Հստակեցվել է հավաքների համար քաղաքացիներին զինկոմիսարիատ ներկայանալու ծանուցագրերի տրման գործընթացը

Հստակեցվել է հավաքների համար քաղաքացիներին զինկոմիսարիատ ներկայանալու ծանուցագրերի տրման գործընթացը

Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 8-ի նիստում կայացրեց որոշում, որով հստակեցվում է վարժական հավաքների շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու վերաբերյալ ծանուցումների տրման գործընթացը: Հիմնավորման մեջ նշվում է, որ վարժական հավաքների կամ զինվորական վարժանքների կամ զորավարժությունների կանչվող քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու վերաբերյալ ծանուցումների տրման գործընթացում առաջ են եկել խնդիրներ: բանն այն է, որ այդ ծանուցումները պարունակում են բացառապես համապատասխան միջոցառման անցկացման վայր ուղարկելու նպատակով զինվորական կոմիսարիատ ներկայանալու պահանջ, սակայն մինչ այդ…

Կարդալ ավելին

Հայկական խճանկար N 3

Հայկական խճանկար N 3

Մայիսի 10-ին, 19:00Կոմիտասի ամվան կամերային երաժշտության տուն Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթգեղարվեստական ղեկավար և դիրիժոր ՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ՝ Սեդրակ Երկանյան Մենակատարներ՝Լուսինե Մարկոսյան, Գայանե Ղամբարյան, Գալինա Ցոլակյան, Արամո Մամիկոնյան, Հովսեփ Նշանյան, Լուսինե Դավոյան, Մարիաննա Գևորգյան, Քրիստինե Մնացականյան, Հասմիկ Հարությունյան Արտակ Ասատրյան, Թեյմուր Խաբիբի: Ծրագրում՝ՆարէՀայ, ջանէՋան, տնավեր ավանցիԼուսնյակն էլավԴե, քելե, քելեԿրկնակի գյովնդՆաներ, ՆաներՂարաբաղի Կոխի եղանակԼԵ, լե, լե, լե ԹամզարաՁի խաղաղացնելու եղանակՍահարիԱլագյազը բարձր սարինՇատախցի ԲարսեղԹիլլարաԼուսնյակ գիշերՁիգ պարԵս քեզ ինչ՞ տամԲալգօնը պըտըտիՀարսի ու Թագվորի մոմերով պարԿլոր պարԷրզրումի պարԱյ,…

Կարդալ ավելին

Սուրճի գինը հասել է 1979 թվականից ի վեր ամենաբարձր մակարդակին

Սուրճի գինը հասել է 1979 թվականից ի վեր ամենաբարձր մակարդակին

Էսպրեսսոյի և լուծվող ըմպելիքների մեջ օգտագործվող ռոբուստա սուրճի համաշխարհային գները ապրիլին բարձրացան մինչև 1979 թվականից ի վեր ամենաբարձր մակարդակը: Այս մասին հայտնում է Սուրճի միջազգային կազմակերպությունը (ICO) իր վերջին զեկույցում։ Սուրճի գինը մեկ ամսվա ընթացքում աճել է 16,8%-ով և հասել 1,94 դոլարի՝ մեկ ֆունտի դիմաց։ Ապրանքը շարունակում է թանկանալ Վիետնամի գյուղատնտեսական շրջաններում երաշտի և շոգի ֆոնին, որը ռոբուստայի ամենամեծ արտադրողն է աշխարհում, ասվում է զեկույցում: Սուրճի գնի թանկացման մեկ այլ պատճառ, ինչպես նախկինում նշել էր…

Կարդալ ավելին

Դոլարի փոխարժեքը նվազել է. էժանացել է նաեւ եվրոն

Դոլարի փոխարժեքը նվազել է. էժանացել է նաեւ եվրոն

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 7-ին, կազմել է 387.73  դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.19 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 417.55 դրամ (նվազել է 0.28 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 486.33 դրամ (նվազել է 1.48 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.26 դրամ (մնացել է անփոփոխ):Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 385-387 դրամով, վաճառվում է 391-392.5 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 410.5-414 դրամով, վաճառվում է…

Կարդալ ավելին

Կարմիր եւ գերմշակված միսը բարձրացնում է քաղցկեղի առաջացման վտանգը

Կարմիր եւ գերմշակված միսը բարձրացնում է քաղցկեղի առաջացման վտանգը

Բրիտանացի սննդաբաններ Դուեյն Մելորի եւ Մեթյու Լամբերտի կարծիքով՝ կարմիր եւ գերմշակված միսը ամենաքաղցկեղածին մթերքների շարքում է։ Այս մասին տեղեկացրել է Daily Mail պարբերականը։Առողջ սննդի գծով փորձագետները նշել են, որ անհնար է խուսափել բոլոր քաղցկեղածիններից։ Բայց քաղցկեղի վտանգը կարելի է էապես նվազեցնել, եթե սննդաբաժնից բացառվեն մսային կիսաֆաբրիկատները եւ դրանցից պատրաստված արտադրատեսակները՝ նրբերշիկ, երշիկ, բեկոն, սալյամի, ապուխտ եւ հոթ-դոգ։ Բանն այն է, որ պահպանման ժամկետն ավելացնելու կամ համը լավացնելու համար միսը ենթարկվում է հատուկ քիմիական մշակման։ Այսպես,…

