Անցյալ տարի Անգլիայում ռեկորդային թվով հիվանդների մոտ ախտորոշվել է սուսանակ, հայտնել է Մեծ Բրիտանիայի Առողջապահության գործակալությունը: Ախտորոշված դեպքերի թիվն աճել է 7,5%-ով՝ 2022 թվականի 79 հազար 268-ից 2023 թվականին հասնելով 85 հազար 223-ի, հայտնել է BBC-ն։ Միևնույն ժամանակ, սիֆիլիսի դեպքերն աճել են 9,4%-ով՝ 8693-ից հասնելով 9513-ի, ինչը 1948 թվականից ի վեր վարակված հետերոսեքսուալ տղամարդկանց և կանանց թվի աճով ամենաբարձրն է: Վերջին տասնամյակի ընթացքում սիֆիլիսով վարակման դեպքերի թիվը կրկնապատկվել է։ Ընդհանուր առմամբ, սեռական ճանապարհով փոխանցվող վարակների,…
Կարդալ ավելինԳագիկ Նիկողոսյանը որոնվում է որպես անհետ կորած
Գագիկ Նիկողոսյանը որոնվում է որպես անհետ կորած։ `Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարդալ ավելինՑիկլոն է ներթափանցում. օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 10 աստիճանով, կլինեն տեղումներ
Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հունիսի 7-ի երեկոյան ժամերից, հունիսի 8-11-ը շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում անձրևները կլինեն ինտենսիվ, կտեղա կարկուտ։ Այս մասին տեղեկացնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից: Օդի ջերմաստիճանը հունիսի 8-9-ի ցերեկային ժամերին կնվազի 6-10 աստիճանով։
Կարդալ ավելինԿվերակառուցվի Կապանի ֆուտբոլային մարզադաշտը
Կապանի ֆուտբոլային մարզադաշտը կվերակառուցվի և կբերվի պատշաճ տեսքի՝ համատասխանեցնելով միջազգային մրցումային չափանիշներին: Այս մասին ՀՀ կառավարության այսօրվա նիստում նշել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ Սյունիքի մարզի Կապան քաղաքի ֆուտբոլային մարզադաշտի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին որոշման քննարկման ժամանակ։ Ներկայում Կապանի մարզադաշտի ենթակառուցվածքներն (հանդիսասրահ, հանդերձարաններ, սանհանգույցներ և այլն) ունեն կապիտալ վերանորոգման կարիք։ Որոշման ընդունմամբ նախատեսվում է համապատասխան միջոցներ ներգրավելով՝ կառուցել միջազգային չափանիշներին բավարարող մարզահամալիր: «Շատ կարևոր է, որ Կապանում առկա մարզադաշտը պատշաճ տեսքի բերվի և…
Կարդալ ավելինՀՀ ֆինանսների նախարարը Քիշնևում մասնակցել է «Արտոնյալ ֆինանսավորման գլոբալ գործիքի հիմնադրամի» ղեկավար կոմիտեի նիստին
Հունիսի 3-ից 5-ը ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ք. Քիշնևում (Մոլդովայի Հանրապետություն) մասնակցել է «Արտոնյալ ֆինանսավորման գլոբալ գործիքի հիմնադրամի» (այսուհետ՝ Հիմնադրամ) ղեկավար կոմիտեի հերթական նիստին: Նիստի ընթացքում Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է շնորհանդես՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց օժանդակության ուղղությամբ տարվող աշխատանքների արդյունքների և հետագա ծրագրերի վերաբերյալ: Հայաստանը 2023թ․ դեկտեմբերի 11-ին դարձել է Հիմնադրամի շահառու: Հիմնադրամից առաջին աջակցության ստացման նպատակով 2024թ. մայիսի 24-ին ստորագրվել է «Կանաչ, կայուն և ներառական զարգացման քաղաքականության երկրորդ գործառնություն» ֆինանսավորման համաձայնագիրը, որի…
Կարդալ ավելինԱկտիվացրեք էլեկտրոնային ծանուցման համակարգը, տուգանքը վճարեք ավելի քիչ, օգտագործեք թվային լուծումներ, պահպանեք շրջակա միջավայրը
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնել էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը։ Այն հնարավորություն է տալիս տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով կայացված որոշումները էլեկտրոնային ծանուցման եղանակով ստանալու դեպքում վճարման ենթակա տուգանքի գումարը նվազեցնել 20 տոկոսով։ Roadpolice.am համակարգում արդեն գրանցվել և 20 տոկոս նվազ վճարման հնարավորությունից օգտվում է 29 701 քաղաքացի։ Քաղաքացիների՝ թվայնացման դաշտ ինտեգրվելը թույլ է տալիս վերացնել թղթային ծանուցումները. կրճատելով թղթի օգտագործումը՝ այդ կերպ նաև նպաստելով շրջակա միջավայրի պահպանությանը։ Էլեկտրոնային…
