Նոր կարգ՝ ՆԳ նախարարություն էլեկտրոնային եղանակով դիմումներ, բողոքներ, հարցումներ ներկայացնելու համար

Նոր կարգ՝ ՆԳ նախարարություն էլեկտրոնային եղանակով դիմումներ, բողոքներ, հարցումներ ներկայացնելու համար

  Հարգելի՛ քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ ՆԳ նախարարություն էլեկտրոնային եղանակով ներկայացվող դիմումները, բողոքները, տեղեկատվության հարցումներն անհրաժեշտ է այսուհետ ուղարկել «Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ» e-request.am կայքի միջոցով։ Խնդրում ենք նկատի ունենալ, որ դեկտեմբերի 20-ից էլեկտրոնային փոստի հասցեներով ներկայացված դիմումները, բողոքները և տեղեկատվության հարցումները չեն սպասարկվելու։  

Կարդալ ավելին

Մշակվել են մի շարք օրենսդրական նախաձեռնություններ, որոնք կբարելավեն հանրային անվտանգությունը, կդյուրացնեն վարչարարությունը, կհեշտացնեն քաղաքացիների կյանքը

Մշակվել են մի շարք օրենսդրական նախաձեռնություններ, որոնք կբարելավեն հանրային անվտանգությունը, կդյուրացնեն վարչարարությունը, կհեշտացնեն քաղաքացիների կյանքը

  Մշակվել են մի շարք օրենսդրական նախաձեռնություններ, որոնք կբարելավեն հանրային անվտանգությունը, կդյուրացնեն վարչարարությունը, կհեշտացնեն քաղաքացիների կյանքը Շուտով վարորդները պարտավոր չեն լինի իրենց մոտ ունենալ վարորդական իրավունքի վկայական. եթե վարորդի մոտ առկա չէ վարորդական իրավունքի վկայական, սակայն նա ունի վարելու իրավունք, և դա հաստատվում է պարեկային ծառայողի կողմից ծրագրային ստուգմամբ, ապա նա ենթակա չէ վարչական պատասխանատվության։ _ Տրանսպորտային միջոց վարելը կքրեականացվի, եթե անձը չունի վարորդական իրավունք, սակայն վարում է տրանսպորտային միջոց՝ դրանով իսկ հայտնվելով մյուս վարորդների…

Կարդալ ավելին

Ալիևը պահանջներ է հնչեցրել Հայաստանի դեմ՝ 150 միլիարդ դոլար, Սահմանադրության փոփոխություն, ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում

Ալիևը պահանջներ է հնչեցրել Հայաստանի դեմ՝ 150 միլիարդ դոլար, Սահմանադրության փոփոխություն, ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը թվարկել է Հայաստանի նկատմամբ պահանջները։ «Россия сегодня» միջազգային տեղեկատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելևին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահը հրապարակել է երևակայական վնասի թիվը։ «Վերջերս ավարտեցինք պատճառված վնասի վերլուծությունը, ընդ որում՝ մանրամասն վերլուծությունը։ Մենք դրա վրա ծախսել ենք 4 տարի, և ամեն ինչ փաստաթղթավորված է։ Խոսքը ավելի քան 150 միլիարդ դոլարի մասին է՝ այն վնասի, որը հասցվել է օկուպացիայի տարիներին»,-ընդգծել է Ալիևը։ Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահը խոսում է Արցախյան առաջին պատերազմի արդյունքների…

Կարդալ ավելին

Եղանակը Հայասատանում

Եղանակը Հայասատանում

Առաջիկա օրերին հանրապետության տարածքում ջերմաստիճանի նվազում չի կանխատեսվում։ Գիշերային ժամերին Երևանում կդիտվի -2-4 աստիճան ցուրտ, իսկ ցերեկային ժամերին ջերմաստիճանը կտատանվի +5 +7 աստիճանի սահմաններում։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 18-ին, ասում է  ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը։ «Առաջիկա հինգ օրերին ձյան լուրջ տեղումներ չենք սպասում, հանրապետության առանձին հատվածներում թույլ տեղումներ կլինեն այսօր երեկոյան ժամերին և առաջիկա գիշերը։ Վաղը ցերեկվանից սկսած և հաջորդող 5-7 օրերին հանրապետության տարածքում կհաստատվի առանց տեղումների եղանակ»,–ասել է Գագիկ…

Կարդալ ավելին

ՆԳ նախարարը ծանոթացել է կատարված աշխատանքներին (Տեսանյութ)

ՆԳ նախարարը ծանոթացել է կատարված աշխատանքներին (Տեսանյութ)

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը դեկտեմբերի 17-ին այցելել է Պարեկային ծառայության վարչակազմի, Երևան քաղաքի գնդի և Օպերատիվ կառավարման կենտրոնի վարչական համալիր։ Նախարարը շրջել է տարածքում, ծանոթացել Պարեկային ծառայության վարչակազմի մասնաշենքի, Երևան քաղաքի գնդի և ենթակա ստորաբաժանումների, քաղաքացիների ընդունելության, վարչական վարույթների իրականացման և բողոքների քննության բաժինների ավարտական փուլում գտնվող շինարարական աշխատանքներին։ Արփինե Սարգսյանը կատարված աշխատանքներին և տեխնիկական հագեցվածությանն է ծանոթացել նաև Օպերատիվ կառավարման կենտրոնի վարչական շենքում, մարզական համալիրում և հրաձգարանում։ Շուտով Պարեկային ծառայությունը կտեղափոխվի նոր վարչական համալիր,…

