Հաստատվել է Հայաստանի և Հնդկաստանի ՊՆ-ների միջև 2024-2025 թթ. համագործակցության պլանը

Հաստատվել է Հայաստանի և Հնդկաստանի ՊՆ-ների միջև 2024-2025 թթ. համագործակցության պլանը

Մայիսի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի են ունեցել Հայաստանի և Հնդկաստանի պաշտպանության նախարարությունների միջև առաջին պաշտպանական խորհրդակցությունները՝ ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի և Հնդկաստանի ՊՆ միջազգային համագործակցության հարցերով միացյալ քարտուղար Շրի Վիշվեշ Նեգիի նախագահությամբ: Հայտնում են ՀՀ ՊՆ-ից: Խորհրդակցություններին մասնակցել է նաև ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան ու ռազմական կցորդ, բրիգադի գեներալ Նավին Նիջհավանը: Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Հնդկաստան համագործակցության ընթացքն ու…

Կարդալ ավելին

Ժնևում նախատեսվում է Ալեն Սիմոնյանի և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հանդիպումը

Ժնևում նախատեսվում է Ալեն Սիմոնյանի և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հանդիպումը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 15-18-ն աշխատանքային այցով գտնվելու է Ժնևում՝ մասնակցելու Խորհրդարանների նախագահների 6-րդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի նիստին: ԱԺ մամուլի ծառայությունից  տեղեկացնում են, որ այցի շրջանակում մայիսի 16-ին նախատեսվում է Ալեն Սիմոնյանի և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հանդիպումը:

Կարդալ ավելին

Ամերիկյան ռազմական օգնությունն արդեն հասել է Ուկրաինա. Սալիվան

Ամերիկյան ռազմական օգնությունն արդեն հասել է Ուկրաինա. Սալիվան

Ամերիկյան ռազմական օգնությունը, որը տրամադրվել է ԱՄՆ Կոնգրեսի հավանությանն արժանացած փաթեթի շրջանակում՝ 60,8 մլրդ դոլարի չափով, արդեն Ուկրաինայում է, ասել է նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջեյք Սալիվանը, տեղեկացրել է BBC-ն։ «Այդ տեխնիկայի մի մասն արդեն մարտադաշտում է։ Դրա մի մասը մարտադաշտում կհայտնվի այս շաբաթ։ Չեմ ցանկանում պնդել, որ միլիարդ դոլարներ արժեցող բոլոր սարքավորումներն են մարտադաշտում գտնվում, բայց այն, ինչ դուք տեսնում եք, դա մշտական հոսք է՝ շաբաթ առ շաբաթ»,- ասել է Սալիվանը։ Սալիվանը նաեւ…

Կարդալ ավելին

Բայրամովը ՀՀ-ի հետ խաղաղության պայմանագրի պատրաստման մասին. հաշվի են առնվում հակառակ կողմի ակնկալիքները

Բայրամովը ՀՀ-ի հետ խաղաղության պայմանագրի պատրաստման մասին. հաշվի են առնվում հակառակ կողմի ակնկալիքները

Մենք աշխատում ենք փոխադարձ լուծման փոխադարձ ուղիների ուղղությամբ։ Ինչպես տեղեկացրել է APA-ն, այս մասին հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը ԵԱՀԿ գործող նախագահ Յան Բորգի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ «Բանակցային գործընթացի վերաբերյալ ասեմ, որ փետրվարից վերականգնվել են ինտենսիվ բանակցությունները։ Մինչ այդ տեղի էր ունենում փաստաթղթերի եւ պայմանների փոխանակում, բայց առերես հանդիպում չէր եղել։ Թեեւ գործընթացը շաունակվում էր Մյունխենում, Բեռլինում եւ Ալմաթիում հանդիպումներով։ Վերջին հանդիպման արդյունքներով մեծ քննարկում է իրականացվել։ Թեեւ չեմ ուզում մանրամասների…

Կարդալ ավելին

ՎԶԵԲ-ը Հայաստանին կտրամադրի 236 մլն եվրոյի վարկ «Հյուսիս-Հարավ» նախագծի շրջանակում ճանապարհի կառուցման համար

ՎԶԵԲ-ը Հայաստանին կտրամադրի 236 մլն եվրոյի վարկ «Հյուսիս-Հարավ» նախագծի շրջանակում ճանապարհի կառուցման համար

Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը Հայաստանին  կտրամադրի 236 մլն եվրոյի վարկ «Հյուսիս-Հարավ» միջանցքի Քաջարան-Սիսիան ճանապարհի կառուցման համար։ Նախագծի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 373 մլն եվրո։ Նոր ճանապարհը կբաժանվի հյուսիսային, հարավային եւ կենտրոնական տեղամասերի։ Վարկային միջոցները կծախսվեն հարավային տեղամասի կառուցման վրա։ Ճանապարհը կկրճատի Քաջարան-Սիսիան հեռավորությունը՝ 118-ից հասցնելով 60 կիլոմետրի, իսկ միջին արագությունը դրանով կավելանա՝ 50-ից հասնելով ժամում 100 կիլոմետրի։ Նախատեսվում է շինարարությունն ավարտել մինչեւ 2030թ.։ Վարկի տրամադրման համաձայնագրի ստորագրումը նախատեսվածծ է ՎԶԵԲ ամենամյա հավաքի շրջանակում,…