Կարդալ ավելինԱսիայի և Խաղաղօվկիանոսյան երկրների դպրոցականների ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի մրցանակակիրները կստանան անվանական կրթաթոշակ
ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով 2024 թ. մայիսի 18-19-ը Չինաստանի համակարգչային ֆեդերացիայի կողմից առցանց ձևով անցկացված Ասիայի և Խաղաղօվկիանոսյան երկրների դպրոցականների ինֆորմատիկայի միջազգային 18–րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլի մրցանակակիրներին կտրամադրվի անվանական կրթաթոշակ: Նշյալ օլիմպիադայում Գյումրու թիվ 1 ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Հակոբ Այվազյանն արժանացել է արծաթե, իսկ Քվանտ վարժարանի 11-րդ դասարանի սան Գագիկ Գևորգյանը՝ բրոնզե մեդալների։ Օլիմպիադային մասնակցել են 35 երկրների դպրոցականներ: Նշենք, որ կրթաթոշակները տրամադրվում են՝ համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2023 թվականի մայիսի 12-ի 52-Ն հրամանով հաստատված…
Կարդալ ավելին2023-ին զբոսաշրջային այցելությունների թիվը 2022ժ-ի համեմատ աճել է 40 տոկոսով, 2019-ի համեմատ՝ շուրջ 22 %-ով
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել է Զբոսաշրջության կոմիտեի 2023թ. գործունեության հաշվետվությունը: Զեկույցով հանդես է եկել կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Սուսաննա Հակոբյանը: Նշվել է, որ Զբոսաշրջության կոմիտեի բյուջեն 2023 թվականին կազմել է 7,5 մլրդ դրամ, իսկ 2024-ին այն կկազմի 13,2 մլրդ, ինչը պայմանավորված է նախատեսված նոր ենթակառուցվածքների բարելավման ծրագրի առկայությամբ: Ներկայացվել է 2023 թ. ընթացքում Զբոսաշրջության կոմիտեի կողմից գնումների և դրամաշնորհային մրցույթների գործընթացների վերաբերյալ հակիրճ տեղեկատվություն։ Նշվել է, որ 2023-ին զբոսաշրջային այցելությունների ընդհանուր քանակը…
Կարդալ ավելինՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհուրդը Իրանի դեմ բանաձև է ընդունել. Reuters
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) 35 երկրների կառավարիչների խորհուրդը չորեքշաբթի բանաձև է ընդունել՝ Իրանին կոչ անելով ակտիվացնել համագործակցությունը կազմակերպության հետ և վերացնել բարձրաստիճան տեսուչների վրա դրված վերջերս ընդունված արգելքը։ Ըստ Reuters-ի՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի առաջարկած բանաձևը, որն ի սկզբանե ԱՄՆ-ի մերժել էր՝ վախենալով, որ Իրանը կպատասխանի նախորդ բանաձևերին՝ ընդլայնելով իր միջուկային գործունեությունը, ի վերջո ընդունվել է 20 երկրների աջակցությամբ, երկու երկիր դեմ են քվեարկել, իսկ 12 երկիր ձեռնպահ է մնացել:
Կարդալ ավելին«Ես հետևում եմ Օլիմպիական խաղերին». մրցույթ
2024 թվականի հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը Փարիզում կանցկացվի քառամյակի գլխավոր մարզական իրադարձությունը՝ ամառային 33-րդ Օլիմպիական խաղերը: Այս կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը դպրոցների (8-12-րդ դասարաններ) ու նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողների համար հայտարարում է մրցույթ՝ «Ես հետևում եմ Օլիմպիական խաղերին» խորագրով: Մրցույթի նպատակն է նպաստել Օլիմպիական խաղերի մասին գիտելիքների, ինչպես նաև հայ մարզիկների և նրանց օլիմպիական նվաճումների հանրահռչակմանն ու ճանաչելիության բարձրացմանը: Մրցույթի պայմաններն ու կանոնները՝ Հունիսի 5-12-ը՝ ժամը 20:00-ին, ԿԳՄՍՆ ֆեյսբուքյան էջում (https://www.facebook.com/minESCSarm)…
Կարդալ ավելին