Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Գոռ Ալոյանը Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի պետ: Գոռ Արամայիսի Ալոյանի կենսագրությունը Ծնվել է 1986թ. նոյեմբերի 7-ին Երևան քաղաքում: 2008թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի բակալավրիատը, 2010թ.՝ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան, իսկ 2012թ.՝ Հյուսիսային համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը: 2015 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և ստացել է իրավաբանական գիտությունների…
Կարդալ ավելինԵՄ-ը համաձայնեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթը
ԵՄ անդամ երկրների մշտական ներկայացուցիչները հինգշաբթի կայացած նիստում համաձայնեցրել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր՝ 14-րդ փաթեթը, տեղեկացրել է ԵՄ Խորհրդում նախագահող Բելգիան։ «ԵՄ մշտական ներկայացուցիչները հենց նոր համաձայնեցրին պատժամիջոցների զգալի եւ բովանդակալից 14-րդ փաթեթը ի պատասխան Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի։ Այդ փաթեթը նախատեսում է նոր միջոցներ եւ ուժեղացնում արդեն գոյություն ունեցող սահմանափակումների գործողությունը՝ փակելով դրանք շրջանցելու հնարավորությունը»,- նշվել է բելգիական նախագահության X ցանցի հաղորդագրությունում։
Կարդալ ավելինՄեկնարկել է Միգրացիոն քաղաքականության երկխոսության հարթակը. տեղի է ունեցել առաջին համակարգող հանդիպումը
Հունիսի 18-ին տեղի է ունեցել Միգրացիոն քաղաքականության երկխոսության հարթակի առաջին համակարգող հանդիպումը, որին մասնակցել է ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը։ Մասնակցում էին նաև ՆԳՆ Ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Արմեն Մկրտչյանը, «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Վարդուհի Դադունցը, նախարարությունների, միջազգային և հասարակական կազմակերպությունների ու շահագրգիռ մարմինների ներկայացուցիչներ։ Արմեն Ղազարյանն իր խոսքում ընդգծել է Միգրացիոն քաղաքականության երկխոսության հարթակի կարևորությունը. այն թույլ կտա շահագրգիռ կողմերի հետ ակտիվ քննարկումների շնորհիվ…
Կարդալ ավելինԱԱՏՄ ղեկավարն ընտրվել է Աշխատանքի տեսչական մարմինների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանը և Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վահագն Գրիգորյանը հունիսի 12-14-ը Շվեյցարիայի Համադաշնության Ժնև քաղաքում մասնակցել են Աշխատանքի տեսչական մարմինների միջազգային ասոցիացիայի (IALI) 17-րդ Կոնգրեսին ու Ասամբլեայի աշխատանքներին։ ԱԱՏՄ-ի փոխանցմամբ՝ այցի նպատակը գործընկերների հետ անհատական և խմբային մի շարք հարցերի քննարկումն էր և փորձի փոխանակումը։ Հանդիպման ընթացքում ներկայացվել և քննարկվել են 2021-2024 թթ. կատարված աշխատանքների հաշվետվությունները, աշխատանքային միգրանտների, աշխատավայրում սեռական և հոգեբանական բռնության դրսևորումներին առնչվող և մի շարք…
Կարդալ ավելինԱՄՆ-ում կոչ են արել Բելառուսի ընդդիմությանը տալ ՄԱԿ մշտական դիտորդի կարգավիճակ. Politico
Սենատորներ Ջին Շահինը (դեմոկրատ Նյու Հեմփշիրի նահանգից) եւ Ռոջեր Ուիքերը (հանրապետական Միսիսիպիի նահանգից) նամակ են ուղարկել ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդին՝ խնդրելով աշխատել Բելառուսի ընդդիմությանը համաշխարհային կազմակերպությունում մշտական դիտորդի կարգավիճակ տալու ուղղությամբ։ Այս մասին տեղեկացրել է Politico թերթը։ «Աջակցությունն այս հարցում կդառնա ոչ երկիմաստ ազդանշան այն մասին, որ Բելառուսի կառավարությունը չի կատարել խաղաղ, անվտանգ, դեմոկրատական եւ բարգավաճ երկրի ստեղծմանն աջակցելու իր պարտավորությունները»,- կարծում են Շահինն ու Ուիքերը։ ՄԱԿ մշտական դիտորդները կարող են այցելել նիստերի…
