Սյունիքում հունիսի 13-ին տեղացած կարկուտի հետևանքով Գորիս համայնքը միայն գյուղատնտեսության ոլորտում 196 մլն դրամի կորուստ է ունեցել: Այս մասին այսօր՝ հունիսի 18-ին News.am թղթակցի հետ զրույցում պատմեց Գորիսի համայնքապետարանի գյուղատնտեսության և հողօգտագործման բաժնի պետ Արմեն Ավետիսյանը: «Համայնքի բոլոր գյուղերն էլ շատ թե քիչ վնաս են կրել, բայց խոշոր չափերի վնաս կրել են Գորիս քաղաքը, Քարահունջ, Որոտան և Հարթաշեն գյուղերը»,-ասաց նա: «Կարկուտից ամենաշատը վնասվել է Որոտան բնակավայրը. գյուղատնեսության ոլորտում 34 մլն դրամի վնաս է կրել գյուղը: …
Կարդալ ավելինԵՄ-ն 100 հազար եվրո մարդասիրական օգնություն է տրամադրել Հայաստանում hեղեղումների հետևանքով տուժածներին
Հայաստանի Լոռու և Տավուշի մարզերում մայիսին տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների հետևանքով առավել շատ վնասներ կրած գյուղերին աջակցելու նպատակով Եվրոպական միությունը հատկացնում է 100 հազար եվրո մարդասիրական օգնություն։ ԵՄ ֆինանսավորումը հատկացվում է օժանդակելու Հայկական Կարմիր խաչի ընկերությանը խիստ անհրաժեշտ, այդ թվում՝ դրամական օգնություն և առաջնային անհրաժեշտության պարագաներ ուղարկելու գործում։ Մարդասիրական օգնությունը միտված է օգուտ բերելու ընդհանուր առմամբ 5060 ուղիղ շահառուների, այդ թվում՝ 2,500 անհատների, ովքեր կստանան դրամական օգնություն՝ լուծելու իրենց ամենահրատապ կարիքները և 2,760 անհատների,…
Կարդալ ավելինԹաիլանդում հավանություն են տվել նույնասեռական ամուսնությունների մասին օրինագծին
Թաիլանդի Սենատը (խորհրդարանի վերին պալատ) հավանություն է տվել նույնասեռական ամուսնությունների մասին օրինագծին՝ այն հաստատելով երրորդ վերջնական ընթերցմամբ։ Այս մասին տեղեկացրել է Prachatai թերթը։ Քվեարկությանը մասնակցած սենատորներից 130-ը կողմ է եղել օրինագծին, 4-ը՝ դեմ, 18-ը՝ ձեռնպահ։ Այն օրենքի կարգավիճակ կստանա Թագավորական թերթում հրապարակվելուց 120 օր հետո, եւ Թաիլանդը կդառնա Հարավարեւելյան Ասիայի (АСЕАН) առաջին երկիրը, որը կլեգալացնի նույնասեռական ամուսնությունները։ Թաիլանդի նախորդ կառավարությունները 2023թ. արդեն դիտարկել էին նույնասեռական ամուսնությունների իրավաբանական ճանաչման այս կամ այն ձեւը։ Օրինագիծն ընդունելու վերջին…
Կարդալ ավելինՏեսանյութում պատկերված անձը որոնվում է
Տեսանյութում պատկերված անձը որոնվում է 18.06.2024 17:41 Գողություն Տեսանյութում պատկերված անձը որոնվում է: `Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարդալ ավելինԱմիօ ժամանակաշրջան. ստորագրվել է հուշագիր Հայաստանի Ազգային ագրարային համալսարանի հետ
Ամիօ Բանկն իր կրթական բարեգործական ծրագրի շրջանակներում ստորագրել է համագործակցության հուշագիր Հայաստանի Ազգային ագրարային համալսարանի հետ: «Ամիօ ժամանակաշրջան» ծրագիրը նպատակ ունի ուսումնական մեկ տարվա վարձավճարի ֆինանսավորում տրամադրել բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին, ովքեր հետագայում նաև կունենան բանկում աշխատելու հնարավորություն: Բանկն այս կրթական բարեգործական ծրագրի միջոցով փորձում է խրախուսել բարձր առաջադիմությունը, ինչպես նաև ցանկանում է իր փոքրիկ ներդրումն ունենալ Հայաստանի կրթության և ապագայի մեջ: Ծրագրի մեկնարկն արդեն տրված է, իսկ ՙԱմիօ ժամանակաշրջան՚ բարեգործական ծրագրին մասնակցելու և մանրամասներին…
Կարդալ ավելինԿայացավ պատանի դաշնակահար, միջազգային մրցույթների դափնեկիր՝ Էդուարդ Գևորգյանի առաջին մենահամերգը
