Աննա Վարդապետյանն ընդունել է ԱՄՆ պետդեպի Գլոբալ հակակոռուպցիոն հարցերով համակարգող Ռիչարդ Նեֆյուին

Աննա Վարդապետյանն ընդունել է ԱՄՆ պետդեպի Գլոբալ հակակոռուպցիոն հարցերով համակարգող Ռիչարդ Նեֆյուին

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Հայաստան ժամանած՝ ԱՄՆ պետական դեպարտամենտի Գլոբալ հակակոռուպցիոն հարցերով համակարգող Ռիչարդ Նեֆյուի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակության կազմում են եղել նաև ԱՄՆ պետական դեպարտամենտի Գլոբալ հակակոռուպցիոն հարցերով համակարգողի խմբի ղեկավար Քրիստեն Ֆրեսոնկը, Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Չիփ Լեյթինենը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի (INL) տնօրեն Ալեքսիս Հաֆթվանը: Հանդիպման ընթացքում ներկայացվել են Հակակոռուպցիոն ոլորտում Գլխավոր դատախազության կողմից իրականացվող աշխատանքները, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարում ԱՄՆ-ի հետ համագործակցության…

Կարդալ ավելին

Գազայի հատվածում սպանված լրագրողների թիվը հասել է 118-ի

Գազայի հատվածում սպանված լրագրողների թիվը հասել է 118-ի

Իսրայելի հետ հակամարտության սրումից հետո Գազայի հատվածում սպանված լրագրողների թիվը հասել է 118-ի, հայտնում է Գազայի ԶԼՄ-ների հետ աշխատանքի գրասենյակը։ Հունվարի 14-ին իսրայելական հարվածից սպանվեց եգիպտական ​​«Ալ Ղադ» հեռուստաալիքի օպերատոր Յազան ալ Զուվեյդին, ով լուսաբանում էր անկլավի հյուսիսում տեղի ունեցող իրադարձությունները։ Հեռուստաալիքը հաստատել է իր աշխատակցի մահը։

Կարդալ ավելին

Լարսի ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի մեքենաների համար

Լարսի ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի մեքենաների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Կարդալ ավելին

Բաքվում հայերի ջարդերը Ադրբեջանական ԽՍՀ-ում էթնիկ զտումների գագաթնակետն էին. ՀՀ ԱԳՆ

Բաքվում հայերի ջարդերը Ադրբեջանական ԽՍՀ-ում էթնիկ զտումների գագաթնակետն էին. ՀՀ ԱԳՆ

34 տարի առաջ այս օրերին Բաքվում հայերի ջարդերը դարձան Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ բնակչության բռնի տեղահանման և էթնիկ զտման քաղաքականության գագաթնակետը: Հարյուրավորները սպանվեցին, խեղվեցին և անհետ կորան, կես միլիոնը դարձան փախստական։ Այդ մասին X-ի էջում գրել է ՀՀ ԱԳՆ-ն․ «Մենք հարգանքի տուրք ենք մատուցում անմեղ զոհերի հիշատակին, ընդգծում ենք նման քաղաքականության կանխարգելման և իրավունքների պահպանման անհրաժեշտությունը»։

Կարդալ ավելին

Փաշինյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության՝ կոռուպցիայի դեմ գլոբալ պայքարի համակարգողին

Փաշինյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության՝ կոռուպցիայի դեմ գլոբալ պայքարի համակարգողին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության՝ կոռուպցիայի դեմ գլոբալ պայքարի համակարգող Ռիչարդ Նեֆյուին: Այս մասին  տեղեկացնում են կառավարությունից։ Վարչապետը կարևորել է կոռուպցիայի դեմ պայքարում և ժողովրդավարական ինստիտուտների զարգացման ուղղությամբ ԱՄՆ վարչակազմի հետ սերտ համագործակցությունն ու դրա շարունակականությունը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հակակառուպցիոն քաղաքականությունը և բարեփոխումների օրակարգի առաջմղումը ՀՀ կառավարության առաջնահերթությունն է և գործադիրը հետևողականորեն շարժվում է հակակառուպցիոն մեխանիզմների զարգացման և ինստիտուտների արդյունավետության բարձրացման ուղղությամբ: Այս համատեքստում, վարչապետը կարևորել է գործընկեր պետությունների հետ ծրագրերի հետագա…

Կարդալ ավելին

Միջամտությունը քրգործին սահմանափակվել է խորհրդատվությամբ․ՆԳ փոխնախարարը` հոր նկատմամբ հարուցված գործի մասին

Միջամտությունը քրգործին սահմանափակվել է խորհրդատվությամբ․ՆԳ փոխնախարարը` հոր նկատմամբ հարուցված գործի մասին

Ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը հերքում է իր միջամտությունը հոր՝ Աշոտ Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական գործին։ Այս մասին այսօր՝ հունվարի 15-ի մամուլի ասուլիսում՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող լուրերին, թե արդադատության փոնախարարի պաշտոնում իր նշանակումից հետո հորն առնչվող քրեական գործում փոփոխություններ են տեղի ունեցել, Արփինե Սարգսյանը նշել է, որ իր միջամտությունը գործին սահմնանափակվել է միայն մասնագիտական խորհրդատվությամբ։ «Իսկ ընտանիքի անդամներին մասնագիտական խորհրդատվություն տրամադրելն օրենքով չի արգելվում»,- հայտարարեց Արփինե Սարգսյանը։ Փոխնախարարի խոսքով՝ քրեական գործով մեղադրանքը փոփոխվել է գլխավոր…

Կարդալ ավելին

Սյունիքում 77 մեքենա է դուրս բերվել արգելափակումից․ 89 քաղաքացու օգնություն են ցուցաբերել

Սյունիքում 77 մեքենա է դուրս բերվել արգելափակումից․ 89 քաղաքացու օգնություն են ցուցաբերել

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները։ Հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։ «Ժամը 19։30-ի դրությամբ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով ՆԳՆ փրկարար ծառայության և Ոստիկանության պարեկային ծառայողների կողմից Սյունիքի մարզում իրականացվել են միջոցառումներ արգելափակված տրանսպորտային միջոցներին և քաղաքացիներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու նպատակով՝ արդյունքում արգելափակումից դուրս է բերվել 77 տրանսպորտային միջոց, օգնություն է ցուցաբերվել 89 քաղաքացու»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Կարդալ ավելին

«Շուրջ 27 հազար գրանցված տնտեսվարողների դեպքում չի բավարարում որակավորված մասնագետների քանակը».Արմեն Հայրապետյան

«Շուրջ 27 հազար գրանցված տնտեսվարողների դեպքում չի բավարարում որակավորված մասնագետների քանակը».Արմեն Հայրապետյան

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը  Աղվերանում հրավիրված արտագնա ասուլիսի ժամանակ պատասխանեց լրագրողների բոլոր  հարցերին , որոնք վերաբերվում էին  ոլորտում առկա խնդիրներին և ձեռքբերումներին: «Զրույց /progressarmenia.com» -ի այն հարցին թե ա՞րդյոք գերատեսչությունն  այսօր հագեցած է մասնագիտական որակյալ կադրերով ՝   կառույցի ղեկավար Արմեն Հայրապետյանը նկատեց,- « Շուրջ 27 հազար գրանցված  տնտեսվարողի դեպքում, բնականաբար մեր ռեսուրսները  բավարար չեն,  դժվար է  խնդիրը լուծել: Բոլորս գիտենք  թե ինչով է պայմանավորված այն՝  մեր մասնագետ-կադրերի զգալի մասը ավագ սերունդն է ՝ երիտասարդներից քչերն…

Կարդալ ավելին

Հայաստանը աջակցում է «մեկ Չինաստան» սկզբունքին. ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ

Հայաստանը աջակցում է «մեկ Չինաստան» սկզբունքին. ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ

RadarArmenia-ի հարցին ի պատասխան, թե Թայվանում անցկացված «նախագահական ընտրությունների» վերաբերյալ ի՞նչ դիրքորոշում ունի Հայաստանը, ԱԳՆ-ից արձագանքել են, որ Հայաստանը մշտապես աջակցել է «մեկ Չինաստան» սկզբունքին: «Հայաստանը մշտապես աջակցել է «մեկ Չինաստան» սկզբունքին: Վերահաստատում ենք մեր դիրքորոշումն այս կապակցությամբ»,- այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

Կարդալ ավելին

ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգում իր ուրույն տեղն ունի Մերձավոր Արևելքի տարածաշրջանը․ ԱԳՆ

ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգում իր ուրույն տեղն ունի Մերձավոր Արևելքի տարածաշրջանը․ ԱԳՆ

Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության օրակարգում իր ուրույն տեղն ունի Մերձավոր Արևելքի տարածաշրջանը: ՀՀ ԱԳՆ-ն ամփոփել է 2023 թվականին տեղի ունեցած իրադարձությունները․ Կայացել են նախարար Միրզոյանի այցերը Եգիպտոս, Սիրիա, Արաբական Միացյալ Էմիրություններ և Բահրեյն: ՀՀ անկախության շրջանում առաջին անգամ ՀՀ ԱԳ նախարարը մասնակցել է Արաբական պետությունների լիգայի խորհրդի` նախարարական մակարդակով նիստին: Հիշեցնենք, որ նախարար Միրզոյանի այցը Սիրիայի, մասնավորապես Դամասկոս և Հալեպ քաղաքներ կայացավ փետրվարի 6-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո, և այցի ժամանակ նախարարը փոխանցեց ՀՀ…

Կարդալ ավելին
1 337 338 339 340 341 638