Հանրապետության տարածքում` ապրիլի 21-23-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Ապրիլի 24-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 16-20մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 25-26-ին աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», մայրաքաղաքում ապրիլի 21-22-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 13-15մ/վ արագությամբ։ Ապրիլի 23-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում…
Կարդալ ավելինԻրանի դատարանը պարտավորեցրել է ԱՄՆ-ին շուրջ 1,9 միլիարդ դոլար վճարել՝ քաղբանտարկյալների հայցի դիմաց
Իրանական դատարանը պարտավորեցրել է ԱՄՆ կառավարությանը վճարել ավելի քան 1,9 միլիարդ դոլար, համաձայն այն հայցի, որը ներկայացրել են ավելի քան մեկ տասնյակ քաղբանտարկյալներ, որոնք պահվում էին տապալված Փահլավիի ռեժիմի ժամանակներում, հայտնում է IRNA-ն: Թեհրանի հասարակական-իրավական դատարանի 55-րդ բաժանմունքը, որը զբաղվում է միջազգային գործերով, շաբաթ օրը կայացրել է իր որոշումը 1979 թվականի Իսլամական հեղափոխությունից առաջ կալանավորված 15 քաղբանտարկյալների կողմից ներկայացված հայցի վերաբերյալ: Դատարանը պարտավորեցրել է ԱՄՆ կառավարությանը հայցվորներին վճարել 1,91,840,000 ԱՄՆ դոլար՝ որպես նյութական, բարոյական և…
Կարդալ ավելինԲայրամովը Իրանի հեռացող դեսպանի հետ քննարկել է 3+3 տիպի տարածաշրջանային ձևաչափերը
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն այսօր՝ ապրիլի 2-ին, Իրանի հեռացող դեսպան Աբբաս Մուսավիի հետ հանդիպման ժամանակ ուշադրություն է հրավիրել տարածաշրջանային և բազմակողմ ձևաչափերում երկու երկրների հարաբերությունների զարգացմանը, նա նշել է նաև, որ արդյունավետ են գործում 3+3 տիպի տարածաշրջանային ձևաչափերը։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։ Նշվում է, որ կողմերը գոհունակություն են հայտնել «պատմական արմատների և փոխադարձ հարգանքի վրա հիմնված երկու պետությունների միջև բարեկամության և համագործակցության հարաբերությունների զարգացման կապակցությամբ։ Ընդգծվել է, որ կարևոր քայլեր…
Կարդալ ավելինՑեղասպանության թանգարան-ինստիտուտի ֆոնդերը համալրվեցին Սողոմոն Թեհլիրյանին առնչվող արժեքավոր ու բացառիկ ցուցանմուշներով
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, Հայոց ցեղասպանության վերապրող և վրիժառու Սողոմոն Թեհլիրյանի ազգականներից ստացավ արժեքավոր իրեր։ Նրա հորեղբորորդու թոռնուհիները՝ Արփի Օսկանյանը և Անուշ Օսկանյան-Օհանյանը, թանգարան-ինստիտուտին հանձնեցին Սողոմոն Թեհլիրյանի անտիպ օրագրությունը և լուսանկարներ։ «Արմենպրես»-ի https://armenpress.am/arm/news/1135269.html հաղորդմամբ՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանն այդ առթիվ իր ելույթում նշեց, որ միջոցառումը թանգարանի համար իսկապես բացառիկ է, քանի որ ֆոնդերը համալրվում են կարևոր նշանակություն ունեցող նմուշներով, որոնք եզակի են ինչպես պատմական, այնպես էլ գիտական առումով։ «Թեհլիրյանի օրագրությունը…
Կարդալ ավելինԹուրքիայի ԱԳՆ. Մենք ողջունում ենք ադրբեջանա-հայկական սահմանի սահմանազատման համաձայնագիրը
Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում գնահատական է տվել 2024 թվականի ապրիլի 19-ին ադրբեջանա-հայկական սահմանի սահմանազատման հանձնաժողովի կողմից ձեռք բերված համաձայնությանը։ «Մենք ողջունում ենք 2024 թվականի ապրիլի 19-ին ադրբեջանա-հայկական սահմանի սահմանազատման հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը 30 տարի օկուպացված չորս գյուղերի Ադրբեջանին վերադարձնելու և սահմանազատման աշխատանքները շարունակելու վերաբերյալ։ Այս դրական զարգացումը, որը ձեռք է բերվել ուղղակի բանակցությունների միջոցով, կարևոր քայլ է վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ», – ասված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։
