Մեկ օրում ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 92 դեպք

Մեկ օրում ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 92 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ օգոստոսի 8-ից 9-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 92 դեպք: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 26, ֆիզիկական ներգործության՝ 12, մարմնական վնասվածք պատճառելու՝ 8, թմրանյութի հայտնաբերման՝ 5, խարդախության՝ 4, շորթման, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, խուլիգանության, զենքի, զինամթերքի առգրավման, սառը զենք կրելու, շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու՝ 3-ական, անձնական ունեցվածքի գողության, բնակարանային…

Կարդալ ավելին

Գարեջրի օրերը Երեւանում. ամառվա պայծառ ավարտ

Գարեջրի օրերը Երեւանում. ամառվա պայծառ ավարտ

Օգոստոսի վերջին Երեւանը կրկին կդառնա գարեջրի սիրահարների գրավչության կենտրոն, քանի որ օգոստոսի 23-ից 25-ը Հայաստանի մայրաքաղաքում կանցկացվի Գարեջրի օրերի երրորդ փառատոնը։ Արդեն ավանդական դարձած այս տոնն այս տարի խոստանում է ավելի մասշտաբային ու հետաքրքիր դառնալ, քան նախորդ տարիներին։ ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի մարքեթինգի եւ խթանման վարչության պետ  Դիանա Կարապետյանի խոսքով, փառատոնը ոչ միայն կգրավի զբոսաշրջիկների ուշադրությունը, այլեւ կբացահայտի երկրի գաստրոնոմիական ներուժը։ Այս տարի, չնայած զբոսաշրջային հոսքի աննշան նվազմանը, կազմակերպիչները հույս ունեն փոխհատուցել այն նման…

Կարդալ ավելին

Փաշինյանի գլխավոր խորհդրականը արձակուրդի է մեկնել

Փաշինյանի գլխավոր խորհդրականը արձակուրդի է մեկնել

Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհդրական Համբարձում Մաթեւոսյանը արձակուրդի է մեկնել: Այս մասին վարչապետ Փաշինյանը որոշում է ստորագրել․ Մաթեւոսյանը արձակուրդի մեջ կգտնվի թվականի 9-16-ը ներառյալ:

Կարդալ ավելին

Հայաստանում առաջիկայում սպասվում են խոշորամասշտաբ շինարարական ծրագրեր. Գնել Սանոսյան

Հայաստանում առաջիկայում սպասվում են խոշորամասշտաբ շինարարական ծրագրեր. Գնել Սանոսյան

Շինարարի օրվան ընդառաջ Քաղաքաշինության կոմիտեն և Հայաստանի շինարարների միությունը համատեղ այսօր կազմակերպել էին միջոցառում, որին ներկա է գտնվել փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ես, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը, Հայաստանի շինարարների միության նախագահ Գագիկ Գալստյանը և շինարարության ոլորտի ներկայացուցիչներ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը: Հայաստանում Շինարարի օրը նշվում է ամեն տարի՝ օգոստոսի երկրորդ կիրակի օրը։ Նախարարը՝ ողջունելով ներկաներին և շնորհավորելով շինարարներին մասնագիտական տոնի առթիվ՝ կարևորել է ոլորտի, մասնագետների աճն ու անընդհատ…

Կարդալ ավելին

Իսրայելը դրական է արձագանքել ՀԱՄԱՍ-ի հետ բանակցությունները վերսկսելու Կատարի, Եգիպտոսի և ԱՄՆ կոչին

Իսրայելը դրական է արձագանքել ՀԱՄԱՍ-ի հետ բանակցությունները վերսկսելու Կատարի, Եգիպտոսի և ԱՄՆ կոչին

Կատարը, Եգիպտոսը և Միացյալ Նահագներն Իսրայելին և պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորմանը կոչ են արել վերսկսել բանակցությունները Գազայի հատվածում հրադադարի և իսրայելցի պատանդների ազատ արձակման շուրջ, հայտնել է BBC-ն։ Դրանից հետո Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հայտարարել է, որ իսրայելական պատվիրակությունը խաղաղ բանակցությունների կմեկնի օգոստոսի 15-ին։ «Իսրայելը բանակցողների պատվիրակություն կուղարկի այն վայր, որը կորոշվի մանրամասները վերջնական տեսքի բերելու և շրջանակային համաձայնագիրն իրականացնելու համար», – ասված է հայտարարության մեջ:

Կարդալ ավելին

ԱԳՆ-ն աջակցում է հակամարտության կարգավորմանն ուղղված՝ Վաշինգտոնի, Դոհայի և Կահիրեի ջանքերին

ԱԳՆ-ն աջակցում է հակամարտության կարգավորմանն ուղղված՝ Վաշինգտոնի, Դոհայի և Կահիրեի ջանքերին

