Այսօր տեղի ունեցավ ՀՀ կենտրոնական բակի կողմից կազմակերպված ամենամյա Ֆինանսատնտեսագիտական և ձեռնարկատիրական խաղ-մրցույթը, որին մասնակցում էին հանրապետության տաս մարզերը և մայրաքաղաքից դպրոցականների թիմը:Եզրափակիչ անցած երեք թիմերից մեկը՝ Արարատի մարզը ներկայացնող Մասիսի տարածաշրջանի Այնթապի դպրոցն էր , աշակերտները մեծ սիրով և նվիրումով էին եկել և մասնակցել միջոցառմանը:«Մեր ֆինանսական և տնտեսական գիտելիքները ավելի է զարգացնում: Ստանում ենք կրթություն հետագայում մեր ռեսուրսները ճիշտ օգտագործելու և ֆինանսները ճիշտ տնօրինելու հնարավորություն, որ ունենանք եկամուտ ՝ ոչ թե հակառակը»,- ասացին այնթապցի…
Կարդալ ավելինԱմիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին
Ապրիլի 27-ին և 28-ին Ամիօ բանկը կարիերայի քաղաքում մասնակցեց լավագույն գործատուների փառատոնին, որը մեկ հարթակում համախմբում է հարյուրավոր ընկերությունների և հազարավոր մարդկանց։ Բանկի հյուրընկալ տաղավարում մեր այցելուները հնարավորություն ունեցան ծանոթանալ ազատ աշխատատեղերին և Ամիօ թիմին միանալու հնարավորություններին, մասնակցեցին ֆինանսական գրագիտության թեմաներով խաղ-քուիզին և շահեցին հետաքրքիր նվերներ: Ի դեպ, CCF-ի ընթացքում մեր տաղվարի բոլոր այցելուները ծանոթացան Amio Era կրթական բարեգործական ծրագրին, որը մեկնարկելու ենք շատ շուտով: Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: Amio Bank…
Կարդալ ավելինԱրժանապատիվ աշխատանքը հնարավորություն է տալիս կուտակվող հարկերից վճարել թոշակ, ստեղծել նոր աշխատատեղեր. ԱՍՀ նախարար
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը ուղերձ է հղել Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա առթիվ։ «Սիրելի՛ քաղաքացիներ, Շնորհավորում եմ Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա առթիվ։ Լավագույնս գիտակցելով աշխատանքի դերը և՛ քաղաքացու ինքնիրացման, և՛ երկրի զարգացման գործում՝ պետությունը շարունակում է ոլորտային քաղաքականության առանցքում դիտարկել արժանապատիվ աշխատանքի իրավունքի ու զբաղվածության ապահովումը։ Արժանապատիվ աշխատանքը քաղաքացուն հնարավորություն է տալիս զբաղվել սիրելի մասնագիտությամբ, պատշաճ կատարել իր քաղաքացիական պարտավորությունները, զարգացնել տնտեսությունն ու ենթակառուցվածքները, աշխատանքի արդյունքում կուտակվող հարկերից՝ վճարել կենսաթոշակ, ստեղծել…
Կարդալ ավելին«Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս». Ինչպիսին է ամբողջ մայիս ամսվա եղանակային կանխատեսումը
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հրապարակել է ամբողջ մայիս ամսվա եղանակի կանխատեսումը: Համաձայն դրա՝ օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է նորմայից բարձր մինչև 1 աստիճանով, տեղումների քանակը՝ նորմայից ավել։ Կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը, իր էջում կիսվելով կանխատեսմամբ, գրել է, որ սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս:
Կարդալ ավելինԱրարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ
Ամփոփելով Կատար պաշտոնական այցը՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից: Անդրադարձ է կատարվել Կատարի գործընկերների հետ կայացած քննարկումներին և երկկողմ օրակարգի ընդլայնմանն ուղղված հետագա քայլերին:
Կարդալ ավելինԱլիեւը խոստովանել է. Ադրբեջանն ագրեսիվ պատերազմ է վարել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դեմ
