Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականը 5-րդն է օլիմպիական մրցաշարի թիմային հաշվարկում։ 97 կգ քաշային կարգում արծաթե մեդալակիր դարձավ Արթուր Ալեքսանյանը։ 77 կգ քաշային կարգում բրոնզե մեդալ նվաճեց Մալխաս Ամոյանը։ 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը պարտություն կրեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում։
Կարդալ ավելինՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԽՈՀԱՆՈՑԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ՎԵՐԱՑՎԵԼ Է
«Հրազդանի թիվ 13 ՆՈՒՀ» ՀՈԱԿ-ի խոհանոցում կրկնակի ստուգայցի ընթացքում Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչներն արձանագրել են, որ այստեղ շտկվել են բոլոր խախտումները, սանիտարահիգիենիկ պայմանները համապատասխանեցվել են սահմանված նորմերին (Կոտայքի մարզ, ք. Հրազդան)։ ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ խոհանոցի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։
Կարդալ ավելինԲռնությունը ոչ միայն պիտի դատապարտելի լինի, այլև պիտի պատշաճ քննություն իրականացվի. ՄԻՊ–ը՝ փաստաբանի եղբոր ծեծի մասին
Եթե տեղի են ունենում բռնության դեպքեր, ապա դրանք, միանշանակ, ոչ միայն պետք է դատապարտելի լինեն, այլև պատշաճ քննություն պետք է իրականացնեն համապատասխան մարմինները։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ անդրադառնալով փաստաբան Ռոման Երիցյանի եղբոր նկատմամբ ոստիկանների կողմից կատարված բռնության դեպքին։ «Մեր կողմից համապատասխան գործառույթների իրականացումը հրապարակային է եղել։ Դեպքից անմիջապես հետո նախ մեզ ահազանգ է ներկայացրել փաստաբանը, ով հենց քաղաքացու եղբայրն էր։ Մենք ճշտել ենք քաղաքացու գտնվելու վայրը, քանի որ կարծես՝…
Կարդալ ավելինՔրոնիկական ցավ ունեցող պացիենտների մոտ տարածված են ցավազրկողների չարաշահումները եւ կախումը դրանցից. Addiction
148 հետազոտությունների ամփոփ ուսումնասիրությանը մասնակցել է ավելի քան 4,3 մլն մեծահասակ պացիենտ, որոնք ունեցել են քրոնիկական ցավ եւ ստացել դեղատոմսային ցավազրկողներ, ուսումնասիրությունը ցույց է տվել, որ յուրաքանչյուր տասներորդ պացիենտ ափիոնային կախում է ունեցել կամ խանգարում՝ կապված ափիոնազգիների օգտագործման հետ, եւ գրեթե յուրաքանչյուր երրորդն ունեցել է կախման կամ խանգարման նշաններ՝ կապված ափիոնազգիների օգտագործման հետ։ Այս տեսությունում ներկայացված են ավելի ստույգ եւ ավելի շատ անհանգստացնող տվյալներ ափիոնազգիների չարաշահման հետ կապված, քան կարծում էին նախկինում։ Հետազոտությունն իրականացվել է…
Կարդալ ավելինԵվրոպացի դիտորդների ներկայությունը վստահություն է ներշնչում Ներքին Հանդի խոցելի բնակչությանը. Ֆրանսիայի դեսպան
Եվրոպացի դիտորդների ներկայությունը վստահություն է ներշնչում համայնքի մեկուսացված և խոցելի բնակչությանը։ X-ի իր էջում գրել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին, անդրադառնալով ՀՀ-ում Եվրոպական միության դիտորդական առաքելության՝ Սյունիքի մարզի Ներքին Հանդ կատարած այցին։ «ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է իր պարեկությունն Ադրբեջանի հետ ռազմական շփման գծում։ Եվրոպացի դիտորդների ներկայությունը վստահություն է ներշնչում այս մեկուսացված և խոցելի բնակչությանը։ ԵՄ առաքելությունը շոշափելի ապացույցն է այն բանի, որ այդ բնակչությունը մոռացված չէ աշխարհի կողմից»,-…
Կարդալ ավելինՇտապեք ձեռք բերել բնակարան «Նոր Երևան» համալիրում էքսկլյուզիվ առաջարկով