Հայաստանի արտգործնախարարությունը աջակցություն է հայտնել Մերձավոր Արևելքում հակամարտության կարգավորմանն ուղղված՝ Վաշինգտոնի, Դոհայի և Կահիրեի միջնորդական ջանքերին: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԱԳՆ-ն X-ի իր էջում: «Խորապես գիտակցելով հրադադարի և պատանդների ազատ արձակման կարևորությունը, երբ վտանգված են մարդկային կյանքերն ու խաղաղությունը երկրում, Հայաստանը ողջունում է ԱՄՆ-ի, Եգիպտոսի և Կատարի առաջնորդների նախաձեռնությունը»,- ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ։ Հիշեցնենք, որ Եգիպտոսի, Կատարի և ԱՄՆ-ի ղեկավարներն Իսրայելին և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը կոչ են արել օգոստոսի 15-ին Դոհայում կամ…

Կարդալ ավելին

Օդային ճանապարհով Հայաստան ժամանող և Հայաստանից մեկնող քաղաքացիների թիվն աստիճանաբար հավասարվում է

Օդային ճանապարհով Հայաստան ժամանող և Հայաստանից մեկնող քաղաքացիների թիվն աստիճանաբար հավասարվում է

News am. կայքի փոխանցմամբ ՝ Հայաստանի երկու օդանավակայաններում («Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններ) 2024 թվականի հունվար-հունիս ամիսներին ուղևորահոսքը կազմել է 2 միլիոն 358 հազար 511 մարդ։ «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքը նշված ժամանակահատվածում կազմել է 2 միլիոն 310 հազար 793 մարդ՝ ժամանել է 1 միլիոն 157 հազար 920, մեկնել է 1 միլիոն 152 հազար 873 մարդ։ «Շիրակ» օդանավակայանում այս ցուցանիշը կազմել է 47 հազար 718 մարդ. ժամանել է 23 հազար 626 մարդ, մեկնել՝ 24 հազար 92 մարդ։ Ընդհանուր…

Կարդալ ավելին

Իրանը շահավետ առաջարկ է արել Ադրբեջանին և Սյունիքի հարցը լուծվել է. ԻՀՊԿ

Իրանը շահավետ առաջարկ է արել Ադրբեջանին և Սյունիքի հարցը լուծվել է. ԻՀՊԿ

Իրանն ու Ռուսաստանը բացել են Աստարա-Ռեշտ երկաթուղու նախագիծը, որի շրջանակում Իրանը շահավետ առաջարկ է արել Ադրբեջանին։ Դրա մասին ասված է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի սոցցանցերում հրապարակված հաղորդագրության մեջ։ Ըստ ԻՀՊԿ-ի՝ Ադրբեջանը համաձայնել է, և Սյունիքի հարցը լուծվել է։ «Այդ նախագծին Ադրբեջանի անհամաձայնության վերաբերյալ հաղորդագրությունները լրատվամիջոցներում սոսկ Իսրայելի ապատեղեկատվության փորձերն են»,- նշել  է ԻՀՊԿ-ն։

Կարդալ ավելին

ԱՄՆ-ը նախազգուշացրել է Իրանին. The Wall Street Journal

ԱՄՆ-ը նախազգուշացրել է Իրանին. The Wall Street Journal

ԱՄՆ-ը նախազգուշացրել է Իրանին, որ նորընտիր կառավարությունը և տնտեսությունը կործանարար հարված կկրեն, եթե Թեհրանը Իսրայելի վրա խոշոր հարձակում ձեռնարկի։ Դրա մասին գրում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով ԱՄՆ ներկայացուցչին։ Նախազգուշացումը Թեհրանին է փոխանցվել ինչպես ուղղակիորեն, այնպես էլ միջնորդների միջոցով, հայտնել է աղբյուրը, որը հրաժարվել է մանրամասներ հաղորդել:

Կարդալ ավելին

Բագրատ Սրբազանը հանգստյան օրերին կլինի Արարատի մարզում. Հայտնի է օրակարգը

Բագրատ Սրբազանը հանգստյան օրերին կլինի Արարատի մարզում. Հայտնի է օրակարգը

Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն օգոստոսի 10-ին և 11-ին կայցելի Արարատի մարզ, որտեղ կհանդիպի մի շարք համայնքների բնակիչների հետ: Այս մասին հայտնում են Սրբազան պայքար ֆեյսբուքյան էջում: Ֆեյսբուքյան էջում երկայացվել է նաեւ հանդիպումների ժամանակացույցը: «Սիրելի հայրենակիցներ, մեծ սիրով սպասում ենք մեր հերթական հանդիպումներին: Միասին պետք է կերտենք Հոգևոր Հայաստանը: Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված»,-ասվում է հաղորդագրությունում:

Կարդալ ավելին
1 162 163 164 165 166 626