Հունիսի 17-ին կայացավ պատանի դաշնակահար, միջազգային մրցույթների դափնեկիր, Էդուարդ Գևորգյանի առաջին մենահամերգը Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում: Էդուարդ Գևորգյանը Երևանի Չայկովսկու անվան մասնագիտական երաժշտական դպրոցի սան է, սովորում է 10-րդ դասարանում՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Վաղարշակ Հարությունյանի դասարանում: 2021թ.-ից ի վեր Է. Գևորգյանը հանդիսանում է ՛՛Երաժշտություն հանուն ապագայի՛՛ հիմնադրամի կրթաթոշակակիր: Համերգային ծրագիրը բաղկացած էր երկու բաժիններից, որի առաջին բաժնի ընթացքում հնչեցին Բեթհովենի թիվ 17-րդ սոնատը, Դեբյուսիի ՛՛Image” ստեղծագործության 1-ին գիրքը, Վերդի-Լիստի Ռիգոլետտո օպերայի թեմաներով պարաֆրազը:…
Կարդալ ավելին«Բնական արհավիրքից տուժած Ալավերդիում առանձնակի կարևոր է երիտասարդական կյանքի ակտիվացումը». Արթուր Մարտիրոսյան
Նախարարության փոխանցմամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է «Երիտասարդ օրակարգ» ծրագրի շրջանակում իրականացված Ալավերդու երիտասարդական քաղաքականության ֆորումին։ Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, Ալավերդի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Հարություն Ձավարյանը, «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի «Երիտասարդների համար քաղաքացիական ներգրավվածության նպաստավոր միջավայրի բարելավում» բաղադրիչի համակարգող Արմեն Բեժանյանը, համայնքի մի շարք բնակավայրերի դպրոցների տնօրեններ, համայնքի երիտասարդներ, ՏԻՄ ներկայացուցիչներ և այլ հյուրեր։ Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր…
Կարդալ ավելինՀավաքներին անձանց նյութապես շահագրգռելու հերթական գործով մեղադրանք է ներկայացվել 10 անձի, 3-ը կալանավորվել է
ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում շարունակվում է «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության կողմից անցկացվող բողոքի ակցիաներին մասնակցելու նպատակով այլ անձանց նյութապես շահագրգռելու վերաբերյալ հերթական քրեական վարույթի նախաքննությունը։ Այս մասին հայտնում են ՔԿ-ից: Ինչպես հունիսի 15-ին տեղեկացվել էր ՀՀ քննչական կոմիտեի կողմից, ՀՀ ոստիկանությունից ստացվել էին հաղորդումներ այն մասին, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի 5 տարբեր հարթակներում տարածվել են տարբեր վերտառություններով, տարբեր անձանց միջև տեղի ունեցած խոսակցությունների 6 ձայնագրություններ, որոնցում լսվում են «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության…
Կարդալ ավելինՄաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքերով շաբաթվա պատկերը. ՊԵԿ
ՀՀ ՊԵԿ-ը ներկայացրել է մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքերով շաբաթվա պատկերը. մաքսային ծառայողները Հայաստան ժամանած ավտոբուսից հայտնաբերել են չհայտարարագրված արճիճե փամփուշտներ. փորձ է արվել տեղափոխել 3 տոննայից ավելի չհայտարարագրված շինանյութ. օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բրենդային ժամացույց. մաքսային ծառայողները հայտնաբերել են չհայտարարգրված և մաքսային հսկողությունից թաքցված ծխախոտի խմբաքանակներ. արծաթանման զարդերի, պահեստամասերի տեղափոխումը կանխվել է. փորձ է արվել օդային ճանապարհով ներմուծել առանց հայտարարագրման ծխախոտ. դեղորայքի անօրինական տեղափոխման փորձը կանխվել է:
Կարդալ ավելինԿրեմլում կդիտարկեն Վրաստանի առաջարկները վիզային ռեժիմը չեղարկելու մասին. Պեսկով
Համապատասխան ռուսական գերատեսչությունները կդիտարկեն վրացական կուսակցության դիմումը՝ չեղարկելու վիզային ռեժիմը ՌԴ-ի եւ Վրաստանի միջեւ, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քրատուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Ոչ, անկեղծ ասած՝ չեմ տեսել, բայց եթե եղել է, ապա մենք, նշանակում է, կտեսնենք։ Եվ իհարկե, մեր համապատասխան գերատեսչությունները կուսումնասիրեն այդ դիմումը»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե կլինի արդյոք որեւէ արձագանք վրացական կուսակցության առաջարկին ՌԴ-ի հետ վիզային ռեժիմի չեղարկման մասին։ Ավելի վաղ վրացական «Համերաշխություն հանուն խաղաղության»…
Կարդալ ավելին