Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 12-ին ընդունել է ԱՄՆ Պետքարտուղարության ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի բյուրոյի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տնօրեն Քրիստոֆեր Ջ. Անդերսոնին։ Հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանատան քաղաքական հարցերով պատասխանատու Սքոթ Մուռը և քաղաքական հարցերով մասնագետ Իրինա Մկրտչյանը։ ՄԻՊ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների շրջանակը՝ որպես սահմանադրական մարմին, աշխատանքային առաջնահերթությունները, գործունեության ուղղությունները, ինչպես նաև ներկայումս մեր երկրում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա…
Կարդալ ավելինՀՀ Ազգային ժողովում քննարկվում է ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
Ֆինանսների նախարարության փոխանցմամբ այսօր ՀՀ Ազգային ժողովի հերթական նիստում քննարկվում է ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը: Համաձայն հաշվետվության՝ 2023թ. պետական բյուջեի եկամուտները կազմել են 2,358,783,606.4 հազար դրամ, ծախսերը՝ 2,547,649,891.9 հազար դրամ, իսկ դեֆիցիտը՝ 188,866,285.5 հազար դրամ: ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն իր ելույթում նշել է, որ 2023թ. ընթացքում ապահովվել է 2,222 մլրդ դրամի հարկային եկամուտների ցուցանիշ, որը կազմել է ՀՆԱ-ի 23.9 %-ը։ Եկամուտների 94.2 %-ը ձևավորվել է քաղաքացիների և բիզնեսների կողմից վճարված…
Կարդալ ավելինԱմիօ ժամանակաշրջան. ստորագրվել է հուշագիր Երևանի պետական համալսարանի հետ
Ամիօ բանկը, կարևորելով կրթության դերը հասարակության շրջանում, ստորագրել է փոխըմբռնման հուշագիր Երևանի պետական համալսարանի հետ: Հուշագիրը ստորագրվել է «Ամիօ ժամանակաշրջան» բարեգործական ծրագրի շրջանակներում: Ծրագրին մասնակցելու են համալսարանի բարձր առաջադիմություն ունեցող ուսանողները՝ ստանալով ուսման մեկ տարվա վարձավճարի ֆինանսավորման հնարավորություն բանկի կողմից, ինչպես նաև հետագայում բանկում աշխատելու հնարավորություն: Կորպորատիվ բարեգործության յուրահատուկ այս օրինակով Ամիօ բանկն աջակցում է բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին՝ այդ կերպ ներդրում կատարելով ապագայի մեջ: ՙԱմիօ ժամանակաշրջան՚ բարեգործական ծրագրին մասնակցելու և մանրամասներին ծանոթանալու…
Կարդալ ավելինՔննարկվել են ՁՊՎ-ներում մարդու իրավունքների պաշտպանության` ՆԳՆ-ԵԽ գործընկերության արդյունքները. տեսանյութ
«Ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության ամրապնդումը» և «Աջակցություն Հայաստանում Պրոբացիայի ծառայության հզորացմամբ» ծրագրերի շրջանակում՝ հունիսի 11-ին տեղի է ունեցել համակարգող խորհրդի հերթական հանդիպումը, որին մասնակցում էր ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։ Արփինե Սարգսյանը Կառավարության անունից շնորհակալություն է հայտնել Եվրոպայի խորհրդին և ներպետական մարմիններին` ներդրած ջանքերի, համագործակցության ակտիվացման և համատեղ ուժերով օրակարգ ձևավորվելու համար: Նա կարևորել է ձերբակալվածների պահման վայրերում վատ վերաբերմունքի առերևույթ դրսևորումների՝ Ստամբուլյան արձանագրությանը համապատասխան փաստաթղթավորումը: Փոխնախարարը կարևորել է նաև շտապօգնության կարողությունների զարգացման, ձերբակալվածներին…
Կարդալ ավելինՔննարկվել են Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները
Նախագծի ընդունմամբ կմիանանք ֆինանսական հաշիվների վերաբերյալ ավտոմատ փոխանակման համակարգին: Առաջին փոխանակումը նախատեսվում է 2025 թվականից. այս մասին ասել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը` ԱԺ հունիսի 11-ի նիստում քննարկման ներկայացնելով «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այն մշակվել է համաձայն «Հարկային հարցերով փոխադարձ վարչական աջակցության մասին» կոնվենցիայի` նախատեսված տեղեկությունների ավտոմատ փոխանակման պահանջն ապահովելու նպատակով: Ռուստամ Բադասյանը նշել է, որ ֆինանսական հաստատություններն այլ երկրի ռեզիդենտների վերաբերյալ տվյալներ հավաքելիս պարտավոր են…
