Ռուսաստանը Հայաստանը համարում է եղբայրական երկիր և հույս ունի, որ Երևանը չի կրկնի այն ճանապարհը, որը ժամանակին ընտրել էր Կիևի ռեժիմը, չորեքշաբթի՝ հուլիսի 24-ին, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է Московский комсомолец-ը։ Կրեմլի մամուլի քարտուղարի խոսքով, «Հայաստանն ինքնիշխան երկիր է, որն ինքն է ընտրում փոխգործակցության առաջնահերթ ոլորտները։ Միաժամանակ, Ռուսաստանի համար Հայաստանը մնում է մեր դաշնակիցը՝ եղբայրական երկիր»։ «Մենք հարգանքով ենք վերաբերվում նման որոնումներին, բայց մենք չէինք ցանկանա, որ այդ որոնումները իրականացվեին…
Կարդալ ավելինԳյուղատնտեսական արտադրանքի դիմաց ուշ վճարումների դեպքում գյուղացիական տնտեսությունները կարող են դիմել ՄՊՀ
Հայաստանի Հանրապետության ՄՊՀ -ը տարածել է հայտարարություն , որի փոխանցմամբ ՝ արդեն իսկ մարվել է 850 մլն դրամի պարտք, հարուցվել են վարույթներ 8 ընկերությունների նկատմամբ:Սակայն 2024 թվականի փետրվարին ընդունվել և մայիսի 6-ից ուժի մեջ են մտել նոր օրենսդրական կարգավորումներ, որոնց համաձայն գյուղատնտեսական արտադրանք ձեռք բերած տնտեսավարողի վարքագիծը կարող է հանգեցնել բանակցային ուժեղ դիրքի չարաշահման, եթե վերջինս չի կատարում գյուղատնտեսական արտադրանքի դիմաց վճարումները 30 օրացուցային օրվա ընթացքում: Օրենքի ընդունումից հետո գյուղացիական տնտեսություններին արդեն իսկ մարվել է 850…
Կարդալ ավելինՊետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս. Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության հերթական բացահայտումը(տեսանյութ)
ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության ու Ազգային անվտանգության ծառայության օպերատիվ-հետախուզական համատեղ միջոցառումներով պարզվել է, որ ոստիկանության գլխավոր ու ավագ պաշտոն զբաղեցնող որոշ անձինք իրենց իշխանական կամ ծառայողական լիազորություններն օգտագործել են ի վնաս ծառայողական շահերի: Իրենց ղեկավարած ստորաբաժանման կողմից պահպանվող մի շարք տնտեսվարողների հետ նրանք կնքել են սահմանվածից ցածր արժեքով պայմանագրեր և ստորաբաժանման նախկին ծառայողներից մեկի միջոցով նրանցից պահանջել և առձեռն ստացել են պայմանագրերով նախատեսվածից ավելի գումարներ: Սրանով էական վնաս է պատճառվել կազմակերպությունների և պետության…
Կարդալ ավելինՀրազենային վնասվածք էր պատճառել համագյուղացուն. հանցագործությունը բացահայտվեց թարմ հետքերով(տեսանյութ)
Հուլիսի 22-ի ուշ երեկոյան ոստիկանության Արագածոտնի մարզի օպերատիվ կառավարման կենտրոնից Աշտարակի բաժին հաղորդում ստացվեց։ «Աշտարակ» ԲԿ-ից հայտնում էին, որ հրազենային վնասվածքով Օշականի ձորից շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոփել 60-ամյա մի օշականցու։ Նա բժիշկներին հայտնել էր, որ իր վրա կրակել է անհայտ անձը։ Աշտարակի բաժնի քրեական հետախույզներն ու համայնքնային ոստիկանները Արագածոտնի մարզային վարչության ծառայողների հետ գործեցին օպերատիվորեն։ Պարզվեց՝ Օշականի ձորում 60-ամյա տուժողը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է նույն գյուղի 55-ամյա բնակչի հետ, և վերջինս իր մոտ…
Կարդալ ավելինՏեղի է ունեցել թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության և ապօրինի շրջանառության կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը(տեսանյութ)
Հուլիսի 23-ին ՆԳ նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության և ապօրինի շրջանառության կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը։ Հանձնաժողովի նախագահն իր խոսքում կարևորել է ներառական կազմով նիստի անցկացումը՝ բարձր գնահատելով թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի ուղղությամբ ներդրված համակողմանի ջանքերը։ Վարդան Վարդանյանն անդրադարձել է թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի արդյունքներին, այդ թվում՝ պատժի անխուսափելիությանը, կոնկրետ դեպքերով այլընտրանքային խափանման միջոցների կիրառման…
