ՀՀ մարզերի մեծ մասում մայիսի 14-ին սպասվում են անձրեւներ եւ ամպրոպ, տեղ-տեղ տեղումներն ավելի ինտենսիվ կլինեն, հնարավոր է կարկուտ։ Օդերեւութաբանները կանխատեսում են հարավարեւմտյան քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը մի փոքր էլ կիջնի։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրեւ եւ ամպրոպ, հնարավոր է կարկուտ։ Ամպրոպի ժամանակ քամին կուժգնանա՝ 16-20 մ/վրկ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +10+12, վաղը ցերեկը՝ +15+17։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +6+10, Կոտայքի լեռներում գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +6+9,…
Կարդալ ավելինՀՀ արտգործնախարարը տեղեկացրել է ԵԱՀԿ գործող նախագահին Ալմաթիի հանդիպման արդյունքների մասին
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության արտաքին գործերի, եվրոպական գործերի եւ առեւտրի նախարար Յան Բորգին տեղեկացրել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ Ալմաթիում ունեցած բանակցությունների արդյունքների մասին։ Մայիսի 13-ի համատեղ մամուլի ասուլիսում Միրզոյանը տեղեկացրել է, որ ԵԱՀԿ գործող նախագահի հետ քննարկել է մարտահրավերներն աշխարհում եւ կազմակերպության պատասխանատվության գոտում։ «ԵԱՀԿ-ի առջեւ կանգնած են լրջագույն մարտահրավերներ, որոնք բոլոր մեխանիզմենրի արդյունավետ օգտագործում են պահանջում»,- փաստել է Միրզոյանը՝ ավելացնելով, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում եւս կան լրջագույն…
Կարդալ ավելինՈ՞վ պետք է լինի Հայաստանի հաջորդ վարչապետը. Խաչիկ Ասրյանն առաջարկում է Արշակ Կարապետյանի թեկնածությունը
Մամուլում շրջանառվու է, որ «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ, «Հայոց Արծիվներ» կամավորական մարտական ջոկատի հրամանատար, Արցախյան, Ապրիլյան, 44-օրյա պատերազմների մասնակից, «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր, գնդապետ Խաչիկ Ասրյանը հանդես է եկել ուղերձով. «Հա՛յ ժողովուրդ: Ո՞վքեր իրավունք ունեն խոսել Հայաստանի, Արցախի և Հայ ժողովրդի անունից․ միանշանակ, բացառապես այն մարդիկ, կրկնում եմ, բացառապես այն մարդիկ, ովքեր Հայաստանի, Արցախի և Հայ ժողովրդի դեմ թշնամու կողմից սանձազերծված պատերազմի (ների) ժամանակ, կամավոր հիմունքներով, գնացել և մասնակցել են և, իրենց…
Կարդալ ավելինԿալանավորը ՔԿՀ-ից տեղափոխվել է բժշկական կենտրոն, սոնոգրաֆիայի սենյակում փորձել են թմրանյութ փոխանցել
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողները ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում տեղեկություններ են փոխանցել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Վաղարշապատի բաժին այն մասին, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Հ․ Ս․-ն բժշկական հետազոտություն անցնելու պատրվակով տեղափոխվելու է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, և այնտեղ նրան փոխանցվելու է թմրանյութ։ Քրեակատարողական ծառայողները ոստիկանության Վաղարշապատի ՔՀԲ աշխատակիցների հետ համատեղ, ըստ սահմանված կարգի, խուզարկել են բժշկական կենտրոնի սոնոգրաֆիայի սենյակը, որի արդյունքում հատակից հայտնաբերել են կաուչուկից պատրաստված, կասկածելի…
Կարդալ ավելինԴոլարն ու եվրոն էժանացել են. ռուբլին թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 13-ին, կազմել է 387.64 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.37 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 417.91 դրամ (նվազել է 0.33 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 485.83 դրամ (նվազել է 0.42 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.24 դրամ (աճել է 0.04 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 384-387 դրամով, վաճառվում է 390-392.5 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 410-415 դրամով, վաճառվում…
