Երիտասարդների մի խումբ այս պահին փակել է Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոցների խաչմերուկը: Նրանք իրազեկում են հանրությանը, որ Արցախում ցեղասպանություն է, պահանջում են միանալ իրենց եւ հեռացնել գործող իշխանություններին: Նրանք աղբի ամաններով եւ նստարաններով փակել են փողոցի բանուկ մասերը: Ոստիկանները չեն խոչընդոտում, միայն փորձում են հանդարտեցնել, եթե ակցիայի մասնակիցների եւ վարորդների միջեւ վիճ բանություններ են լինու
Կարդալ ավելինՍտեփանակերտն ու Բաքուն համաձայնության են եկել ժամը 13:00-ից ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման շուրջ
Արցախի իշխանություններն ընդունել են ռուս խաղաղապահների առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ։ Արցախի տեղեկատվական շտաբի տարածած հայտարարությունում նշվում է, որ Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել 2023 թվականի սեպտեմբերի 20-ին՝ ժամը 13:00-ից ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին։ «Պայմանավորվածություն է ձեռք բերվել ՌԴ խաղաղապահ զորախմբի տեղակայման գոտուց ՀՀ զինված ուժերի մնացած ստորաբաժանումների և զինծառայողների դուրսբերման, Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինված կազմավորումների լուծարման ու ամբողջական զինաթափման, Լեռնային Ղարաբաղի տարածքից ծանր տեխնիկայի և սպառազինության…
Կարդալ ավելինԱրցախում կան հազարավոր կորած մարդիկ. Արման Թաթոյան
Արցախում կան հազարավոր կորած մարդիկ։ Կապի բացակայության պատճառով նրանց գտնելը կամ պարզելը զոհվա՞ծ են, թե՞ ոչ, չափազանց բարդ է։ Այս մասին գրել է Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։ «Բազմաթիվ ընտանիքների անդամներ չեն կարողանում գտնել իրար՝ ծնողը երեխային կամ երեխան ծնողին, քույրը եղբորը և այդպես շարունակ։ Ամբողջական բնակելի վայրեր կտրված են իրարից, մարդկանց ճակատագրերն անհայտ են։ Այս ամենին ավելանում է սննդի, կապի, էլեկտրաէներգիայի, գազի, դեղորայքի բացակայությունը, որն ավելի է մեծացնում մարդկանց տառապանքները»։
Կարդալ ավելինՄարտերը շարունակվում են. Ադրբեջանի ԶՈՒ-ն շարունակում են դիրքային առաջխաղացման գործողությունները. ՊԲ
Մարտերը շփման գծի երկայնքով տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են: Արցախի ՊԲ-ից հայտնում են, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, տարբեր զինատեսակներից կրակի ուղեկցմամբ, շարունակում են դիրքային առաջխաղացման գործողությունները՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ: Պաշտպանության բանակի ստորաբաժանումները պաշտպանողական բնույթի գործողություններով համառ դիմադրություն են ցույց տալիս Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներին` պատճառելով կորուստներ:
Կարդալ ավելինՌուսներն ուզում էին երեխաներին հանել Լաչինի միջանցքով, բայց նրանց մեքենաների վրա կրակեցին․ Մեծ Շեն գյուղի բուժքույր
Հենց ռմբակոծումները սկսվեցին, կանանց ու երեխաներին գյուղից տարհանեցին ու տարան ռուս խաղաղապահների պոստերը, «Ազատությանը» պատմում է Մեծ Շեն գյուղի բուժքույր Սևան Մանջիկյանը։ Մանջիկյանն ամուսնու հետ մնացել է գյուղում։ Ասում է՝ մնացել են, որ եթե վիրավորներ լինեն, վիրավորներին օգնեն։ Նրա փոխանցմամբ, կանանց ու երեխաներին ռուս խաղաղահները փորձել են Լաչինի միջանցքով՝ Հակարիի կամրջով հանել Արցախից, սակայն ադրբեջանցիները սկսել են կրակել խաղաղապահների մեքենաների վրա։ «Երևի ժամը 7-ի կողմերն էր, ուզում էին երեխաներին ու կանանց տանեն Հին Շեն, էդտեղից էլ ոնց…