Կարդալ ավելին

Սերժ Թանկյանը ցանկանում էր հեռանալ System of a Down-ից

Սերժ Թանկյանը ցանկանում էր հեռանալ System of a Down-ից

Սերժ Թանկյանը ցանկացել է հեռանալ System of a Down-ից եւ խմբի անդամներին առաջարկել է իրեն փոխարինող գտնել։ Թանկյանը 2017 թվականի վերջին խմբի ղեկավարության գրասենյակում տեղի ունեցած հանդիպման մասին իր հիշողություններով կիսվել է իր առաջիկա հուշագրությունում՝ Down With The System-ում, որից Rolling Stone-ը հրապարակել է բացառիկ հատված։ «Նույնիսկ, երբ խումբը նոր երաժշտություն էր գրում, ինձ առանձնապես դուր չէր գալիս մեծ լեյբլում աշխատող արտիստի կյանքի ցիկլը»,-իր գրքում խոստովանել է երգիչը: Հանդիպմանը Թանկյանը խմբի մյուս անդամներին՝ Դարոն Մալաքյանին,…

Կարդալ ավելին

Ադրբեջանի իշխանությունները երկարացրել են Արկադի Ղուկասյանի ձերբակալման ժամկետը

Ադրբեջանի իշխանությունները երկարացրել են Արկադի Ղուկասյանի ձերբակալման ժամկետը

Ադրբեջանի իշխանությունները շարունակում են ֆարսը, եւ այդ ֆարսի շրջանակում երկարացրել են ադրբեջանական գերության մեջ գտնվող Արկադի Ղուկասյանի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին նախագահի ձերբակալման ժամկետը։ Ինչպես տեղեկացրել է APA-ն, «Բինաղադինի շրջանային դատարանում դիտարկվել են միջնորդությունը եւ նախնական քննություն իրականացնող դատախազի առաջարկը։ Առաջարկվել է խափանման միջոցը երկարացնել եւս մի քանի ամսով, ինչը փաստարկվել է  խոշոր քրեական գործի նախնական քննության շարունակմամբ։ Դատարանը բավարարել է միջնորդությունն ու առաջարկը։ Որոշման համաձայն՝ Ա.Ղուկասյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացվել է 5 ամսով»։…

Կարդալ ավելին

«Կարմի’ր բերետավորներ», չհամարձակվե’ք չարաշահել ձեր պաշտոնեական դիրքը. Արման Թաթոյան

«Կարմի’ր բերետավորներ», չհամարձակվե’ք չարաշահել ձեր պաշտոնեական դիրքը. Արման Թաթոյան

«Կարմի’ր բերետավորներ», չհամարձակվե’ք չարաշահել ձեր պաշտոնեական դիրքն ու մարդկանց, [այն էլ անչափահասների] այն էլ այս աստիճան նվաստացնող ձևով բերման ենթարկել ընդամենը ենթադրվող, ընդամենը վարչական իրավախախտման համար: Այս մասին հայտարարել է Հայաստանի նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը: «Սա օրենքի կոպիտ խախտում է և առաջացնում է պատասխանատվություն»,- ընդգծել է նա:

Կարդալ ավելին

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դանիայի վարչապետի հետ

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դանիայի վարչապետի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դանիայի վարչապետի հետ։ Այս մասին նա հայտնել է Facebook-ի իր էջում, որտեղ նաեւ տեսանյութ է տարածել: «Դանիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպում ունեցա այդ երկրի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հետ», – գրել է նա՝ կից հրապարակելով տեսանյութ։ Ավելի վաղ  հայտնել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Դանիայի Թագավորություն: Վարչապետը մայիսի 14-ին կմասնակցի «Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովին»: Գագաթնաժողովի շրջանակում Նիկոլ Փաշինյանը կմասնակցի «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» (“From the frontline:…

Կարդալ ավելին

Երևանում մեկնարկում է ՎԶԵԲ 33-րդ տարեկան հանդիպումը և գործարար համաժողովը

Երևանում մեկնարկում է ՎԶԵԲ 33-րդ տարեկան հանդիպումը և գործարար համաժողովը

Այսօր՝ մայիսի 14-ին, Երևանում մեկնարկում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) 33-րդ տարեկան հանդիպումը և գործարար համաժողովը: Այդ մասին  հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից։ Հանդիսանալով համաշխարհային ֆինանսատնտեսական միջավայրում տեղի ունեցող առանցքային իրադարձություններից մեկը՝ համաժողովի ընթացքում բարձր մակարդակի երկխոսություն է ծավալվում արդիական թեմաների շուրջ, և կայացվում են որոշումներ Բանկի զարգացման ռազմավարական հարցերի վերաբերյալ: ՀՀ ֆինանսերի նախարարությունը նախարար Վահե Հովհաննիսյանի գլխավորությամբ համաժողովում լայն ներգրավվածություն ունի: Նախարարության ներկայացուցիչների հանդիպումների շարքը մեկնարկել է նախարար Հովհաննիսյանի և ՎԶԵԲ տնօրենների խորհրդի…

Կարդալ ավելին
1 242 243 244 245 246 631