Իրանական գերճշգրիտ հրթիռային հարավածներով Իրաքի և Սիրիայի տարածքում հակաիրանական ուժերի մի շարք՝ այդ թվում՝ իսրայելական հատուկ ծառայությունների կենտրոնակայանի և Թուրքիայի հետ առնչություններ ունեցող ահաբեկչական խմբավորումների, ենթակառուցվածքների ոչնչացման գործողությունն ակներևաբար անհանգստացնում է նաև Բաքվի բարբարոսական վարչախմբին: Այս մասին Telegram-ի իր էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։ Նա նաեւ նշել է. «Բանն այն է, որ արդեն իսկ իրանական փորձագիտական շրջանակերում կարծիքներ են հնչում, որ իրանական բալիստիկ հրթիռների նշանակետեր են նաև արհեստածին Ադրբեջանի տարածքում հակաիրանական նպատակներով օգտագործվող ենթակառուցվածքները։…
Կարդալ ավելինԽորհրդարանը երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ ընդունել է ծառայությունից խուսափողների մասին օրենքի լրացումները
Խորհրդարանը հունվարի 16-ին երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ ընդունել է «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումների կատարման օրինագիծը երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ։ Կողմ է քվեարկել 61, դեմ՝ 27 պատգամավոր։ Ժամկետային ծառայություն չանցած եւ երկրից հեռացած ՀՀ քաղաքացիներն, այսպիսով, կկարողանան 27 տարեկանից հետո վերադառնալ Հայրենիք եւ ազատվել քրեական հետապնդումից ծառայությունն իրականացնելուց հետո (2 տարի)։ Նրանք նաեւ կարող են ծառայել 15 ամիս եւ վճարել 2,5 մլն դրամ կամ, համապատասխանաբար, 7,5 ամիս եւ 5 մլն դրամ, 1…
Կարդալ ավելինՄիացյալ Նահանգներում սկսվել են նախագահի թեկնածուների ներկուսակցական ընտրությունները
Միացյալ Նահանգներում սկսվել են Դեմոկրատական եւ Հանրապետական կուսակցություններից նախագահի թեկնածուների ներկուսակցական ընտրությունները։ Այովայի նահանգում հունվարի 15-ին, տեղի ժամանակով ժամը 19.00-ին Հանրապետական կուսակցության գրանցված անդամները հավակնորդներից մեկի օգտին քվեարկել են առանձին սենյակներում՝ կամ թղթի վրա գրելով նրա անունը, կամ ձեռք բարձրացնելով։ Ինչպե՞ս են անցնում ԱՄՆ նախագահի թեկնածուների ընտրությունները Դեմոկրատական եւ Հանրապետական կուսակցություններից նախագահի թեկնածուների ներկուսակցական ընտրությունները կատարվում են երկու ձեւաչափերից մեկով՝ կոկուսներ եւ փրայմերիզներ։ Կոկուսները կազմակերպում են իրենք՝ կուսակցությունները, տեղական մակարդակով, սովորաբար դրանք հանդիպումներ են ոչ…
Կարդալ ավելինԵՄ-ն Ադրբեջանին զգուշացնում է ծանր հետևանքների մասին ՀՀ տարածքային ամբողջականության ցանկացած խախտման դեպքում
Եվրոպական Միությունն Ադրբեջանին հստակ ուղերձներ է փոխանցում, որ այդ երկրի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում անընդունելի է և ծանր հետևանքներ կունենա ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների վրա։ Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հարցին ի պատասխան՝ այս մասին ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների խոսնակ Պետեր Ստանոն՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Հայաստանի նկատմամբ տարածքային հավակնություններ ու սպառնալիքներ պարունակող վերջին հայտարարություններին։ «Մենք սերտ կապի մեջ ենք եղել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության հետ՝ առանց հոգնելու կրկնելով մեր աջակցությունը երկու երկրների ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը…
Կարդալ ավելինՀՀ նախկին նախագահը Իսրայելի իշխանություններին հորդորում է պաշտպանել հայ համայնքը բռնություններից
Հայաստանի նախկին նախագահ Արմեն Սարգսյանը իսրայելական Haaretz թերթում հրապարակած հոդվածում գրել է, որ Երուսաղեմի հին քաղաքում, որտեղ ապրում է հայկական սփյուռքի ամենահին համայնքը, հողային վեճի շուրջ տեղի ունեցած բռնությունը կարող է ապառնալ հայկական թաղամասի ապագային։ «Երուսաղեմի հայ համայնքի անդամների դեմ վերջերս իրականացրած համակարգված հարձակումները լուրջ մտահոգությունների տեղիք են տալիս»,- նշել է Արմեն Սարգսյանը՝ պահանջելով Իսրայելի իշխանությունների անհապաղ միջամտությունը։
