ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչներն «ԱԿՕ ՖՈՒԴ» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում անցկացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն իրականացվում է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ (ք․ Երևան, Վ․ Սարգսյան փ․)։ Մասնավորապես՝ – հանրային սննդի օբյեկտն ապահովված չի եղել անձնակազմի համար նախատեսված հանդերձարանով, – առաստաղը գտնվել է ոչ բարվոք վիճակում, մասնավորապես՝ որոշակի հատվածներում առկա են եղել անցքեր, որոնցում հնարավոր է եղել կեղտի կուտակում և անցանկալի մասնիկների թափվելու հնարավորություն։ …
Կարդալ ավելինՀՀ ԿԳՄՍՆ աշխատակիցների այցը՝ Լոռու մարզի հուշարձաններ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակիցները «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն», «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն»» ՊՈԱԿ-ների մասնագետների հետ այցելել են ՀՀ Լոռու մարզի մի շարք հուշարձաններ, որոնք նորոգվում և վերականգնվում են նախարարության միջոցներով և պատվերով։ Մասնագետներն այցելել են Քոբայրավանք, որտեղ նորոգվում են երեք մատուռների տանիքածածկերը։ Մարիամաշեն և դրան կից փոքր մատուռի տանիքները նորոգված են, աշխատանքներն՝ ավարտված, երրորդ մատուռի տանիքածածկի նորոգումը կավարտվի 2025 թվականին։ Լոռի բերդ ամրոցի տարածքում ավարտին են…
Կարդալ ավելինՀրազդան Բժշկական Կենտրոնի տնօրենը ՝ հիվանդանոցի վերազինման և սպասելիքների մասին. բացառիկ հարցազրույց Կարեն Սահակյանի հետ.
«Հրազդան» բժշկական կենտրոնը իր տեխնիկական միջոցներով և մասնագիտական բուժանձնակազմով առաջադեմ է և այն մարզպետ՝ Ահարոն Սահակյանի և մեր ռեսուրսների ջանքերի ներդրմամաբ նախաձեռնում ենք հնարավորը , որպեսզի կլինիկան մայրաքաղաքի կլինիկաներին հավասարազոր լինի: Այսպես սկսվեց մեր զրույցը «Հրազդան» բժշկակ կենտրոնի տնօրեն ՝ Կարեն Սահակյանի հետ: Տարին մոտենում է ավարտին և գալիս է ամփոփելու ժամանակը՝ վերհիշում խոստացածը, կատարվածը և առաջիկա անելիքները», -սա յուրօրինակ հաշվետվության տեսակ է դարձել- ասում է պարոն Սահակյանը: Հետադարձ հայացք նետելով բժշկական կենտրոնի …
Կարդալ ավելինԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը հաստատել է 2025-2030 թթ. զարգացման ծրագիրը և ընտրել Իջևանի մասնաճյուղի նոր տնօրենին
ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի է ունեցել Հոգաբարձուների խորհրդի նիստը՝ օրակարգային 10 հարցով, որի ժամանակ գնահատվել է ԵՊՀ ռեկտորի՝ 2023-2024 ուստարվա գործունեության հաշվետվությունը, 2021-2026 թթ. զարգացման ռազմավարական ծրագրի կատարողականը, հաստատվել են նոր՝ ԵՊՀ 2025-2030 թթ. զարգացման ռազմավարական ծրագիրը, առաջարկված կառուցվածքային փոփոխությունները, 2025 թ. կառուցվածքը, հաստիքացուցակը, եկամուտների և ծախսերի տարեկան նախահաշիվը (բյուջե), պայմանագրեր և ԵՊՀ տարածքի մի մասը վարձակալության տրամադրելու վերաբերյալ առաջարկությունը։ Նիստի ժամանակ տեղի է ունեցել նաև ԵՊՀ ԻՄ տնօրենի ընտրությունը։ Օրակարգի հաստատումից հետո…
Կարդալ ավելինԱպօրինի ձեռնարկատիրություն. Գյումրիում կեղծ օղիներ պատրաստելու և իրացնելու դեպքեր են բացահայտվել(Տեսանյութ)
Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում դեկտեմբերի 19-ին օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ Գյումրիի բնակիչ 63-ամյա տղամարդը 31-ամյա համաքաղաքացու հետ Ռասկատլյան փողոցի հասցեներից մեկում, առանց համապատասխան թույլտվության, պատրաստում, շշալցնում, ակցիզավորում և իրացնում է կեղծ օղիներ: Տեղեկությունները ստուգելու նպատակով քրեական ոստիկաններն այցելել են նշված հասցե: 63-ամյա տղամարդը հայտնել է, որ տեղեկությունը ճիշտ է: Նա ոստիկաններին ցույց է տվել ավտոտնակի տեսանելի հատվածում դրված շշալցված օղիները, օղու տարաները և պիտակները: Նման մի տեղեկություն էլ ստացել էին Համայնքային ոստիկանության Կումայրիի…
Կարդալ ավելինՄՊՀ-ն տուգանել է Երևանում և Արարատի, Կոտայքի, Վայոց ձորի մարզերում գործող բենզալցակայանների՝ պահանջներին չհամապատասխանող բենզին իրացնելու համար