Կարդալ ավելին

Եղանակը Հայաստանում. գիշերային ցրտահարություններ լեռներում

Եղանակը Հայաստանում. գիշերային ցրտահարություններ լեռներում

Հայաստանի շրջակա միջավայրի նախարարությունը նախազգուշացրել է, որ առաջիկա օրերին գիշերը լեռներում, ծովի մակերեւույթից 1 800- 2 000 մետր բարձրությունում սպասվում են ցրտահարություններ, ջերմաստիճանը՝ -1-2։ Հայաստանի մարզերի մեծ մասում մայիսի 8-ին սպասվում են անձրեւներ եւ ամպրոպ։ Օդերեւութաբանները կանխատեսում են հյուսիսարեւմտյան քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը առաջիկա 2 օրերին գիշերային ժամերին կիջնի 3-4 աստիճանով, ցերեկը նույնքան կբարձրանա։ Ինչպես  տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում են անձրեւներ եւ ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ քամին կուժգնանա՝ 17-20 մ/վրկ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +8+10, վաղը…

Կարդալ ավելին

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար

Փակ է Արագածոտնի մարզի Ամբերդի խաչմերուկից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջով երթևեկությունը դադարեցվել է։Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար:

Կարդալ ավելին

ՀԱՄԱՍ-ի առաջարկն Իսրայելի կենսական պահանջներից շատ հեռու է. Նեթանյահու

ՀԱՄԱՍ-ի առաջարկն Իսրայելի կենսական պահանջներից շատ հեռու է. Նեթանյահու

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պնդում է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման՝ հրադադարի մասին վերջին առաջարկն ուղղված է մեր զորքերի մուտքը Ռաֆահ սաբոտաժի ենթարկելուն: «Դա տեղի չի ունեցել»,- ըստ Times of Israel-ի նշել է Նեթանյահուն։ Ըստ նրա՝ Ռաֆահ ներխուժման նպատակը պատանդներին վերադարձնելն ու ՀԱՄԱՍ-ը ոչնչացնելն է։ «Նախորդ պատանդների ազատ արձակման ժամանակ արդեն ապացուցել ենք. ՀԱՄԱՍ-ի վրա ռազմական ճնշումը պատանդների վերադարձի նախապայմանն է»,- շեշտել է Նեթանյահուն: Միևնույն ժամանակ Իսրայելի վարչապետն ընդգծել է, որ ՀԱՄԱՍ-ի առաջարկն Իսրայելի կենսական պահանջներից…

Կարդալ ավելին

Եթե կասեցնենք սահմանազատումը, սկսվելու է պատերազմ. Փաշինյան

Եթե կասեցնենք սահմանազատումը, սկսվելու է պատերազմ. Փաշինյան

Առաջարկվում է կասեցնել սահմանազատման գործընթացը, այսինքն կասեցվի ՀՀ անվտանգության երաշխիքների ձեւավորման գործընթացը, այսինքն կասեցվի ՀՀ ինքնիշխանության հաստատման գործընթացը: Այս մասին այսօր՝ մայիսի 7-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Բագրատ Սրբազանի գլխավորած շարժմանը եւ առաջ քաշած պահանջներին: «Ես ասում եմ, հարգելի հոգեւորականներ, լրագրողներ, որ ասում ենք՝ այսօր ցերեկից կասեցնենք գործընթացը, իսկ ի՞նչ է լինելու դրանից հետո: Դրանից հետո լինելու է մի պարզ բան՝ սկսվելու է պատերազմ: Առնվազն վերլուծությունը, թե ովքեր եւ ինչպես…

Կարդալ ավելին

Փաշինյանի ասուլիսից հետո Գերագույն հոգեւոր խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ

Փաշինյանի ասուլիսից հետո Գերագույն հոգեւոր խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ

Տավուշի մարզից տարածքները Ադրբեջանին միակողմանիորեն հանձնելու իրողության և բանակցություններում ՀՀ իշխանությունների որդեգրած անընդունելի դիրքորոշումների առնչությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը վերահաստատում է նախընթաց արտահայտված իր դիրքորոշումը։ Այս մասին հայտարարություն է տարածել Գերագույն հոգեւոր խորհուրդը: Հայտարարությունում նաեւ ասվում է. «Խիստ վտանգավոր ենք համարում առանց համապարփակ ու երաշխավորված լուծումների Տավուշի սահմանամերձ շրջանում սահմանազատման ու սահմանագծման անվան ներքո իրականացվող գործողությունները, որոնք նոր սպառնալիքներ են առաջացնում մեր ժողովրդի համար։Ստեղծված կացությունն արդարացի ընդվզում է առաջ բերել աշխարհասփյուռ հայության և, մասնավորապես, Տավուշի…

Կարդալ ավելին
1 263 264 265 266 267 646