Հարավից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ մարտի 19-ին և 19-ի լույս 20-ի գիշերը Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի լեռներում, Գեղարքունիքում, Սյունիքի լեռնային և նախալեռնային գոտիներում սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը:
Կարդալ ավելինՆավթը թանկանում է անցած շաբաթվա 4 տոկոս աճից հետո
Էտալոնային մակնիշի նավթի գինը երկուշաբթի առավոտյան բարձրանում է։ Brent մակնիշի նավթի մայիսյան ֆյուչերսների գինը Լոնդոնի ICE Futures բորսայում կազմել է մեկ բարելը 85,64 դոլար, ինչը 0,3 դոլարով (0,35 տոկոս) ավելի բարձր է նախորդ նիստի ցուցանիշներից։ Ուրբաթ այդ պայմանագրերը էժանացել էին 0,08 դոլարով (0,1 տոկոս)՝ մեկ բարելը 85,34 դոլար։ WTI-ի ապրիլյան ֆյուչերսների գնանշումները Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային աճուրդներում առավոտյան բարձրացել են 0,35 դոլարով (0,43 տոկոս)՝ մեկ բարելը 81,39 դոլար։ Նախորդ աճուրդների արդյունքներով՝ այդ պայմանագրերի…
Կարդալ ավելինՄարտի 18-ի դրությամբ հանրապետությունում գրանցվել է կարմրուկով վարակման 165 դեպք
ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ներկայացրել է կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում: 2024-ի մարտի 18-ի դրությամբ հաստատվել է կարմրուկով վարակման 165 դեպք, որից 108-ը՝ երեխա, 57-ը՝ մեծահասակ: 18 մարդ հոսպիտալացված է:
Կարդալ ավելինԵՄ Խորհուրդը կքննարկի Հայաստանին աջակցությունը եւ հայ-ադրբեջանական կարգավորումը
Մարտի 18-ի նիստում ԵՄ Խորհուրդը կքննարկի Հայաստանին աջակցության եւ հայ-ադրբեջանական կարգավորման հարցը։ Եվրամիության 27 երկրների արտաքին գործերի նախարարների Բրյուսելում ընթացող նիստի օրակարգում, այլ հարցերի թվում, կներառվեն Հայաստանին աջակցությունը Եվրամիության կողմից եւ Երեւանի եւ Բաքվի հարաբերությունների կարգավորումը, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով ԵՄ բարձրաստիճան ներկայացուցչին։
Կարդալ ավելինՊեսկով. ՌԴ-ն պատրաստ չէ լսել անցած ընտրությունների մասին ԱՄՆ գնահատականները
Մոսկվան համաձայն չէ ԱՄՆ հնչեցրած գնահատականներին Ռուսաստանի նախագահի ընտրությունների մասին եւ պատրաստ չէ լսել դրանք։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։ Ավելի վաղ Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչը լրագրողներին ասել էր, որ, Վաշինգտոնի կարծիքով, ՌԴ նախագահի ընտրությունները «ոչ ազատ են, ոչ էլ արդարացի»։ «Մենք համաձայն չենք այս գնահատականին։ Երեկ ուշ երեկոյան լրագրողների առջեւ ելույթ ունենալով՝ [Ռուսաստանի նախագահ Վլադիմիր] Պուտինն ասաց, որ նման գնահատականները սպասելի էին եւ…
Կարդալ ավելինԲայրամովը հայտնել է «ադրբեջանա-հայկական խաղաղ օրակարգի առաջմղման պատմական պայմանների մասին»
2024թ. մարտի 18-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգի հետ։ Ինչպես տեղեկացրել է APA-ն՝ հղում կատարելով Ադրբեջանի ԱԳՆ-ին, հանդիպման ընթացքում քննարկվել են հարցեր, որոնք բխում են Ադրբեջանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ համագործակցության օրակարգից, ինչպես նաեւ իրավիճակը տարածաշրջանում։ Բայրամովը նշել է, որ Ադրբեջանը նշանակություն է տալիս ՆԱՏՕ-ի հետ համագործակցության հետագա զարգացմանը, հատկապես համատեղ գործունեությանը, որն իրականացվում է «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում։ «Նշվել է ադրբեջանա-հայկական խաղաղ օրակարգի առաջմղման համար պատմական…
