Նոյեմբերի 3-ին Ներքին գործերի նախարարությունում տեղի ունեցավ օպերատիվ խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվեցին ՆԳՆ ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2023 թ. 9 ամիսների օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները: Հայտնում են ՆԳՆ-ից: Խորհրդակցությունը վարում էր ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը:Մասնակցում էին ոստիկանության կոլեգիայի անդամներ, կենտրոնական ապարատի, մարզային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ: Ներքին գործերի նախարարության ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2023 թ. օպերատիվ-ծառայողական գործունեության վերաբերյալ զեկույցով հանդես եկավ ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանը: Զեկուցողը նշեց, որ…
Կարդալ ավելինՊուտինի մամուլի քարտուղարը մեկնաբանել է «Հեզբոլլահին» ռուսական զենք փոխանցելու մասին հաղորդումը
«Վագներ» ՄՌԿ-ի կողմից Սիրիայում «Հեզբոլլահ» շարժմանը ռուսական զենքի ենթադրյալ փոխանցման մասին ԶԼՄ-ների հաղորդումներն անհիմն են, «Վագներն» ինքը դե ֆակտո գոյություն չունի, լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։ «Մենք արդեն ասել ենք, որ դե ֆակտո նման խումբ գոյություն չունի, ուստի այս բոլոր դատողությունները, որպես կանոն, ոչ մի բանի վրա հիմնված չեն, ոչ մի հիմք չունեն։ Զինվորականներն արտակարգ կապի ուղիներ ունեն, եթե իսկապես ինչ-որ բանի վրա հիմնված մտահոգություններ կան, դրանք միշտ…
Կարդալ ավելինԿարապետ Գուլոյանի նկատմամբ 10 միլիոն դրամ գրավ կիրառվեց
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի փեսա, Աբովյանի նախկին քաղաքապետ Կարապետ Գուլոյանի խափանման միջոց բացակայելու արգելքը վերացվեց, նրա նկատմամբ կիրառվեց ավելի խիստ խափանման միջոց՝ 10 միլիոն դրամ գրավը։ Այս մասին հայտնում է 1lurer.am-ը։ Որոշումը հրապարակեց Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանը՝ բավարարելով պաշտպանի միջնորդությունը։ Ըստ Հունան Բաբայանի՝ իր պաշտպանյալը ծնողների՝ արտերկրում բուժման նպատակով նախաքննության ընթացքում տասնյակ անգամ վարույթն իրականացնող մարմնի թույլտվությամբ մեկնել է Հայաստանից և սահմանված ժամկետում վերադարձել՝ հաստատելով իր պատշաճ վարքագիծը: Այժմ, ըստ պաշտպանի, Գուլոյանին…
Կարդալ ավելինՄասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանը բռնի տեղահանված արցախցիների ուժն ու ապավենը. Մանրամասները «Զրույցի» տեսանյութում
Մասիսը հանրապետության խոշորացված այն համայնքն է, որն ընդունել է շուրջ 13 հազար Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների:Սեպտեմբերի 19-ին տեղի ունեցած Ադրբեջանի հարձակումից հետո Հայաստանի սահմանը հատած հազարավոր արցախահայերի անհրաժեշտ էր ապահովել տանիքով, սնունդով և կենցաղային այլ անհրաժեշտ միջոցներով՝ Մասիս համայանքի ղեկավարը ձեռնամուխ եղավ այդ գործին և ինչպես արցախցիների հետ մեր հանդիպումից տեղեկացանք , որ նրանց դիմավորել է ինչպես իր ազգաբնակիչներից յուրաքանչյուրին կվերաբերվեր (մեծահոգաբար և սրտացավ): Արցախի Մարտունու շրջանից բռնի տեղահանված Ռաշիդ Բաբայանի խոսքերով՝ իր կնոջ…
Կարդալ ավելինՓաշինյանը չի մեկնել Բիշքեկ՝ մասնակցելու ԵԱՏՄ եւ ԱՊՀ միջկառավարական նիստերին, ՀՀ-ն կներկայացնի փոխվարչապետը
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մեկնել Բիշքեկ՝ մասնակցելու ԵԱՏՄ եւ ԱՊՀ միջկառավարական նիստերին, Հայաստանը ներկայացնելու է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տեղեկացրել են Ղրղըզստանի կառավարության մամուլի ծառայությունում։ «Հայաստանը ԱՊՀ եւ ԵԱՏՄ անդամ պետություն է։ Եվրասիական միջկառավարական խորհրդի եւ ԱՊՀ կառավարությունների ղեկավարների նիստերին երկիրը կներկայացնի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը»,- ասել է մամուլի ծառայության ներկայացուցիչը։ Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Փաշինյանը հոկտեմբերի 26-ին մեկօրյա աշխատանքային այցով մեկնել է Վրաստան, որտեղ մասնակցում է «Մետաքսի ճանապարհ-Թբիլիսի» միջազգային համաժողովին։
