Կանադան կվերականգնի ֆինանսական օգնությունը ՄԱԿ պաղեստինցի փախստականների գործակալությանը

Կանադան կվերականգնի ֆինանսական օգնությունը ՄԱԿ պաղեստինցի փախստականների գործակալությանը

Կանադան հայտարարել է, որ վերականգնում է ՄԱԿ պաղեստինցի փախստականների օգնության գործակալության ֆինանսավորումը այն հետաքննությունից հետո, որը ցույց է տվել, որ գործակալության որոշ աշխատակիցներ հանցակից են հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա հարձակմանը, տեղեկացրել է ВВС-ն։ Կանադան 16 երկրներից մեկն է, որը դադարեցրել էր գործակալության հետագա ֆինանսավորումը այն բանից հետո, երբ Իսրայելը ներկայացրել էր գործակալության աշխատակիցների կողմից կատարված բռնության ապացույցներ։ Կանադայի հայտարարությունում ասված է, որ ֆինանսավորումը կվերականգնվի, քանի դեռ շարունակվում է աշխատակիցների հետաքննությունը։ 2022թ. տվյալներով՝ Կանադան զբաղեցնում է…

Կարդալ ավելին

Մենք հավատացած ենք, որ ՀՀ-ն կարող է ապահովել իր տարածքով անցնող ուղևորների անվտանգությունը. Արարատ Միրզոյան

Մենք հավատացած ենք, որ ՀՀ-ն կարող է ապահովել իր տարածքով անցնող ուղևորների անվտանգությունը. Արարատ Միրզոյան

Ադրբեջանի ակնկալիքը նաև այն է, որ Ադրբեջանի քաղաքացիները կանցնեն ՀՀ տարածքով՝ առանց անցնելու սահմանային ստուգման ընթացակարգեր, մաքսային հսկողություն։ Մենք հավատացած ենք, որ ՀՀ-ն կարող է ապահովել իր տարածքով անցնող ուղևորների անվտանգությունը: Այս մասին  «TRT World»-ի թղթակցին ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով  առևտրային միջանցքների մասին հարցին: «Հասկանալիորեն, Հայաստանը ոչ միայն հետաքրքրված է, այլև նաև պատրաստ է մաս դառնալ նոր միջազգային լոգիստիկ, տարանցիկ ուղիների։ Այս թեմայի շուրջ քննարկումը կառուցողականորեն ծավալելու, շոշափելի արդյունքների համար, ինչպես…

Կարդալ ավելին

Կենդանաբանական այգին ընդլայնվում և բարեկարգվում է

Կենդանաբանական այգին ընդլայնվում և բարեկարգվում է

Կենդանաբանական այգին ընդլայնվում և բարեկարգվում է: Հայտնում են Երեւանի քաղաքապետարանից: Կենդանաբանական այգին կհամալրվի նոր ազատավանդակներով, ճեմուղիներով և կանաչապատ գոտիներով: Առաջիկայում կվերագործարկվի մետրոյի Երիտասարդական կայարանի դիմաց գտնվող՝ կենդանաբանական այգու կանգառը, որտեղից ուղևորները շաբաթ և կիրակի օրերին անվճար կտեղափոխվեն այգի: Տեսանյութում նշվում է նաեւ, որ Երևանի կենդանաբանական այգին համալրվել է ՀՀ կարմիր գրքում գրանցված մորուքավոր անգղով։

Կարդալ ավելին

Սյունիքի մարզպետն ընդունել է իրանցի գործարարների պատվիրակությանը. Քննարկել են հնարավորն համագործակցության շրջանակը

Սյունիքի մարզպետն ընդունել է իրանցի գործարարների պատվիրակությանը. Քննարկել են հնարավորն համագործակցության շրջանակը