Կարդալ ավելին2023 թվականին ավելացել են կեղծ ահազանգերի թիվը.ՍԱՏՄ
2023 թվականին սպառողների կողմից ՍԱՏՄ-ն խախտումների և միաժամանակ կեղծ ահազանգերի հետ կապված դիմումներ է ստացել 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ (Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը): Այդ մասին Աղվերանում հրավիրված արտագնա ասուլիսի ժամանակ հայտարարեց կառույցի ղեկավար Արմեն Հայրապետյանը: Վերոհիշյալ թեման խիստ արդիական է և մտահոգիչ սպառողների շրջանում:Բողոքներն իրապես լինում են տեղին և հակառակը ՝ ոչ նպատակային, սակայն մեզ (ՀԿ , progressarmenia.com/ Զրույց)դիմած սպառողների զգալի մասը բողոքում է կիլոգրամով վաճառվող սննդամթերքի (ալրային և շաքարային) հրուշակեղենի լայն սպառման…
Կարդալ ավելինՏիգրան Ավինյանը որոշել է վերացնել Օղակաձև այգում գտնվող թենիսի կորտերը.Գեվորգ Ստեփանյան
«Մայր Հայաստան» դաշինքից ընտրված, մայրաքաղաքի ավագանու անդամ Գեվորգ Ստեփանյանն իր ֆեսբուքյան պաշտոնական էջում հետևյալ գրառումն է կատարել՝ Տիգրան Ավինյանի կողմից վերջերս հրապարակած հայտարարության շուրջ. «Տիգրան Ավինյանը՝ Պույ Պույ մկնիկի պես… Տիգրան Ավինյանը որոշել է վերացնել Օղակաձև այգում գտնվող թենիսի կորտերը: Նա իրեն պահում է իսկական ՔՊԿ-ականի պես: Վերացնում է այլոց ստեղծածը՝ դա անելով անբարտավանորեն: Կորտերի վերացումը, բնականաբար, առաջացրել է հանրային դժգոհություն: Եվ ահա այդ դժգոհությանն ի պատասխան՝ երևանցիների ճնշող փոքրամասնության քվեն ստացածը և կուլիսային գործարքի…
Կարդալ ավելինԵղանակը Հայաստանում
Հանրապետությունում հունվարի 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ 15-18 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանի աստիճանական բարձրացումը կշարունակվի։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ, գիշերը -3-5, վաղը ցերեկը՝ +5+7։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ -8-13, ցերեկը՝ -2+3, Կոտայքի լեռներում գիշերը՝ -7-11, ցերեկը՝ -1+2, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ -5-7, ցերեկը՝ +3+5, Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -7-11, ցերեկը՝ -2+2, Լոռիում գիշերը՝ -2-7, ցերեկը՝ +5+9, Տավուշում գիշերը՝ 0-5, ցերեկը՝ +7+10, Արագածոտնի լեռներում գիշերը՝ -8-12, ցերեկը՝ -2+2, Արագածոտնի նախալեռներում…
Կարդալ ավելին2023թ. գրանցվել է մոտ 1 000 անօրինական հոր. նախարար
2023թ. գրանցվել է մոտ 1 000 անօրինական հոր։ Այս մասին լագրողների հետ զրույցում հունվարի 15-ին ասել է շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։ Տեսչական մարմինը փակել է ութ հոր, որոնցից չորսը փորվել էր ձկնաբուծական նպատակներով։ 2024թ. անօրինական հորերի գործունեության դադարեցման աշխատանքը կշարունակվի։ Հիշեցնենք, որ օրենսդրական փոփոխություններից հետո ձկնային տնտեսությունները, որոնք ջուր են ստանում ստորգետնյա հորերից, պետք է օգտագործեն միայն ջրի շրջանառման խնայողական համակարգերը (փակ ցիկլ)։ Նախարարը նաեւ տեղեկացրել է, որ հունվարի 1-ից բոլոր ջրօգտագործողները պետք է օգտագործեն…
Կարդալ ավելինԴոլարի փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունվարի 15-ին, կազմել է 405.49 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.14 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 443.65 դրամ (նվազել է 0.53 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 516.27 դրամ (նվազել է 0.71 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.64 դրամ (աճել է 0.04 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 401-405 դրամով, վաճառվում է 408-409 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 435-442 դրամով,…
Կարդալ ավելին