Կարդալ ավելինԱկնթարթային փոխանցումներ դեպի ՌԴ և ՌԴ-ից Հայաստան` հեռախոսահամարի միջոցով
Ամիօ բանկը, միակը Հայաստանում առաջարկում է ակնթարթային դրամական փոխանցում Հայաստանից դեպի Ռուսաստան` Ֆորա-Բանկի հաճախորդի քարտին կամ բանկային հաշվին МИГ ծառայության միջոցով: Փոխանցում կատարելու համար բավական է միայն նշել ստացողի հեռախոսահամարը, և գումարը ակնթարթորեն հասանելի կդառնա ստացողի համար: Նոր մեկնարկված ծառայությունից օգտվելու համար պարտադիր չէ լինել Ամիօ բանկի հաճախորդ, բավական է միայն մոտենալ բանկի ցանկացած մասնաճյուղ` մենք հասանելի ենք բոլորի համար: Ծառայության պայմաններ` Փոխանցման արժույթ – ՌԴ ռուբլի Միջնորդավճար – 1% Նվազագույն գումար – 100 ռուբլի…
Կարդալ ավելինԵՄ ղեկավարությունը քննադատել է Իսրայելին պաղեստինցիներին Ռաֆահից տարհանելու կոչերի համար
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը քննադատել են Իսրայելին՝ պաղեստինցիներին Ռաֆահից տարհանելու կոչերի համար։ Մասնավորապես, ըստ Բորելի, անընդունելի է քաղաքացիական անձանց ստիպել Ռաֆահից հեռանալ անապահով շրջաններ։ «Իսրայելը, միջազգային իրավունքի համաձայն, պարտավոր է ապահովել խաղաղ բնակչության անվտանգությունը։ Մենք շարունակում ենք կոչ անել Իսրայելին չշարունակել ցամաքային գործողությունը Ռաֆահում։ Սա էլ ավելի կխորացնի առանց այն էլ ծանր հումանիտար ճգնաժամը»,- նշված է Բորելի X-ի միկրոբլոգում հրապարակված կոչում: Իր հերթին, Շառլ Միշելը հայտարարել է, որ…
Կարդալ ավելին«Եվրատեսիլ 2024»-ի հաղթողը Շվեյցարիան է․ Հայաստանը 8-րդ տեղում է
Շվեյցարիան դարձավ «Եվրատեսիլ 2024»-ի հաղթող։ Հայաստանը զբաղեցրեց 8-րդ տեղը։ Շվեյցարիան մրցույթում ներկայացնում էր Նեմոն՝ The Code երգով։ Ժյուրիի եւ հեռուստադիտողի քվեարկության արդյունքում նա հավաքեց 591 միավոր՝ զբաղեցնելով առաջին հորիզոնականը։ Խորվաթիան (547 միավոր) եւ Ուկրաինան (453 միավոր) զբաղեցրին, համապատասխանաբար, երկրորդ եւ երրորդ տեղերը։ Այս տարվա մրցույթի եզրափակիչ փուլ էր անցել 25 երկիր։ Հայաստանը ներկայացնում էր «Լադանիվա» խումբը՝ «Ժակո» երգով։ Հայաստանի ներկայացուցիչները մրցույթն ամփոփեցին 183 միավորով (101-ը` ժյուրիի կողմից, 82-ը՝ հանդիսատեսի)։ Հայաստանի ազգային ժյուրին իր 12 միավորը…
Կարդալ ավելինԵգիպտոսը պաշտոնապես կմիանա Իսրայելի դեմ Հարավային Աֆրիկայի ՄՔԴ ներկայացրած հայցին
Եգիպտոսը հայտարարել է, որ պաշտոնապես կմիանա Իսրայելի դեմ Հարավային Աֆրիկայի Արդարադատության միջազգային դատարան ներկայացրած հայցին, որով մեղադրում է Իսրայելին Գազայի հատվածում Ցեղասպանության մասին կոնվենցիայով ստանձնած պարտավորությունները խախտելու մեջ: Եգիպտոսի ԱԳՆ-ի հայտարարության մեջ ասվում է, որ այդ քայլը պայմանավորված է Պաղեստինի քաղաքացիական բնակչության դեմ Իսրայելի ագրեսիայի սրմամբ: «Դա տեղի է ունենում Գազայի հատվածում պաղեստինցի խաղաղ բնակիչների վրա Իսրայելի հարձակումների ծանրության և մասշտաբների վատթարացման, ինչպես նաև Պաղեստինի ժողովրդի դեմ շարունակվող պարբերական գործողությունների պայմաններում, ներառյալ ուղղակի հարձակումները խաղաղ…
Կարդալ ավելինԻրանի արտգործնախարար. Տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքը չի ծառայում ոչ մեկի շահերին
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն ասել է, որ «մենք անցել ենք իրանա-արաբական երկխոսության փուլը»՝ նշելով, որ տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքը չի ծառայում որևէ մեկի շահերին, գրում է Mehr-ը։ «Մենք անցել ենք իրանա-արաբական երկխոսության փուլը և մտել ենք տարածաշրջանային երկխոսության մեջ, և ավելին, մենք գտնվում ենք տարածաշրջանային համագործակցության փուլում», – ասել է Իրանի արտգործնախարարը Իրանա-արաբական երկխոսությունների երրորդ հանդիպման ժամանակ ունեցած ելույթում։ Ըստ նրա, Իրանը վճռական է տարածաշրջանի երկրների միջև փոխըմբռնման խորացման հարցում։ «Տարածաշրջանային անվտանգությունը հնարավոր…
Կարդալ ավելին