Հայաստանի Հանրապետության բանակի 33 ամյակի կապակցությամբ շնորհավորական գրառում է կատարել Արտաշատ համայնքի ղեկավար ՝ Կառլեն Մկրտչյանը: «Սիրելի՛ հայրենակիցներ, Արտաշատ միավորված համայնքի սիրելի ՛ բնակիչներ, ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս՝ մեր նորագույն պատմության ամենակարևոր տոներից մեկի՝ Հայաստանի Զինված ուժերի կազմավորման 33-ամյակի առթիվ: Հայկական բանակը կազմավորվել է դժվարին պայմաններում՝ պատերազմի ծանր օրերին, կայացել և դարձել է մեր լինելիության հուսալի երաշխավորը։ Դրա վառ ապացույցն են մեզ պարտադրված պատերազմներում մեր քաջարի մարտիկների հերոսության կենդանի օրինակները, երբ մեր զինվորները անհավասար…
Կարդալ ավելինՀունգարիան արգելափակել է Բելառուսի վերաբերյալ ԵՄ համատեղ հայտարարությունը
Հունգարիայի ներկայացուցիչներն արգելափակել են Եվրամիության երկրների համատեղ հայտարարությունը Բելառուսում նախագահական ընտրությունների արդյունքները չճանաչելու վերաբերյալ։ Այս մասին կիրակի օրը՝ հունվարի 26-ին, հայտնել է «Ազատ Եվրոպա/Ազատություն» մեդիա-կորպորացիան՝ հղում կատարելով Բրյուսելի աղբյուրներին։ Հունգարիայի ստորագրության բացակայության պատճառով ԵՄ-ը չի կարողացել հրապարակել 27 անդամների համատեղ հայտարարությունը։ Փոխարենը ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասը եւ Եվրոպական հարեւանության եւ ընդլայնման քաղաքականության հարցերով հանձնակատար Մարթա Կոսը հրապարակել են իրենց հայտարարությունը։ Փաստաթղթում, մասնավորապես, ընդգծվել է, որ հունվարի 26-ի ընտրությունները «ազատ…
Կարդալ ավելինՄեկնարկում է սփյուռքահայ պատանիների և երիտասարդների «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագրի հայտերի ընդունումը
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը մեկնարկում է սփյուռքահայ պատանիների «Քայլ դեպի տուն» 2025 թվականի ուսումնաճանաչողական ծրագրի հայտադիմումների ընդունումը: Ծրագիրը հնարավորություն է ընձեռում սփյուռքի 13-18 տարեկան պատանիներին և երիտասարդներին երկու շաբաթ անցկացնել Հայաստանում, բացահայտել հայրենիքը և ամրապնդել ազգային ինքնությունը: Ծրագիրը ներառում է հայոց լեզվի (արևելահայերեն, արևմտահայերեն), հայրենագիտության, ազգային երգի, պարի դասընթացներ, ճանաչողական այցելություններ Հայաստանի պատմամշակութային վայրեր, թանգարաններ, կրթական հաստատություններ, հանդիպումներ պետական, հասարակական, մշակույթի և արվեստի գործիչների հետ, մարզական և մշակութային միջոցառումներ: «Քայլ դեպի…
Կարդալ ավելինProFood Armenia 2025 միջազգային F&B իրադարձությունը նպատակ ունի միավորելու տարածաշրջանի առաջատար մասնագետներին և նորարարներին.Բանախոս
ProFood Armenia 2025 միջազգային F&B իրադարձության մամլո ասուլիսը հաջողությամբ կայացավ 2025 թվականի հունվարի 27-ին: Մամուլի ասուլիսի ընթացքում ProFood Armenia 2025-ի կազմակերպիչները ներկայացրեցին այս տարվա միջոցառման տեսլականը, նպատակներն ու ծրագիրը: Ընդգծվեց, որ միջոցառումը նպատակ ունի միավորելու տարածաշրջանի առաջատար մասնագետներին և նորարարներին՝ հյուրընկալության և հանրային սննդի ոլորտում նոր գաղափարներ և գործարար կապեր ձևավորելու համար: Ասուլիսին ներկա էին բազմաթիվ հյուրեր և ինֆլուենսերներ, նաև հատուկ հրավիրված հյուրերը` հանրահայտ շեֆ-խոհարարներ` Rabeh Amer, Mohamed Chabchoul, Wessam Al Saghbini, որոնք և կազմում…
Կարդալ ավելինՊարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում(Տեսանյութ)
Հունվարի 20-ից 27-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4978 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 300 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 176, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 285 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 20, չամրակապված վարելու՝ 972, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 338, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 268, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 98 և 1823 այլ իրավախախտումներ։ 169 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 342-ը՝…
