Անվտանգության ոլորտում մեծ հաջողություններ ունենք դիվերսիֆիկցիայի հարցում, բայց նույնը չենք կարող ասել էկոնոմիկայի ոլորտի մասին: Այս մասին այսօր՝ հուլիսի 3-ին, «ՀՀ-Արևելյան գործընկերություն-ԵՄ. գործընկերության մարտահրավերները և հնարավորություններ» թեմայով քննարկման ժամանակ հայտարարել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ «Այստեղ բազմաշերտ բազմաթիվ խնդիրներ կան, որոնց լուծման ուղղությամբ մեծ աշխատանք։ է տարվում եւ պատահական չէ, որ ապրիլի 5-ի առաջնահերթ օրակարգային խնդիրները հենց տնտեսական են եղել, դիմակայունության եւ դիվերսիֆիկացիայի մասին են եղել: Որոշ դեպքերում երկարաժամկետ ենք փորձում հարցերը լուծել: Օրինակ, նոր…
Կարդալ ավելինԲաքուն արհեստական խոչընդոտներ է ստեղծում խաղաղության համաձայնագրի կնքման համար։ Այս մասին հայտնել է արտաքին գորերի նախարար Արարատ Միրզոյանը վրացի գործընկերոջ հետ Թբիլիսիի համատեղ մամուլի ասուլիսում։ Նախարարը շնորհակալություն է հայտնել վրացական կողմին Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը աջակցելու համար։ Միրզոյանը նշել է հայ-ադրբեջանական սահհմանազատման գործընթացը սկսելու եւ շարունակելու կարեւորությունը՝ նշելով, որ այն ընթանում է Ալմաթիի հռչակագրի հիման վրա։ «Մենք մեծ նշանակություն ենք տալիս գործընթացի շարունակմանը։ Զուգահեռ ընթանում է խաղաղության համաձայնագրի պատրաստումը, Հայաստանն այստեղ եւս տրամադրված է շատ…
Կարդալ ավելինԴոլարի եւ եվրոյի փոխարժեքներն աճել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 3-ին, կազմել է 388.24 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.08 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 417.71 դրամ (աճել է 1.72 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 493.14 դրամ (աճել է 2.43 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.41 դրամ (նվազել է 0.04 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 384-386 դրամով, վաճառվում է 390-392 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 406-414 դրամով, վաճառվում…
Կարդալ ավելինԵրևանի բնակիչը 5 տարի թրաֆիքինգի է ենթարկել Հայանիստ գյուղի բնակչին․ նախաքննությունն ավարտվել է
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում իրականացված քննությամբ բացահայտվել է Արարատի մարզի բնակչին աշխատանքային թրաֆիքինգի ենթարկելու դեպք։ Ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Երևանի 55–ամյա բնակիչը, 2018թ․ մայիսին տեղեկանալով Արարատի մարզի 47–ամյա բնակչի և վերջինիս ընտանիքի անդամների սոցիալապես անապահով լինելու, աշխատանք կամ որևէ այլ զբաղմունք կամ մասնագիտություն չունենալու, անչափահաս երեխային նվազագույն կենցաղային պայմանների ապահովման համար միջոցների հայթայթման անհնարինության, եկամտի այլ աղբյուրների…
Կարդալ ավելինԱստանայում ընթանում է Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի ղեկավարների եռակողմ հանդիպումը
Աստանայում, ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում, եռակողմ հանդիպում է տեղի ունենում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Պակիստանի վարչապետ Մուհամեդ Շահբազ Շարիֆի միջև, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Մինչ այս կայացել է Ալիևի և Էրդողանի երկկողմ հանդիպումը։
Կարդալ ավելինՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Բելառուսին Անկախության օրվա կապակցությամբ