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը «ԷԴՈ-ՍԱՐՈՒԽ», «ՀԱՅՐ ԵՎ ՈՐԴԻ ՀԱՐՈՅԱՆՆԵՐ», «ԳԱԶ-ՊՐՈՊԱՆ», «ԷԴԳԱՐ ՕԻԼ», «ՏԻԳ ԳՐՈՒՊ ՕԻԼ» ՍՊԸ-ների և ԱՁ Կարեն Ֆամբուկյանի նկատմամբ նշանակել է համապատասխանաբար 60 077 000 դրամ, 36 774 000 դրամ, 49 326 000 դրամ, 1 344 000 դրամ, 66 242 000 դրամ և 6 659 000 դրամ տուգանք ավտոմոբիլային բենզինին ներկայացվող պահանջներին չհամապատասխանող ապրանքի վաճառք իրականացնելու համար։ Հարուցված վարույթների շրջանակում մասնավորապես պարզվել է, որ «ԷԴՈ-ՍԱՐՈՒԽ» ընկերությանը պատկանող Կոտայքի մարզ, Զովունի 1, 239 և Արարատի…
Կարդալ ավելինՍփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակն ու «Կերոն» զարգացման հիմնադրամը ստորագրել են համագործակցության հուշագիր
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի և «Կերոն» զարգացման հիմնադրամի միջև կնքվել է համագործակցության հուշագիր։ Հուշգիրը ստորագրել են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ու «Կերոն» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Վանանե Արարքցյանը։ Հուշագիրն ամրագրում է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի և «Կերոն» զարգացման հիմնադրամի միջև համագործակցության ուղղությունները ՀՀ պետական կառավարման համակարգում սփյուռքահայ մասնագետների ներգրավման «իԳործ» ծրագրի շրջանակներում։ Հուշագրի ստորագրման հանդիսավոր միջոցառմանը Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը վստահություն է հայտնել, որ «Կերոն» հիմնադրամի…
Կարդալ ավելինԱմիօ բանկի հայտարարած մրցույթը շարունակվում է. Մրցանակը՝ շքեղ weekend Աբու Դաբիում
Ամիօ բանկն առաջարկում է չընտրել խնայողություն կատարելու և ճանապարհորդելու միջև։ Մինչև 06․01․2025թ․ ներառյալ Ամիօ բանկում ավանդ ձևակերպելիս ավանդատուները ստանում են հնարավորություն մասնակցելու մրցույթի, որի մրցանակը ուղևորություններ են դեպի Աբու Դաբի։ Մրցույթի շրջանակում ավանդի պայմաններն են՝ ՀՀ դրամով` տարեկան մինչև 10.35% եկամտաբերությամբ, ԱՄՆ դոլարով՝ տարեկան մինչև 4.35% եկամտաբերությամբ։ Մասնակիցը կկուտակի միավորներ՝ ձևակերպելով ավանդ և օգտվելով Ամիօ բանկի այլ ծառայություններից: Առավելագույն միավորներ կուտակած մասնակիցները կստանան շքեղ մրցանակը։ Ակցիայի ընթացքում Ամիօ բանկի «Շահավետ» ավանդատեսակը կունենա անսահմանափակ* համալրման հնարավորություն: *Բացառությամբ…
Կարդալ ավելինԱրարատի պետական քոլեջի թիմը մասնագիտական հմտությունների առաջնությունում նվաճել է բրոնզե մեդալ
Արարատի պետական քոլեջի թիմը Սանկտ Պետերբուրգում կայացած մասնագիտական հմտությունների միջազգային առաջնության եզրափակիչ փուլում նվաճել է բրոնզե մեդալ՝ գրավելով 3-րդ տեղը: Մրցույթին մասնակցել են տարբեր երկրների 1000-ից ավելի ուսանողներ՝ 55 հմտություններով։ Արարատի պետական քոլեջը ներկայացել է «Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային պահովում» և «Նախադպրոցական կրթություն» մասնագիտություններով։ Մրցույթի մեկնարկը տրվել է մասնակից մասնագետների վերապատրաստմամբ և թեստավորմամբ, որի արդյունքները որոշիչ են եղել հաղթանակի համար։ Մրցութային երեք օրերը բաղկացած են եղել տեսական և գործնական փուլերից։ Քոլեջի մասնակիցներն այդ…
Կարդալ ավելին«Մտնում ենք ամենակարևոր և վճռորոշ փուլերից մեկը». Ժ. Անդրեասյանը մասնակցել է ԿԶՆԱԿ-ի տարեկան համաժողովին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ներկա է եղել «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» (ԿԶՆԱԿ) հիմնադրամի տարեկան ամփոփիչ համաժողովին, որի ընթացքում ներկայացվել է հաշվետվություն՝ 2024 թվականի տարեկան աշխատանքային պլանով նախատեսված և իրականացված գործերի վերաբերյալ: Համաժողովին մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ԿԶՆԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը, ՀՀ ուսումնական հաստատությունների տնօրեններ, տնօրենի տեղակալներ, ուսուցիչներ, մենթորներ, կրթության փորձագետներ։ Ողջունելով ներկաներին՝ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոնի գործունեության մեկնարկը համընկել է…
Կարդալ ավելին