիսյանը։ Իշխանությունների նախաձեռնած ստուգումները, պաշտոնյայի հավաստիացմամբ, բավական կոշտ են։ «Ոմանք դիմել են խարդախությունների օգնությանը։ Նրանք փորձում են շրջանցել օրենքը, կեղծել այս կամ այն փաստաթուղթը։ Բայց ընտանի կենդանու մորթը սպանդանոցում որեւէ այլընտրանք չունի։ Մենք հնարավոր ամեն բան անում ենք, որպեսզի շուկայում վաճառվի բացառապես…
Կարդալ ավելինԵԱՏՄ երկրներն աստիճանաբար հրաժարվում են դոլարից եւ եվրոյից․ ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար
ԵԱՏՄ երկրներն աստիճանաբար հրաժարվում են դոլարից ու եվրոյից։ Նրանք մեծացնում են միության վճարումները ազգային արժույթներով։ Այս մասին դեկտեմբերի 26-ին Մոսկվա-Մինսկ-Բիշքեկ-Երեւան-Սուխում-Ցխինվալ տեսակամրջի ժամանակ ասել է ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար Դմիտրի Վոլվաչը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ԵԱՏՄ-ին անհրաժեշտ է միասնական արժույթ։ Նա նշել է, որ ԵԱՏՄ շրջանակներում Բելառուսի եւ Ռուսաստանի միութենական պետության փորձը մեծապես ընդլայնվել է։ «Այսինքն՝ փորձն ընդհանրացվում է։ Տարբեր ոլորտների լավագույն տեխնիկան վերածվում է ամբողջ հնգյակի: Դա վերաբերում է նաեւ ֆինանսական հատվածին։ Մինչ օրս…
Կարդալ ավելինՓաշինյանը մասնակցել է ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին. Այն ավարտվել է աշխատանքային ճաշով
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին: Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ միջոցառմանը մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը, Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Նախ տեղի է ունեցել հանդիպման մասնակիցների տեսալուսանկարահանման արարողությունը, այնուհետև ներկաներին ողջունել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Հանդիպմանը քննարկվել են…
Կարդալ ավելինԱրցախի հանրապետական ԲԿ-ում 10 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում. 4-ը ծայրահեղ ծանր վիճակում են
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով Արցախի առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։ Այդ մասին NEWS.am-ը տեղեկանում է Արցախի տեղեկատվական շտաբից: «Արևիկ» բուժմիավորումում 10 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում: Ընդերային լեյշմանիոզ ախտորոշմամբ 4 ամսական փոքրիկի մոտ արձանագրվել է դրական դինամիկա և շարունակում է բուժում ստանալ ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոնում: Հանրապետական բժշկական կենտրոնում 10 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Բժիշկների…
Կարդալ ավելինՀայտարարություն․ Պարեկային ծառայության նոր ընդունելության դիմումները երկու օր կընդունվեն Սյունիքի մարզում
Պարեկային ծառայության նոր ընդունելությունը մեկնարկել է 2022 թ. դեկտեմբերի 12-ից: Հաշվի առնելով Սյունիքի մարզի հեռավորությունը և եղանակային պայմանները, Պարեկային ծառայության Սյունիքի մարզի ստորաբաժանումներում ծառայության անցնելու համար դիմումները երկու օր կընդունվեն Սյունիքի մարզում։ Ոստիկանությունից հայտնում են, որ հունվարի 10-ին դիմորդները կարող են փաստաթղթերը ներկայացնել Կապանում՝ Սյունիքի մարզպետարանի դահլիճում: Հասցեն՝ քաղաք Կապան, Գարեգին Նժդեհի 1։ Հունվարի 11-ին դիմորդների փաստաթղթերը կընդունվեն Գորիսում՝ Գորիսի համայնքապետարանի դահլիճում։ Հասցեն՝ քաղաք Գորիս, Անկախության 3։ Սյունիքի մարզպետարանի և ՀՀ ոստիկանության աջակցությամբ՝ ոստիկանության բժշկական հանձնաժողովին…
Կարդալ ավելինՀայաստանը 10 տոննա մարդասիրական բեռ է ուղարկել Լեռնային Ղարաբաղ
Հայաստանը 10 տոննա մարդասիրական բեռ է ուղարկել Լեռնային Ղարաբաղ: Այս տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատել է ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։ «Կարմիր խաչի միջազգային կոմիտեի բեռնատարը Լաչինի միջանցքով 10 տոննա մարդասիրական բեռ է հասցրել»,- ասել է Ամատունին։ Նրա խոսքով, խոսքը վերաբերում է դեղերին, մանկական սննդին եւ այն, ինչ անհրաժեշտ է բուժհաստատություններին։ Աջակցություն է ցուցաբերվել Հայաստանի իշխանությունների կողմից։ Կարմիր Խաչը տրամադրել է տրանսպորտային միջոցը եւ ապահովել դրա անցումը միջանցքով։ Ավելի վաղ Ամատունին…
Կարդալ ավելին