Ադրբեջանը հետաձգել է Նիդերլանդների արտգործնախարարի այցը. Բաքուն բացատրել է իր դժգոհության պատճառները

Ադրբեջանը հետաձգել է Նիդերլանդների արտգործնախարարի այցը. Բաքուն բացատրել է իր դժգոհության պատճառները

Ադրբեջանը հետաձգել է Նիդերլանդների ԱԳ նախարար Հանկե Բրյունս Սլոթի ծրագրված այցը, հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։ «Ինչ վերաբերում է Նիդերլանդների արտաքին գործերի նախարարի՝ Ադրբեջան այցելելու մտադրությանը, ապա հայտնի է, որ այդ այցը հետաձգվել է մեր երկրի կողմից։ Ադրբեջանական կողմը հոլանդական կողմին տեղեկացրել է, որ մտադիր չէ քննարկել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը կամ Ադրբեջանի ներքին խնդիրները, այլ միայն երկկողմ հարաբերությունները»,- ասել է Հաջիզադեն։

Կարդալ ավելին

Սուրբ Սարգսի տոնի առթիվ պարգևատրվեցին 20 գնդերեցներ, ովքեր ծառայում են Հայաստանի սահմանամերձ զորամասերում

Սուրբ Սարգսի տոնի առթիվ պարգևատրվեցին 20 գնդերեցներ, ովքեր ծառայում են Հայաստանի սահմանամերձ զորամասերում

Հունվարի 27-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ առաջնորդարանում տեղի ունեցավ Սուրբ Սարգսի տոնի առթիվ ավանդական դարձած պարգևատրման արարողությունը: Հայտնում են Արարատյան հայրապետական թեմի մամուլի ծառայությունից: Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԶՈՒ հոգեւոր առաջնորդ Հոգեշնորհ Տեր Մովսես վարդապես Սարգսյանը,ԱրարատյանՀայրապետական թեմի թեմական խորհրդի ատենապետ Նարեկ Աշուղաթոյանը, առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու խաչքավոր Հակոբ Մանուկյանը,  գնդերեցներ,  երիտասարդներ։ Նավասարդ Սրբազանի նախագահությամբ միջոցառումը սկսվեց Տերունական աղոթքով, ապա հնչեց Հայաստանի Հանրապետության հիմնը։ Նավասարդ Սրբազանը Ս. Սարգսի տոնի…

Կարդալ ավելին

Ադրբեջանի գլխավոր դատախազը հայտարարել է գերության մեջ գտնվող ԼՂ ղեկավարության դատավարության մասին

Ադրբեջանի գլխավոր դատախազը հայտարարել է գերության մեջ գտնվող ԼՂ ղեկավարության դատավարության մասին

Ադրբեջանի գլխավոր դատախազ Քեմրան Ալիևը հայտարարել է Լեռնային Ղարաբաղի գերության մեջ գտնվող ղեկավարության դատավարության մասին։ Այս մասին նա հայտարարել է ԱՀ գլխավոր դատախազության ընդլայնված կոլեգիայի նիստում։ «Անջատողականների նկատմամբ դատավճիռը կկայացվի ադրբեջանական դատարաններում»,- վստահեցրել է Քեմրան Ալիևը։ Հիշեցնենք, որ ԼՂՀ նախկին ղեկավարները, այդ թվում՝ երեք նախագահներ՝ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը, փոխնախարար Դավիթ Մանուկյանը գերեվարվել են 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ն…

Կարդալ ավելին

Եռաբլուրի եկեղեցում տեղի կունենա կիրակնօրյա սուրբ պատարագ՝ նվիրված Բանակի օրվան

Եռաբլուրի եկեղեցում տեղի կունենա կիրակնօրյա սուրբ պատարագ՝ նվիրված Բանակի օրվան

Հունվարի 28-ին, ժամը 11:00-ին Եռաբլուրի Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցում Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանի ձեռամբ տեղի կունենա կիրակնօրյա սուրբ պատարագ՝ նվիրված Բանակի օրվան, ինչպես նաև ի հիշատակ ազատագրական պատերազմների ընթացքում զոհված և անհայտ կորած զինծառայողների: Այս մասին հայտարարություն է տարածել «Արցախյան երրորդ պատերազմում զոհված եւ անհայտ կորած զինծառայողների հարազատների միությունը»: «Դրանից հետո, ժամը 12:00-ին տեղի կունենա համատեղ աղոթք՝ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների ազատության ու վերադարձի համար: Ժամը 12:30-ին, մասնակիցների անունից ծաղկեպսակ կտեղադրվի հանուն հայրենիքի իրենց…