Կարդալ ավելինԲաքվում հայերի դատավարություններն ապօրինի են և բեմականացված. Եղիշե Կիրակոսյան
Բաքվում հայերի դատավարություններն ապօրինի են և բեմականացված։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 26-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։ «Միայն Վագիֆ Խաչատրյանի չէ, այլ նաև մեր մյուս գերեվարվածների` հատկապես նկատի ունեմ 2021 թ. իրականացված դատավարությունների մասով, ասել ենք, որ դրանք ապօրինի դատավարություններ են և բեմականացված»,– ընդգծեց նա։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Լաչինի միջանցքում ադրբեջանցի զինվորականների կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանը հայտարարել է, որ չի ընդունում Բաքվում իրեն առաջադրված մեղադրանքները: Այդ առնչությամբ,…
Կարդալ ավելինԴոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն շարունակում է էժանանալ
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հոկտեմբերի 26-ին, կազմել է 402.48 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.08 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 424.05 դրամ (նվազել է 1.41 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 486.03 դրամ (նվազել է 1.76 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.30 դրամ (նվազել է 0.02 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 396-400 դրամով, վաճառվում է 405-408 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 415-426 դրամով,…
Կարդալ ավելինԷրդողանն ասել է, որ Իսրայելի հարձակումները Գազայի հատվածում այլևս ինքնապաշտպանություն չեն
Գազայի հատվածում իսրայելական ռազմական հարձակումները վաղուց դադարել են ինքնապաշտպանական լինելուց և վերածվել են ջարդերի։ Նման կարծիք է հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ «Գազայի վրա հարձակումները վաղուց արդեն վերածվել են ինքնապաշտպանությունից դեպի բացահայտ դաժանություն, ջարդ ու բարբարոսություն: Նրանք, ովքեր խոսում են մարդու իրավունքների և ազատությունների մասին, արդեն 19 օր անտեսում են Գազայի ճնշված բնակչության կյանքի իրավունքը»,- ասել է Թուրքիայի նախագահը։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրել է արեւմտյան երկրներին Իսրայելին անվերապահ աջակցության պատճառով միջազգային իրավունքը…
Կարդալ ավելինԲոլոր հնարավոր միջոցները պետք է օգտագործել ադբեջանական ագրեսիայի իրական փաստերն աշխարհին ներակայցնելու համար. Թաթոյան
ՀՀ Նախկին ՄԻՊ, Թաթոյան հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը լրագրող Լինդսի Սնելլին է ներկայացրել սեպտեմբերի 19-ից-20-ը Արցախի նկատմամբ ադրբեջանական զինված հարձակումների ուղությունների, բնակավայրերն իրարից դիտավորությամբ մեկուսացնելու ադրբեջանական մեխանիզմների մասին: «Հերթական հարցազրույց միջազգային մեդիային. այս անգամ լրագրող Լինդսի Սնելլի հետ խոսել եմ հայկական ինքնության դեմ ադրբեջանական ռազմական ագրեսիայի, հանցանքների մասին: Ներկայացրել եմ մեր արձանագրած փաստերը, մասնավորապես` սեպտեմբերի 19-ից-20-ը Արցախի նկատմամբ ադրբեջանական զինված հարձակումների ուղությունների, բնակավայրերն իրարից դիտավորությամբ մեկուսացնելու ադրբեջանական մեխանիզմների մասին: Հավաքած փաստերով պետք է ստեղծել Հայաստանի…
Կարդալ ավելինԲայդենը հրեական և մահմեդական համայնքների պաշտպանության համար Կոնգրեսից 200 միլիոն դոլար է խնդրել
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կոնգրեսին խնդրել է Միացյալ Նահանգների հրեական և մահմեդական համայնքների պաշտպանության համար շտապ 200 միլիոն դոլար հատկացնել: Հյուսիսային Ամերիկայի հրեական դաշնությունների (JFNA) ղեկավարությունը ողջունել է Բայդենի նախաձեռնությունը և ասել, որ անվտանգության միջոցների ուժեղացումը Մերձավոր Արևելքի հակամարտության համատեքստում անհրաժեշտ է, գրում է VВести Изариля-ն։ «Ցավոք սրտի, մենք մեր սեփական փորձից գիտենք, որ Իսրայելի վրա յուրաքանչյուր ահաբեկչություն հակասեմականների համար բռնություն գործադրելու խթան է դառնում», – նշել է JFNA-ն:
Կարդալ ավելին