Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, աշխարհի բրոնզե մեդալակիր, 21-ամյա Գոռ Սահակյանը երկրորդ անգամ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։ 67 կգ քաշային կարգում Գոռ Սահակյանը երկամարտում հավաքեց 311 կգ։ Պոկում վարժությունում նա ցույց տվեց 140 կգ՝ նվաճելով արծաթե մեդալ։ Հրում վարժությունում Գոռ Սահակյանն առաջինն էր՝ 171 կգ։ Երկրորդ եւ երրորդ տեղերը գրավեցի Թուրքիայի ներկայացուցիչներ Քաան Քահրիմանը (310 կգ) եւ Ֆերդի Արդալը (304 կգ)։ 2023 թվականի ապրիլին Երեւանում անցկացված Եվրոպայի առաջնությունում Գոռ Սահակյանը հավասարը…
Կարդալ ավելինԵթե չեք նկատել, թե որտեղ են այժմ ահաբեկիչները, ասեք «փառք Աստծո». Զախարովա
Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն առնչվող բոլոր հարցերում, այդ թվում՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների իրականացման համար, առաջին հերթին պետք է կենտրոնանալ ՌԴ ԱԳՆ ղեկավարության, առաջին հերթին՝ ԱԳ նախարարի գնահատականների վրա, որոնք տրվում են օրական կտրվածքով։ Որքան նյութ ենք տրամադրում կայքում և մեր ճեպազրույցների միջոցով, լավ կլիներ, որ նույնքան մանրակրկիտ վերաբերվեինք Սերգեյ Լավրովի ասած ամեն բառին և այն բոլոր նյութերին, որոնք մենք հրապարակում ենք: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ…
Կարդալ ավելինԻ՞նչ կլինի մարդու հետ, եթե նա կարողանա ընթանալ լույսի արագությամբ
Գիտաֆանտաստիկ գրականությունում մարդիկ հաճախ գտնում են լույսի արագությամբ ընթանալու ձևը: Սակայն հարց է առաջանում՝ կարո՞ղ է մարդու մարմինը դիմանալ այդպիսի արագությանը: Ի՞նչ տեղի կունենա մարդու հետ, եթե նա ընթանա նման արագությամբ։ Եթե մի պահ ենթադրենք, թե դա հնարավոր է (թեև դա այդպես չէ), որ մարդը շարժվի լույսի արագությամբ, ապա խոսքը 299,792 կմ վայրկյանում արագության մասին է: Որևէ խնդիր չկա նրանում, երբ մարդը շարժվում է շատ արագ՝ կայուն արագությամբ: Մարդը կարող է և չզգալ մշտական արագությունը։ Սակայն…
Կարդալ ավելինՊաշտպանության նախարարն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին
progressarmenia.com լրատվական կայքին ՊՆ -ից տեղեկացնում են , որ փետրվարի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ–ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում համագործակցության ներկա ընթացքը, տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։
Կարդալ ավելինՄոսկվայի պատասխանն Արևմուտքի կողմից Ռուսաստանի սառեցված ակտիվների առգրավմանը կոշտ կլինի. Զախարովա
Ռուսաստանի արձագանքը նրա արգելափակված ակտիվների առգրավմանը չափազանց կոշտ կլինի, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա դա գողություն անվանեց: «Իրոք, մենք տեսնում ենք տարբեր եղանակներ, թերևս ոչ թե հետ խաղալու, այլ ինչ-որ կերպ խաղալու այս պատմությունը, քանի որ նրանք հասկացել են, որ մեր պատասխանը, ինչպես նախորդ բոլոր փորձերի դեպքում, չափազանց կոշտ կլինի», – ասել է դիվանագետը Соловьёв Live հեռուստաալիքի եթերում: Զախարովան նշել է, որ դրա համար պատասխանատուներին կվերաբերվեն համապատասխանաբար՝ ոչ թե որպես քաղաքական…
Կարդալ ավելինՀակոբ Սիմիդյանը ֆինն գործընկերներին է ներկայացրել բնապահպանության ոլորտի բարեփոխումները