Կարդալ ավելինԱդրբեջանի պաշտպանության նախարարը հանձնարարականներ է տվել սահմանազատման գործընթացի իրականացման վերաբերյալ
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հրահանգել է իրականացնել Հայաստանի հետ սահմանի սահմանազատման գործընթացը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ «Նշվում է, որ գեներալ-գնդապետ Հասանովը համապատասխան անձանց առաջ կոնկրետ խնդիրներ է դրել Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատնման գործընթացի արդյունավետ իրականացման վերաբերյալ և պետական այլ կառուցվածքների հետ գործակցությամբ անհրաժեշտ միջոցառումներ են ձեռնարկվել անվտանգություն ապահովելու համար»,- ասվում է հաղորդման մեջ։ Նշվում է նաև, որ Հասանովը համապատասխան կարգադրություններ է տվել՝ կապված Արցախից մեկնող ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի անձնակազմի,…
Կարդալ ավելինԻսրայելի արտգործնախարարը նախատել է Էրդողանին՝ ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի հետ հանդիպման համար
Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը քննադատել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեին Ստամբուլում բանակցությունների հրավիրելու համար։ «Մուսուլման եղբայրների» դաշինք. բռնաբարություններ, սպանություններ, մարմինների պղծում և մանուկների այրում»,- գրել է Կացն իր X միկրոբլոգում՝ ավելացնելով Էրդողանի և Հանիեի ձեռքսեղմման լուսանկարը: «Ինչպես չես ամաչում, Էրդողա՛ն»,- հավելել է նա:
Կարդալ ավելինՌուբեն Վարդանյանը արդեն 14 օր է` հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ ազատ արձակումը
Ապօրինաբար կալանավորված բարերար Ռուբեն Վարդանյանի ընտանիքն այսօր հայտարարել է, որ Վարդանյանը հացադուլ է հայտարարել՝ պահանջելով անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել իրեն և Բաքվում ապօրինաբար պահվող մյուս հայ բանտարկյալներին։ Հացադուլը նա սկսել է 2024 թ. ապրիլի 5-ին, որը հաջորդել է միջազգային իրավական չափանիշներին համապատասխան, ժամանակին և արդար ու թափանցիկ դատավարություն ապահովելու վերաբերյալ Վարդանյանի և նրա փաստաբանի բազմաթիվ դիմումներին։ Հատկանշական է, որ հացադուլն սկսելուց հետո դադարեցվել են ընտանիքի հետ նրա հեռախոսազանգերը՝ բացահայտորեն խախտելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը։…
Կարդալ ավելինՎարդանաշենի բնակիչները փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը. բողոքում են ոռոգման ջրի բարձր արժեքից եվ մատակարարումից
Արմավիրի մարզի Վարդանաշեն գյուղի բնակիչները՝ ի նշան ոռոգման ջրի բարձր գնի դեմ բողոքի, փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը:Ըստ տարածված տեղեկության գյուղացիները բողոքում են ոռոգման ջրի վճարի բարձր լինելու դեմ, որ չեն կարողանում այգիները ջրել: 100-ից ավելի բնակիչները փակել են ճանապարհը, և հանդիպում են պահանջում Կառավարության ներկայացուցիչների հետ:
Կարդալ ավելինԴոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է 392.60 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 1.47 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 418.04 դրամ (նվազել է 2.71 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 488.12 դրամ (նվազել է 3.60 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.21 դրամ (աճել է 0.02 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 388-390 դրամով, վաճառվում է 394-396 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 409-415 դրամով,…
Կարդալ ավելին