Ադրբեջանի գործողությունները հետեւողականորեն տանում են Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների․ ԱԳՆ

Ադրբեջանի գործողությունները հետեւողականորեն տանում են Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների․ ԱԳՆ

Տարածաշրջանում իրական եւ տեւական խաղաղություն կառուցելու նպատակով Հայաստանը եւ Ադրբեջանը բանակցային գործընթացում պետք է փոխադարձ ընդունելի լուծումներ գտնեն գոյություն ունեցող բոլոր խնդիրների համար՝ կանխելով ատելության եւ թշնամանքի հետագա դրսեւորումները: Այս մասին հայտարարություն է տարածել Արտաքին գործերի նախարարությունը։ «Այդ խնդիրների թվին, ի թիվս այլոց, պատկանում են ինչպես Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանի սահմանազատման համար ամուր իրավական հիմքերի ամրագրումը՝ համաձայն Ալմա-Աթայի հռչակագրի եւ խորհրդային շրջանի ամենավերջին քարտեզների, ինչպես տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը՝ հիմնված երկրների ինքնիշխանության, իրավազորության,…

Կարդալ ավելին

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հայտնում են ՀՀ կառավարությունից: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ չնայած ՌԴ-ում ծավալվող իրադարձությունները Ռուսաստանի ներքին գործն են, կցանկանար տեղեկություններ ստանալ բարեկամ երկրում հաստատված իրադրության վերաբերյալ: ՌԴ նախագահը վարչապետին տեղեկացրել է վերջին զարգացումների մասին:

Կարդալ ավելին

Լուկաշենկոն Պրիգոժինին համոզել է կանգ առնել․ «Վագների» մարտիկներին անվտանգության երաշխիքներ են տրամադրվել

Լուկաշենկոն Պրիգոժինին համոզել է կանգ առնել․ «Վագների» մարտիկներին անվտանգության երաշխիքներ են տրամադրվել

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համաձայնությամբ ողջ օրը բանակցություններ է վարել «Վագներ» ՄՌԿ ղեկավար Եվգենի Պրիգոժինի հետ, ինչի արդյունքում քիչ առաջ հայտնի դարձավ, որ Պրիգոժինը համաձայնել է կանգնեցնել Ռուսաստանի տարածքում առաջխաղացումը։ Այս մասին գրում է Риа Новости-ն՝ հղում անելով Բելառուսի նախագահի մամուլի ծառայությանը։ Պրիգոժինն ընդունել է Լուկաշենկոյի առաջարկը՝ դադարեցնել Վագներ առաջխաղացումը Ռուսաստանի տարածքում և հետագա քայլեր ձեռնարկել լարվածությունը թուլացնելու համար։ Լուկաշենկոյի մամուլի ծառայությունից հայտնել են, որ այս պահին կա ՄՌԿ «Վագների» հետ…

Կարդալ ավելին

Մահացել է Սերգո Երիցյանը

Մահացել է Սերգո Երիցյանը

Երկարատեւ հիվանդությունից հետո ԱՄՆ-ում մահացել է Կրթության եւ գիտության նախկին նախարար, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, հեռուստալրագրող Սերգո Երիցյանը։ Նա 66 տարեկան էր։ Սերգո Երիցյանը ծնվել է 1957 թվականի հունիսի 11-ին Ալավերդու շրջանի Ճոճկան գյուղում։ 1996-2003 թվականներին եղել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր 2003-2006 թվականներին` ՀՀ կրթության և գիտության նախարար 2006-2008 թվականներին՝ ՀՀ նախագահի խորհրդական 2010 թվականին ղեկավարել է ԿԳՆ լեզվի պետական տեսչությունը։

Կարդալ ավելին

ԶԼՄ-ները հայտնում են Դոնի Ռոստովի Հարավային ռազմական օկրուգի շտաբի մոտ կրակոցների մասին

ԶԼՄ-ները հայտնում են Դոնի Ռոստովի Հարավային ռազմական օկրուգի շտաբի մոտ կրակոցների մասին

Դոնի Ռոստովի Հարավային ռազմական օկրուգի շտաբում, որը շրջափակել են «Վագներ» խմբավորման մարտիկները, ուժեղ պայթյուն է լսվել։ Այս մասին դեպքի վայրից հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։ Ուժեղ պայթյունը լսվել է Բուդենովսկիի պողոտայի եւ Պուշկինսկայա փողոցի խաչմերուկում, որտեղ գտնվում է Հարավային ռազմական օկրուգի շտաբը։ Չի բացառվում, որ ձայնը եղել է պայթուցիկ փաթեթից։ Ականատեսները հաղորդում են նաեւ ավտոմատներից օդ արձակված մի քանի կրակոցների մասին։ ՄՌԿ «Վագները» շաբաթ գիշեր Դոնի Ռոստովում գրավել է Հարավային ռազմական օկրուգի շտաբը։ Քաղաքում շրջում…