Մամուլում շրջանառվում է Ադրբեջանի նախագահը խոստովանությունը , ըստ որի ագրեսիվ պատերազմ է վարել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դեմ։ Իր անշրջահայաց կիսախոստովանությունն Իլհամ Ալիեւն արել է Բաքվում, մայիսի 1-ին, «Երկխոսություն հանուն խաղաղության եւ գլոբալ անվտանգության» միջմշակութային VI համաշխարհային համաժողովի բացման արարողության ժամանակ ունեցած ելույթում։ «Ադրբեջանը խաղաղությունն ապահովել է պատերազմի միջոցով։ Կարծում եմ, որ այս հարցը պետք է մանրակրկիտ հետազոտվի»,- ասել է Ալիեւը, եւ այդ պնդմանը չի կարելի չհամաձայնել, առավել եւս խոստովանությունից հետո հարցը պետք է…
Կարդալ ավելինԵրևանի շատրվանները գործարկվեցին. քաղաքապետարան
Երևանի շատրվանները գործարկվեցին: Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: Քաղաքապետարանը նաեւ լուսանկարներ է հրապարակել:
Կարդալ ավելինԻսրայելի բանակը կմտնի Ռաֆահ՝ անկախ ՀԱՄԱՍ-ի հետ ձեռք բերված պայմանավորվածությունից. Նեթանյահու
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն խոստացել է ռազմական գործողություն ծավավել Գազայի հատվածի հարավում՝ Ռաֆահում՝ անկախ հրադադարի և Գազայում պատանդների ազատ արձակման վերաբերյալ ՀԱՄԱՍ-ի հետ ձեռք բերված պայմանավորվածությունից։ «Մինչև մեր բոլոր նպատակներին չհասնենք՝ մեր կողմից պատերազմը դադարեցնելու մասին խոսք լինել չի կարող։ Կմտնենք Ռաֆահ և լիակատար հաղթանակի հասնելու համար կկործանենք ՀԱՄԱՍ-ի գումարտակները՝ համաձայնությամբ, թե առանց դրա»,- ըստ «Ամերիկայի ձայն»-ի՝ պատանդների ընտանիքների հետ հանդիպման ժամանակ ասել է Նեթանյահուն։ Նեթանյահուն շեշտել է, որ իսրայելցի զինվորականները պետք է մտնեն Ռաֆահ՝…
Կարդալ ավելինԸնդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայի կանխման կարևորությունը. Հունաստանի ԱԳՆ
«Ընդգծելով Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության, կայունության և բարգավաճման անհրաժեշտությունը՝ ողջունում ենք ապրիլի 19-ին հայկական և ադրբեջանական կողմերի միջև Պետական սահմանազատման և սահմանների անվտանգության հանձնաժողովների 8-րդ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունը»,- հայտարարել է Հունաստանի ԱԳՆ-ն՝ X-ի պաշտոնական միկրոբլոգում։ «Նշենք՝ երկու կողմերն էլ պայմանավորվել են, որ սահմանների սահմանազատման գործընթացը հիմնված կլինի Ալմա-Աթայի 1991 թվականի հռչակագրի վրա։ Կողմերին հորդորում ենք շարունակել համաձայնեցված քայլերի իրականացումը և ընդգծում հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայի կանխարգելման կարևորությունը»,- ասված է Հունաստանի ԱԳՆ-ի հայտարարությունում։
Կարդալ ավելինՈւկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Առաջին F-16-ները Ուկրաինայում ռազմադաշտում կհայտնվեն Սուրբ Զատիկից հետո։ Ըստ УНИАН-ի՝ դրա մասին հայտարարել է Ուկրաինայի ԶՈՒ ռազմաօդային ուժերի ներկայացուցիչ Իլյա Եվլաշը։ Բարձրաստիճան զինվորականը ստույգ ժամկետներ չի նշել և ժամկետներին վերաբերող հարցերին հիմնականում պատասխանել է կատակով ՝ նշելով, որ դրանք արդեն մի քանի անգամ փոխվել են, ուստի ամեն ինչ կախված է բարձրագույն զինվորական ղեկավարության ընդունած որոշումներից։ Եվլաշը հավելել է, որ երբ F-16-ները հայտնվեն Ուկրաինայում, իրենք անպայման կհայտնեն դրա մասին:
Կարդալ ավելին