Մարտի 8-ին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետությունից ժամանած՝ առևտրատնտեսական ոլորտի մասնավոր 16 ընկերությունների ղեկավարներից ու ներկայացուցիչներից կազմված պատվիրակությանը։ Հայտնում են Սյունիքի մարզպետարանից: Հանդիպմանը մասնակցում էր նաև Կապանում Իրանի գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինը։ Ռ․Ղուկասյանը, ողջունելով ներկաների այցը, նշեց, որ նրանց ներկայացրած բոլոր ոլորտները շատ կարևոր են մարզի համար․ «Վստահ եմ, որ մոտ ապագայում ՀՀ-ում ու ԻԻՀ-ում բազմաթիվ հայ-իրանական ծրագրեր կլինեն, և ես՝ որպես Սյունիքի մարզի ղեկավար, պատրաստ եմ անել առավելագույնը։ Սյունիքում…

Կարդալ ավելին

Գազայում կառանատեղիի կառուցումն օգնության ընդունման համար 1-2 ամիս կտեւի. Պենտագոն

Գազայում կառանատեղիի կառուցումն օգնության ընդունման համար 1-2 ամիս կտեւի. Պենտագոն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ամերիկացի զինծառայողներին հրամայել է կառանատեղի կառուցել Գազայի ափի մոտ՝ ծովային օգնությունն ընդունելու համար։ Պենտագոնի մամուլի քարտուղար Պատրիկ Ռայդերը հայտնել է, որ կառանատեղիի կառուցումը, որի համար 1 000 ամերիկացի զինծառայող կպահանջվի, կտեւի 1-2 ամիս։ Դրա կառուցումից հետո օգնությունը պետք է բեռնաթափել կառանատեղիում, որի անվտանգությանը հետեւելու է Իսրայելը, իսկ հետո տեղափոխել ոչ մեծ ռազմանավերով դեպի Գազայի ափ։ Այս պլանը, մարդասիրական կազմակերպությունների կարծիքով, շատ ժամանակ կխլի եւ արդյունավետ չէ ցամաքային անցումներով օգնության մատակարարումների համեմատ։ Եվ…

Կարդալ ավելին

«Սիրելի կանայք, ընտանիքի ու հայրենիքի հանդեպ ձեր անմնացորդ նվիրվածությունը արժանի է երախտագիտության ու հիացմունքի».Արտաշատի համայնքապետ

«Սիրելի կանայք, ընտանիքի ու հայրենիքի հանդեպ ձեր անմնացորդ նվիրվածությունը արժանի է երախտագիտության ու հիացմունքի».Արտաշատի համայնքապետ

Կանանց միջազգային օր, սկզբնական անվանումը՝ Աշխատավոր կանանց միջազգային օր, նշվում է ամեն տարի մարտի 8-ին։  Կանանց միջազգային օրն արտահայտում է կանանց իրավունքների համար շարժումը։Սակայն  1917 թվականին  Խորհրդային միությունում  կանայք ստացան ընտրելու իրավունք, որից հետո այն ԽՍՀՄ-ում դարձավ ազգային տոն։ Մարտի 8-ը սկզբում սկսեցին նշել հիմնականում սոցիալիստական շարժումները և կոմունիստական երկրները մինչև այն 1967 թվականին ճանաչվեց ֆեմինիստական շարժման կողմից։ 1975 թվականին մարտի Կանանց միջազգային օրը սկսեց նշել նաև ՄԱԿ-ը։Խորհրդային միությունից հետո Հայաստանում ներմուծվեց ապրիլի 7-ը որպես «մայրության…

Կարդալ ավելին

Եվրամիության հետ պատժամիջոցները չեղարկելու շուրջ խորհրդակցությունները կշարունակվեն. Իրանի փոխարտգործնախարար

Եվրամիության հետ պատժամիջոցները չեղարկելու շուրջ խորհրդակցությունները կշարունակվեն. Իրանի փոխարտգործնախարար