Կարդալ ավելին1 ոսկե և 2 բրոնզե մեդալներ՝ մաթեմատիկայի միջազգային կովկասյան 9-րդ օլիմպիադայում
Մաթեմատիկայի միջազգային կովկասյան 9-րդ օլիմպիադայում (ՄՄԿՕ) ՀՀ թիմն արժանացել է 1 ոսկե և 2 բրոնզե մեդալների: Այդ մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից: ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ օլիմպիադան անցկացվել է Ռուսաստանի Դաշնության Ադիգեյայի պետական համալսարանում (ք. Մայկոպ) մարտի 11-16-ը: Մրցույթին մասնակցել է 13 երկրի (Հայաստան, Պերու, Բելառուս, Բուլղարիա, Ուզբեկստան, Աբխազիա, Տաջիկստան, Սերբիա, Ղազախստան, Թուրքմենստան, Թաիլանդ, Դոմինիկյան Հանրապետություն, Հարավային Օսեթիա) և Ռուսաստանի Դաշնության 18 տարածաշրջանի ավելի քան 160 աշակերտ: Օլիմպիադան նախատեսված էր 2 տարիքային խմբերի համար՝ պատանիների (9-րդ…
Կարդալ ավելինՊուտինը պարտվել է Երևանում, հաղթել՝ Գյումրիում
ՌԴ նախագահական ընտրություններին Ռուսաստանի քաղաքացիների համար ընտրատեղամասեր էին գործում նաև Գյումրիում և Երևանում։ Ըստ հանձնաժողովների այսօր 11։30-ին ներկայացրած արդյունքների՝ Պուտինը պարտվել է Երևանում՝ հավաքելով քվեների 32,87 տոկոսը։ Այստեղ հաղթել է «Նոր մարդիկ» կուսակցությունից Վլադիսլավ Դավանկովը՝ ստանալով քվեների 49,85 տոկոսը, իսկ Գյումրիում Պուտինն առաջատարն է՝ քվեների 58,14 տոկոսով։ Այս մասին գրում է azatutyun.am-ը: Գյումրիում Կոմունիստական կուսակցությունից Նիկոլայ Խարիտոնովը ստացել է քվեների 2,20 տոկոսը կամ 29 ձայն, «Նոր մարդիկ» կուսակցությունից Վլադիսլավ Դավանկովը՝ 30,66 տոկոսը, կամ 405 ձայն, Լիբերալ-դեմոկրատական…
Կարդալ ավելինՆԱՏՕ գլխավոր քարտուղարը Երեւանում կհանդիպի ՀՀ վարչապետի եւ նախագահի հետ
ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը Հարավային Կովկաս կատարելիք շրջագայության շրջանակում մարտի 19-ին կայցելի Երեւան, որտեղ կհանդիպի Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, տեղեկացրել է ՆԱՏՕ մամուլի ծառայությունը՝ դաշինքի ղեկավարի այցերի ժամանակացույցի մանրամասները ներկայացնելով։ Հաղորդման մեջ նշվել է, որ Սթոլտենբերգի ուղեւորությունն սկսվելու է մարտի 17-ին Ադրբեջան այցով, որտեղ նա հանդիպելու է երկրի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։ Երկուշաբթի՝ մարտի 18-ին, Սթոլտենբերգը բանակցություններ կվարի Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի, եւ պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր…
Կարդալ ավելինՍպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային գոտիներում՝ թաց ձյան տեսքով. Եղանակը Հայաստանում
Հանրապետության տարածքում` մարտի 16-ի ցերեկը, 17-ի գիշերը առանձին շրջաններում, 17-ի ցերեկը, 18-21-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային գոտիներում՝ թաց ձյան տեսքով։ Մարտի 19-ի ցերեկը, 20-ի գիշերը տեղումները առանձին վայերում կլինեն՝ ինտենսիվ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ, մարտի 17-ի ցերեկը, 21-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 14-17մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 16-ի ցերեկային ժամերին կնվազի 2-4, 19-ի ցերեկը ևս 3-5 աստիճանով։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում մարտի 16-ի ցերեկը, 17-ին…
Կարդալ ավելին