Կարդալ ավելինՌուբիկ Մխիթարյանը նշանակվեց հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավոր
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հունիս ի 17-ին հրամանագիր է ստորագրել, որում նշվում է․ «Հիմք ընդունելով Սահմանադրության 166-րդ հոդվածի 3-րդ մասը, ինչպես նաև Ազգային ժողովի 2024 թվականի հունիսի 13-ի «Ռուբիկ Մխիթարյանին Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թեկնածու ընտրելու մասին» ԱԺՈ-90-Ա որոշումը. Ռուբիկ Մխիթարյանին նշանակել Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավոր»։
Կարդալ ավելինՀՀ-ում ընթացող բարեփոխումները և Հվ. Կովկասում խաղաղության հաստատումը քաղաքական առաջնահերթություն են. Գերմանիայի դեսպան
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 18-ին ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին: Դեսպանն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում: ԱԺ-ից հայտնում են, որ խորհրդարանի ղեկավարը շնորհակալություն է հայտնել դեսպանին Հայաստան-Գերմանիա եւ Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման հարցում ներդրված ջանքերի համար եւ ընդգծել փոխգործակցության կայուն զարգացման կարեւորությունը: «ՀՀ Ազգային ժողովի եւ Բունդեսթագի միջեւ խորհրդարանական բազմաշերտ համագործակցությունն ու պատգամավորական ակտիվ փոխայցերը, խորհրդարաններում բարեկամական խմբերի առկայությունը, անխոս, վկայությունն են մեր երկրների միջեւ բարձր…
Կարդալ ավելինԴոլարի փոխարժեքը կայուն է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 18-ին, կազմել է 388.73 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.05 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 416.60 դրամ (աճել է 0.18 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 493.26 դրամ (աճել է 0.71 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.37 դրամ (մնացել է անփոփոխ): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 385-387 դրամով, վաճառվում է 390-393 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 409-413 դրամով, վաճառվում է…
Կարդալ ավելինՀայաստանը վերահաստատում է ատելության խոսքի դեմ պայքարում իր հաստատակամությունը․ ԱԳՆ
Հայաստանը վերահաստատում է ատելության խոսքի դեմ պայքարում իր հաստատակամությունը։ «ՄԱԿ-ի Ատելության խոսքի դեմ պայքարի միջազգային օրը Հայաստանը վերահաստատում է ատելության խոսքի դեմ պայքարի, պաշտպանված խմբերի ապամարդկայնացման և բռնության հրահրման դեմ պայքարի իր հաստատակամ դիրքորոշումը: Մենք կշարունակենք գործել բազմակողմ և արդարադատության համաշխարհային համակարգերում՝ կանխարգելման, հաշվետվողականության և խաղաղության առաջխաղացման համար»,- ասված է ՀՀ ԱԳՆ-ի X-ի միկրոբլոկում։
Կարդալ ավելինԱրցախի թեմի առաջնորդը Երևանում կհանդիպի արցախահայության հետ
ՀԱՍԵ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը հունիսի 19-ի ժամը 11։00-ին արցախահայության հետ կհանդիպի Երևանի Հարավարևմտյան թաղամասի Սուրբ Երրորդություն եկեղեցում, իսկ հունիսի 21-ի ժամը 11։00-ին` Կոմիտասի Սուրբ Խաչ եկեղեցում։ Այս մասին հայտնում են Արցախի թեմից։ Հունիսի 8-ին Հրազդանի Սուրբ Աստվածածին եկեղեցում արցախահայության հետ հանդիպման ժամանակ Վրթանես Սրբազանն ասել էր. «Արցախի թեմը, Հայոց Հայրապետի օհնությամբ, չի լուծարվել, իր հոգեխնամ գործունեությունն է ծավալում։ Այս հանդիպումների նպատակն է նաև իրազեկելու, որ հոգևոր իշխանությունն այսօր կա, քանի որ արցախահայությունը…
Կարդալ ավելին