Կարդալ ավելին

«ԴասA» ծրագրին 2024 թ. մասնակցել են Երևանի և մարզերի շուրջ 11300 աշակերտներ

«ԴասA» ծրագրին 2024 թ. մասնակցել են Երևանի և մարզերի շուրջ 11300 աշակերտներ

    ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվող «ԴասA» ծրագրին 2024 թվականին մասնակցել են Երևանի 30 և մարզային 6 հանրակրթական դպրոցներ: Ստեղծագործական խումբն այցելել է Կոտայքի, Արարատի, Շիրակի մարզեր. հանդիպումներին մասնակցել են ավելի քան 11300 աշակերտներ, որոնք հնարավորություն են ունեցել ներկա լինելու Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 15 համերգի։   Նախորդ տարիներին ծրագիրն իրականացվել է ավագ դպրոցներում, իսկ 2024 թ․-ից ծրագրում ներառվել են հիմնական և միջնակարգ դպրոցները՝ նպատակ ունենալով վաղ հասակից դպրոցականներին ծանոթացնել դասական երաժշտությանը, հանրահռչակել այն, ձևավորել…

Կարդալ ավելին

«Որևէ մեկն ուսման վարձի և սոցիալական խնդիրների պատճառով չպետք է դուրս մնա կրթությունից». Ժաննա Անդրեասյան

«Որևէ մեկն ուսման վարձի և սոցիալական խնդիրների պատճառով չպետք է դուրս մնա կրթությունից». Ժաննա Անդրեասյան

  Հանրակրթության բովանդակային բարեփոխումներն առաջին հերթին ուղղված են ուսումնառության արդյունքների բարելավմանը: Հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրման շնորհիվ՝ կրթության որակի բարելավման դրական դինամիկա է արձանագրվել: Տավուշի մարզում չափորոշչի  փորձարկման արտաքին գնահատման արդյունքներով 2 տարում գրանցվել է կրթական արդյունքի 6-ամսյա ավելացում: Այս մասին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հայտնել է  «Պետական ֆինանսների II ուսումնասիրություն (PFR II), հարկաբյուջետային քաղաքականության արդյունավետության բարելավում» խորագրով Համաշխարհային բանկի զեկույցի ներկայացման շրջանակում կազմակերպված պանելային քննարկմանը:   4-րդ դասարանի աշակերտները…

Կարդալ ավելին

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ներկայացրել է «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագիծը. ԱԺ լսումներ

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ներկայացրել է «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագիծը. ԱԺ լսումներ

  «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագիծն այսօր քննարկվել է ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի կողմից հրավիրված խորհրդարանական լսումներում: Հիմնական զեկույցով հանդես է եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը՝ ներկայացնելով նախագծի հիմնական ուղղությունները: Իր խոսքում նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել խորհրդարանական լսումների կազմակերպման համար՝ կարևորելով Կառավարության կողմից նոյեմբերին հաստատված նախագծի վերաբերյալ ԱԺ քննարկմանն ընդառաջ հանրային լսումները՝ հատկապես երիտասարդների մասնակցությամբ։ «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի ընդունումը նախատեսված է նաև ՀՀ կառավարության…

Կարդալ ավելին

Ձեր հաղթանակները չափազանց ոգևորիչ են. նախարարն ընդունել է Դելփյան խաղերի մրցանակակիրներին

Ձեր հաղթանակները չափազանց ոգևորիչ են. նախարարն ընդունել է Դելփյան խաղերի մրցանակակիրներին

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Դելփյան խաղերի հաղթող մասնակիցներին և պարգևատրել նրանց: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը և Հայկական ազգային Դելփյան կոմիտեի (ՀԱԴԿ) նախագահ Ալեքսան Զաքյանը: 2024 թվականին անցկացվել են երկու Դելփյան խաղեր: Ղրղզստանի Հանրապետության մայրաքաղաք Բիշքեկում սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 5-ը տեղի է ունեցել ԱՊՀ պետությունների առաջին բաց մանկական Դելփյան խաղերը՝ դասական, ազգային և ժամանակակից արվեստի տեսակների տասնմեկ անվանակարգերում, իսկ նոյեմբերի 22-26-ը Ռուսաստանի Դաշնության Կոմի Հանրապետության Սիկտիվկար քաղաքում անցկացվել…

Կարդալ ավելին

Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում(Տեսանյութ)

Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում(Տեսանյութ)

Դեկտեմբերի 9-ից 16-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5035 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 280 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 175, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 323 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 24, չամրակապված վարելու՝ 1043, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 276, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 225, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 150 և 1995 այլ իրավախախտումներ։ 156 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 230-ը՝ տեխնիկական…

Կարդալ ավելին
1 25 26 27 28 29 613