Իրանի արտաքին գործերի փոխնախարար Ալի Բաղերի Քանին ասել է, որ Իրանը և Եվրամիությունը կշարունակեն խորհրդակցությունները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի, այդ թվում՝ պատժամիջոցները վերացնելու խնդրի շուրջ, հայտնում է IRNA-ն։ Բաղերին X-ի էջում գրել է, որ «օգտակար» հանդիպում է ունեցել Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Էնրիկե Մորայի և Մերձավոր Արևելքի խաղաղ գործընթացում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Սվեն Կուփմանսի հետ։

Կարդալ ավելին

Բայդենը դիմել է Պուտինին

Բայդենը դիմել է Պուտինին

Եթե ​​այս սենյակում որևէ մեկը կարծում է, որ Պուտինը կանգ է առնելու Ուկրաինայի վրա, ապա ես ձեզ վստահեցնում եմ, որ նա դա չի անի։ Այս մասին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է ԱՄՆ Կոնգրեսում իր «Երկրի վիճակի մասին» ելույթի ժամանակ, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։ «Սակայն Ուկրաինան կարող է կանգնեցնել Պուտինին, եթե մենք աջակցենք Ուկրաինային և նրան տանք այն զենքը, որն անհրաժեշտ է իրեն պաշտպանելու համար:Ուկրաինային օգնությունն արգելափակված է նրանց կողմից, ովքեր ցանկանում են հեռանալ համաշխարհային…

Կարդալ ավելին

30 oրվա համար՝ 8800, 90 օրվա համար՝ 23600 դրամ․ Երևանի քաղաքապետարանը տրանսպորտի նոր սակագներ է ներկայացրել

30 oրվա համար՝ 8800, 90 օրվա համար՝ 23600 դրամ․ Երևանի քաղաքապետարանը տրանսպորտի նոր սակագներ է ներկայացրել

Երևանի քաղաքապետարանը հայտնել է, թե հասարակական տրանսպորտի սակագնային ինչ փաթեթներ է առաջարկվելու միասնական տոմսային համակարգի լրամշակված նախագծով։ «Սիրելի՛ երևանցիներ, հարգելի՛ գործընկերներ, Միասնական տոմսային համակարգի լրամշակված նախագծով, որը կքննարկվի ավագանու առաջիկա նիստում, նախատեսվում է ՝ 30 օրվա համար 8800 դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ։ 90 օրվա համար 23600 դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ։ 365 օրվա համար 88000 դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ։ Ցանկացած փաթեթ ձեռք բերելու դեպքում քաղաքացիները կարող են օգտվել հասարակական տրանսպորտի բոլոր միջոցներից։ Ուսանողների, բնակչության սոցիալական կամ…

Կարդալ ավելին

Հնդկաստանի վարչապետը Կանանց միջազգային օրվա կապակցությամբ խոստացել է ընդլայնել նրանց իրավունքները

Հնդկաստանի վարչապետը Կանանց միջազգային օրվա կապակցությամբ խոստացել է ընդլայնել նրանց իրավունքները

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին խոստացել է հզորացնել հնդիկ կանանց՝ կրթության, ձեռներեցության, գյուղատնտեսության և այլ ոլորտներում նախաձեռնությունների միջոցով: Այս մասին նա գրել է Կանանց միջազգային օրվա առթիվ շնորհավորական ուղերձում։ «Շնորհավորում եմ Կանանց միջազգային օրվա առթիվ: Մենք ողջունում ենք կանանց ուժը, քաջությունն ու տոկունությունը և բարձր ենք գնահատում նրանց ձեռքբերումները տարբեր ոլորտներում»,- իր X էջում նշել է նա։ «Մեր կառավարությունը հանձնառու է կանանց հզորացնել կրթության, ձեռներեցության, գյուղատնտեսության, տեխնոլոգիաների և այլ ոլորտներում նախաձեռնությունների միջոցով», – շեշտել է նա:…

Կարդալ ավելին
1 294 295 296 297 298 636