Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել

Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է 388.60 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 1.44 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 416.73 դրամ (աճել է 1.10 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 485.98 դրամ (աճել է 4.24 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.22 դրամ (աճել է 0.04 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 384-386 դրամով, վաճառվում է 391-392.5 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 407-414 դրամով,…

Կարդալ ավելին

Կորոնավիրուսի բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ ԱՆ–ից խարդախությամբ հափշտակվել է 263,5 մլն դրամ

Կորոնավիրուսի բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ ԱՆ–ից խարդախությամբ հափշտակվել է 263,5 մլն դրամ

Դատախազը 2024 թվականի ապրիլի 25-ին հաստատել է Առողջապահության նախարարությունից խարդախության եղանակով 263 մլն 480 հազար դրամ հափշտակելու և ՀՀ առողջապահության նախկին փոխնախարարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ քրեական վարույթով մեղադրական եզրակացությունը և այն հանձնել Հակակոռուպցիոն դատարան: Դատախազությունից NEWS.am–ին հայտնում են, որ Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթի շրջանակում իրականացված մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել է, որ առողջապահության ոլորտում գործող ընկերություններից մեկի համահիմնադիր տնօրեն և բաժնետեր Բ.Շ.-ն և նույն ընկերության ավագ բուժքույր Լ.Հ.-ն կազմակերպել և ղեկավարել են Ընկերության բուժաշխատողների…

Կարդալ ավելին

Տավուշում Ադրբեջանի հետ սահմանին արդեն 20 սյուն է տեղադրվել․ ՀՀ կառավարություն

Տավուշում Ադրբեջանի հետ սահմանին արդեն 20 սյուն է տեղադրվել․ ՀՀ կառավարություն

Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա, կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 2024 թվականի ապրիլի 25-ի դրությամբ տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը։ Հաղորդվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են։ «Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի 8-րդ հանդիպման…

Կարդալ ավելին

ՄԻՊ-ը ամփոփել է 2023 թվականի աշխատանքի արդյունքները

ՄԻՊ-ը ամփոփել է 2023 թվականի աշխատանքի արդյունքները

ՄԻՊ-ը ԱԺ-ում ներկայացրել է 2023 թվականի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումը և ՄԻՊ-ի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2023 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցը: Անահիտ Մանասյանը նշել է, որ գրեթե բոլոր ոլորտներում արձանագրվել են խնդիրներ: Առաջին անգամ մեծ տեղ է հատկացվել մի շարք ոլորտների, որոնք նախկինում քննարկման առարկա չեն դարձել, օրինակ ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության խնդիրը: Մարդու իրավունքների պաշտպանը, մասնավորապես նշել է. «Բռնի տեղահանված անձանց իրավունքների հետ կապված բավական մեծ հատված…

Կարդալ ավելին

Քաղաքացիները միկրոավտոբուսներով փակել էին Արշակունյաց պողոտան

Քաղաքացիները միկրոավտոբուսներով փակել էին Արշակունյաց պողոտան

Քաղաքացիները միկրոավտոբուսներով փակել էին Արշակունյաց պողոտան՝ իրենց դժգոհությունն արտահայտելով Տավուշում իրականացվող սահմանազատմանն ու տարածքային զիջումներին։ Քաղաքացիները Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի հատվածում ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին։ Հիշեցնենք, որ Տավուշի մարզի Կիրանց գյուղում բնակիչները համայնքով անցնող կամուրջը, որտեղ, ըստ առկա տեղեկությունների, պատրաստվում են ականազերծման աշխատանքներ իրականացնել, ինչպես նաև գյուղով անցնող միջպետական ճանապարհը շարունակում են փակ պահել։ Բնակիչները զայրացած են, կոչ են անում բոլոր տավուշցիներին միանալ ընդվզմանը, զգուշացնում են՝ եթե հիմա չկասեցվի սահմանազատումն ու տարածքային զիջումները, շատ…

Կարդալ ավելին

Վլադիմիր Պուտինը կայցելի Չինաստան

Վլադիմիր Պուտինը կայցելի Չինաստան

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է մայիսին Չինաստան կատարելիք այցի մասին։ Ըստ ТАСС-ի՝  Պուտինն այցի ժամկետ չի նշել։ Չինաստան մեկնումը ՌԴ նախագահի առաջին արտասահմանյան այցը կլինի՝ ընտրություններից հետո իր նոր պաշտոնավարման ընթացքում։