Կարդալ ավելինՄեկ օրում բացահայտվել է հանցագործության 140 դեպք. Գրանցվել է 11 ավոտվաթար. Զոհվել է 1, վիրավորվել՝ 15 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հուլիսի 22-23-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 140 դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես, բացահայտվել է տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 42, խարդախության՝ 14, ֆիզիկական ներգործության՝ 9, մարմնական վնասվածք պատճառելու, անձնական ունեցվածքի գողության և թմրանյութի հայտնաբերման՝ 8-ական, հոգեկան ներգործության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, կաշառակերության, սառը զենքի հայտնաբերման ու աշխատանքի պաշտպանության կանոնները կամ պահանջները խախտելու՝ 3-ական, մարդու…
Կարդալ ավելինՀայաստանը մեծապես կարևորում է Եգիպտոսի հետ հարաբերությունների հետևողական զարգացումը. ՀՀ նախագահը՝ Աս-Սիսիին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիին ազգային տոնի՝ Հեղափոխության օրվա կապակցությամբ։ «Հայաստանը մեծապես կարևորում է Եգիպտոսի հետ հարաբերությունների հետևողական զարգացումը՝ հիմնված մեր ժողովուրդների միջև դարավոր բարեկամության, փոխադարձ հարգանքի և վստահության, մշակութային սերտ առնչությունների վրա։ Մեծ գոհունակությամբ եմ արձանագրում, որ հայ-եգիպտական կապերը շարունակում են անշեղորեն ընդլայնվել և խորանալ՝ ընդգրկելով համագործակցության նոր ոլորտներ։ Այս ամենին զգալիորեն նպաստում են վերջին տարիների բարձրաստիճան այցերը, ինչպես նաև երկու ուղղություններով զբոսաշրջային…
Կարդալ ավելինԼատվիան Ուկրաինային 500 անօդաչու թռչող սարք կփոխանցի
Լատվիայի իշխանություններն Ուկրաինային կմատակարարեն ավելի քան 500 անօդաչու թռչող սարքեր, հայտարարել է Լատվիայի պաշտպանության նախարար Անդրիս Սպրուդսը։ «Ավելի քան 500 դրոններից բաղկացած ծանրոցն արդեն ճանապարհին է դեպի Ուկրաինա»,- գրել է նա X սոցիալական ցանցի իր էջում։ Անցյալ ամառ Ռիգան իր բոլոր ուղղաթիռներն ու «Սթինգեր» հրթիռները տեղափոխեց Կիև։ Հուլիսի սկզբին The New York Times-ը գրել էր, որ ուկրաինական բանակը սկսել է օգտագործել ինքնավար անօդաչու թռչող սարքեր՝ ռուսական թիրախներին հարվածելու համար։ Նման անօդաչու թռչող սարքը թիրախը տեսնելուց…
Կարդալ ավելինԳազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով առնվազն 12 պաղեստինցի է զոհվել. Al Jazeera
Գազա քաղաքին իսրայելական հարվածների հետևանքով առնվազն 12 պաղեստինցի է զոհվել։ Այս մասին հայտնել է Al Jazeera հեռուստաալիքը։ Նրա խոսքով, Գազա քաղաքի Սաբրա թաղամասում գտնվող բնակելի շենքին իսրայելական հարվածի զոհ է դարձել ութ մարդ, այդ թվում՝ երկու երեխա։ Առնվազն չորս մարդ է զոհվել քաղաքի Ալ Սահաբա շրջանում գտնվող առանձնատան վրա հարձակման հետևանքով։
Կարդալ ավելինԼատվիայի ԱԳՆ-ն ողջունել է վիզայի ազատականացման շուրջ երկխոսությունը և ԽԵՀ-ի աջակցությունը Հայաստանին
Եվրամիություն-Հայաստան վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու և Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին աջակցություն ցուցաբերելու որոշումները կարևոր քայլ են ԵՄ-Հայաստան հարաբերություններում: Այդ մասին նշված է Լատվիայի արտգործնախարարության X-ի միկրոբլոգում։ «Ժողովրդավարության, խաղաղության և բարգավաճման ուղղությամբ աշխատանքները կշարունակվեն»,- նշված է գերատեսչության գրառման մեջ։
Կարդալ ավելին