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Ֆինլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան Կիրստի Նարինենի գլխավորած պատվիրակությանը: Այդ մասին տեղեկացնում են նախարարությունից: Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը և ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։ Ողջույնի խոսքում նախարար Հակոբ Սիմիդյանը վկայակոչել է հայ-ֆիննական սերտ համագործակցությունը բնապահպանության ոլորտում և պատրաստակամություն հայտնել էլ ավելի սերտ գործակցության՝ հաշվի առնելով ֆիննական կողմի հսկայածավալ փորձը շրջակա միջավայրի արդյունավետ կառավարման բնագավառում։ Հիշեցնենք, որ Շրջակա միջավայրի նախարարության համակարգմամբ և…
Կարդալ ավելինԴոլարն ու եվրոն էժանացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ փետրվարի 13-ին, կազմել է 404.23 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.30 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 435.48 դրամ (նվազել է 0.48 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 512.04 դրամ (աճել է 1.44 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.43 դրամ (նվազել է 0.01 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 401-403 դրամով, վաճառվում է 407-408 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 427-430 դրամով,…
Կարդալ ավելինԵղանակը Հայաստանում
Փետրվարի 14-ին հանրապետության որոշ վայրերում սպասվում են տեղումներ։ Օդերեւութաբանները ցերեկվա ժամերին կանխատեսում են հարավարեւմտյան քամու ուժգնացում՝ 14-17 մ/վրկ։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում ուշ երեկոյան սպասվում է կարճատեւ անձրեւ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +2+4, վաղը ցերեկը՝ +13+15։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ -2-6, ցերեկը՝ +7+11, Կոտայքի լեռներում գիշերը՝ -2-5, ցերեկը՝ +6+11, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +1+3, ցերեկը՝ +12+14, Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -2-5, ցերեկը՝ +6+10, Լոռիում գիշերը՝ +1+6, ցերեկը՝ +13+17, Տավուշում գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +19+22, Արագածոտնի լեռներում…
Կարդալ ավելինՊուտինը նորից հրաժարվել է մասնակցել նախընտրական դեբատներին
Ռուսաստանի գործող նախագահ Վլադիմիր Պուտինը, որն առաջադրվում է հինգերորդ ժամկետի համար, նորից հրաժարվել է մասնակցել նախընտրական բանակռիվներին։ Նա երբեք դրանց չի մասնակցել։ Պուտինի ընտրական շտաբը Կենտրոնական ընտրական հանձնաժողովին տեղեկացրել է անվճար հեռուստա- եւ ռադիոեթերից թեկնածուի հրաժարվելու մասին, որը հատուկ տրամադրում են բանակռիվների համար, տեղեկացրել են ԿԸՀ-ում։ Նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը բանավեճից Պուտինի խուսափելը արդարացրել է նրա «լարված ժամանակացույցով«, որն «արմատապես տարբերում է» Պուտինին մյուս թեկնածուներից։ Պուտինը երբեք չի մասնակցել նախընտրական բանակռիվներին՝ խուսափելով դրանցից տարբեր…
Կարդալ ավելինԿրեմլը զսպվածության կոչ է արել հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպի առիթով
Կրեմլում զսպվածության կոչ են արել հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած հերթական ռազմական միջադեպի առիթով, տեղեկացրել է «Ինտերֆաքսը»։ «Անշուշտ, դրանք տագնապալի լուրեր են, որոնք ստացվում են շփման գծից։ Մենք երկու կողմերին զսպվածության կոչ ենք անում, որպեսզի զերծ մնան ցանկացած գործողություններից, որոնք մյուս կողմը կարող է համարել սադրիչ»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Բացի այդ, նա նշել է. «Շատ ուշադիր կհետեւենք, կշարունակենք մեր շփումները երկու կողմերի հետ»։ Լրագրողների այն հարցին, թե արդյոք հակամարտության գոտում զոհերի…
Կարդալ ավելին