Կարդալ ավելինՀայտարարություն. Համայնքային ոստիկանությունում ծառայության համար կատարվում է ընդունելություն
Ոստիկանության չորս հենասյունային ուղղություններից Համայնքային ոստիկանությունում և ուղեկցող ստորաբաժանումներում ծառայության անցնելու համար հայտարարվում է ընդունելություն։ ✔️ Համայնքային ոստիկանությունում ծառայության անցնելու համար կարող են դիմել բարձրագույն կրթությամբ, ժամկետային զինվորական ծառայություն անցած (բացառությամբ՝ իգական սեռի քաղաքացիների և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով սահմանված կարգով զինվորական ծառայությունից ազատվելու դեպքերի) մինչև 35 տարեկան ՀՀ քաղաքացիները, այդ թվում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված և ՀՀ քաղաքացիություն ստացած անձինք: Ուղեկցող ստորաբաժանումներում կրտսեր խմբի պաշտոն զբաղեցնելու համար բարձրագույն կրթությունը պարտադիր պայման չէ։…
Կարդալ ավելինՏիգրան Մանսուրյանի ծննդյան օրը տեղի է ունեցել նրան նվիրված մենագրության շնորհանդեսը
Հունվարի 27-ին լրանում է հայ անվանի կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանի ծննդյան 86-րդ տարեդարձը: Այս առիթով ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում տեղի է ունեցել «Տիգրան Մանսուրյան» մենագրության շնորհանդեսը: Միջոցառմանը ներկա է եղել Մաեստրո Մանսուրյանը: Ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը և ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս Յուրի Սուվարյանը: Նախարարի տեղակալը շնորհավորել է Մաեստրոյին տարեդարձի կապակցությամբ, նրան մաղթել քաջառողջություն, արևշատություն, երկար տարիների ստեղծագործական բեղուն…
Կարդալ ավելինՏեսչական վերահսկողությունը պետք է նպաստի կրթության քաղականության բարելավմանը. Ժաննա Անդրեասյան
Տեղի է ունեցել ՀՀ կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի նիստը՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի նախագահությամբ: Նիստին մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի անդամները: Նիստի ընթացքում քննարկվել են Կրթության տեսչական մարմնի՝ 2024 թվականին կատարած աշխատանքները և 4-րդ եռամսյակի գործունեության կատարողականի գնահատումը: Տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանը ներկայացրել է 2024 թվականի ամփոփ հաշվետվությունը՝ նշելով, որ տեսչական վերահսկողության շրջանակում առանձնակի կարևորություն ունեն նաև իրազեկող և կանխարգելիչ միջոցառումները: Այս…
Կարդալ ավելինՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանն ամփոփել է անցած տարվա գործունեության արդյունքները
Սպառողների շահերի պաշտպանության ինստիտուցիոնալ համակարգի ստեղծում, ուշ վճարումների խնդրի կարգավորում, աննախադեպ ծավալի տուգանքներ, հակամրցակցային համաձայնություն բենզինի շուկայում, անբարեխղիճ մրցակցություն տոմատի մածուկների շրջանառությունում, խախտումներ մանկապարտեզների համար կաթնամթերքի ձեռքբերումներում Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ամփոփել է 2024 թվականի գործունեության հիմնական արդյունքները։ «2024 թվականին աննախադեպ մեծ ծավալի՝ 3 մլրդ 46 մլն դրամի չափով տուգանք է կիրառվել տնտեսավարողների նկատմամբ մրցակցային իրավախախտումների առնչությամբ, որից շուրջ 1 մլրդ 124 մլն դրամն արդեն իսկ գանձվել է…
Կարդալ ավելինԵղանակը Հայաստանում
Հունվարի 28-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարեւմտյան, 2-5 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի մինչեւ շաբաթվա վերջ։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի -3-5, վաղը ցերեկը՝ +5+7։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ -12-17, ցերեկը՝ -2+2, Կոտայքի լեռներում գիշերը՝ -10-15, ցերեկը՝ +1+5, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ -3-6, ցերեկը՝ +5+8, Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -9-14, ցերեկը՝ +1+4, Լոռիում գիշերը՝-5-9, ցերեկը՝ +5+8, Տավուշում գիշերը՝ 0-4, ցերեկը՝ +7+10, Արագածոտնի լեռներում…
Կարդալ ավելին