Անօդաչուն Լիբանանի հարավում գրոհել է մի մեքենայի վրա, տեղեկացրել է Al Jazeera-ն։ Նախնական տեղեկությունները վկայում են այն մասին, որ մեքենայի վրա նկատվել են մի քանի անօդաչուներ, նրանցից մեկը կրակ է բացել մեքենայի ուղղությամբ։ Նախնական տվյալներով՝ հարվածի հետեւանքով զոհվել է երկու մարդ։ Reuters գործակալությունը, հղում կատարելով անվտանգության ծառայության երկու աղբյուրների, տեղեկացրել է, որ դա իսրայելական հարված էր պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման երկու անդամի դեմ։
Կարդալ ավելինԵղանակը Հայաստանում
Հանրապետության տարածքում`հունվարի 20-ի ցերեկը, 21-ի գիշերը, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 21-ին կեսօրից հետո, 24-ի ցերեկը առանձին շրջաններում, 22-23-ին, 24-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյուն և մառախուղ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, հունվարի 20-23-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 14-18մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունվարի 22-ի ցերեկը, 23-ին աստիճանաբաւր կնվազի 7-9, Լոռիում, Տավուշում, Սյունիքում 14-16 աստիճանով։ Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետից», Երեւանում հունվարի 20-ի և 24-ի ցերեկը, 21-ի գիշերը,…
Կարդալ ավելինԱռողջության համապարփակ ապահովագրության ներդրումն անխուսափելիորեն բերելու է առողջապահական համակարգի զարգացման. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Ջերմուկում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են առողջության համապարփակ ապահովագրության ներդրման ուղղությամբ իրականացված աշխատանքներն ու հետագա քայլերը: Հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշել է, որ հաշվի առնելով Կառավարության կողմից հավանության արժանացած առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգով հաստատված միջոցառումները, նախատեսվում է առողջության համապարփակ ապահովագրության ներդրումն իրականացնել փուլային: Նախարարի խոսքով` այն ենթադրում է աստիճանական անցում առողջապահության ֆինանսավորման նոր և առաջադեմ մոդելի, որը կհավասարակշռի պետական բյուջեի և ապահովագրավճար…
Կարդալ ավելինՀՀ պաշտպանության նախարարն աշխատանքային ընթրիք է ունեցել ԱՄՆ դեսպանի հետ
Հունվարի 18-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի հրավերով ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն աշխատանքային ընթրիք է ունեցել նրա հետ։ Զրուցակիցները քննարկել են պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Հանդիպման ավարտին նախարար Պապիկյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին` ջերմ հյուրընկալության համար:
Կարդալ ավելին2024-ին սոցապահովության նպաստների տրամադրմանը կուղղվի պետբյուջեի ծախսերի 5․4%-ը
ՀՀ Կառավարությունը նախատեսում է 2024 թվականին սոցիալական ապահովության նպաստների տրամադրմանն ուղղել 173 միլիարդ դրամ կամ պետական բյուջեի ծախսերի 5․4%-ը։ Սոցիալական ապահովության նպաստների տրամադրման համար նախատեսված ծախսերի շուրջ 27%-ը կամ 46 միլիարդ դրամ հատկացվելու է ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու նպաստների տրամադրմանը՝ նպաստներով ապահովելով 105 հազար 994 անձի։ Ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստների տրամադրմանը նախատեսվում է ուղղել ավելի քան 31 միլիարդ դրամ՝ նպաստով ապահովելով 66 հազար 849 ընտանիքի։ Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստների տրամադրման համար պետությունը…