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Բելառուսին Անկախության օրվա կապակցությամբ: «Մեր շնորհավորանքները Բելառուսի բարեկամ ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ։ Գիտակցելով օրվա նշանակությունը, այդ թվում՝ հայ ժողովրդի ներդրումը Բելառուսի ազատագրման գործում, բելառուս ժողովրդին մաղթում ենք խաղաղություն և բարգավաճում»,- գրել է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը՝ X-ի իր էջում։
Կարդալ ավելինԻ՞նչ են քննարկել Պուտինն ու Էրդողանը
Աստանայում ՇՀԿ-ի գագաթնաժողովում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել երկկողմ հարաբերությունների վիճակին, Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակին, Պաղեստինի դեմ Իսրայելի ագրեսիան, սիրիական կարգավորումը և Քննարկվել են ահաբեկչության դեմ պայքարի հարցեր։ Այս մասին ասված է բանակցությունների արդյունքներով Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության բաժնի հաղորդագրության մեջ, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։ Թուրքիայի ղեկավարն ընդգծել է, որ Անկարան կշարունակի ջանքեր գործադրել տարածաշրջանային և համաշխարհային կայունության ապահովման համար։…
Կարդալ ավելինՈստիկանությունը զգուշացնում է. համացանցում փորձում են Ոստիկանության անունից գումարներ շորթել
Համացանցում, մասնավորապես` «Facebook» և «Instagram» սոցիալական կայքերում տարածվում է գովազդ, որով անհայտ անձինք ոստիկանության անունից ֆինանսական խարդախություններից տուժած անձանց առաջարկում են վերադարձնել կորցրած գումարները: Մուտք գործելով իբր գումարի վերադարձման համար նախատեսված դիմումի էջ` քաղաքացիներից պահանջում են լրացնել անձնական տվյալներ՝ կորցրած գումարի չափը, փոխանցման տարբերակը (բանկային քարտով կամ կրիպտոարժույթով), անուն, ազգանուն, էլեկտրոնային հասցե, հեռախոսահամար: Որոշ ժամանակ անց օտար լեզվով խոսող անձինք զանգահարում են նշված հեռախոսահամարին և կորցրած ֆինանսական միջոցները վերադարձնելու համար, իբր օրենքով նախատեսված կարգով, պահանջում…
Կարդալ ավելինԵրազանքիդ ղեկը քո ձեռքերում. Ամիօ ավտովարկ
Ամիօ Բանկը ներկայանում է նոր ավտովարկավորման առաջարկով: Դիմիր բանկ քո երազանքի ավտոմեքենան ձեռք բերելու համար Հայաստանյան ցանկացած ավտոսրահից: Բանկի կողմից հրապարակված ավտոսրահներից ավտոմեքենա գնելու դեպքում վարկի որոշումը կկայացվի ընդամենը 6 ժամվա ընթացքում: Ավտովարկը տրամադրվում է առանց միջնորդավճարների, պարզեցված գործընթացով, ճկուն զեղչային առաջարկներով. Պայմաններ՝ տարեկան տոկոսադրույք՝ 14%-14.9%, (փաստացի՝ 14.9% -16%) կանխավճար՝ սկսած 10%-ից վարկի գումար` 2-75 միլիոն ՀՀ դրամ վարկի ժամկետ` 1-7 տարի 50% և ավել կանխավճարի դեպքում` առանց եկամուտների վերլուծության վարկի ձևակերպման հնարավորություն, տարեկան 15.5%-16%…
Կարդալ ավելինՀուլիսի 14-ին մեկնարկող Mixfight 56 MMA մրցաշարի գլխավոր ֆավորիտն է բազմակի չեմպիոն Կամո Ունանյանը՝ ում կաջակցի «Շելբի» տուրը
Հուլիսի 14-ին Երևանի «Միկա» մարզահամալիրում կկայանա «Mixfight 56» MMA մարզաձևի հերթական խոշոր միջազգային մրցաշարը, որի գլխավոր մենամարտը կընթանա WKN վարկածով գոտու համար։ Այս մրցաշարում Կամո Ունանյանին կաջակցի «Շելբի» տուրը։ Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, MMA մարտիկ (6/0), Հայաստանի կարատեի միության հիմնադիր Կամո Ունանյանը կմենամարտի WKN վարկածով գոտու համար։ Այս մենամարտում Կամո Ունանյանի գործընկերն է «Շելբի» տուրի, որի հիմնադիր Հարութ Համբարձումյանը մեծապես կարևորում է հայրենական սպորտին աջակցությունը․ «Մեծ պատվով և ուրախությամբ ենք առաջարկել, որ այս մրցաշարում լինենք Կամոյի…
Կարդալ ավելին