Ամիօ բանկն ու ՄԼ Մայնինգ ընկերությունը ներկայանում են թամանյանական ոճով կառուցված գեղեցիկ «Նոր Երևան» բնակելի համալիրում բնակարան ձեռք բերելու հատուկ առաջարկով, որի շրջանակներում վիճակահանության միջոցով 300 շահառու կարող է բնակարան ձեռք բերել 1քմ անհավատալի 389 հազար դրամով: Առաջարկից կարող են օգտվել Երևան քաղաքում և մարզերում աշխատող հանրային ծառայողները, առողջապահության, կրթության, հանրային ծառայությունների, հանքարդյունաբերության ոլորտի աշխատակիցները (և´ մասնավոր, և´ պետական)։ Ամիօ բանկը շարունակելով ներկայացնել շուկայում լավագույն առաջարկները՝ հնարավորություն է ընձեռում իր հաճախորդներին՝ անկախ վերը նշված ոլորտներում…
Կարդալ ավելինՏեղի է ունեցել ՔՊ Արտաշատի տարածքային կազմակերպության նախաձեռնող խորհրդի նիստ. ինչ է քննարկվել
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանն իր էջում հայտնել է, որ գործընկերներիս հետ միասին մասնակցել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Արտաշատի տարածքային կազմակերպության նախաձեռնողի հերթական նիստին։ «Նիստը նախագահում էր ՏԿ խորհրդի նախագահ Կառլեն Մկրտչյանը։ Օրակարգում էր առաջիկայում ՏԿ խորհրդի ընտրությունների վերաբերյալ քննարկում ունենալու հարցը։ Անդրադարձանք նաև այլ քաղաքական հարցերի»,-նշել է Ղազարյանը։
Կարդալ ավելինԱՄՆ հայտարարություններն այն մասին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, մերկապարանոց են. Զախարովա
ԱՄՆ հայտարարություններն այն մասին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, մերկապարանոց են, ՌԴ-ի եւ Հայաստանի՝ դարերի ընթացքում ձեւավորված կապերը կդիմանան բոլոր փորձություններին, որոնց անընդհատ ենթարկում է Արեւմուտքը, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Ինչ վերաբերում է Օ՛Բրայենի մերկապարանոց հավաստիացումներին այն մասին, որ Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, ապա դա ամերիկացիներին բնորոշ աշխարհաքաղաքական ինժինիրինգի հերթական օրինակն է՝ համաշխարհային հանրության աչքում ստեղծել Վաշինգտոնին հարկավոր «իրականություն», որը ոչ մի ընդհանուր բան չունի…
Կարդալ ավելինԱյս տարվա մինչև օգոստոս ամսվա տվյալներով՝ արձանագրվել է 26 պայթյուն, զոհվել է 8, տուժել՝ 27 քաղաքացի. ՆԳՆ
Ըստ վիճակագրական տվյալների՝ 2023 թ. արձանագրվել է 39 պայթյուն, զոհվել է՝ 4, տուժել՝ 51 քաղաքացի, իսկ 2024 թ. մինչև օգոստոս ամսվա տվյալներով՝ արձանագրվել է 26 պայթյուն, զոհվել է՝ 8, տուժել՝ 27 քաղաքացի։ Այս մասին հաղորդում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։ «Բնական և հեղուկ գազի սխալ շահագործման դեպքում կարող է պայթյունավտանգ իրավիճակ առաջանալ։ Պայթյուններից և հրդեհներից խուսափելու համար անհրաժեշտ է գազի սարքավորումները և գազաբալոնները շահագործելիս պահպանել տեխնոլոգիական նորմատիվները: Դրանք պետք է պահել պատշաճ վիճակում, պարբերաբար ստուգել աշխատանքը։…
Կարդալ ավելին«Հեզբոլլահը» կարող է Իսրայելին հարվածել անկախ Իրանի մտադրություններից. CNN
Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը, ըստ երեւույթին, կարող է հարվածել Իրանին անկախ Իրանի մտադրություններից, տեղեկացրել է CNN-ը՝ հղում կատարելով հետախուզական տվյալներին ծանոթ աղբյուրներին։ Ինչպես նշել է ամերիկյան ԶԼՄ-ն, հղում կատարելով աղբյուրին, լիբանանյան շարժումը ավելի արագ է շարժվում իր պլանների իրականացման ուղղությամբ, քան Իրանը, եւ նախատեսում է հարվածել Իսրայելին առաջիկա օրերին։ Իրանն, ըստ երեւույթին, դեռ մտածում է, թե ինչպես արձագանքի, CNN-ին տեղեկացրել են մի քանի պաշտոնատար անձինք։ ԱՄՆ զինվորական պաշտոնյաներից մեկը տեղեկացրել է CNN-ին, որ Իրանն իրականացրել է…
Կարդալ ավելին