Կարդալ ավելին

Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով կժամանի Վրաստան

Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով կժամանի Վրաստան

Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով կժամանի Վրաստան: Այս մասին  հայտնում է Sputnik Վրաստանը։ ՀՀ վարչապետը հանդիպում կունենա Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ, կկայանա նաև հայ-վրացական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի նիստ։ Երկու երկրների վարչապետները հայտարարություններով հանդես կգան լրագրողների համար։

Կարդալ ավելին

Ինչ կարգ է գործելու ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ճամփորդելու համար

Ինչ կարգ է գործելու ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ճամփորդելու համար

Հունվարի 28-ից ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ ստացած ԼՂ մեր հայրենակիցները ճամփորդելիս անձնագրի հետ պետք է ունենան նաև ժամանակավոր պաշտպանության վկայական: ՀՀ կառավարության 2023 թ․ հոկտեմբերի 26-ի N 1864-Ն որոշմամբ հաստատված՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության տակ վերցնելու, ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի անձը հաստատող փաստաթղթի նկարագրի և դրա տրամադրման կարգի համաձայն՝ ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի անձը հաստատող փաստաթուղթ են անձնագիրը և ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականը։ 2024 թ․ հունվարի 28-ից այս երկու փաստաթղթերը ՀՀ-ից դուրս գալիս և…

Կարդալ ավելին

Ադրբեջանի իշխանությունները երկարաձգել են ԼՂՀ բոլոր գերի ընկած նախկին ղեկավարների կալանքը

Ադրբեջանի իշխանությունները երկարաձգել են ԼՂՀ բոլոր գերի ընկած նախկին ղեկավարների կալանքը

Ադրբեջանի իշխանությունները երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գերի ընկած բոլոր նախկին ղեկավարների՝ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի, գեներալներ Լևոն Մնացականյանի և Դավիթ Մանուկյանի կալանքը։ Դատարանը բավարարել է միջնորդությունները և յուրաքանչյուր մեղադրյալի կալանքը երկարաձգել ևս 4 ամսով, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ավելի վաղ, հաղորդվել էր, որ ԼՂՀ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կալանքը երկարացվել է 4 ամսով։

Կարդալ ավելին

Արտյոմ Մեհրաբյանը նշանակվել է ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ

Արտյոմ Մեհրաբյանը նշանակվել է ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Արտյոմ Մեհրաբյանը նշանակվել է ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Արտյոմ Մեհրաբյանին նշանակել ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ»,- ասված է որոշման մեջ:

Կարդալ ավելին

Եղանակը Հայաստանում

Եղանակը Հայաստանում

Հունվարի 26-ի երեկոյան հանրապետությունում սպասվում է ձյուն, լեռներում՝ տեղ-տեղ բուք։ Հարավարեւմտյան քամին կուժգնանա՝ 14-18 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը մինչեւ ամսվա վերջ էապես չի փոխվի։ Ինչպես  տեղեկացրել են «Հայպետհիդրոմետից», Երեւանում երեկոյան սպասվում է ձյուն։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի -5-7, վաղը ցերեկը՝ 0+2։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշեր՝ -8-13, ցերեկը՝ -1-5, Կոտայքի լեռներում գիշերը՝ -7-12, ցերեկը՝ -2-5, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ -6-8, ցերեկը՝ 0-2, Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -8-13, ցերեկը՝ -1-3, Լոռիում գիշերը՝ -5-9, ցերեկը՝ +2+6, Տավուշում գիշերը՝ -2-6,…

Կարդալ ավելին

2023 թ. դեկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741 726. Աճը՝ 5,3 տոկոս

2023 թ. դեկտեմբերին  եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741 726. Աճը՝ 5,3 տոկոս

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից 2023 թվականի դեկտեմբեր ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741 726, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 37 306-ով կամ 5.3%-ով:

Կարդալ ավելին
1 328 329 330 331 332 641