Կարդալ ավելին

Չեչենական ստորաբաժանումների մեծ ռազմական շարասյունը շարժվում է Ռոստով

Չեչենական ստորաբաժանումների մեծ ռազմական շարասյունը շարժվում է Ռոստով

Ռազմական տեխնիկայի մեծ շարասյունը շարժվում է դեպի Ռոստովի ուղղությամբ։ «Ростов Главный» տելեգրամյան ալիքի փոխանցմամբ՝ զրահատեխնիկայի ու ռազմական մեքենաների շարասյունը ձգվում է կիլոմետրեր։ «Բոլորը չեչենները գնում են Ռոստով»,- տեսանյութում ասում է տղամարդը։ Նա հավելել է, որ տեսանյութը նկարահանվել է Ռոստովից 75 կիլոմետր հեռավորության վրա։ «Большая мобилизация» ալիքը հայտնում է, որ զինվորական մեքենաների մեջ նկատելի են զրահափոխադրիչներ՝ բեռնված կործանիչներով և զրահամեքենաներով։ Ալիքը հաղորդում է, որ ավտոշարասյունը շարժվում է Ռոստովի մարզի Սամբեկ գյուղ։

Կարդալ ավելին

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Կանզասի նահանգապետ Լորա Քելիին և ազգային գվարդիայի հրամանատար Մայքլ Վեներդիին

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Կանզասի նահանգապետ Լորա Քելիին և ազգային գվարդիայի հրամանատար Մայքլ Վեներդիին

  ՊՆ -ից  փոխանցում են progressarmenia.com -ին որ  երեկ՝  հունիսի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստան-Կանզաս գործընկերության 20-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների շրջանակներում Հայաստան ժամանած ԱՄՆ Կանզաս նահանգի նահանգապետ Լորա Քելիին և ադյուտանտ գեներալ, ազգային գվարդիայի հրամանատար, բրիգադի գեներալ Մայքլ Վեներդիին։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը: Հանդիպման ընթացքում քննարկվել է ՀՀ պաշտպանության նախարարության և Կանզասի ազգային գվարդիայի միջև համագործակցության ներկայիս ընթացքը: Անդրադարձ է կատարվել ՀՀ պաշտպանության նախարարի՝ նախորդ տարվա…

Կարդալ ավելին

Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայի, Սոթքի հայկական դիրքերի ուղղությամբ

Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայի, Սոթքի հայկական դիրքերի ուղղությամբ

Հունիսի 22-ին՝ ժամը 22:55-00:45-ը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել սահմանագոտու արևելյան (Վերին Շորժա, Սոթք) հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ հայկական կողմում տուժածներ չկան:

Կարդալ ավելին

Ադրբեջանը նոր մակարդակի է հասցրել Արցախի էթնիկ զտման և նրա ժողովրդի ոչնչացման իր քաղաքականությունը. ԱԳՆ

Ադրբեջանը նոր մակարդակի է հասցրել Արցախի էթնիկ զտման և նրա ժողովրդի ոչնչացման իր քաղաքականությունը. ԱԳՆ

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ  Ադրբեջանի կողմից միջազգային պարտավորությունների խախտմամբ Լաչինի միջանցքի ամբողջական արգելափակման կապակցությամբ. «Հունիսի 15-ից ի վեր՝ արդեն 7-րդ օրն է, ինչ Ադրբեջանը ամբողջությամբ արգելափակել է ՌԴ խաղաղապահ զորակազմի (ՌԽԶ) և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) կողմից Լաչինի միջանցքով իրականացվող բոլոր տեսակի հումանիտար բեռների` ներառյալ պարենի և դեղորայքի մատակարարումներն Արցախի Հանրապետություն՝ դրանով իսկ միտումնավոր զրկելով Արցախի 120 հազար բնակչությանը, այդ թվում՝  երեխաներին, կանանց և ծերերին,  գոյատևման նվազագույն միջոցներից։ Ընդգծում…

Կարդալ ավելին

Պահնորդին սպանած ադրբեջանցի զինծառայող Հուսեյն Ախունդովը դատապարտվեց 20 տարվա ազատազրկման

Պահնորդին սպանած ադրբեջանցի զինծառայող Հուսեյն Ախունդովը դատապարտվեց 20 տարվա ազատազրկման

Երեկ Կապանի դատարանում հրապարակվեց ադրբեջանցի զինծառայող Հուսեյն Ախունդովի դատավճիռը։ Նա դատապարտվեց 20 տարվա ազատազրկման, ով զոհի հեռախոսով տեսաուղերձ էր հրապարակել իր սոցցանցերով դաժանության և ատելության խոսք տարածել ընդդեմ հայերի։ Ադրբեջանցի մյուս դիվերսանտը , ով հայտնվել էր Սիսիանի տարածաշրջանի տներից մեկում դատապարտվել էր 11 տարվա ազատազրկման: Վերոհիշյալը  նշենք, որ նա մեղավոր ճանաչվեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի անվտանգության աշխատակից 56-ամյա Հայրապետ Մելիքսեթյանին սպանելու համար։ Հիշեցնենք, որ ապրիլի սկզբին Ախունդովը ադրբեջանցի մեկ այլ զինծառայող՝ Ագշին Բաբիրովի հետ Նախիջեւանից Սյունիք…

Կարդալ ավելին
1 431 432 433 434 435 631