Կարդալ ավելին

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՇՈՈՒ ԵՐԵՎԱՆՈՒՄ

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՇՈՈՒ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Ամռան սկիզբը Երևանում կնշանավորվի երաժիշտ, բանաստեղծ, կոմպոզիտոր, կատարող, նկարիչ, դերասան և պրոդյուսեր Յուրի Շևչուկի ղեկավարած հանրահայտ «ԴԴՏ» ռոք խմբի երկար սպասված համերգով՝ Մարզահամերգային համալիրում: Սա, տարիներ անց, լեգենդար խմբի երկրորդ հյուրախաղերն են Հայաստանում։ Առաջին համերգը 2013-ին էր, երբ Հայաստան ժամանեց ԱՊՀ մշակութային գործիչների մեծ խումբ՝ «Բոլորը գնում են Երևան» ժողովրդական դիվանագիտության առաքելության շրջանակներում։ Նրանք ներկայացրին իրենց «Սոլնիկ» ծրագիրը՝ վառ, աշխույժ, զգացմունքային, որտեղ հնչում էր տարբեր ժանրերի երաժշտություն՝ ռոք, ջազ, հին ու նոր հեղինակային երգեր տարբեր…

Կարդալ ավելին

2024–ի առաջին եռամսյակում 1,000 խոշոր հարկ վճարողների վճարած գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ

2024–ի առաջին եռամսյակում 1,000 խոշոր հարկ վճարողների վճարած գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում հրապարակվել է 2024 թ. հունվար-մարտ ամիսների ընթացքում առաջին 1,000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվությունը: 1,000 խոշոր հարկ վճարողների կողմից 2024 թ. հունվար-մարտ ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ: Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 329 միլիարդ 864 միլիոն դրամ, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը՝ ավելի քան 57 միլիարդ…

Կարդալ ավելին

Քաղաքացիները աղբամաններով փակել են Արամ Խաչատրյան փողոցը

Քաղաքացիները աղբամաններով փակել են Արամ Խաչատրյան փողոցը

Քաղաքացիները աղբամաններով փակել են Արամ Խաչատրյան փողոցը։ Գրում է «Ազգային ճակատ» տելեգրամյան ալիքը։ Հիշեցնենք, որ քաղաքացիները փակել են նաև Խորենացի-Զաքյան խաչմերուկը, Չարենցի փողոցը՝ Ներքին գործերի նախարարության դիմաց: Քաղաքացիներն այս փակել են ի աջակցություն տավուշցիների: Նշենք, որ այսօր փակվել է նաև Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի Տիգրանաշենի հատվածը, Երևան-Գյումրի մայրուղին՝ Ալագյազի հատվածում, Երևան-Վարդենիս ճանապարհը՝ Մարտունու  հատվածում: Հիշեցնենք, որ Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը փակ է արդեն մի քանի օր:

Կարդալ ավելին

ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում անդրադարձել է ադրբեջանցիների կողմից հայ զինվորների նկատմամբ անմարդկային վերաբերմունքին

ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում անդրադարձել է ադրբեջանցիների կողմից հայ զինվորների նկատմամբ անմարդկային վերաբերմունքին

ԱՄՆ Պետդեպարտամենտը «2023 Country Reports on Human Rights Practices: Armenia» տարեկան զեկույցում անդրադարձել է 2022 թվականի սեպտեմբերին ադրբեջանցիների կողմից հայ զինվորների նկատմամբ անմարդկային վերաբերմունքին։ «2022 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած մարտերի վերաբերյալ IPHR-ի (Միջազգային գործընկերություն հանուն մարդու իրավունքների) սեպտեմբերյան զեկույցում կազմակերպությունը, հիմնվելով զինվորների դիակների տեսագրությունների և լուսանկարների վրա, հայտարարել է, որ կան «ողջամիտ հիմքեր՝ եզրակացնելու», որ հայ զինվորները ենթարկվել են դաժան, անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի և խոշտանգումների ադրբեջանցի զինվորների կողմից։ Վկայաբերելով հայ զինվորականների խոշտանգված մարմինների տեսանյութերն…

Կարդալ ավելին
1 272 273 274 275 276 645