Կարդալ ավելինԻրազեկում․ 24 ժամվա ընթացքում ԱՊՊԱ պայմանագիր կնքելու դեպքում տուգանքը զեղչվում է 75 տոկոսով
Իրավախախտումը հայտնաբերելու պահից 24 ժամվա ընթացքում ԱՊՊԱ պայմանագիր կնքելու դեպքում տուգանքի չափը նվազում է 75 տոկոսով՝ դառնալով 25 000 դրամ։ Նշենք, որ նկատի ունենալով վերոնշյալ բոնուսային համակարգի գոյությունը՝ ՆԳՆ օրենսդրական բարեփոխումների արդյունքում վերջերս ներդրված՝ տուգանքի գումարը 50 %-ով և 30 %-ով պակաս վճարելու բոնուսային նոր համակարգը չի կիրառվում առանց գործող ԱՊՊԱ պայմանագրի տրանսպորտային միջոց վարելու համար սահմանված 100 հազար դրամ տուգանքի դեպքում։
Կարդալ ավելինՀՀ պատվիրակությունը մասնակցել է Լոնդոնում կայացած «Զարգացող շուկաների ֆիքսված եկամտով գործիքներ» խորագրով համաժողովին
Ֆինանսների նախարարության փոխանցմամբ հունիսի 6-ին ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանը, պետական պարտքի կառավարման վարչության պետ Սամվել Խանվելյանը և ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը Լոնդոնում մասնակցել են Ջեյ Փի Մորգանի կողմից կազմակերպված «Զարգացող շուկաների ֆիքսված եկամտով գործիքներ» խորագրով համաժողովին և իրականացրել ոչ գործարքային իրազեկման արշավ: Համաժողովի շրջանակներում իրականացվել են ինչպես անհատական, այնպես էլ խմբային հանդիպումներ միջազգային կապիտալի շուկայում գործող 27 խոշորագույն ակտիվների կառավարիչների, ներդրումային ընկերությունների ներկայացուցիչների հետ: Կազմակերպվել էր նաև Հայաստանին նվիրված առանձին պանելային…
Կարդալ ավելինԿենտրոնական բանկը կարողացել է վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցնել 0,25տոկոսային կետով
Ինչպես տեղեկացնում է ՀՀ կենտրոնական բանկը այսօր տեղի է խորհրդի նիստը, որի ժամանակ որոշվել է՝ իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 8.00 %, բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը՝ 9.50 % և կենտրոնական բանկի կողմից առևտրային բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը՝ 6.50 %: Այսպիսով ՝ՀՀ ԿԲ խորհուրդը որոշեց իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով այն 8.00%։ ԿԲ փոխանցմամբ այսօրվա կայացած նիստում բանկի խորհուրդը որոշեց իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 8.00%: Խորհուրդը գնահատում է, որ…
Կարդալ ավելին4,4 մլրդ դրամի միջոցներ, 12,000 տուժող, 31 մեղադրյալ. ավարտվել է հայտնի ֆինանսական բուրգի գործով նախաքննությունը
Ավարտվել է ֆինանսական բուրգ ստեղծելու, կազմակերպելու, ղեկավարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով՝ 31 մեղադրյալի մասով նախաքննությունը: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում իրականացված քննչական և վարութային մեծածավալ և համակարգված գործողությունների արդյունքում պարզվել է, որ Լիտվայի Հանրապետության քաղաքացին դեռևս 2013թ. Միացյալ Թագավորությունում հաշվառվել է «Vodanet British LTD» անվանումը կրող ընկերությունը և համացանցում գործարկվել է «Voda.net» կայքը, որի կիրառմամբ Իրանի Իսլամական Հանրապետությունում իրականացվել է հակաօրինական գործունեություն:…
Կարդալ ավելինԴոլարի եւ եվրոյի փոխարժեքներն աննշան աճել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 11-ին, կազմել է 387.58 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.04 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 416.22 դրամ (աճել է 0.12 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 493.82 դրամ (աճել է 1.84 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.35 դրամ (նվազել է 0.02 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 385-386 դրամով, վաճառվում է 390-392 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 410-415 դրամով, վաճառվում…
Կարդալ ավելին