Կարդալ ավելինՍպասում ենք, որ Հայաստանը բացի «Զանգեզուրի միջանցքը» եւ կատարի մնացած խոստումները. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Արցախում Ադրբեձանի սկսած լայնածավալ հարձմանը աջակցություն է հայտնել։ Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե Ղարաբաղը բոլորի կողմից ճանաչվել է Ադրբեջանի հող եւ որեւէ կարգավիճակի մասին խոսք չի կարող լինել։ Նա պնդել է, թե Թուրքիան աջակցում է Ադրբեջանի գործողությունները սեփական երկրի տարածքի պաշտպանության հետ կապված։ Էրդողանը հայտարարել է, թե Թուրքիան սպասում է, որ Հայաստանը բացի «Զանգեզուրի միջանցքը» եւ կատարի մնացած խոստումները։
Կարդալ ավելինԱրցախում կատաղի մարտերը տարբեր ուղղություններով շարունակվում է. Աբրահամյան
Արցախում կատաղի մարտերը տարբեր ուղղություններով շարունակվում է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը: «Թեև տեղեկություններ կան, որ Ադրբեջանը որոշ դիրքերի ու հատվածների նկատմամբ վերահսկողություն է հաստատել, այնուամենայնիվ ամեն մետրի համար ծանր մարտեր են: Արցախցիները մեծ ճակատամարտ են տալիս, ադրբեջանցիները մարտադաշտում մեծաթիվ կորուստներ ունեն, ինչն էլ դանդաղեցրել է նրանց առաջխաղացումը տարբեր ուղղություններում: Սակայն այս կռիվը պետք է արագ կանգնեցնել, որովհետև այն իր հետ մեծ ցավ ու տառապանք է բերում Արցախում ապրող…
Կարդալ ավելինԱյ պահին գրեթե բոլոր ընդդիմադիր ուժերը ՀՅԴ գրասենյակում խորհրդակցության են
Այ պահին գրեթե բոլոր ընդդիմադիր ուժերը ՀՅԴ գրասենյակում խորհրդակցության են: Այս մասին լրագրողներին հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ չցանկանալով հստակեցնել, թե որ ուժերի մասին է խոսքը: «Խորհրդակցությունից հետո քաղաքական ուժերն իրենք հանդես կգան հայտարարությամբ, կամ կկիսեն իրենց տպավորությունները, եւ առաջարկների մասին ավելի մանրամասն կխոսեն: Կան քայլերի ու առաջարկների մասին հստակ պատկերացումներ, որոնք հիմա քննարկվում են»,-ասաց նա:
Կարդալ ավելինՀասարակական կարգի դեմ ուղղված ցանկացած ոտնձգության հետևելու է համաչափ և իրավաչափ քրեաիրավական գնահատական. ՔԿ
Սեպտեմբերի 19-ին Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում իրականացվող զանգվածային ակցիաների ընթացքում հնչել են հանրապետությունում սահմանադրական կարգի տապալման, բռնություններ իրականացնելու կամ այդպիսիք արդարացնելու հրապարակային կոչեր, ինչպես նաև հավաքի կազմակերպիչների և մասնակիցների կողմից Կառավարության շենքի դիմաց իրականացվել են զանգվածային անկարգություններին բնորոշ գործողություններ՝ անտեսելով հավաքի մասնակիցների անվտանգությունը և հասարակական կարգի պաշտպանությունն իրականացնող ոստիկանության ծառայողների՝ նման գործողություններից զերծ մնալու օրինական պահանջները։ ՔԿ-ից հայտնում են, որ արձանագրված մի քանի դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել են համապատասխան քրեական վարույթներ, կան հանցավոր…
Կարդալ ավելինՈրոշակի խմբեր ցանկանում են «թունավորել» թուրք-ամերիկյան հարաբերությունները. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ կան խմբեր, որոնք ցանկանում են «թունավորել» թուրք-ամերիկյան հարաբերությունները, Անկարան դրանց առջեւ պատնեշ կդնի, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Էրդողանը ելույթ է ունեցել Նյու Յորքում թուրք-ամերիկյան ազգային ղեկավարող կենտրոնի (TASC) կազմակերպած ընթրիքի ժամանակ, ՄԱԿ Գլխավոր վեհաժողովին մասնակցության շրջանակում։ «Սեփական ինքնատիպությունը պահպանելով այստեղ՝ դուք (ԱՄՆ-ում ապրող թուրքերը) կամուրջ եք նետում մարդկանց միջեւ՝ ամերիկացիներին ծանոթացնելով մեր մշակույթին։ Դեպի հաղթանակ ճանապարհն անցնում է միասնության, համերաշխության միջով։ Կան շահերի խմբեր, որոնք ցանկանում են…
Կարդալ ավելին