Կարդալ ավելինԼեգիտիմության ենթավերնագիրը պետք է դնենք «հայրենիքը պետությունն է» հայեցակարգի ներքո. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 18-ին այցելել է Արդարադատության նախարարություն՝ գերատեսչության 2023թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով: Մինչ քննարկումը՝ վարչապետը կատարել է երկու շեշտադրում: «Առաջինը՝ Արդարադատության նախարարությունը ներգրավված է սահմանազատման հանձնաժողովի աշխատանքներում: Ուզում եմ սահմանազատման գործընթացի ռազմավարական նշանակությունը ընդգծել, որովհետև այստեղ, իհարկե, կան շատ լուրջ և՛ քաղաքական, և՛ սոցիալ-հոգեբանական, և՛ անվտանգային հարցեր: Հասկանալիորեն և ակնհայտորեն մենք ապրում ենք մի աշխարհում, որը շատ մեծ արագությամբ և անկանխատեսելի ուղղություններով փոխվում է, և շատ կարևոր է, ի վերջո, պատասխանել հետևյալ…
Կարդալ ավելինԳիտնականները 100% մահացուությամբ կորոնավիրուսի շտամ են ստեղծել. DailyMail
Չինաստանի Պեկինի Քիմիական տեխնոլոգիաների և կլինիկական բժշկության համալսարանի գիտնականները ստեղծել են կորոնավիրուսի նոր՝ 100% մահացու շտամ՝ GX_P2V, հայտնում է Daily Mail-ը։ Կորոնավիրուսի նոր շտամը ստեղծվել է GX/2017 վիրուսի հիման վրա, որը հայտնաբերվել է Մալայզիայի պանգոլիններում (պլասենցային դեկորատիվ կաթնասուններ) COVID-19 համաճարակից մի քանի տարի առաջ։ Գիտնականները գնահատել են նոր վիրուսով վարակվելու հետևանքները՝ օգտագործելով մկների վրա փորձը, որոնց ներդրվել է մարդկային գեն, որը հեշտացնում է վիրուսի մուտքը բջիջներ: Վիրուսի օրգանիզմ մտնելուց յոթից ութ օրվա ընթացքում բոլոր փորձարարկվող…
Կարդալ ավելինԲաշկորտոստանում զանգվածային բողոքի ցույցեր չկան, կան առանձին դրսեւորումներ. Պեսկով
Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովն ասել է, որ Բաշկորտոստանում վերջին օրերին տեղի ունեցող բողոքի ցույցերը համատարած չեն, կան առանձին դրսեւորումներ։ Այս մասին նա լրագրողներին ասաց ճեպազրույցում։ «Ես չէի համաձայնի զանգվածային անկարգություններ և բողոքի ակցիաներ ձևակերպումների հետ։ Չկան անկարգություններ, բողոքի ակցիաներ։ Կան անհատական դրսեւորումներ, որոնք պատկանում են բացառապես տեղական իշխանությունների եւ իրավապահ մարմինների իրավասությանը»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Կրեմլը հետեւում է Բաշկիրիայում զանգվածային ցույցերին։ Բաշկորտոստանի Հանրապետության Բայմակ քաղաքում զանգվածային անկարգություններ են սկսվել հունվարի…
Կարդալ ավելինՊակիստանն Իրանի հետ լարվածության աճի ֆոնին ազգային անվտանգության հանձնաժողով է հրավիրել
Պակիստանի բարձրաստիճան զինվորականները և կառավարության անդամները ուրբաթ օրը կհավաքվեն Ազգային անվտանգության կոմիտեի նիստին՝ Իրանի հետ լարվածության աճի պատճառով, հայտնում է պակիստանյան Dawn լրատվական պորտալը։ Հանձնաժողովի նիստը կգլխավորի վարչապետ Անվար ուլ Հակ Քաքարը։ Ներկա կլինեն նաեւ, մասնավորապես, Պակիստանի զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավարը եւ երկրի հետախուզական ծառայությունների ղեկավարները։ Իրանի հետ լարվածության աճի պատճառով Պակիստանի կառավարության ղեկավարը դադարեցրել է Շվեյցարիայի Դավոսի ֆորումի իր այցը։
Կարդալ ավելին«Համոզված եմ՝ կօգնեն նորանշանակ մարզպետին». Սանոսյանը Լոռու մարզպետի աշխատակազմին
ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը Լոռու մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Արամ Ղազարյանին։ Ինչպես հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից, նախարարը նախ շնորհակալություն է հայտնել նախկին մարզպետ Արամ Խաչատրյանին՝ մարզում կատարած աշխատանքի համար։ Նախարարը նշել է, որ Խաչատրյանն արել է հնարավոր ամեն ինչ՝ մարզի և մարզպետարանի ենթակա կառույցների խնդիրները լուծելու համար։ Նախարար Սանոսյանը շնորհավորել է նորանշանակ մարզպետ Արամ Ղազարյանին՝ կարևոր և պատասխանատու պաշտոն ստանձնելու կապակցությամբ։ Նախարարը շեշտել է՝ Արամ Ղազարյանը երկար տարիներ աշխատելով…
Կարդալ ավելին